Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/353

Այս էջը սրբագրված չէ

Ցուրացված է կղզու ոչ մեծ մասը։ Կան կոկոսյան արմավենու, կակաոյի և սուր– ճի ծառերի, կաուչուկատուների պլանտա– ցիաներ, փայտամթերում, նավյծի արդյու– նահանություն, ձկնորսություն։ Գլխավոր քաղաքներն ու նավահանգիստներն են Սորոնգը, Ջայապուրան, Պորտ Մորսբին են։ «ՆՈՐ ԴԱՐ», քաղաքական, ազգային և աոետրական օրագիր։ Լույս է տեսել 1874–79-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր–տնօ– րեն՝ Օ․Խոճասարյան։ Դավանելով սահմա– նադրական–միապետական սկզբունքներ, թերթը սպասվելիք լիբերալ–ռեֆորմիս– տական բարեփոխումների շրջանում մեծ տեղ է հատկացրել Օսմանյան կայսրու– թյան՝ քրիստոնյա ժողովուրդների վիճա– կի բարելավման, ներքին ինքնորոշման, կառավարման մեթոդների կարգավորման հարցերին և եվրոպական երկրների օգ– նությամբ առաջադիմական կացութաձևե– րի հասնելու խնդիրներին։ «Ն․ դ․» հայ ժողովրդի ապահովությունը կապում էր միապետների մարդասիրական քաղաքա– կանության հետ և այդ պատճառով դրվա– տանքի խոսքեր է ուղղել ռուս, կայսրին՝ ճորտատիրական ռեֆորմի կապակցու– թյամբ։ Տպագրել է նաև բանասիրական նյութեր ու հաղորդումներ, պրոպագան– դել ազգային և եվրոպական գրականու– թյան նորույթները։ Վ․ Ղուկասյան «ՆՈՐ ԴԱՐ», ազգային, գրական, քաղա– քական օրաթերթ (սկզբում՝ երկօրյա)։ Լույս է տեսել 1883–1916-ին, Թիֆլիսում (1904–05-ին ընդհատվել է, 1907–16-ին հրատարակության իրավունքը պահպա– նելու նպատակով՝ տարեկան մեկ համար)։ Խմբագիր՝ Ս․ ացսաղարյան։ Եղել է հա ազգային–պահպանողական հոսանքի գա– ղափարակիրը, հայության գոյատևման հիւ!1ւական գործոններից է համարել եկե– ղեցին և այդ դիրքերից պայքարել«Մշակ»-ի դեմ, ընդունելով միաժամանակ գիտու– թյան ու քաղաքակրթության ղերը ազգի զարգացման գործում։ Լայն տեղ է հատ– կացրել արևմտահայության վիճակի լու– սաբանմանը, նյութեր տպագրել 1894– 1896-ի կոտորածների, հայկական նա– հանգների, ժողովրդի նյութական ու բա– րոյական մղձավանջային կացության, Հայկական հարցում արևմտյան դիվանա– գիտության անփառունակ դերի մասին։ Թերթը գտնում էր, որ հայկական կոտո– րածները կանխամտածված են և հետա– պնդում են հայ ժողովրդի արմ․ հատվածը բնաջնջելու նպատակ։ Անդրադառնալով Անդրկովկասի տնտ․ զարգացման, մաս– նավորապես գյուղական համայնքների քայքայման և նավթաշխարհի բանվորու– թյան վիճակի հարցերին, «Ն․ դ․»-ը սո– ցիալ–տնտեսական հանգուցային խնդիր– ների լուծման համար թեև առաջադրում էր հակասական, պատմագիտական հիմ– քից զուրկ ուղիներ, այնուհանդերձ օբ– յեկտիվ դիրքերից քննադատում էր վաշ– խառության ու հարկահանության դաժա– նությունը, արդյունաբերական բուրժուա– զիայի շահամոլությունը։ Թերթը սեփա– կան թղթակիցներ է ունեցել Պետեր– բուրգում, Կ․ Պոլսում, Բեռլինում, Փարի– զում, ԱՄՆ–ում և այլ վայրերում։ Ունե– ցել է պաշտոնական լուրերի, քաղ․ տեսու– թյան, առօրյա անցքերի խրոնիկայի, Ռու– սաստանից և արտասահմանից թղթակ– ցությունների հիմնական բաժինները։ Գրական բաժնին աշխատակցել են Ռ․ Պատկանյանը, Պ․ Պռոշյանը, Մուրա– ցանը, Նար–Դոսը, Վ․ Փափազյանը և ուրիշներ։ Ներկայացրել է ռուս և եվրոպա– կան հեղինակների (Մ․ Սալտիկով–Շչեդ– րին, Լ․ Տոլստոյ, Ի․ Տուրգենև, Մոպա– սան, Հ․ Սենկևիչ, Ա․ Դոդե, Մ․ Տվեն և ուրիշներ) գործեր։ Բանասիրական բաժ– նում տպագրվել են Մ․ Աբեղյանի, Ի․ Հա– րությունյանի, Հ․ ճաղարբեկյանի և այ– լոց հոդվածները։ Լուսաբանել է նաև հայ թատրոնի, դպրոցների, կրթական ու բա– րեգործական հաստատությունների աշ– խատանքները։ Մ․ Մխիթարյան ՆՈՐ ԴՊՐՈՑ, կրթական հաստատություն, հիմնադրվել է 1909-ին, Կ․Պոլսի