Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/323

Այս էջը սրբագրված չէ

ղին։ Տես նաև Նյութական к բարոյական խթանում։ Վ․ Ներկարար յան

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ, մեխանիկայում օգ– տագործվող հասկացություն՝ զանգված ունեցող անվերջ Փոքր չափերի օբյեկտը նշելու համար; Ն․ կ․ կարելի է համարել բոլոր այն մարմինները, որոնց գծային չափերն անհամեմատ փոքր են մարմնի կետերի անցած ճանապարհի երկարու– թյունից։ Ցանկացած մեխանիկական հա– մակարգի շարժման ժամանակ դրա զանգ– վածների կենտրոնը (ծանրության կենտ– րոնը) շարժվում է նույն օրենքով, ինչ որ համակարգի զանգվածին հավասար զանգ– վածով Ն․ կ․՝ համակարգին կիրառած բո– լոր արտաքին ուժերի ազդեցությամբ։

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՇԱՀԵՐ, տնտեսական շահեր, արտադրական հարաբերու– թյունների դրսևորումներ մարդկանց տնտ, գործունեության օբյեկտիվ շարժառիթնե– րի ձևով, որոնք արտացոլում են նրանց տեղը հասարակական արտադրության համակարգում։ «Յուրաքանչյուր տվյալ հասարակության տնտեսական հարաբե– րությունները,– գրել է Ֆ․ էնգելսը,– ամենից առաջ դրսևորվում են որպես շահեր» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկեր, հ․ 1, Ե․, 1950, էջ 764)։ Մարդկանց նյութական պահանջմունքնե– րը բավարարվում են արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսների միջոցով, ուստի նրանց Ն․ շ․ արտահայտվում են այդ պրոցեսներում, հասարակական տնտ․ հարաբերություն– ների ամբողջության մեջ։ Նյութական օբյեկտիվ պահանջմունքների ներգործու– թյամբ առաջ են գալիս անհատների, հա– սարակական խմբերի և ամբողջ հասարա– կության Ն․ շ․։ Դրանք մարդկանց գործու– նեության շարժիչ ուժն են և, վերջին հաշ– վով, նրանց տնտ․ նպատակը։ Ն․ շ․ ար– տացոլվում են մարդկանց գիտակցության մեջ՝ որպես առաջադրված նպատակներ և դրանց հասնելու կամքի մղումներ։ Ինչ– պես անհատը, այնպես էլ հասարակա– կան խմբերն ու հասարակությունը, իրենց գործունեությունն ուղղում են այդ նպա– տակի իրականացմանը։ Վ․ Ի․ Լենինի արտահայտությամբ՝ շահերը շարժում են ժողովուրդների կյանքը։ Ն․ շ․ դրսևորվում են անձնական, կո– լեկտիվ և հասարակական ձևերով։ Անձ– նական Ն․ շ․ արտահայտում են առան– ձին անհատի նյութական կարիքները և հոգևոր պահանջմունքները բավարարե– լու անհրաժեշտությունը և որոշվում նրա կյանքի սոցիալ–տնտեսական պայմաննե– րով։ Կոլեկտիվ Ն․ շ․ արտահայտում են հասարակական արտադրության հա– մակարգում միատեսակ դիրքով (որը պայ– մանավորում է տվյալ սոցիալական խմբի շահերի ընդհանրությունը) միավորված մարդկանց խմբի նյութական պահանջ– մունքների բավարարման անհրաժեշտու– թյունը։ Հասարակական Ն․ շ․ պայ– մանավորում են ամբողջ հասարակության նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը։ Ներառում են ինչպես ան– հատների, այնպես էլ հասարակական խըմ– բերի առավել ընդհանուր ու միաժամա– նակ հեռանկարային նպատակները։ Դըր– սեորվում են հասարակական արտադրու– թյան իրականացման համընդհանուր տնտ․ պայմաններում։ Ն․ շ․ միշտ հանդես են գալիս որոշակի սոցիալ–տնտեսական բովանդակությամբ։ Կապիտալիզմի ժամանակ և շահագործո– ղական մյուս հասարակարգերում դրանք ունեն դասակարգային հակամարտ բնույթ։ Չկա հասարակության զարգացման միաս– նական նպատակ և այն իրագործելու հա– մաձայնեցված գործունեություն։ Պայքար է ծավալվում և՝ հակամարտ դասակարգե– րի միջև, և՝ շահագործող դասակարգերի ներսում Ն․ ՝ շ–ի բավարարման համար։ Ընդ որում, տիրապետողը շահագործող դա– սակարգերի Ն․ շ–ի (կապիտալիզմի ժա– մանակ՝ հավեչյաւ արժեքի արտադրու– թյունը և յուրացումը կապիտալիստների դասակարգի կողմից) բավարարումն է։ Այդ դասակարգի շահերը պահանջում են պաշտպանել և ամրապնդել կապիտալիս– տական կարգերը, իսկ բանվոր դասա– կարգինը՝ վերացնել շահագործումը և հեղափոխական ճանապարհով կապիտա– լիզմը փոխարինել սոցիալիզմով։ Սոցիալիզմը, վերացնելով արտադրու– թյան միջոցների մասնավոր սեփականու– թյունը, բացառում է Ն․ շ–ի հակամարտու– թյունը։ Հասարակական սեփականության հիմքի վրա ստեղծվում է աշխատավոր– ների Ն․ շ–ի միասնություն՝ համաժողո– վըրդական շահերի առաջատար դերի պայմաններում։ Գոյություն ունեն բան– վոր դասակարգի, կոոպերատիվ–կոլտնտե– սային գյուղացիության, արտադրական միավորումների (ձեռնարկությունների) կոլեկտիվների, աշխատավորների անձ– նական Ն․ շ․, ինչպես նաև շահերի բազ– մաթիվ այլ տեսակներ։ Համաժողովըր– դական շահերը, որ պետության տնտ․ դերի շնորհիվ ստանում են պետ․ շահերի ձև, իրացվում են կոլեկտիվների և աշխա– տավորների անձնական Ն․ շ–ի միջոցով, այդ նպատակի համար կիրառելով տնտ․ խթանման մեխանիզմը և նյութական շա– հագրգռվածության սկզբունքը։ Ն․ շ–ի միջև առաջացող ոչ հակամարտ հակասու– թյունները լուծվում են պլանաչափորեն։ Մ․ Քոթանյան

