Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/326

Այս էջը սրբագրված չէ

ց իաները կարող են ժամանակի ընթաց– քում աճել։ Ն․ դ–յան մասին գիտությունը սկսել է ձեավորվել XYII դ․, հիմնադիրն է համար– վում Դ․ Գաչիչեյը, որն առաջինը հիմնա– վորեց Փորձով հաստատված կանոնների Փոխարեն հաշվարկման անալիտիկ եղա– նակների կիրառման անհրաժեշտությու– նը։ Ն․ դ–յան զարգացման գործում մեծ ավանդ ունիՌ․ Հուկը։Ն․ դ–յան անալիտիկ մեթոդների մշակումը կապված է Դ․ Բեռ– նոււիի, Լ․ էյչերի, Շ․ Կոդոնի և Սեն–Վե– նանի անունների հետ։ Թ․ Յունգը տվել է առաձգականության մոդուլի գաղափարը (ձգման դեպքում) և առաջարկել դրա ո– րոշման փորձնական եղանակը։ Ն․ դ–յան առաջին դասընթացում (Լ․ Նավիե, 1826) տրվել է կոնստրուկցիաների և կառույցնե– րի տարրերի հաշվարկման տեսության համակարգված շարադրանքը։ Ն․ դ–յան, շինարարական մեխանիկայի, մաթեմատիկայի և առաձգականության տեսության բնագավառներում ճանաչում են ստացել Մ․ Օսարոգրադսկու աշխա– տանքները։ 1855-ին Դ․ ժուրավսկին ստա– ցել է ծռված ձողի լայնական հատվածքնե– րի շոշափող լարումների բանաձեը, որը մինչե այժմ էլ կիրառվում է ինժեներական հաշվարկներում։ Ֆ․ Ցասինսկու մշակած երկայնական ծռման տեսությունը (1893) հիմք հանդիսացավ կայունության ժամա– նակակից նորմատիվների մշակման հա– մար։ ՍՍՀՄ–ում Ն․ դ–յան մեթոդների հե– տագա զարգացմանը նպաստեց կոնս– տրուկցիաների հաշվարկման հարցերով զբաղվող մի շարք գիտահետազոտական հիմնարկների ստեդծումը։ Ն․ Բելյաևի, Ա․ Իլյուշինի, Չու․ Ռաբոտնովի, Ն․ Մուս– խելիշվիլու, Վ․ Վլասովի, Ա․ Սմիռնովի և այլոց աշխատանքները էական դեր խա– ղացին Ն․ դ–յան զարգացման գործում։ Կարեոր հետազոտություններ են կատարել նաե Վ․ Նովոժիլովը, Վ․ Ֆեոդոսևը, Վ․ Րոլոտինը, Ս․ Համբարձումյանը, Ն․ Հա– րությունյանը, 0․ Սապոնջյանը, Թ․ Խա– չատրյանը, P․ Աբրահամյանը և ուրիշներ։ Ն․ դ–յան կարևորագույն խնդիրներից է նյութերի քայքայման բնույթի և պատճառ– ների որոշումը։ Տեխնիկայում նոր կոնս– տրուկցիոն նյութերի (պլաստմասսաներ, թեթե համաձուլվածքներ) կիրառումը հանգեցրեց այդ նյութերի ուրույն հատ– կություններն արտահայտող ամրության տեսությունների ստեղծմանը։ Արդի տեխ– նոլոգիական պրոցեսները (օրինակ, բարձր ճնշումների կիրառումը) հնարա– վորություն են ընձեռում ստանալու բարձ– րամուր նյութեր, որոնց վարքը բեռնվա– ծության պայմաններում պահանջում է նպատակաուղղված ուսումնասիրություն։ Գրկ․ Тимошенко С․ П․, История науки о сопротивлении материалов с крат– кими сведениями из истории теории упруго– сти и теории сооружений!, М․, 1957; Р а- б о т н о в К)․ Н․, Сопротивление материа– лов, М․, 1962; Феодосьев В․ И․, Сопротивление материалов, М․, 1974; Сопро– тивление материалов, М․, 1975 (под ред․ А․ Ф․ Смирнова)․ Ջ․ Մկրաչյան

