Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/348

Այս էջը սրբագրված չէ

հզ․ Л‘ш, արոտավայրեր՝ 2154 հզ․ հա։ 1981-ին մարզում կար 1807,2 հզ․ գլուխ խոշոր, 1472,5 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 551,9 հզ․ խոզ, 86,8 հզ․ ձի, 7376,3 հգ․ թռչուն։ Երկաթուղիների երկա– րությունը 1478 կմ է, ավտոմոբիլային ճա– նապարհներինը՝ 17380 կւէ (1981)։ Օբ գետով կատարվում է նավարկու– թյուն։ 1980–81 ուս․ տարում մարզում կար 1667 հանրակրթական դպրոց, 51 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 107 պրոֆտեխնիկական ուսումնական, 14 բուհ, ինչպես նաև Մոսկվայի թեթե ար– դյունաբերության տեխնոլոգիական ինստ–ի և Սվերդլովսկի իրավաբանական ինստ–ի մասնաճյուղեր։ 1981-ին կար 1300 նախադպրոցական հիմնարկ, գործում էին 984 մասսայական գրադարան, 4 թանգա– րան, 6 թատրոն, մարզային պաւհկերա– սրահ, 1455 ակումբային հիմնարկ, 1975 կինոսարք, 45 պիոներտուն, 37 մանկա– կան մարզական դպրոց ևն։ 1919-ից լույս են տեսնում «Սովետսկայա Սիբիր» մար– զային, 1920-ից4 «Մոլոդոստ Սիբիրի» թեր– թերը։ 1973-ին մարզում կար 250 հիվանդանո– ցային հիմնարկ (34165 մահճակալով), 10048 բժիշկ, ցեխակլիմայաբուժական առողջավայր (Կարաչի), 17 առողջարան։

ՆՈՎՈՍՅՈԼՈՎԱ Ալեքսանդրա Վասիլևնա [ծն․ 10(23)․3․1900], սովետական քիմի– կոս։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1970), սոցիալիստական աշխատանքի հերոս (1980)։ Ավարտել է (1925) և աշխատում է Մոսկվայի համալսարանի քիմ․ ֆակուլ– տետում (1948–55-ին՝ դեկան)։ Դիտա– կան աշխատանքները վերաբերում են սինթեզի եղանակների մշակմանը, ֆա– զային դիագրամների, հազվագյուտ տար– րերի և նրանց միացությունների ֆիզի– կաքիմ․ հատկությունների, կառուցվածքի ուսումնասիրությանը։ Սինթեզել և ուսում– նասիրել է գերմանիումի, անագի, կա– պարի, նիոբիումի, աանաալի հալկոգե– նիդները և կիսահաղորդչային հատկու– թյուններով այլ նյութեր։ ՍՍՀՄ–ում առաջինն է ստացել (Բ․ Սո– բոլևի հետ) դժվարահալ միաբյուրեղներ (Be, Zn, A1 և Mn-ի սիլիկատներ) գազա– տրանսպորտային ռեակցիաների եղանա– կով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակների (1948, 1981) դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

ՆՈՎՈՏՆ1* (Novotny) Անտոնին (ծն․ 1904), ՉՍՍՀ պետական ն․ կուսակցական գոր– ծիչ։ 1921-ից՝ Չեխոսլովակիայի կոմու– նիստական կուսակցության (ՉԿԿ) ան– դամ։ 1928-ից ակտիվորեն մասնակցել է բանվորական շարժմանը։ 1945–53-ին եղել է ՉԿԿ Պրագայի մարզկոմի առաջին քարտուղար, 1946–68-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի ան– դամ։ 1953–68-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար։ 1957–68-ին՝ ՉՍՍՀ պրեզի– դենտ։ ՉԿԿ հունվարյան (1968) պլենումը Ն–ին ազատել է ՉԿԿ ԿԿ–ի առաջին քար– տուղարի պարտականությունից, ավելի ուշ ազատվել է զբաղեցրած բոլոր պաշտոն– ներից։ ՆՈՏԱ, ձայնանիշ (< լատ․ nota, բառացի՝ գրավոր նշան), պայմանական գրաֆիկական նշան՝ երաժշտությունը գրառելու համար։ Տես նաև Նոտագրոն• թյուն։ ՆՈՏԱ, հայտագիր, տես Դիվանա– գիտական գրագրություն։

ՆՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գրաֆիկական նշան– ների համակարգ՝ երաժշտությունը գրի առնելու համար, նաև՝ երաժշտության բուն գրառումը։ Սկզբնավորվել է հեռավոր անցյալում։ Դեռևս Հին Հունաստանում գոյություն է ունեցել հնչյունները նշելու տառային համակարգ, որը ֆիքսում, էր միայն դրանց բարձրությունը, այլ ոչ տևո– ղությունը։ Այն երաժշտ․ պրակտիկայում պահպանվել է մինչև X դ․, երբ հուն, տա– ռերը Փոխարինվեցին լատինականով (այդ տարբերակը XX դ․ կիրառվում է առանձին հնչյունների և տոնայնություն– ների նշման համար)։ Միջին դարերում տարածում է գտել նևմային Ն․։ Հատուկ նշանները՝ նեմերը,‘գրառվել են խոսքային տեքստի վրա՝ երգեցողության մեղեդիները հիշեցնելու համար։ Ավելի ուշ՝ հնչյուննե– րի բարձրությունը ավելի ստույգ նշելու համար սկսել են կիրառել հորիզոնական գծեր։ XI դ․ իտալացի երաժշտ․ տեսա– բան Դվիդո ^Արեցցոն մտցրեց 4 նոտա– յին գծերի համակարգը, որը ժամանակա– կից հնգագծի նախատիպն էր։ Դծերի սկզբում նա տեղադրեց լատ․ տառեր, որոնք նշում էին գծերի վրա գրառ– ված հնչյունների բարձրությունը, այդ տառերը ժամանակակից բանաչիների նախատիպերն էին։ Հետագայում գծերի թիվը հասցվեց հինգի, իսկ նևմային նշան– ները փոխարինվեցին քառակուսի գլխիկ– ներ ունեցող նոտաներով։ Այդ համակար– գը լայնորեն կիրառվել է Դրիգորյան խորալի գրառման համար, կոչվել է խորա– լային Ն․։ Հաջորդ փուլը, այսպես կոչված, մենզուրային․ Ն․ էր, որը ֆիք– սում էր հնչյունների ինչպես բարձրությու– նը, այնպես էլ տևողությունը։tXV– XVII դդ․ միաժամանակ գոյություն ուներ տառային կամ թվային համակարգը, որ կոչվում էրաաբուլատուրա և ծա– ռայում գործիքային երաժշտության գրառ– ման համար։ Ինչպես ժամանակակից թվա– յին համակարգում, որ կիրառվում է որոշ ժող․ գործիքների վրա նվագել սովորելը հեշտացնելու համար, դրանում նշվում էին ոչ թե հնչյունները, այլ՝ նվագարա– նի լարը և նրա վրա տվյալ հնչյունը ըս– տանալու տեղը։ XVII–XVIII դդ․ ակորդ– ները գրառվում էին բասային ձայնի նո– տաների վրա գրվող թվանշանների միջո– ցով (այսպես կոչված, գեներաչ–բաս)։ ժամանակակից Ն․ նշում է նոտաների ձայնաբարձրական դրությունը և դրանց մետրա–ռիթմական փոխհարաբերությու– նը։ Տեմպային, դինամիկ, արտահայտչա– կան և այլ լրացուցիչ նշումների զարգա– ցած համակարգի հետ մեկտեղ դա հնա– րավորություն է տալիս ճշգրիտ ֆիքսել երաժշտ․ ստեղծագործության նոտային տեքստը, միևնույն ժամանակ, այդպիսի ֆիքսացիան միանշանակ չէ, և կատարո– ղը, չհեռանալով նոտային տեքստից, ստեղծագործությանը տալիս է սեփական մեկնաբանություն։ XX դ․ ավանգարդիստական երաժշտ․ ուղղությունների ներկայացուցիչները մտցրին նոր կատարողական նշումներ, որոնք, սակայն, լայն տարածում չգտան։ Այդ կոմպոզիտորներից ոմանք բավական հեռացան Ն–յան ավանդական ձևերից՝ նոտային գրառման մեջ տալով միայն ակ– նարկներ, որոնք իրականացնում է ինքը՝ կատարողը։ Գոյություն ունի Ն–յան հա– տուկ համակարգ կույրերի համար։ Հայկ․ Ն–յան մասին տես խազագրություն, Նոր հայկական ձայնագրություն հոդվածները։ Գրկ ․Нюрнберг М․, Нотная графика, Л․, 1953; Wolf J․, Handbuch der Nota- tionskunde, Bd 1–2, Lpz․, 1913–19․

ՆՈՏԱԿԱԼ, պ յ ու պ ի տ ր (ֆրանս․ pu- pitre), երաժշտական գործիքին (ռոյալ, դաշնամուր, երգեհոն, ֆիսհարմոն ևն) հարմարեցված նեցուկ նոտաների համար։

ՆՈՏԱՐԻԱՏ (< լատ․ notarius – գրագիր, քարտուղար), պետական մարմինների հա– մակարգ, որը վավերացնում է պայմանա– գրերն ու այլ գործարքները, ձևակերպում ժառանգման իրավունքը ևն։ ՍՍՀՄ–ում Ն–ի կազմակերպումն ու գործունեությունը կարգավորվում է <Պետական նոտարիա– տի մասին» 1973-ի հուլիսի 19-ի օրենքով (ՀՍՍՀ–ում ընդունվել է 1974-ի դեկտ․ 26-ին)։ Նոտարական գործարքների կա– տարման համար քաղաքներում և այլ բնակավայրերում կազմակերպվում են պետ․ նոտարական գրասենյակներ։ Միու– թենական և ինքնավար հանրապետու– թյունների մայրաքաղաքներում, երկրա– մասային, մարզային կենտրոններում գրասենյակներից մեկը կազմակերպվում է Հւրպէս առաջին նոտարական գրասեն– յակ, որը կատարում է առավել բարդ նո– տարական գործողությունները։ Այն բնա– կավայրերում, որտեղ պետ․ նոտարա– կան գրասենյակներ չկան, օրենքով նա– խատեսված որոշ գործողություններ (կտա– կի հաստատում, ժառանգված գույքի պահ– պանում, փաստաթղթերի պատճենների վավերացում ևն) կատարում են ժող․ դեպուտատների քաղաքային, ավանային, գյուղական սովետների գործադիր կոմի– տեները։ Արտասահմանում նոտարական գործողություններն իրականացնում են ՍՍՀՄ հյուպատոսական հիմնարկները։ Ն–ները պարտավոր են պահպանել նո– տարական գործարքների գաղտնիությու– նը։

ՆՈՏՐԳԻՐ, արագագիր գրիչների, նոտար– ների էւիոր։ Հանոհաում է XIII ոստից։ Ն․ Հայկական նոտրգիր տա– ռատեսակի նմուշ բոԼորգրի և շղագրի տարրերի օգտագործ– ման արդյունք է․ բոլորգրի ուղղագիծ եր– կար և կարճ տարրերի լայն գծի փոխա–