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, պատասխանատվության տեսակ, ըստ որի ձեռնարկության, հիմնարկի, կազմակեր– պության բանվորներն ու ծառայողները պարտավոր են հատուցել այն վնասները, որ առաջացել են իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Նա– խատեսված է աշխատանքային օրենսդրու– թյան հիմունքներով (հոդվածներ 49, 93, 106), ձեռնարկությանը, հիմնարկին, կազ– մակերպությանը պատճառած վնասի հա– մար բանվորների և ծառայողների նյու– թական պատասխանատվության մասին կանոնադրությամբ, ինչպես նաև միութե– նական հանրապետությունների աշխա– տանքային օրենսգրքերով (ՀՍՍՀ աշխա– տանքային օրենսգիրք, հոդվածներ 128– 134)։ Ն․ պ, նախատեսող օրենսդրությամբ թվարկվում են հատուցման ենթակա վնաս– ները, Ն․ պ․ առաջացնող պայմանները, նրա տեսակներն ու սահմանները, վնա– սի հատուցման, լրիվ Ն․ պ–յան մասին պայմանագիր կնքելու կարգը։ Հիմնար– կին, ձեռնարկությանը, կազմակերպու– թյանը վնաս պատճառելոլ համար աշխա– տողին կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության են– թարկելու Փաստը Ն, պ–ից չի ազատում։ Աշխատողի Ն․ պ․ չի վերանում նաև այն դեպքում, եթե նա դադարեցրել է աշխա– տանքային հարաբերությունները տվյալ հիմնարկի, ձեռնարկության կամ կազմա– կերպության հետ։ Ն․ պ․ են կրում նաե ռազմականացված պահակային ծառայու– թյան աշխատողները (բացառությամբ հա– ղորդակցության ճանապարհների մինիս– տրության, ծովային նավատորմի մինիս– տրության և քաղաքացիական ավիացիա– յի մինիստրության գերատեսչական ռազ– մականացված պահակային ծառայության անձնակազմի, դատարանի դատավճռով առանց ազատազրկման ուղղիչ աշխա– տանքների դատապարտվածների, որո– նողների արտելի անդամների)։ Խ․ Սիմոն յան

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾԱՒՍԻ

ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄ սոցիալիստա– կան արտադրական միավո– ր ու մ ն և ր ու մ (ձ ե ո ն ա ր կ ոլ– թ յ ու ն ն և ր ու մ), միավոր արտադրան– քի թողարկման կամ աշխատանքի ծավա– լի կատարման համար անհրաժեշտ նյու– թական ռեսուրսների (հումք, հիմնական և օժանդակ նյութեր, վառելանյութ, էլեկտ– րաէներգիա) արտադրական սպառման պլանային չափի սահմանում։ Նորմանե– րի օգնությամբ միավորումներում (ձեռ– նարկություններում) և ժողտնտեսության ճյուղերում պլանավորում են անհրաժեշտ նյութական ռեսուրսները, կազմում նյու– թական հաշվեկշիռները,, նաև բաշխվում են ժողտնտեսության մեջ առկա նյութա– կան ռեսուրսներն ու վերահսկվում դը– րանց օգտագործումը։ Ըսա արտադրական նշանակության տարբերում են հումքի, հիմնական, օժանդակ նյութերի և վառելա– նյութի ու էլեկտրաէներգիայի, ըսա խո– շորացման աստիճանի4 անհատական, խմբային, միջճյուղային, իսկ ըստ գործո– ղության ժամանակաշրջանի՝ հեռանկա– րային, տարեկան ու ընթացիկ ծախսի նորմաներ։ Գործնականում կիրառվում է ծախսի նորմավորման 3 հիմնական մե– թոդ՝ հաշվետու–վիճակագրական, փորձ– նական–արտաղրական և անալիտիկ–հաշ– վարկային։ Առաջին մեթոդով նորմաները սահմանվում են պլանայինին նախորդող ժամանակաշրջանում նյութերի փաստացի միջին ծախսի հաշվետու վիճակագրական տվյալների, երկրորդով՝ արտադրական կամ լաբորատոր պայմաններում նյութե– րի ծախսի չսոիումների, իսկ երրորդով՝ տեխնիկատնտեսական հաշվարկների հի– ման վրա։ Նորմաները պետք է լինեն գի– տականորեն հիմնավորված, առաջադի– մական և արտադրության կազմակերպա– կան–տեխնիկական կատարելագործմանը զուգընթաց անընդհատ նորացվեն։

ՆՅՈՒԹԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական արտադրության անաեսական արդյունա– վետության հիմնական ցուցանիշներից․ ժող․ տնտեսության մասշտաբով՝ սպառ– ված շրջանառու ֆոնդերի (նաե հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի) և հասարա– կական ամբողջական արդյունքի կամ ազ–