Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/344

Այս էջը սրբագրված չէ

ՆՈՎԻԿՈ4 Իգնատի Տրոֆիմովիչ [ծն․ 20․12․1906 (2․1․1907), գ․ Կամենսկոյե, այժմ՝ Դնեպրոձերժինսկ], սովետական պետական և կուսակցական գործիչ, սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1961)։ ՍՄԿԿ անդամ 1926-ից։ Ավարտել է Դնեպ– րոձերժինսկի մետալուրգիական ինստ–ը (1932)։ 1923-ից աշխատել է Կամենսկոյեի մետալուրգիական գործարանում։ 1941 – 1943-ին4 կուսակցության Սարատովի մարզկոմի քարտուղար, 1943–50-ին՝ ՍՍՀՄ էլեկտրակայանների ժողկոմատի, ապա՝ մինիստրության գլխավոր վարչու– թյան պետ։ 1950–58-ին եղել է ՀԷԿ–երի շինարարության պետի տեղակալ, պետ։ 1958-ին՝ ՍՍՀՄ էլեկտրակայանների մի– նիստրի տեղակալ, դեկտեմբերից՝ ՍՍՀՄ էլեկտրակայանների շինարարության, 1962-ին՝ ՍՍՀՄ էներգետիկայի և էլեկ– տրիֆիկացիայի մինիստր։ 1962-ի նոյեմ– բերից ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նա– խագահի տեղակալ և ՍՍՀՄ Պետշինի նա– խագահ։ ՄՄԿԿ ԿԿ–ի անդամ 1961-ից, ՍՍՀՄ VI –X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։

