Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/335

Այս էջը սրբագրված չէ

բարձրացման շնորհիվ Ն–ի, դեպքերը ըզ– գալիորեն նվազել են։

ՆՈԿԴԱՈհՆ (անգլ․ knock-down, խորտա– կիչ հարված), ծանր հարված ստացող բռնցքամարտիկի այնպիսի վիճակ, երբ նա, ռինգի խաղավարի կարծիքով, մի քանի վրկ անընդունակ է մարտը շարու– նակել։ Մարտը վերսկսելու հրահանգը տրվում է միայն մինչև 8 հաշվելուց հետո (եթե մարզիկն ի վիճակի է շարունակել մարտը)։ ՍՍՀՄ անհատական առաջնու– թյան մրցումներում նույն մարզիկի կրկնա– կի Ն–ից հետո մարտը դադարեցվում է։

ՆՈԿՏՅՈՒՐՆ (ֆրանս․ nocturne – գիշե– րային, իտալ․ notturno), տարբեր տեսակի երաժշտական ստեղծագործություններին տրվող անվանում։ XVIII դ․ և XIX դ․ սկըզ– բին իտալ․ notturno տերմինով նշվում էին դիվերտիսմենտի մի տեսակը, գործիքա– յին սերենադին մոտիկ բազմամաս ստեղ– ծագործությունը, մեծ մասամբ, փողային կամ լարային և փողային գործիքների համար՝ նախատեսված, սովորաբար, գի– շերով բացօթյա կատարման համար (օրի– նակներ կան Վ․ Ա․ Մոցարտի և Ցո․ Հայդնի մոտ); Ջ․ Ֆիլդի ստեղծագործության մեջ Ն․ հաստատվել է որպես երազկոտ կամ էլեգիական բնույթի երգային քնարական մեկմասանի դաշնամուրային պիես։ ժան– րի զարգացման բարձրակետը Ֆ․ Շոպենի 21 դաշնամուրային Ն–ներն են, որոնք աչքի են ընկնում բովանդակության խո– րությամբ և հարստությամբ։ Ն–ներ են գրել Ռ․ Շումանը, Կ․ Դեբյուսին, Պ․ Հին– դեմիթը, Մ․ Դլինկան, Ա․ Սկրյաբինը, Մ․ Եկմալյանը, Ա․ Խաչատրյանը և ուրիշ– ներ։

ՆՈԴԱՅԵՐԵՆ, նողայների լեզուն։ Պատկա– նում է թյուրք, լեզվաընտանիքի հս–արմ․ (ղփչաղյան) խմբի ղփչաղ–նողայական են– թախմբին։ Խոսվում է մեծ մասամբ Ստավ– րոպոլի երկրամասում, Դաղստանի ԻՍՍՀ–ում, Կարաչայ–Չերքեզական ԻՄ–ում։ Խոսողների թիվը՝ մոտ 54 հզ․ (1979)։ Հնչյունական համակարգում համաթյուր– քական չ–ի և շ–ի դիմաց համապատաս– խանաբար առկա է շ և ս։ Տրոհված է 3 բարբառի՝ նողայական (Ստավրոպոլի երկրամաս), կարանողայական (Դաղըս– տան), ակնոդայական (Կարաչայ–Չերքե– զական ԻՄ)։ Դրական Ն․ ստեղծվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխությունից հետո։ Այբուբենը մինչև 1928-ը՝ արաբագիր, ապա՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսագիր։ Գրկ․ Баскаков Н․ А․, Ногайский язык и его диалекты․ Грамматика, тексты и словарь, М․–Д․, 1940․

ՆՈԴԱՅԻ ՏԱՓԱՍՏԱՆ, կիսաանապատա– յին հարթավայր Նախակովկասում, Թե– րեքի և Կումայի միջագետքում (գլխավո– րապես Դաղստանի ԻՍՍՀ–ում)։ Տարածու– թյունը, Թերեքի հովտի և դելտայի հետ, մոտ 25 հզ․ կմ2 է։ Բարձրությունը արմ․ մասում մինչև 170 it է, шщ-ում ծովի մա– կարդակից ցածր է 28 it։ Ն․ տ–ի մեծ մասն ընդարձակ ավազային զանգվածներ են; Բուսածածկույթը գլխավորապես օշինդրա– ադուտային է։ Տարածության մոտ 70%-ը օգտագործվում է որպես ձմեռային արո– տավայր։ Ոռոգվում և ջրարբիացվում է Թերեք–Կումայի ջրանցքով։

