Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/321

Այս էջը սրբագրված չէ

Յորքը, Բուֆալոն, Ռոչեստերը, Սիրա– քյուսը։ Տարածքի մեծ մասը զբաղված է Ապալաչների լեռնաճյուղերով, որոնք հս– արլ–ում հասնում են մինչև 1628 Վ բարձրու– թյան։ Կլիման բարեխառն է, խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հվ– արլ–ում 0°C է, հս–արմ–ում՝ –8°C, հուլի– սինը՝ համապատասխանաբար 22°C և 23°C, տարեկան տեղումները՝ 800– 1000 մմ։ Գլխավոր գետերն են Հուդզոնը, Ս․ Լավրենտիոսը։ Կան փշատերև ու խառն անտառներ։ Ն․ 6․ ԱՄՆ–ի առավել բնակեց– ված և տնտեսապես զարգացած նահանգ– ներից է։ Արղ․ արտադրանքով, ֆինան– սական գործարքներով, բանկային ներ– դրումներով և առևտրական շրջանառու– թյամբ երկրում գրավում է առաջին տե– ղը։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 25%–ը զբաղված է արդյունաբերու– թյան, 2% –ը՝ գյուղատնտեսության, 30% –ը՝ առևտրի և ֆինանսական բնագա– վառներում։ Կա ցինկի, կերակրի աղի, շինանյութերի արդյունահանում։ Արդյու– նաբերության կարևոր ճյուղերն են՝ կա– րի և պոլիգրաֆիական, էլեկտրատեխնի– կական և ռադիոէլեկտրոնային, օպտիկա– մեխանիկական, նավաշինական, ավիա– հրթիռային ևն։ Զարգացած են սև (Բուֆա– լոյում) և գունավոր մետալուրգիան, քիմ․, նավթավերամշակման, սննդի, կաշվի–կո– շիկի արդյունաբերությունը, ալյումինի ձուլումը։ Խոշոր ՀԷԿ–եր կան Նիագարա և Ս․ Լավրենտիոս գետերի վրա։ Գյուղա– տնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ (կաթնատու անասնապահություն, բանջարեղենի, հատապտուղների, մըր– գերի արտադրություն)։ Զարգացած է տու– րիզմը։ XVII դ․ սկզբին նահանգի տարած– քը եղել է Հյուսիսային Ամերիկայի հո– լանդական գաղութային տիրակալության կազմում և անվանվել Նոր Նիդերլանդ– ներ։ 1626-ին հիմնվել է Նոր Ամստերդամ քաղաքը (ապագա Նյու Ցորքը)։ 1664-ին գրավել են անգլիացիները և կոչել Ն․ 3․։ 1776-ին Ն․ 3․ դարձավ ԱՄՆ–ի առաջին 13 նահանգներից մեկը։ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԴԵ6ԼԻ ՆՅՈՒՍ» («The New York Daily News», «Նյու Յորքյան ամենօրյա նորություններ»), օրաթերթ։ Լույս է տեսնում 1919-ից, Նյու Յորքում։ Հայտնի է հետադիմական հրապարակում– ներով։ «ՆՅՈՒ ՅՈՐ* ԹԱՅՄՍ» («New York Ti– mes», «Նյու Յորքյան ժամանակ»), օրա– թերթ։ «Նյու Յորք թայմս քամփընի» ըն– կերության հրատարակություն։ Լույս է տեսնում 1851-ից՝ Նյու Յորքում։ Ձևա– կանորեն անկախ է։ Արտահայտում է հս–արլ․ նահանգների լիբերալ տրամա– դրություններ ունեցող ազդեցիկ շրջան– ների կարծիքը։ Ունի կիրակնօրյա հավել– ված («Նյու Յորք թայմս մէգէզին»)։ Թերթի լատինաամերիկյան և եվրոպական թողարկումները լույս են տեսնում Լիմա– յում (Պերու) և Փարիզում (Ֆրանսիա)։ ՆՅՈՒ &ԵՐՍԻ (New Jersey), նահանգ ԱՄՆ–ի արևելքում։ Մեծ մասն զբաղեց– նում են ճահճացած Մերձատլանտյան դաշտավայրը, հս–ում4 Ապալաչների նա– խալեռները։ Տարածությունը 20,3 հզ․ կմ2 է, բն, 7,36 մլն (88%-ը՝ քաղաքային, 1978), վարչական կենտրոնը՝ Թրենթոն։ Ն․ Զ․ առավել ուրբանիզացված, խիտ բնա– կեցված (1 կւէ2 վրա՝ 350 մարդ, 1-ին տեղը ԱՄՆ–ում) և տնտեսապես զարգա– ցած նահանգ է։ Արդ․ ձեռնարկություննե– րը հիմնականում Նյու Յորքի և Ֆիլադել– ֆիայի արվարձաններում են։ Առաջատար են մեքենաշինական (էլեկտրատեխնիկա– կան, ռադիոէլեկտրոնային, նավաշինա– կան, ավիացիոն, ավտոհավաքման), քիմ․ (նավթամշակման, ռետինի) արդյունաբե– րության ճյուղերը։ Կա կարի, տրիկոտա– ժի, տեքստիլ արդյունաբերություն, գու– նավոր մետալուրգիա։ Արդյունահանում են ցինկ։ Գյուղատնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ։

