Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/355

Այս էջը սրբագրված չէ

ներն են Վելինգթոնը, Քրայսթչերչը, Օք– լենդը, Դանիդինը, Լոուեր Հաթը։ V․ Պատմական ակնարկ Ն․ Զ–ի բնակեցման պատմությունը բա– վարար ուսումնասիրված չէ։ Որոշ տվյալ– ների համաձայն, մինչև X–XIV դդ․, ժա– մանակակից մաորիների նախնիների այս– տեղ գաղթելը, բնակվել են ցեղեր, որոնք ձուլվել են կամ ոչնչացել։ 1642-ին Ն․ Զ․ հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Ա․ Տասմանը, XVIII ղ․ 2-րդ կեսին հեաա– զոտել է Զ․ Կուկը։ Այդ ժամանակ մաորի– ներն ապրում էին նախնադարյան համայ– նական կարգերով։ XIX դ․ անգլիացինե– րը սկսել են գաղութացնել Ն․ Զ․, իսկ 1840-ին հայտարարել են Մեծ Բրիտանիա– յի գաղութ (նույն թվին էլ հիմնվել է վճ– չինգթոնը)։ 1843-ին սկսվել են, այսպես կոչված, մաորիական պատերազմները՝ մաորիների պայքարը գաղութարարների դեմ, որ տևել է մինչև 1872-ը, երբ ճնշվել են ապստամբության վերշին օջախները։ XIX դ․ 60-ական թթ․ կղզում ոսկու հայտ– նաբերումը առաջ բերեց «ոսկու տենդ», որը առավել ուժեղացրեց եվրոպացինե– րի չդադարող ներգաղթը։ XIX դ․ վերշին – XX դ․ սկզբին Ն․ Զ–ում սկսեց արագորեն զարգանալ կապիտալիզմը։ Անգլ․ կապի– տալի բռնության հետևանքով երկիրը վե– րածվում էր Մեծ Բրիտանիայի ագրարա– յին–հումքային կցորդի, մետրոպոլիտ էր արտահանվում բուրդ, միս, յուղ։ 1907-ին Ն․ Զ․ ստացավ դոմինիոնի ստատուս։ Առաշին համաշխարհային պատերազմին (1914–18) Ն․ Զ․ մասնակցեց Մեծ Բրի– տանիայի կողմում։ Պատերազմից հետո Ն․ Զ․ ստացավ (Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիական Միության հետ) նախկին գերմ․ գաղութ Արևմտյան Մամոայի և Նաուրու կղզու մանդատը։ 1917-ի Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության ազդեցությամբ ուժեղացավ բան– վորական շարժումը Ն․ Զ–ում, 1921-ին հիմնվեց Ն․ Զ–ի կոմկուսը։ 1931-ի Վեստ– մինստերյան ստատուտով Ն․ Զ․ ստացավ ներքին ու արտաքին գործերի լիակատար ինքնուրույնություն։ Սակայն մինչև երկ– րորդ համաշխարհային պատերազմը (1939–45) մետրոպոլիտն վերահսկում էր դոմինիոնի արտաքին քաղ․ հարաբերու– թյունները։ 1939-ի սեպտ․ 3-ին Ն․ Զ․ պա– տերազմ հայտարարեց Գերմանիային։ Ն․ Զ–ի զորքերը մասնակցեցին Հունաս– տանում, Հս․ Աֆրիկայում՝ գերմ․, Խաղաղ օվկիանոսում4 ճապոն, զորքերի դեմ գոր– ծողություններին։ 1930-ական թթ․ իշխա– նությունը փոփոխակի գլխավորել են Ազ– գային կուսակցությունը և լեյբորիստնե– րը։ 1951-ին Ն․ Զ․ մտավ ԱՆԶՅՈԻԱ–ի (Ավստրալիա, Նոր Զելանդիա, ԱՄՆ), 1954-ին՝ ՍԵԱՏՕ–ի մեշ։ Ն․ Զ–ի զորքերը ԱՄՆ–ի կողմում մասնակցեցին 1950– 1953-ին Կորեայի և 1965–72-ին՝ Վիետ– նամի դեմ ագրեսիվ պատերազմներին։ 1961-ին Ն․ Զ․ հարկադրված ճանաչեց Արմ․ Սամոայի անկախությունը, 1968-ին անկախություն ստացավ նաև Նաուրու կղզին։ 1966-ին հիմնվեց Ն․ Զ–ի սոցիա– լիստական միասնության կուսակցությու– նը, որը շարունակեց Ն․ Զ–ի բանվորա– կան շարժման հեղափոխական ավան– դույթները։ 1970-ական թթ․ և 80-ական թթ․ սկզբին Ն* Զ․ վարել է ճապոնիայի հետ տնտ․ կապերի զարգացման, Ավստրալիայի և ԱՄՆ–ի հետ կապերի ամրապնդման, Չի– նաստանի հետ դիվանագիտական կա– պերի հաստատման քաղաքականություն։ Ն․ Զ–ի և ՄՍՀՄ–ի միշև դիվանագիտա– կան հարաբերություններ հաստատվել են 1944-ին։ YI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Ազգային կուսակցություն, հիմնվել է 1936-ին։ Արտահայտում է խո– շոր բուրժուազիայի և ֆերմերության շա– հերը։ Լեյբորիստական կու– ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1916-ին։ Սոցիալական վարկի քաղա– քական լիգա, հիմնվել է 1954-ին։ Միավորում է միշին և մանր բուրժուա– զիայի ներկայացուցիչներին։ Ն․ Զ–ի կոմունիստական կուսակցու– թ յ ու ն, հիմնվել է 1921-ին։ 1960-ական թթ․ սկզբներից կուսակցությունը վարում է պեկինամետ քաղաքականություն։ Ն․ Զ–ի սոցիալիստական միասնու– թ յ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնը– վել է 1966-ին։ Միավորում է պրոլետարա– կան ինտերնացիոնալիզմի դիրքերից հան– դես եկող կոմունիստներին։ Արհմիությունների մեծ մասը միավոր– ված է Նորզելանդական աշ– խատանքի ֆեդերացիայում, հիմնվել է 1937-ին։ Ունի ավելի քան 365 հզ․ անդամ։ VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ Տնտեսության հիմքը բարձր զարգացած կապիտալիստական գյուղատնտեսու– թյունն է, որի առաշատար ճյուղը անասնա– պահությունն է։ Կապիտալիստական եր– կըրների շարքում Ն․ Զ․ գրավում է առա– շին տեղը կարագի (արտադրությամբ՝ 4-րդ տեղը), 2-րդը՝ բրդի (2-րդը՝ բրդի խուզի, Ավստրալիայից հետո), 3-րդը՝ պանրի և մսի (ըստ արտադրանքի՝ հա– մապատասխանաբար 7-րդ և 12-րդ տե– ղերը) արտահանությամբ։ 1960-ական թթ․ սկսեց զարգանալ արդյունաբերությունը։ Տնտեսության մեջ նշանակալի են օտար– երկրյա (հատկապես Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և Կանադայի) կապիտալ ներդրում– ները։ Ուժեղանում է պետ․ մենաշնորհը։ Պետ․ սեփականություն են դարձել էլեկտ– րակայանները, երկաթուղին, ածխահան– քերը։ Գյուղատնտեսությունն ին– տենսիվ է՝ մեքենայացման բարձր մակար– դակով, ունի արտահանման ուղղություն։ Ոչխարի հոտ Հեյս լճի մոտ Մսի արտահանումը Բլաֆ նավահանգստից Հողատարածությունների 64,4%–ը պատ– կանում է խոշոր ֆերմերներին։ Գյուղա– տնտեսության առաշատար ճյուղը զար– գացած կաթնատու, մսատու և մսաբըր– դատու անասնապահությունն է։ 1980-ին Ն․ Զ–ում կար 8324 հզ․ գլուխ խոշոր, 65472 հզ․ գլուխ մանր եղշերավոր անա– սուն։ Զբաղվում են նաև բուսաբուծու– թյամբ և պտղաբուծությամբ։ Մշակում են ցորեն (Քենթերբերիի հարթավայրում), ցիտրուսներ (Օքլենդ թերակղգում), բան– ջարանոցային կուլտուրաներ (ամենու– րեք)։ Զարգացած են ձկնորսությունն ու կետորսությունը։ Գյուղատնտեսական հիմնա– կան մթերքների արտադրու– թ յ ու ն ը (հզ․ ա) 1978 1979 1980‘ Բուրդ (չլվացած)2 311 321 353 Կարագ3 234 252 260 Պանիր3 78 90 106 Միս (բոլոր տեսակի)4 1160 1317 1151 Մրգի պահածո2 14 17 16 Բանջարեղենի պահա– 18 16 19 1․ Նախնական տվյալներ 2․ Հունիսին վերշացող տարվա համար 3․ Մայիսին վերշացող տարվա համար 4․ Սեպտեմբերին վերշացող տարվա համար Արդյունաբերությունը։ Առավել զար– գացած է մշակող արդյունաբերությունը։ Մշակում են տիտանամագնետիտային ավազ (Հյուսիսային կղզում), երկաթի (Օնեկակայում), պղնձի հանքաքար (Օք– լենդ թերակղգում), կապար, ցինկ (Հյու– սիսային կղզում), քարածուխ, գորշ ածուխ, ոսկի։ Մշակող արդյունաբերության մեշ գերակշռում են մանր գործարաններն ու արհեստանոցները։ Արտադրանքի արժե– քով առաշին տեղը գրավում է սննդի (միս, յուղ, պանիր), երկրորդ տեղը՝ մե– քենաշինական (տրանսպորտային և էլեկտրատեխ․), ապա փայտամշակման (այդ թվում՝ թաղանթանյութի–թղթի), թեթև (գլխավորապես տեքստիլ), քիմ․ (նավթա– վերամշակում, պարարտանյութերի ար– տադրություն) արդյունաբերությունը, սև և գունավոր մետալուրգիան։ Կա լեռնա– հանքային արդյունաբերություն, ցեմեն– տի, ճենապակու արտադրություն ևն։ Տրանսպորտը։ Արտաքին տնտ․ կա– պերի համար կարևոր նշանակություն ունեն ծովային փոխադրումները։ 1971-ին ազգային նավատորմում կար 772 նավ։