ՆՈԴԱՅՆԷՐ, ժողովուրդ։ Բնակվում են հիմնականում Ստավրոպոլի երկրամա– սում և Դաղստանի ԻՍՍՀ–ում, ինչպես նաև Չեչենա–Ինգուշական ԻՍՍՀ–ում և Կարաչայ–Չերքեզական ԻՄ–ում։ Ընդ– հանուր թիվը՝ 60 հզ․ (1979)։ Խոսում են նողայերեն։ Հավատացյալ Ն․ սուննի դա– վանանքի մահմեդականներ են։ Հիմնա– կան զբաղմունքը մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը քոչվոր անասնապահությունն էր։ Կուբա– նի Ն․, որոնք անցել էին նստակեցության դեռևս XVIII դ․, զբաղվում էին հողագոր– ծությամբ։ Սովետական շրջանում Ն–ի մնացած խմբերը ևս անցան նստակեցու– թյան։ Շատ Ն․ աշխատում են արդյունա– բերության մեջ։ Ձևավորվել է ազգային մտավորականություն։ ՆՈՃԻ (Cupressus), նոճազգիների ընտա– նիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները մանր են, թե– քի ուկանման, խեժային գեղձիկներով, կո– ները՝ գնդաձև են, բազմանիստ։ Սերմերը մանր են, տափակ, թևավոր։ Որպես դե– կորատիվ բույս օգտագործվում է ծառու– ղիների, անտառատնկումների համար։ Հայտնի է Ն–ու 15–20 տեսակ՝ տարած– ված Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտում։ ՍՍՀՄ–ում՝ Ղրիմում, Անդրկովկասում և Միջին Ասիայում մշակ– վում է Ն–ու 11 տեսակ։ Առավել տարած– ված է մշտադալար Ն․ (C․ semper- virens), իր 2՝ բրգաձև և հորիզոնական ձևերով։ Բարձրությունը հասնում է 30 г/, ապրում է մինչև 2 հգ․ տարի։ ՀՍՍՀ–ում՝ Նոյեմբերյանում, Իջևանում, Շամշադի– նում ևն մշակության մեջ աճեցվում է մըշ– տադալար Ն․, Երևանում, Ստեփանավա– նում, Կիրովականում և Դիլիջանում՝ արիզոնյան Ն․ (C․ arizonica)։ Ն․ բազմացվում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ։ Բնափայտն ամուր է, թեթև, օգտագործվում է կահույքի պատ– րաստման համար։ Ա․ Գրիգորյան