Բանկալ– թի թաղամասում՝ Հ․ ՝Հինդասնի և Գ․ Մա– լաթյանի նախաձեռնությամբ։ Սկզբնա– կան շրջանում ունեցել է բարձրագույն նա– խակրթարանի մակարդակ։ Գիշերօթիկ ու ցերեկային բաժիններում սովորել են միայն տղաներ, հիմնականում հարուստ– ների երեխաներ։ Վերակառուցվել է ժա– մանակի Փորձնական դպրոցների օրի– նակով, 1911-ին գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով։ Առաջին համաշխար– հային պատերազմից հետո, 1930-ին դար– ձել է նախակրթարան, աշխատավորների երեխաների համար ավելի մատչելի։ Ունի մանկապարտեզ։ Դպրոցի նպատակն է սովորողներին նախապատրաստել ազ– գային և եվրոպական միջնակարգ դպրոց– ներում սովորելու։ Կիրառվում են անգլ․ համապատասխան դպրոցական ծրագրեր։ Դասավանդել են Հ, Հինդլյանը, Գ․ Մա– լաթյանը, Զ․ Գալֆայանը Դ․ Վարուժա– նը և ուրիշներ։ 1950-ից տնօրենն է Վահե Հինդլյանը (նախկինում՝ Գ․ Թերզյանը, Ա․ Մկրտչյանը և ուրիշներ)։ Դպրոցի են– թակայության տակ է Հ․ Հինդլյան հրա– տարակչական ֆոնդը։ Ա․ Իգնաւոյան «ՆՈՐ ԴՊՐՈՑ», մանկավարժական ամսա– գիր, ապա՝ շաբաթաթերթ։ Կովկասի հա– յոց դպրոցների ուսուցիչների և վարժու– հիների միության կենտրոնական վարչու– թյան հրատարակություն։ Լույս է տեսել 1908–1914-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ի․ Հարությունյան, Հ․ Տեր–Միրաքյան։ Պրոպագանդել է մանկավարժական առա– ջադեմ գաղաՓարներ, նպաստել ժող․ նոր դպրոցի ստեղծմանն ու ամրապնդմա– նը։ Պարբերականը ուսուցիչների պարտքն է համարել հետևել գիտական մանկա– վարժության սկզբունքներին, վերակա– ռուցել դաստիարակության գործը ժամա– նակի պահանջների համեմատ։ «Ն․ դ․»-ին աշխատակցել են Ղ․ Աղայանը, Հ․ Աղաբա– բը, Ա․ Լիսիցյանը, Տ․ Ռաշմաճյանը, Ս․ Աբովյանը և ուրիշներ։ Ա, Նազարյան ՆՈՐ ԵԴԵՍԻԱ, ավան Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հվ–արմ․։ Միավորում է JSC 3-րդ և 4-րդ այգեգործապտղաբուծական սովետական տնտեսությունները, որոնք զբաղվում են Նոր Եդեսիա նաև կերային կուլտուրաների մշակու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1975-ին։ ՆՈՐ ԵՐձՆԿԱ, ավան Հայկական ՄՍՀ Նաիրիի շրջանում, Քասաղ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 11 կմ հվ–արլ․։ Այգեգործապտղաբուծական սովետական Նոր Երզնկա տնտեսությունն զբաղվում է նաև անաս– նապահությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, մշակույթի տուն, գրադարան, կա– պի բաժանմունք, հեռախոսակայան, կի– նո, մսուր–մանկապարտեզ, կենցաղսպա– սարկման տաղավարներ, ամբուլատորիա։ Հիմնադրվել է 1949-ին։ ՆՈՐ ԵՐԿԻՐ, արշիպելագ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Բարենցի և Կա– րայի ծովերի միջև։ Մտնում է ՌՍՖՍՀ Ար– խանգելսկի մարզի կազմի մեջ։ Բաղկա– ցած է Հյուսիսային և Հարավային (իրա– րից բաժանված են Մատոչկին Շար նե– ղուցով) խոշոր և այլ մանր կղզիներից։ Ձգվում է հվ–արմ–ից հս–արլ․ 925 կմ եր– կարությամբ և 40–143 կմ լայնությամբ։ Տարածությունն ավելի քան 83 հզ․ կմ2 է։ Հվ–ում Կարայի դարպասներով բաժան– վում է Վայգաչ կղզուց։ Առավել կտրտված է արմ․ ափագիծը։ Հանդիսանում է Ուրա– լա–Պայխոյան ծալքավոր մարզի շարու– նակությունը։ Կազմված է պալեոզոյի նստվածքներից։ Ն․ ե․ տերիտորիայի մեծ մասը գրավում են մինչև 1547 մ (Նորդեն– շելդի ծոցի շրջանում) բարձրության լեռ– ները, հվ–ում՝ բլուրները։ Լեռները մաս– նատված են գետերի և սառցադաշաերի հովիտներով։ Գետային ցանցը թույլ է զարգացած։ Տարածքի 1/4-ը ծածկված է ավելի քան 300 մ հզորության մայրցամա– քային սառայցով։ Հյուսիսային կղզին և Հարավայինի մի մասը պատկանում են արկտիկական անապատային զոնային, Հարավային կղզու մեծ մասը՝ տունդրա–