Բայն ունի սահմանական, ըղձական, պայմանական, հարկադրական և հրամա– յական եղանակներ։ Սահմանական եղա– նակի ժամանակաձևերը արտահայտվում ին դերբայով և օժանդակ բայի ձևերով (բացի՛ անցյալ կատարյալից)։ Դերբայ– ներն են4 անորոշ (խըմէլ), անկատար (խըմում), ապառնի (խըմէլու), վաղակա– տար (խըմէր), հարակատար (խըմուկ), ենթակայական (խըմօղ), ժխտական (խը– մի)։ Անկատար դերբայի ում–ով կազմու– թյունները տարածվում են նաև միավանկ բայերի վրա (գալում էմ, տալում էմ, լա– լում էմ)։ Շատ դեպքերում օժանդակ բայը նախադաս կիրառվելիս կրկնվում է (յէս էմ գալում էմ, չէս տալում էս)։ ժխտական խոնարհման օժանդակ բայի բացասական մասնիկը միշտ նախադաս է (չէմ տալում էմ)։ Արգելական հրամայականը եզակի և հոգնակի թվում ունի միայն մի՝ մասնի– կը (մի՝ մընա, մի՝ մացէք)։ Գրկ․ Աճաոյան Հ․, Տայ բարբառագի– տություն, Մ․–Նոր Նախիշևան, 1911 (էմին– յան ազգագրական ժող․, հ․ 8); Ղ ա ր ի բ– յ ա ն Ա․, Տայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Բաղրամյան Ռ․, ՛Հայերեն բարբառներ (Սևանա լճի ավազանի խոսվածքները), Ե․, 1972։ Ջահուկյան Դ․, Տայ բարբառագի– տության ներածություն, Ե․, 1972։ Տ․ Մուրադյան ՆՈՐ ԲԱՇԳՏՈՒՂ, գյուղ Հայկական ՍԱՀ Կրասնոսելսկի շրջանում, Միափորի լեռ– նաշղթայի արմ․ ստորոտին, Գետիկ գե– տի աջ ափին, շրջկենտրոնից 7 fyt/hu-արմ․։ Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Նոր Բաշգյուղ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավար, դեղատուն, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահ– պանվել են մեգալիթյան հուշարձաններ (if․ թ․ ա․ Ill–I հազարամյակ), գյուղա– տեղի (Մուղանի), գերեզմանոց խաչքա– րերով, կիկլոպյան ամրոց (Մուղանի խաչ, մ․ թ․ ա․ I հազարամյակ), գերեզմանոց։ Հիմնադրվել է 1922-ին։ ՆՈՐ ԴԵՂԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Նաի– րիի շրջանում, Հրազդանի աջ ավւինք շրջկենտրոնից 8 կմ ՝հյուսիս–արևելք։ Նոր Գեղի Ն․ Դ–ով է անցնում Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Դ․ Աղաջանյանի անվ․ գյուղա– տնտեսության մեքենայացման և էլեկ– տրիֆիկացման սովխոզ–տեխնիկումը ըզ~ բաղվում է նաև անասնապահությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, 2 մսուր–մանկապարտեզ, բուժ– կայան։ Գործում են նաև 23 շարժական մեքենայացված շարասյունը և թռչնաբու– ծական ֆաբրիկան։ ՆՈՐ ԳեՏԻԿԻ ՎԱՆՔ, տես Գոշավանք։ «ՆՈՐ ԳԻՐ», գրականության և արվեստի ամսագիր, 1939-ից՝ եռամսյա հանդես։ Լույս է տեսել 1936–54-ին, Նյու Չորքում։ Խմբագիրներ՝ Ա․ Անդրեասյան, Բ․ Նու– րիկյան։ Ներկայացրել է հայ սովետական գրականությունն ու արվեստը, տպա– գրել Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարենցի ստեղծագործությունները, սփյուռքահայ գրողներ Արամ Հայկա– զի, Վահե Հայկի, Ավետիս Քեյի, Հ․ Դավթյանի, Զ․ Սյուրմելյանի, Կարա– պետ Սիտալի բազմաթիվ գործեր։ Ունե– ցել է տեսական ուսումնասիրությունների բաժին։ Առանձին համարներ է նվիրել Կոմիտասին (1950, JSC 1), Հ․ Օշականին (1946, 3–4), նկարիչ Ս․ Խաչատուրյա– նին (1943, N« 2)։ Թարգմանաբար ներ– կայացրել է նաև համաշխարհային գրա– կանությունը։ Գ, Սաեվւանյան ՆՈՐ ԳՅՈհՂ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Գյավաշ (Վասպու– րական աշխարհի Ռշտունիք) գավառում, Վանա լճից հվ․, բարձրադիր սարահար– թում։ 1909-ին ուներ 85 տոլն հայ բն․։ Հիմնականում զբաղվում էին հացահա– տիկային կուլտուրաների մշակությամբ։ Ն․ Գ–ում կար եկեղեցի (Ա․ Ստեփանոս) և վարժարան։ Բնակիչները մասնակցել