ՆՈՄԻՆԱԼԻՑՍ ԵՎ ՈԷԱԼԻ&Մ, միջնա– դարյան սխոչասաիկայի մեջ տարածված Փիլիսոփայական ուղղություններ։ Նոմի– նալի զմը (լատ․ nominalis – անվանում– ներին վերաբերող) ընդունել է միայն եզակի, նյութական իրերի ռեալ գոյու– թյունը և ժխտել ընդհանուրի՝ սեռի և տե– սակի հասկացությունների (ունիվերսա– լիաների) ռեալականությունը՝ համարե– լով դրանք իրերի սոսկ անուններ։ Ռեա– լիզմը (լատ․ realis – իրական) ընդունեւ է ունիվերսալիաների ռեալ գոյությունը և գտել, որ դրանք նախորդում են եզակի իրերի գոյությանը։ Նոմինալի զմը, Կ․ Մարքսի բնորոշմամբ, մատերիալիզմի առաջին արտահայտությունն էր միջնա– դարում և հակադրվում էր ռեալիզմին, որն, իդեալիզմի դիրքերից լուծելով ունիվեր– սալիաների պրոբլեմը, առաջնությունը տալիս էր գաղափարներին։ Ն–ի և ռ–ի սաղմերը առաջ են եկել անտիկ Փիլիսո– փայության մեջ։ Ռեալիզմը Փաստորեն շարունակել է Պչաաոնի գիծը ընդհանու– րի և եզակիի հարաբերակցության հարցի շուրջը։ Նոմինալիստական գաղաՓարներ առաջ են քաշել կինիկները, որոնք հան– դես են եկել պլատոնյան գաղափարնե– րի (ընդհանուրի) բացարձականացման քննադատությամբ։ Չափավոր դիրք է բռնել Արիստոտեչը, ըստ որի, ընդհանու– րը գտնվում է իրերի մեջ։ Որպես ուրույն փիլ․ հոսանքներ Ն․ և ռ․ զարգացել են վաղ սխոլաստիկայի առաջացման շրջա– նում՝ զուգորդված աստվածաբանական խնդիրների հետ։ Նոմինալիզմի խոշոր ներկայացուցիչը 6ո․ Ռոսցելինն էր, որը կտրականապես մերժել է ունիվերսալիա– ների գոյությունը։ Դա ծայրահեղ նոմի– նալիզմի դրսևորումն էր։ Պ․ Աբելարը զարգացրել է չափավոր նոմինալիզմը՝ կոնցեպտուաւիզմը։ Չափավոր նոմինա– լի զմի տարատեսակ էր Ու․ Օկամի ուսմուն– քը՝ տերմինիզմը, ըստ որի ընդհանուր հասկացությունները ռեալ գոյություն ունե– ցող եզակի իրերի նշաններ–տերմիններ են, որոնց հետ գործ ունի մարդկային բանականությունը։ Ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներ էին Անսելմ Քենտրբե– րացին, Դիյոմ Շամպոյացին (Դիյոմ դը Շամպո)։ Թովմա Աքվինացին Փորձել է թուլացնել ծայրահեղ ռեալիզմի՝ աստծուց աշխարհի և մարդու բացարձակ կախվա– ծության դրույթը և պլատոնյան ծայրա– հեղությունը Փոխարինել չավւավոր ռեա– լիզմով, որը մոտ էր Արիստոտելի և արաբ, արիստոտելականության գաղափարնե– րին։ Ն–ի և ռ–ի պայքարը ունեցել է շեշտ– ված զուգահեռներ մատերիալիզմի և իդեալիզմի հակամարտության հետ։ Նո– մինալիզմը հանդես է եկել որպես միջնա– դարի առաջավոր մատերիալիստական միտումների կրողը։ Ն․ և ռ․ ազդել են նոր ժամանակի մատերիալիստական ու իդեա– լիստական ուսմունքների ձևավորման վրա։ Նոմինալի զմը նպաստել է հատկա– պես անգլ․ և ֆրանս․ առաջավոր փիլ․ մտքի ձևավորմանը։ Նոմինալիզմում առ– կա սուբյեկտիվիստական տարրը աղբյուր է հանդիսացել նաև սուբյեկտիվ իդեա– լիստական ուսմունքների համար (Ջ․ Բերկ– լի, Դ․ Հյում)։ XIX դ․ այդ գիծը դրսևորվել է պոզիտիվիզմի մեջ, XX դ․ վերակենդա– նացել նեոպոզիտիվիզմի և իմաստաբա– նական ՓիլիսոՓայության մեջ։ Ռեալիս– տական ըմբռնումները դարձել են օբ– յեկտիվ իդեալիստական ուսմունքների նախատիպ։ Իդեալիստական ռեալիզմի շրջանակներում զարգացել են նեոոեա– էիզւէը և քննադատական ոեաւիզմը։ Յուր– օրինակ ձևով ռեալիզմը վերակենդանացել է XX դ․ արտասահմանյան որոշ ֆիզիկոս– ների աշխատանքներում։ Հայ ՓիլիսոՓայության պատմության մեջ Ն–ի և a-ի սաղմերը դրսևորվել են դեռևս նրա ձևավորման շրջանում (V– VI դդ․)։ Հայ փիլիսոփայությանը առավել բնորոշ է հակումը դեպի նոմինալիզմը։ Դավիթ Անհաղթը բարձրացրել է ընդհա– նուրի և եզակիի առնչակցության խնդիրը U նպաստել հետագա մտածողների նոմի– նալիստական գաղափարների ձևավոր– մանը, թեև ինքը տատանվել է Ն–ի և ռ–ի միջև։ Ըստ Դավիթ Անհաղթի, ընդհանուրը գոյություն ունի U՝ իրերից առաջ, և՝* իրերի մեջ, ևք իրերից հետո՝ մարդկային մտածողության մեջ որպես սեռի և տեսա– կի հասկացություն։ Այս բանաձևը նույ– նությամբ կրկնել են Ավիցեննան և Թովմա Աքվինացին։ Նոմինալիզմի, որպես ինք–