ՆՅՈՒԱՐ4 (Newark), քաղաք և նավահան– գիստ ԱՄՆ–ի հս–ում, Նյու Ջերսի նահան– գում։ Մտնում է Նյու Յորքի քաղաքային ագլոմերացիայի մեջ։ 405,2 հգ․ բն․ (1978)։ Տրանսպորտային հանգույց է Նյու Յորքի արմ–ում, նավահանգիստ Պասեի– կի գետաբերանին։ Առետրաֆինանսա– կան և արդ․ կենտրոն է։ Կա էլեկտրատեխ– նիկական, ռադիոէլեկտրոնային, քիմ․, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Զարգացած է թեթև (այդ թվում՝ մորթեղե– նի)՝ արդյունաբերությունը։ Հիմնադրվել է 1666-ին։

ՆՅՈՒԹ ԷՎ ԴԱՇՏ, մատերիայի հիմնա– կան ձևեր։ Դասական մեխանիկայում նյութը (նյութական մարմիններ, մասնիկ– ներ) հանգստի զանգված ունեցող, տա– րածությամբ սահմանափակված ընդհատ գոյացություն է, իսկ ֆիզիկական դաշտը բաշխված է տարածության որոշ տիրույ– թում։ Քվանտային մեխանիկան, ի տար– բերություն դասական մեխանիկայի, որ– տեղ Ն․ և դ․ հակադիր են, միավորել է Ն․ և դ–ի գաղափարները՝ մասնիկի շար– ժումը ներկայացնելով ափքային ֆունկ– ցիայի միջոցով։ Փորձնականորեն ցույց է տրվել, որ ընդհատ և անընդհատ ֆիզ․ օբյեկտները միաժամանակ դրսևորում են և" մասնիկային, և՝ ալիքային հատկու– թյուններ (տես Մասնիկ–աւիքային երկ– վություն)։ Ընդ որում, որքան մեծ է մաս– նիկի զանգվածը, այնքան ավելի կտրուկ են արտահայտվում նրա մասնիկային հատկությունները և Ն․ և դ–ի հակադրու– թյունը, իսկ փոքր զանգվածների դեպ– քում այդ հակադրությունն ավելի թույլ է՝ նկատվում։ Ն․ և դ–ի միասնականացումը իրականացվել է դաշտի քվանտային տե– սությունում, երկրորդային քվանտացման միջոցով։ Այս դեպքում իրական ֆիզ․ դաշ– տին համապատասխանեցվում են քվանտ– ներ և քվանտացված դաշտի օգնությամբ նկարագրում նյութի մասնիկների վարքը։ Այստեղ փոխազդեցությունը ներկայանում է որպես դաշտի քվանտների Փոխանա– կում (ֆոտոնները իրականացնում են լից– քավորված մասնիկների, օրինակ, էլեկ– տրոնների էլեկտրամագնիսական Փոխազ– դեցությունը, л-մեզոնները՝ նուկլոնների միջուկային Փոխազդեցությունը)։ Հետե– վաբար, քվանտացված դաշտը ալիքային և մասնիկային հատկությունների ամբող– ջությամբ օժտված ֆիզիկական օբյեկտ է։ Արդի ֆիզիկան Ն․ և դ․ դիտում է որպես միկրոաշխարհի միմյանց անխզելիորեն կապված տարբեր կողմեր, որպես մաս– նիկային և ալիքային հատկությունների միասնության արտահայտություն։ Է․ Էմյաէւ