ՆՈՎԻԿՈՎ Իգոր Ալեքսանդրովիչ (19․10․ 1929, ք․ Դրեգնա, Մոսկվայի մարգ), սո– վետական մարզիկ (ժամանակակից հնգա– մարտ)։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1957), ՍՍՀՄ (1968) և ՀՍՍՀ (1961) վաստ․ մարզիչ, ՀՍՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը (1952)։ Օլիմպիական խաղերի (1956, 1964), աշխարհի թիմա– յին (1957–59, 1961–62) և անհատական (1957–59, 1961), ՍՍՀՄ (1953, 1956, 1959, 1964) չեմպիոն։ ժամանակակից հնգամարտի և բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի փոխպրեզիդենտ (1972-ից), առաջին Փոխպրեզիդենտ՝ 1976-ից։ ժա– մանակակից հնգամարտի ՄՍՀՄ ֆեդերա– ցիայի նախագահ 1977-ից։ ՀՍՍՀ սպորտ– կոմիտեի նախագահի տեղակալ (1966– 1981)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՆՈՎԻԿՈՎ Նիկոլայ Իվանովիչ (1744– 1818), ռուս լուսավորիչ, գրող, լրագրող, գրահրատարակիչ։ 1755–60-ին սովորել է Մոսկվայի համալսարանին կից ազնվա– կանական գիմնազիայում։ 1767-ից եղել է «Նոր օրենսգրքի» նախագիծը կազմող հանձնաժողովի աշխատակից։ Այստեղ կա– տարած աշխատանքը կարևոր Փուլ է եղել Ն–ի լուսավորական հայացքների, հակա– ճորտատիրական համոզմունքների ձևա– վորման գործում։ Հանձնաժողովը լուծարք– վելուց (1769) հետո Ն․ հրատարակել է երգիծական հանդեսներ, որոնցում տպա– գրել է նաև իր ստեղծագործությունները։ Նա զայրույթով մերկացրել է ճորտատե– րերին, ազնվական–աստիճանավորներին և համակրանքով պատկերել գյուղացի– ներին՝ «հայրենիքը Անողներին»։ Ն․ կա– րևորագույն խնդիրներից մեկն է համարել պայքարը հանուն ռուս, մշակույթի ազգա– յին հիմքերի, ընդդեմ ազնվականների օտարամոլության։ Լույս է ընծայել «Ռու– սաստանի գրողներին վերաբերող պատ– մական բառարանի Փորձ»․ (1772) գիրքը, հրատարակել է ռուս, պատմության հու– շարձաններ, «Վաղորդյան լույս» (1777– 1780) առաջին Փիլ․ հանդեսը Ռուսաստա– նում։ 1777-ին սկսել է տպագրել քննադա– տական մատենագիտության ռուս, առա– ջին հանդեսը՝ «Սանկտ–Պետերբուրգյան գիտական տեղեկագրեր»-ը։ Ե․ Պուգաչովի գլխավորած 1773–75-ի գյուղացիական պատերազմի պարտու– թյունից հետո Ն․ դարձել է մասոնական ժողովարանի անդամ։ Սակայն նա հեռու է մնացել «եղբայրների» միստիկական որոնումներից, ձգտել է մասոնական օր– դենն ու նրա դրամական միջոցներն օգ– տագործել լուսավորական նպատակնե– րի, գրահրատարակչական գործունեու– թյունն ընդարձակելու համար։ Տասը տա– րի ժամկետով վարձակալելով Մոսկվայի համալսարանի տպարանը՝ Ն․ ստեղծել է «Տպարանային ընկերություն», որն ուներ ևս երկու տպարան։ Բազմաթիվ պարբե– րական հրատարակություններից բացի Ն․ լույս է ընծայել ուս․ ձեռնարկներ, գի– տելիքների բոլոր ճյուղերին վերաբերող գրքեր։ Այդ տարիներին Ռուսաստանում հրատարակված բոլոր գրքերի մոտ մեկ երրորդը տպագրել են նրա տպարաննե– րում։ Ն․ գրքի առևտուր է կազմակերպել Ռուսաստանի 16 քաղաքներում, Մոսկ– վայում բացել է գրադարան–ընթերցա– րան, ընթերցողների միջոցներով ստեղծել երկու դպրոց ռազնոչինեցների երեխանե– րի համար, ձրի դեղատուն, օգնություն է ցույց տվել 1787-ի սովից տուժած գյուղա– ցիներին։ Նա շարունակել է նաև գրական աշխատանքը («Ռուսական առածներ», 1782, երգիծական պատմվածքների շարք), հանդես եկել փիլ․, տնտեսագիտական և մանկավարժական երկերով։ 1792-ին Ն․ ձերբակալվելէ և առանց դատի, տասնհինգ տարի ժամկետով, բանտարկվել Շլիսել– բուրգի բերդում։ Պավել I-ի օրոք ազատվել է (1796), բայց նրան արգելվել է շարունա– կել նախկին գործունեությունը։ Ռուս գրա– կանության ու հասարակական մտքի զար– գացման մեջ Ն–ի ավանդը բարձր են գնա– հատել Ա․ Պուշկինը, դեկաբրիստները, Վ․ Բելինսկին, Ա․ Գերցենը, Ն․ Չեռնիշևս– կին, Ն․ Դոբրոլյուբովը, Գ․ Պլեխանովը։ ծ/^․Избр․ соч․, М․– Л․, 1951․

ՆՈՎԻԿՈՎ Պյոտր Սերգեևիչ (1901 – 1975), սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ անդամ։ Ավարտել է Մոսկվայի համալ– սարանը (1925)։ 1934-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Վ․ Ա․ Ստեկլովի անվ․ մաթե– մատիկական ինստ–ում։ Հիմնական աշ– խատանքները վերաբերում են բազմու– թյունների տեսությանը, տրամաբանու– թյանը,, ալգորիթմների տեսությանը և խմբերի տեսությանը։ Ստեղծել է ձևական համակարգերի անհակասելիության ապա– ցույցի մեթոդ, որը հենվում է ռեգուլյար բանաձևի գաղափարի վրա։ Ապացուցել է խմբերի տեսության մեջ նույնության, հա– մալուծ ութ յան և իզոմորֆության խնդրի չլուծելիությունը։ Իր աշակերտ JJ․ Ի․ եղ– յանի հետ միասին լուծել է Բերնսայդի հայտնի պրոբլեմը։ ՍՍՀՄ–ում մաթ․ տրա– մաբանության դպրոցի ստեղծողն է։ Լե– նինյան մրցանակ (1952)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Գրկ․ Новиков П․ С․, «Успехи математи– ческих наук», 1971, т․ 26, в․ 5․