ՆՅՈՒԹԵՐԻ ՄԵՒԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐ, արտաքին մեխանիկական ուժերի ներգործությունից նյութերի դե– ֆորմացվելու և դեֆորմացիային ու քայ– քայմանը դիմադրելու ունակությունը բնո– րոշող հատկություններ։ Դրանք են ամ– րությունը, կարծրությունը, մաշելիությու– նը, քերամաշելիությունը են։ Ամրությու– նը բնորոշվում է մեխանիկական այն լա– րումներով, որոնց ներգործությունից ըս– կըսվում է նյութի քայքայումը (կամ առա– ջանում է մնացորդային դեֆորմացիա)՝ նմուշը սեղմման, ձգման, ծռման, սահքի կամ ոլորման ենթարկելիս։ Առավել հա– ճախ օգտագործվում են սեղմման և ձըգ– ման փորձարկումները (հիդրավփկական մամչքւչների օգնությամբ), որոնցով որո– շում են նյութերի ամրության սահ– մանը (քայքայող ուժի հարաբերությու– նը նմուշի լայնական հատվածքի մակե– րեսին)։ Նյութի մեխանիկական հատկու– թյունները բնութագրվում են նրա ձգման (կամ սեղմման) դիագրամով կամ դեֆոր– մացիայի դիագրամով, որը տալիս է լար– ման (а) և հարաբերական երկարացման j կախումը։ Դեֆորմացիաների դիա– գրամները լինում են մի քանի տիպի, հո– սունության հարթակով (օրինակ, սակա– վածխածնային պողպատի համար, նկ․, ա), առանց հարթակի, բայց մաքսիմումով (օրինակ, պղնձի և ալյումինի համար, նկ․, բ), առանց մաքսիմումի (օրինակ, քարի և բետոնի համար, նկ․,գ)։ Այս դիա– գրամների ձեերով որոշվղլմ է նյութի պլաստիկության աստիճանը, մնացորդա– յին մեծ դեֆորմացիաների դեպքում (ա, բ) նյութերը համարվում են պլաստիկ, հակառակ դեպքում (գ)՝ բեկուն։ Կիրառ– վում են նաև փորձարկման այնպիսի եղա– նակներ, երբ նմուշը քայքայման չի են– թարկվում․ դրանք նյութերում գերձայնա– յին տատանումների տարածման արա– գության որոշման ե, այսպես կոչված, ռե– զոնանսային եղանակներն են (որոշվում է նմուշի սեփական տատանումների հա– ճախականությունը)։ երկու դեպքերում էլ ստացված տվյալներով կարելի է հաշվել նյութերի առաձգական ու թյան մ ո դ ու լ ը, որը որոշակի կախման մեջ է ամրությունից։ Կարծր ու թյունը նյութի մեջ ավելի կարծր նյութի ներթա– փանցմանը դիմադրելու ունակությունն է (տես Կարծրություն մետաղների)։ Կան կարծրության որոշման տարբեր եղանակ– ներ․ համասեռ ապարների կարծրությու– նը որոշում են Մ ո ո ս ի սանդղա– կով (միներալների հարաբերական կարծրության 10 բալանոց սանդղակ, որը կազմված է կարծրության 10 էտալոնից)․ պողպատի, բետոնի, Փայտի կարծրու– թյունը որոշում են դրանց վրա մետաղե կարծր գնդիկ սեղմելով և առաջացած ճմլվածքի խորությունը չափելով։ Մ ա շ ե– լ ի ու թ յ ու ն ը որոշում են նյութի բե– կորները պտտվող թմբուկի մեջ Փորձար– կելով․ այն արտահայտում են զանգվածի կորստի տոկոսներով։ Քերամաշե– լ ի ու թ յ ու ն ը որոշվում է մետաղե պտտվող սկավառակի վրա՝ մանրահատիկ հղկանյութի օգնությամբ, այն մաշվածքի մեծության հարաբերությունն է մաշվող մակերեսին։ Ն․ մ․ հ–ի շարքին կարելի է դասել նաե առաձգականությունը։ Գրկ․ Хигерович М․ И․ (и др․)» Строи– тельные материалы, М․, 1970; Воробьев В․ А․, Строительные материалы, 5 изд․, перераб․, М-, 1973․ 5․ Հացագործ յան

