հարում է Սալաիրյան բ լրաշարին։ 150– 200 Վ բարձրությամբ հարթավայր է, միայն արլ․ մերձսալաիրյան մասում բարձրու– թյունները հասնում են 300-350 t/–ի (առա– վելագույնը՝ Հ93 tl) Կենտրոնական և հվ․ մասերին բնորոշ են 6–10 Ա բարձրու– թյամբ բաշերը։ Միջբաշային իջվածքները զբաղված են ճահիճներով (տարածքի մոտ 28%-ը) ու լճերով։ Կան քարածխի, տոր– ֆի, նավթի U բնական գազի հանքավայ– րեր։ Կլիման խիստ ցամաքային է՝ կար– ճատև շոգ ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 16°Շ–փց մինչև–20°C է, հուլիսինը4 18–20°C, տարեկան տեղում– ները՝ 300–450 ւէԱ, վեգետացիոն շրջանը՝ 144–163 օր։ Հվ․ տափաստանային շրջան– ներին բնորոշ են ամռան խորշակները, ձմռան սառը քամիները։ Գետերի մեծ մասը պատկանում է Օբի ավազանին։ Շատ գետեր թափվում են անհոսք լճերի մեջ։ Օբը հոսում է մարզի արլ․, Իրտիշի վտակներ Օմը և Տարան4 հս–արմ․ մասով։ Օբի վրա է Նովոսիբիրսկի ջրամբարը։ Կան բազմաթիվ լճեր․ Չանի, Սարա լան, Ուբայի, Ուրյում ևն։ Կատարվում են մեծ չափերի մելիորատիվ աշխատանք– ներ։ Գերակշռում են պող զոլային, գորշ անտառային հողերն ու սևահողերը։ Տա– րածքի ավելի քան 1 /5-ը (մոտ 4 մլն հա) անտառածածկ է։ Մարգագետիններով ու արոտավայրերով զբաղված են Բարաբա– յի դաշտավայրերն ու գետահովիտները։ Կենդանական աշխարհը բազմազան է․ տարածված են արջը, հս․ եղջերուն, որմզդեղնը, լուսանը, այծյամը, թռչուննե– րից՝ խլահավը, աքարը ևն, լճերում4 մըշ– կամուկը, շիկամուկը։ Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ (91,3%, 1980), ուկրաինացիներ, բելո– ռուսներ, գերմանացիներ, ղազախներ, թա– թարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 14,7 մարդ է (1979)։ Առավել խիտ են բնակեցված արլ․ շրջանները։ Քաղա– քային բն․ մոտ 71% է (1979)։ Խոշոր քա– ղաքը Նովոսիբիրսկն է։ Նորաստեղծ քա– ղաքներն են Բարաբինսկը, Բերդսկը, Իս– կիտիմը, Կույբիշևը, Թաթարսկը։ Տնտեսությունը։ Առաջատար ճյուղերն են մշակող արդյունաբերությունն ու գյու– ղատնտեսությունը։ Կա սև և գունավոր մե– տալուրգիա, բազմաճյուղ մեքենաշինա– կան և մետաղամշակման, քիմ․, անտառա– յին, Փայտամշակման, շինանյութերի, թե– թև ու սննդի արդյունաբերություն, էլեկտ– րական և ջերմ՛ային էներգիայի արտա– դրություն։ Արտադրում են մետաղահատ հաստոցներ, դարբնոցամամլիչային մե– քենաներ, էլեկտրատեխնիկական սար– քավորում, գործվածքային հաստոցներ, գյուղատնտ․ մեքենաներ։ Զարգացած են ռադիոտեխնիկական, սննդի, թեթե, ար– դյունաբերությունը, սարքաշինությունը, ցեմենտի արտադրությունը, խեցեգործու– թյունը ևն։ էներգետիկան խարսխվում է Կուզբասի ածխի և Օբ գետի հիդրոէներ– գիայի պաշարների բազայի վրա (Նովո– սիբիրսկի ՀԷԿ, Բարաբինսկի ՋԷԿ)։ էլեկտրաէներգիայի որոշ մասը ստանում է Արևելյան Սիբիրից։ Գործում է Բաշկի– րիա– Օմսկ – Նովոսիբիրսկ – Իրկուտսկ նավթամուղը։ Ն․ մ․ Սիբիրի կարևոր գյու– ղատնտ․ շրջանն է։ Գյուղատնտեսությունն ունի հացահատիկաանասնապահական ուղղություն։ Մշակում են ցորեն, տարե– կան, գարի, կերային և տեխ․ (գլխավորա– պես վուշ, կանեվւ) կուլտուրաներ, կար– տոֆիլ, բանջարեղեն։ Նովոսիբիրսկի շըր– ջակայքում ստեղծվել է զարգացած մերձ– քաղաքային գյուղատնտ․ զոնա (բանջա– րեղենի, անասնապահտկան մթերքների արտադրություն, թռչնաբուծություն)։ Անասնապահությունն ունի կաթնամսա– տու ուղղություն։ Մարզում կա 311 սովե– տական և 172 կոլեկտիվ (6-ը4 ձկնորսա– կան) տնտեսություն։ Գյուղատնտ․ հողահանդակները 3584,7 հգ․ հա են, որից խոտհարքներ՝ 2289,4
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/347
Այս էջը սրբագրված չէ