ՆՈՎԻԿՈՎ Վլադիմիր Նիկոլաևիչ [ծն․ 23․11(6․12)․1907, Կրեստցի, այժմ՝ Նով– գորոդի մարզում], սովետական պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1942)։ ՍՄԿԿ ան– դամ 1936-ից։ Ավարտել է Լենինգրադի մեխանիկական ինստիտուտը։ 1928– 1941-ին աշխատել է պաշտպանության ար– դյունաբերության մեջ։ 1941–48-ին՝ ՍՍՀՄ սպառազինությունների մինիստրի տեղա– կալ, 1948–55-ին ղեկավար աշխատանք– ներ է կատարել պաշտպանության ար– դյունաբերության մեջ։ 1954–55-ին՝ ՍՍՀՄ պաշտպանության արդյունաբերու– թյան մինիստրի տեղակալ, 1955–57-ին՝ ՍՍՀՄ ընդհանուր մեքենաշինության մի– նիստրի առաջին տեղակալ, 1957–58-ին՝ Լենինգրադի ժողտնտխորհի նախագահ, 1958–60-ին՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խոր– հըրդի նախագահի տեղակալ, ՌՍՖՍՀ Պետպլանի նախագահ։ 1960–62-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագա– հի տեղակալ, ՍՍՀՄ Պետպլանի նախա– գահ, ՍՍՀՄ ներկայացուցիչը ՏՓԽ–ում։ 1962–65-ին՝ ՍՍՀՄ մինիստր։ 1965-ի մար– տից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նա– խագահի տեղակալ։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ 1961-ից։ ՍՍՀՄ I և V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պար– գևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաննե– րով։

ՆՈՎԻԿՈՎ–ՊՐԻԲՈՅ (Նովիկով) Ալեք– սեյ Սիլիչ (1877–1944), ռուս սովետական գրող։ Որպես նավաստի ծառայել է Բալ– թ իա կան նավատորմում։ Ռուս–ճապոնա– կան պատերազմում (1904–05) մասնակ– ցել է Ցուսիմայի ճակատամարտին։ Առա– ջին ժողովածուն՝ «Ծովային պատմվածք– ներ»-^ 1914-ին հանվել է շարվածքից (լույս է տեսել 1917-ին)։ Հեղափոխական գործունեության համար հալածվել է ցա– րական իշխանությունների կողմից, ապ– րել տարագրության մեջ (1907–13)։ Ն–Պ․ շարունակել է «ծովային» դասական գրա– կանության ավանդույթները («Ծովն է կանչում», 1919, վիպակ, «Սուզանավորդ– ները», 1923, «Աղի կնքավազան», 1929, վե– պեր են)։ Նրա լավագույն ստեղծագործու– թյունը «Ցուսիմա» (մաս 1–2, 1932–35, 4-րդ խմբագրություն, 1940, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, հայ հրտ․ հ․ 1–2, 1934– 1936) պատմական էպոպեան է։ Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին հան– դես է եկել սովետական նավատորմի մասին ակնարկներով ա հոդվածներով, աշխատել «Առաջին կարգի կապիտանը» (մաս 1–2, 1942–44, անավարտ) վեպի վրա։ Ն–Պ–ի մի շարք երկեր թարգմանվել են օտար լեզուներով, կինոնկարահանվել։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Խոզի պատճառով, Ե․, 1930։ ճահճու– տում, Ե․, 1940։ Կինը ծովում, Ե․, 1972։ Собр․ соч․, т․ 1–5, М․, 1963․

ՆՈՎՈԱԼԵՀՍԵԷՎՍԿԱՏԱ, ստանիցա

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Կուր– գանինսկի շրջանում, Սինյուխա գետի ափին, շրջկենտրոնից 41 կւ1 հարավ–արև– ելք։ Բն․՝ հայեր, ռուսներ, ուկրաինացի– ներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հա– ցահատիկային կուլտուրաների, արևա– ծաղկի մշակությամբ, բանջարաբուծու–