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ Երկ– րի վրա, բնության մեջ նյութերի փո– խարկումների և տեղափոխությունների կրկնվող, մեծ կամ փոքր շրջանային բը– նույթ ունեցող պրոցեսների համախումբ։ Ընդհանուր Ն․ շ․ կազմված է առանձին նյութերի շրջանառությունից։ Ն․ շ․ լրիվ դարձելի պրոցես չէ, բայց նրա շնորհիվ պահպանվում է Երկրի ռելիեֆի հարաբե– րական կայունությունը։ Այն տեղի է ունե– նում հիմնականում արեի ռադիացիայի,

ԴԻՐՔԻ (գրավիտացիոն) էներգիայի, Երկ– րի ռադիոգեն ջերմության հաշվին։ Երկ– րի ոլորտների առաջացման սկզբնական շրջանում (5 մլրդ տարի առաջ) զգալի է եղել Երկրի ընդերքից դեպի մակերևույթ նյութի հոսքը։ Այժմ երկրային ոլորտների միջև ուղղաձիգ նյութափոխանակություն կատարվում է Երկրի մակերևույթից 10– 20 կմ, որոշ տեղերում՝ 50–60 կմ կ ավելի խորություններում։ Անընդհատ Ն․ շ․ անմիջականորեն տեղի ունի մթնոչոր– աում, ջրոչորտում, Երկրակեղևի վերին շերտերում և կենսուորաոէմ՝․ Երկրի վրա կյանքի ծագումից հետո խիստ փոխվել է Ն․ շ–յան բնույթը, նյութի ֆիզիկաքիմիա– կան փոխարկումներին ավելացել են նաև կենսածին պրոցեսները։ Վերջին ժամա– նակներում Ն․ շ–յան վրա էական ազդեցու– թյուն է թողնում մարդու գործունեությունը։ Տարբերում են Ն․ շ–յան փոքր ևմեծ շրջաններ։ Երկրի վրա արեի ճառագայթ– ների, թթվածնի, ածխաթթու գազի, ջրի և կենդանի օրգանիզմների ազդեցությու– նից նյութերի քայքայման արգասիքները քամու, հոսող ջրերի միջոցով տեղափոխ– վում են ծովեր ու օվկիանոսներ և, կուտակ– վելով հատակին, առաջացնում շերտավոր նստվածքներ, որոնք հետագայում բարձր ճնշման տակ վերածվում են թերթաքարե– րի։ Նյութերի այս տեղաշարժը Ն․ շ–յան փոքր շրջանն է։ Ն․ շ–յան մեծ շրջանին մաս– նակցում են նաև թերթաքարերն ուՆ․շ–յան Փոքր շրջանում առաջացած մյուս ապար– ները, որոնք, ժամանակի ընթացքում իջ– նելով Երկրի մագմատիկ ոլորտ, բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ հալվում են և մագմատիկ ապարների ձևով կարող են ժայթքել, դուրս գալ մակերևույթ։ Նյու– թի շրջանառության որեէ շրջանի տևողու– թյունը պայմանականորեն ընդունվում է հավասար այն ժամանակին, որն անհրա– ժեշտ է տվյալ նյութի ամբողջ քանակը տե– ղաշարժի որեէ պրոցեսով մեկ լրիվ շրջա– պտույտ կատարելու համար (տես աղյու– սակ)։ Ն․ շ–յան մեջ առավել ցայտուն է ար– տահայտված կենսածին նյութերի ու տար– րերի շրջանառությունը։ Երկրի մակերևույ– թից տարեկան գոլորշիանում է 520 հգ․ կէէ3 ջուր և նույնքան էլ վերադառնում տեղում– ների ձևով։ Ընդ որում ցամաքի վրա տե–