են Վանի 1915-ի ինքնապաշտպանական կռիվ– ներին։ Փրկվածները գաղթել են Արևել– յան Հայաստան։ Թ․ Հակոբյան ՆՈՐ ԳՅՈհԴ, Նոր գեղ, գյուղ Արևմըտ– յան Հայաստանում, Վանի վիլայեթում, Խոշաբ գետի հովտում, պատմական Հա– յոց ձոր գավառում։ Բնակիչներն զբաղ– վում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ ու անասնապահու– թյամբ։ 1909-ին ուներ 90 տուն (530 շունչ) հայ բն․։ Մեծ եղեռնից հետո* 1916-ին Ն․ Գ–ում մնացել էր 10 բն․, որոնք գաղթե– ցին Արևելյան Հայաստան։ Ն․ Գ–ում կար եկեղեցի և վարժարան։ Գյուղի հս–արլ․ կողմում, ժայռի վրա գտնվում էր Ս․ Գե– վորգ անունով մատուռ (որոշ աղբյուր– ներում՝ վանք)։ Թ․ Հակոբյան ՆՈՐ ԳՅՈհԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբով– յանի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյու– jj սիս–արևելք։ Միավորված է Աբովյանի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում պահպանվել է եկե– ղեցի (XIX դ․)։ Բնակիչների նախնիները Նոր Գյուղ եկել են Խոյից, 1829–30-ին։ Ն․ Գ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Հ․ Բաբայանը։ ՆՈՐ ԴՎԻՆԷԱ (New Guinea, ինդոնեզե– րեն՝ Ի ր ի ա ն), կղզի Խաղաղ օվկիանո– սում, մեծությամբ 2-րդը աշխարհում (Գրենլանդիայից հետո)։ Գտնվում է Ավստ– րալիայից հս․ և նրանից բաժանվում է Տոռեսի նեղուցով։ Հվ–ում ողողվում է Արաֆուրյան և Կորալյան ծովերով։ Տա– րածությունը 829 հզ․ կմ2 է, բն․՝ 3,2 մլն (1971)։ Կղզու արմ․ մասում (Իրիան Ջա– յա) Ինդոնեզիայի նահանգն է, արլ–ում՝ Պապոա Նոր Գվինեա պետությունը։ Բնությունը։ Ափերը կտրտված են Սարե– րա, Բերաու և այլ ծոցերով։ Մակերևույթի մեծ մասը լեռնային է։ Կենտրոնական մա– սում լեռնաշղթաներն ունեն արմ–ից արլ․ ուղղություն, 3000–4000 մ բարձրություն և ալպյան ռելիեֆ։ Առավելագույն բարձ– րությունը 5029 մ է (Ջայա լեռ)։ 4000 մ և ավելի բարձրություն ունեցող լեռների վրա կան հավերժական ձյուն ու ոչ մեծ սառցա– դաշտեր (14,5 կմ2)։ Հս․ ափի երկարու– թյամբ ձգվում են Առավւնյա լեռները (1000–2000 մ բարձրությամբ)։ Կղզու հվ, մասը ցածրադիր հարթավայր է՝ կտրտված բազմաթիվ գետերով։ Հվ–արլ․ խիստ ճահճապատ է։ Բնորոշ են սողան– քային պրոցեսները, հս․ մասին՝ գործող հրաբուխները։ Կղզին կազմված է հնա– գույն բյուրեղային ապարներից, ավա– զաքարերից, կրաքարերից։ Կան նավթի, գազի, քարածխի, ոսկու, արծաթի հանքա– վայրեր։ Կլիման հս–ում հասարա– կածային է, հվ–ում՝ մերձհասարակածա– յին, լեռներում, ըստ բարձրության, լեռ– նային արևադարձայինից մինչև նիվալ։ Հարթավայրերում միջին ամսական ջեր– մաստիճանը 25–28°C է, տարեկան տե– ղումները՝ 4000 i/ /–ից (հս–արմ–ում) 6500 մմ (լեռներում)։ Հաճախակի են թայֆուննե– րը։ Գետերը (Ֆլայ, Մամբերամո, Դիգուլ ևն) ջրառատ են, հարուստ հիդրոէներ– գիայի պաշարներով, նավարկելի՝ ստո– րին հոսանքներում։ Տարածված են կար– մըրադեղնավուն լատերիտային դեղնա– հողերն ու կարմրահողերը։ Մինչև 1000 մ բարձրությունները ծածկված են խոնավ հասարակածային անտառներով, մինչև 2000 гС խոնավ լեռնային արևադարձա– յին անտառներով։ Գագաթային մասերում բարձրլեռնային մարգագետիններ են, հվ–ում՝ սավաննային բուսածածկույթ։ Ն․ Գ–ի ֆլորայում հաշվվում է 6800 բուսա– տեսակ, որի 85% –ը էնդեմիկ է։ Կենդանա– կան աշխարհը պատկանում է Ավստրա– լիական մարզի Պսայղւասյան ենթամար– զին։ Ն․ Գ–ում ապրում են մելանեզիական ռասային պատկանող բազմաթիվ ժողո– վուրդներ, հիմնականում՝ պապուասներ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/352
Այս էջը սրբագրված չէ