Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/341

Այս էջը սրբագրված չէ

երկրորդ քաղաքն էր իր նշանակությամբ, խոշոր արհեսաավորա–առեարական կենտ– րոն (գտնվում էր «վարյագներից դեպի հույները» առևտրական ճանապարհի վրա)։ 1136–1478-ին Նովգորոդի ֆեոդա– չական հանրապետության մայրաքաղաքն էր։ XIII–XV դդ․ պայքարել է գերմ․, շվեդական և դանիական զավթիչների դեմ (տես Ննայի ճակաւռամարա 1240, Սառցա– ջարդ 1242)։ 1478-ին մտել է Ռուս, կենտ– րոնացված պետության կազմի մեջ։ 1727-ից Նովգորոդյան նահանգի կենտ– րոնն էր։ 1896-ին Ն–ում կազմակերպվել է ս–դ․ խմբակ, 1906-ի սկզբին՝ ՌՍԴԲԿ խումբ։ 1917-ի նոյեմբ․ 14 (27)-ին Ն–ում հաստատվել է սովետական իշխանու– թյուն։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941-ի օգոստ․ 15-ից 1944-ի հունվ․ 29-ը քաղաքը օկուպացրել են գերմ․ զորքերը և գրեթե ամբողջովին ավերել։ Պատերազմից հետո քաղաքը վերակա– ռուցվել է, դարձել արդ․ կենտրոն (քիմ․, էլեկտրատեխնիկական, մեքենաշինական արդ․ ևն)։ Քաղաքում գործում են մանկա– վարժական և պոլիտեխնիկական ինսա– ներ, տեխնիկումներ, թատրոն, թանգարան (հիմն․ 1865-ին)։ Ն․ տուրիստական կենտ– րոն է։ Ն–ում պահպանվել են ճարտ․ բազմա– թիվ նշանակալի հուշարձաններ։ Քաղաքի կենտրոնում, գետի ձախ ափին կրեմլն է («Դետինեց», 1044)՝ քարե պարիսպներով (1302–1420, վերակառուցվել է 1484– 1490-ին), Սոֆիայի տաճարով (1045–50), «Դրանովիտայա պալատա»-ով (1433) ևն։ Մինչև XVII դ․ քաղաքը կառուցապատված էր փայտաշեն տներով, քարից և աղյու– սից կառուցվել են պաշտպանական շի– նությունները, տաճարները, երբեմն նաև պալատներ։ XII դ․ Ն–ում և նրա շրջակայ– քում կառուցվել են Նիկոլո–Դվորիշչենս– կի, Անտոնի և Ցուրիի մենաստանների տաճարները, Ներեդիցա եկեղեցին ևն։ XIV–XV դդ․ կառուցվել են հաճախ որմնա– նկարներով զարդարված փոքրաչաՓ եկե– ղեցիներ4 Ֆեոդոր Ստրատիլատի (1360– 1361), Փրկչի (1374)։ XVIII դ․ վերջին–XIX դ․ սկզբին կարգավորվել են Սոֆիայի տաճարի մասի ճառագայթային–կիսաշըր– ջանաձև, Առևտրական մասի՝ ուղղանկյուն հատակագծերը, կառուցվել են կլասիցիզ– մի ոճով շենքեր․ Կալանատունը (XIX դ․ սկիզբ), ճանապարհային պալատը (1771), «օրինակելի նախագծերով» բնակելի տը– ներ։ Քաղաքի վերականգնման և հետագա զարգացման նախագծի (1943–45, ճարտ․՝ Ա․Վ․ Շչուսև և ուրիշներ, նոր տարբերակը՝ 1966) համաձայն Լենինգրադյան և Մոս– կովյան փողոցներում կառուցվել են բնա– կելի տների համալիրներ։ Ն–ում են Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրանիտ, 1926–56, քան– դակագործ՝ Դ․ Պ․ Շվարց, ճարտ․՝ Դ․ Պ․ Օսիպով), Քաղաքացիական և Հայրենա– կան մեծ պատերազմների հերոսների (1965) հուշարձանները։ 1932-ից Ն–ում կատարվում են հնագի– տական ուսումնասիրություններ։ Պեղում– ների շնորհիվ բացվել են փայտամած փողոցներ և հրապարակներ, ջրատարներ, այգիներ և բանջարանոցներ, բնակելի տներ, արհեստանոցներ, կրպակներ ևն։ Հին դաստակերտների տարէսծքում գտնը– վել են բազմազան իրեր՝ գրերով կեչու կեղևներ, փայտե իրեր, հնագույն նավեր ու սահնակներ, աշխատանքի գործիքներ (այդ թվում՝ հաստոցներ), ամաններ և կահույք, տնային կարասի, մանկական խաղալիքներ, երաժշտական գործիքներ, զենքեր, զարդեր (գունավոր մետաղնե– րից, ոսկրից, ապակուց և սաթից) ևն։ Բազմաթիվ են կիրառական արվեստի նմուշները [X--XIII դդ․ հեթանոսական խորհրդապատկերներով զարդարուն իրեր, փայտե փորագրեր և պատկերա– զարդ (ներկերով) առարկաներ]։ Գրկ․ Кушнир И․ И․, Новгород, 2 изд․, Л․, 1972․ նՈՎԳՈՐՈԴԻ ԴՊՐՈՑ, հին ռուսական ճարտարապետության և գեղանկարչու– թյան հիմնական դպրոցներից։ Դոյատևել է XII դ․ վերջից XVI ղ․ սկիզբը, Նով– «Ս․ Գևորգի հրաշքը», սրբապատկեր (XV դ․ սկիզբ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկ– վա) գորոդում և նրա տիրույթներում։ Ն․ դ–ի գեղանկարչական ստեղծագործություննե– րը առանձնանում են կերպարների ժողո– վըրդայնությամբ ու հուզական արաա– Ֆեոֆան Գ ը– ր և կ․ <Մակարի– ոս Եգիպտացի», որմնանկարի հատված (137&, Ս․ Փրկչի եկեղե– ցի․ Նովգորոդ) հայտչականությամբ, հնչեղությամբ, գու– նապատկերի ուժգնությամբ ու ներդաշ– նակությամբ (Ներեդիցա, XII դ․ վերջ, Վոլոտովոյի, XIV դ․ եկեղեցիների և Ֆեո– ֆան Գրեկի, XIV դ․ որմնանկարները, սրբապատկերներ, մանրանկարներ)։ Ն․ դ–ի քարաշեն ճարտ, հուշարձաններին բնորոշ են ծավալների ամբողջականու– թյունը, ձևերի մոնումենտալությունն ու լակոնիզմը, արտաքին հարդարանքի պարզությունը։

ՆՈՎԳՈՐՈԴԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1944-ի հուլիսի 5-ին։ Գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի արմ–ում։ Տա– րածությունը 55,3 հզ․ կմ2 Է, բն․ 727 հզ, (1981)։ Բաժանվում է 21 վարչական շրջա– նի։ Ունի 10 քաղաք, 21 քտա։ Վարչական կենտրոնը՝ Նովգորոդ։ 1967-ին պարգևա– տրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Ն․ մ–ի մակերևույթը բա– ժանվում է հարթավայրային արմ․ և բարձ– րավայրային արլ․ մասերի։ Արմ․ մասը զբաղեցնում է ճահճապատ տեղամասերով Մերձիլմենյան դաշտավայրը, արլ․ մասը՝ Վաւդայան բարձրությանը (մինչև 296 մ) և Տիխվինի բլրաշարը (բարձրությունը՝ մինչև 280 it)։ Կլիման չափավոր ցամաքա– յին Է, ձմեռը՝ մեղմ, ձյունառատ։ Հունվա– րի միջին ջերմաստիճանը –7,5°Շ–ից մինչև –10,2°CԷ, հուլիսինը՝ 16,5–17,5°С, տա– րեկան տեղումները՝ 700–800 մմ, վե– գետացիոն շրջանը՝ 119–132 օր։ Իլմեն լճի (ամենամեծը՝ Ն․ մ–ում) ավագանին են պատկանում Մստա, Լովատ, Պոլա, Շե– լոն և այլ գետեր։ Լճից սկիզբ է առնում Վոլխով գետը։ Վալդայան բարձրության շրջանում կան բազմաթիվ լճեր (Վալդա– յան, Ուժինյան, Վելիե, Պիրոս ևն)։ Հո– ղերը գլխավորապես ճմապոդզոլային են, հս–արմ–ում՝ ճահճացած։ Տարածքի ավելի քան 50%–ը զբաղեցնում են անտառները, 11% –Ը՝ տորֆաճահիճները, 7%-ը՝ մար– գագետինները։ Կենդանիներից հանդի– պում են որմզդեղն, աղվես, ջրաքիս, կզաքիս, սկյուռ, գայլ։ Դետերում և լճե– րում կան մանիշաձուկ, բրամ, գայլաձուկ, սագան։ Բնակչության մոտ 97%–ը ռուս– ներ են։ Բնակվում են նաև ուկրաինացի– ներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտու– թյունը 1 կմ2 վրա 13 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 66%։ Սովետական իշ– խանության տարիներին ստեղծվել են Օկուլովկա, Պեստովո, Չուդովո, Մալայա Վիշերա քաղաքները և բոլոր քտա–ները։ Խոշոր քաղաքներն են Նովգորոդը, Բո– րովիչին, Ստարայա Ռուսան։ Տնտես ու թյան առաջատար ճյու– ղերն են մետաղամշակումը, ճշգրիտ մե– քենաշինությունը, քիմ․, անտառային, ապակու–ճենապակու, թեթև և սննդի ար– դյունաբերությունը։ Կա տորֆի արդյու– նահանում։ Մեքենաշինական գործարան– ները գտնվում են Նովգորոդում, Ստարա– յա Ռուսայում, Բորովիչիում, քիմ․ ձեռ– նարկությունները՝ Նովգորոդում, փայտա– մշակման և թաղանթանյութի–թդթի ձեռ– նարկությունները՝ Նովգորոդում, Պարֆի– նոյում, Օկուլովկայոլմ, Բորովիչիում։ Կրսանոֆարֆորնի և Պրոլետարի ավան– ներում կա ճենապակե ու հախճապակե իրերի արտադրություն։ Ն․ մ–ում զար– գացած է վուշագործությունն ա մսակաթ– նատու անասնապահությանը։ Մշակում են երկարաթել վուշ, ցորեն, տարեկան, վար–