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԱՐԺԵՆԱՅԻՆ ՀԱՇՎԵ–

ԿՇԻՌՆԵՐ, նյութական և արժեքային հա– մամասնություններ արտահայտող ցուցա– նիշների աղյուսակներ։ Ունեն ռեսուրս– ների (եկամուտների) և դրանց բաշխման (ծախսերի) բաժիններ։ Նյութական հաշվեկշիռն ե– ր ը մշակվում են բնեղեն ցուցանիշներով և նպատակ ունեն արտահայտելու արտա– դրանքի առանձին տեսակների արտա– դրության ռեսուրսները և դրանց նկատ– մամբ ժողովրդատնտեսական պահանջ– մունքները (ռեսուրսների բաշխումը)։ Ռե– սուրսները ստեղծվում են արտադրությու– նից (գերակշռող մասը), պետ․ ռեզերվնե– րից, ներմուծումից, մատակարարների և սպառողների մոտ պատրաստի արտա– դրանքի մնացորդներից։ Դրանց բաշխու– մը (օգտագործումը) կատարվում է արտա– դրական–շահագործական նպատակների, կապիտալ շինարարության, շուկայական ֆոնդերի, պետ․ ռեզերվների լրացման, արտահանման համար են։ Նյութական հաշվեկշիռներն ըստ արտադրանքի տնտ․ նշանակության դասակարգվում են արտա– դրության միջոցների և սպառման առար– կաների, ըստ ընդգրկման՝ ժողովրդա– տնտեսական, շրջանային և մասնակի, ըստ ժամանակաշրջանի՝ հաշվետու և պլանային, իսկ ըստ արտահայտման ձևի՝ բնաձևային և արժեքային հաշվեկշիռնե– րի։ Արտադրության միջոցների հաշվե– կշիռներն իրենց հերթին բաժանվում են աշխատանքի առարկաների (մետաղի, ածխի, նավթամթերքների, քիմիկատների ևն) և արտադրության գործիքների (օրի– նակ, հաստոցների, տուրբինների, գենե– րատորների) հաշվեկշիռների։ Սպառման առարկաների նյութական հաշվեկշիռները կազմվում են հագուստի, կտորեղենի, հա– ցամթերքների, կահույքի ևնի համար։ ժողովրդատնտեսական հաշվեկշիռները մշակվում են նյութական բարիքների առանձին տեսակների արտադրության ռեսուրսներն ու բաշխման նպատակները, իսկ շրջանային հաշվեկշիռները՝ հանրա– պետությունների, տնտ․ շրջանների, մար– զերի ու երկրամասերի կտրվածքով ար– տադրանքի տարբեր տեսակների պետ․ ռեսուրսների բաշխումն արտահայտելու համար։ Մասնակիները կապ են ստեղ– ծում աոանձին ճյուղերում ու ձեռնարկու– թյուններում սպառվող ու արտադրվող արտադրատեսակների միջև։ Հաշվետու նյութական հաշվեկշիռները կազմվում են արտադրատեսակների բաշխման օրինա– չափությունների պահպանումը պարզե– լու, կենտրոնացված ֆոեղավորման և ար– տադրանքի ճյուղային ու տարածքային օգտագործման համապատասխանությու– նը վերահսկելու նպատակով։ Պլանային հաշվեկշիռների խնդիրը ՍՍՀՄ ժողտըն– տեսության զարգացման պլանով նախա– տեսված նյութական բարիքների առանձին տեսակների համապետական սեսուրսնե– րի որոշումն ու դրանց բաշխումն է հան– րապետությունների ու ճյուղային գերա– տեսչությունների միջե։ Նյութական բո– լոր կարևորագույն հաշվեկշիռներն ընդ–