Նոյեմբերյան քաղաքատիպ ավանը յին կայարանից 22 կմ հվ–արլ․։ Տնտեսու– թյան մեջ կարեոր դեր ունի սննդի արդյու– նաբերությունը, որի առաջատար ճյուղը կաթնամթերքի արտադրությունն է, հատ– կապես՝ պանրագործությունը։ Կարևոր ձեռնարկություններն են հացի գործարա– նը, սննդի և կենցաղսպասարկման կոմ– բինատները։ Գործում են տեղական ար– դյունաբ․ արտադրական միավորման մաս– նաճյուղեր։ Ն․ ունի կաթնաանասնապահա– կան–պտղաբուծական սովետական տնտե– սություն։ Պտղաբուծության կարևոր ճյու– ղը դեղձի արտադրությունն է։ Ն–ում կան 3 միշնակարգ (1-ը՝ երեկոյան), երաժըշ– տական, գեղարվեստի ու մարզական դըպ– րոցներ, 2 մանկապարտեզ, մանկամսուր, մշակույթի տուն, կինոթատրոն, ակումբ, գրադարան, հեռուստատեսության կա– յան, ռադիոհանգույց, շրջանային հիվան– դանոց (150 մահճակալով), մանկական կոնսուլտացիա, շտապ օգնության և սա– նիտարա–համաճարակային կայաններ, տպարան։ Նոյեմբերյանի պանրագործարանում Ն–ից մոտ 5 կմ արմ․ գտնվում է Սրոցա– հանք հանդամասը, որտեղից անցյալում սրոցաքար է արտահանվել Պարսկաստան ու Թուրքիա։ Շրջակայքում կան եկեղե– ցիներ, գյուղատեղի, գերեզմանոց, մ․ թ․ ա․ II–I հազարամյակի դամբարաններ։ Ն–ից 2 կմ հս–արլ․ գտնվում է պարսպապատ, առանց քարաբուրգերի, «Բերդաղ» կոչ– վող կիկլոպյան ամրոցը։ Այն ունի 1 հա տարածք։ Մուտքը՝ հվ–արլ․ մասում, երկու աշտարակների միշև։ Ներսի կլոր կացա– րաններն ունեն քառանկյունի օժանդակ կառույցներ։ Ն–ի մոտ, դժվարամատչելի մի բարձունքի վրա պահպանվել է <Մրա– ղանց Արեգունի» կիկլոպյան ամրոցը, որ– տեղ հայտնաբերվել են մետաղաձուլական հարմարանքներ։ Մոտ 50 մ հեռավորու– թյամբ կան մետաղի հանքախորշեր։ Ամ– րոցից հայտնաբերվել են բրոնզե մա– տանի, ապարան շան, սև խեցանոթ, խե– ցեղենի բեկորներ։ Ն–ի հս․ կողմում գտնը– վում է «Տպի–Գաշ» կիկլոպյան ամրոցը։ 3 ամրոցն էլ պատկանում են մ․ թ․ ա․ I հազարամյակին։ Գրկ․ Есаян С․, Древняя культура пле– мен северо-восточной Армении (III–-I тыс․ до н․ э․), Е․, 1976․ Գ․ ՆախշըարյաԱ, Մ․ Մեչքոնյան
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԵԴԱՓՈՒՈհԹՅՈՒՆ 1918 Գերմանիայում, հեղափոխու– թյուն, որը տապալեց միապետությունը և հաստատեց բուրժուապառլամենտական հանրապետություն։ Հեղափոխության նա– խօրեին Գերմանիան առավել զարգա– ցած կապիտալիստական երկրներից էր։ Երկրում տիրապետող դիրք էր գրավում յունկերությունը՝ խոշոր բուրժուազիայի հետ դաշնակցած։ Ակտիվ հեղափոխական ուժ էր պրոլետարիատը։ Դասակարգային հակասությունները գնալով ավելի սրվում էին առաշին համաշխարհային պատե– րազմի (1914–18) ձգձգվելով, որը վիթ– խարի եկամուտներ էր բերում յունկեր– ներին ու բուրժուազիային և մեծ զրկանք– ներ՝ ժող․ զանգվածներին։ Գերմանիա– յում հեղաՓոխական վերելքի վրա մեծ ազդեցություն ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությու– նը Ռուսաստանում։ Ն․ հ–յան ազդա– նշան եղավ 1918-ի Հունվարյան համընդ– հանուր գործադուլը (ընդգրկել է շուրշ 1 մլն բանվոր)։ 1918-ի հոկտ․ 7-ին կայա– ցավ «Սպարտակ» խմբի կոնֆերանսը, որտեղ ընդունվեց ժող․ հեղափոխության ծրագիր (պատերազմի անհապաղ դադա– րեցում, գերմ․ իմպերիալիզմի տապալում ևն)։ Ն․ հ–յան սկիզբ ծառայեց Քիլի նա– վաստիների նոյեմբ․ 3-ի ապստամբու– թյունը։ Նոյեմբ․ 9-ին Բեռլինում ապստամ– բեցին բանվորները, նրանց միացան զին– վորները, նույն օրը կայզերը հրաժարվեց գահից, միապետությունը տապալվեց։ Գերմանիան հռչակվեց հանրապետու– թյուն։ Բանվորներն ամենուրեք ստեղծում էին սովետներ (Սովետական Ռուսաստա– նի օրինակով), հսկողություն էր սահման– վում արտադրության վրա։ Նոյեմբ․ 10-ին ընտրվեց ժամանակավոր կառավարու– թյուն՝ ժող․ լիազորների խորհուրդ, որ– տեղ մեծամասնություն կազմեցին աշ ս– դ–ները, օպորտունիստներն ու ռեֆոր– միստները։ Մակայն հեղաՓոխական զանգվածները, <Սպարաակ միության> գլխավորությամբ* հարկադրեցին կառա– վարությանը վերացնել պաշարողական դրությունը (որ մտցվել էր 1918-ի հունվա– րին), ներում շնորհել քաղ, բանտարկյալ– ներին, սահմանել 8-ժամյա բանվորական օր։ Բայց միևնույն ժամանակ կառավարու– թյունը գաղտնի համաձայնության եկավ զինվորական ղեկավարության հետ՝ զորք մտցնել Բեռլին և ճնշել հեղափոխությու– նը։ 1918-ի նոյեմբ․ 11-ին զինադադար (տես Կոմպիենի զինադադար 1918) կընք– վեց Գերմանիայի և Անտանտի միշև, որի համաձայն Գերմանիան պահպանում էր իր բանակը։ Գերմ․ զորքերը մ՛նում էին օկուպացված սովետական տերիտորիա– յում։ Դրանով իսկ ս–ղ․ կառավարությունը շարունակում էր հակասովետական կայ– զերական քաղաքականությունը։ 1918-ի ,դեկտ․ 23–24-ին կառավարական զորքերը Բեռլինում հարձակվեցին հեղափոխական ծովային դիվիզիայի վրա, նավաստինե– րին օգնության եկան զինված բանվոր– ները։ 1919-ի հունվարին բուրժուազիան հրահրեց անպատրաստ բանվորների վա– ղաժամ ելույթը և նրան հաջողվեց ջախջա– խել հեղափոխական շարժումը։ Հունվ․ 15-ին գազանաբար սպանվեցին Կ․ Լիբկ– նեիսոը և Ռ, կուքսեմքուրգը։ 1919-ի հու– լիսի 31-ին ընդունված Վայմարյան սահ– մանադրությունը (տես Վայմարյան Հւսն՜ րաւցեաություն) հաստատեց բուրժ․ հան– րապետության ստեղծումը։ Ն․ հ․ անավարտ մնաց (չվերացվեց գերմ․ իմպերիալիզմը), այն դուրս չեկավ բուր– ժուա–դեմոկրատական հեղափոխության շրջանակներից (չնայած կատարվեց զգա– լի չափով պրոլետարական ուժերով), քա– նի որ թույլ էր կապը բանվոր դասակար– գի և նորաստեղծ (1918-ի դեկտեմբեր – 1919-ի հունվար) գերմ․ կոմկուսի միջև, որը դեռևս մասսայական չէր դարձել։ Գրկ․ Լ և ն ի ն Վ․ Ի․, Ծանր, բայց անհրա– ժեշտ ղսա, Երկ․, հ․ 27։ Д р а 6 к и н Я․ С․, Ноябрьская революция в Германии, М․, 1967․
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկ․ ՍՍՀ–ում։ Կազմավորվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ 1953-ին միավորվել է Ալավերդու (այժւՐ Թումանյանի) շրջանի հետ, 1954-ին առանձնացվել է որպես ինքնուրույն շրջան։ Սահմանակից է Թու– մանյանի և Իջևանի շրջաններին, Ադրբ․ ՍՍՀ–ին և Վրաց․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 538 կմ2 է, բն․ 31,2 հզ․ մարդ (1982), վար– չական կենտրոնը՝ Նոյեմբերյան։ ■ Քարտեզը տես 321-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Բնական պայմանները։ Ն․ շ․ գտնվում է Հայկական ՍՍՀ հս–արլ–ում։ Մակերե– վույթը լեռնային է, խիստ մասնատված՝ 1000 մ միջին և 2001 մ (Սարկուտ լեռ) առավելագույն բարձրություններով։ Արմ–ում ձգվում է Գուգարաց լեռնաշղթան՝ Կոտմանի, Կարմրաքարի, Ռսկեպարի, Մթնասարի և այլ լեռնաբազուկներով, որոնք իրարից բաժանվում են խոր կիր– ճերով։ Շրջանի հս․ մասում է Բագրատա– շենի հարթավայրը՝ Հայկ․ ՍՍՀ ամենա– ցածրադիր վայրը (բարձրությունը՝ 390 մ)։ Առանձին լեռնագագաթներ ունեն մինչև 1900 մ բարձրություն։ Կան երկաթի, ցեո– լիտի և ֆելզիտի հանքավայրեր։ Կլիման բարեխառն է՝ չափավոր տաք ամառնե– րով և մեղմ ձմեռներով; Հս․ հարթավայ– րային մասում չոր մերձարևադարձային կլիմա է։ Տարեկան միջին ջերմաստիճա– նը 12,5°Cէ, հունվարինը՝ –1,5°C(նվա– զագույնը՝ –32°С, 1972), հուլիսինը՝ 26,7°C(առավելագույնը՝ 35°С)։ Տարեկան տեղումները մինչև 536 մմ են (հիմնակա– նում ապրիլ–մայիսին)։ Ամռանը հաճախ տեղում է կարկուտ։ Ջրագրական ցանցը պատկանում է Կուրի ավազանին։ Խոշոր գետը Դեբեդն է։ Ն․ շ–ի տարածքով են հո– սում Բաղանիս, Ոսկեպար, Կողբ գետերը։ Լճեր չկան։ Շրջանի տարածքում արտա–