Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/360

Այս էջը սրբագրված չէ

թյուն։ Լույս է տեսել 1898– 1902-ին, Լոն– դոնում։ Խմբագիրներ՝ Ա․ Արփի արյան է Լ․ Բաշաչյան։ Ներկայացրել է կուսակցու– թյան խնդիրներն ու նպատակները, ծա– նոթացրել Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ վայրերի հայերի կացությանը, դաշնակցությանը մեղադրել ազգադավ գործունեության մեշ։ Հանդեսը պարբերաբար արտատպություններ է կա– տարել այլալեզու մամուլի՝ Հայկ․ հարցին նվիրված հոդվածներից։ Անդրադարձել է Թուրքիայից Արևեւյան Հայաստան հասած գաղթականների ու որբերի ճակատագրին, կոչ ուղղել Ամերիկայի և Եվրոպայի եր– կըրների հայությանը՝ օգնելու որբերին։ Տպագրել է նաև գեղարվեստական, պատ– մաեայագիտական նյութեր։ Դադարել է «Հնչած՜ին միավորվելու հետևանքով։ «ՆՈՐ ԿՅԱՆՔ», գրական, հասարակա– կան և քաղաքական շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1906–07-ին, Նոր Նախի– ջևանում։ Խմբագիրներ՝ Դ․ Անոփյան, Հ․ Խարագյուլյան։ Քննադաւոել է ցարիզմի ներքին քաղաքականությունը։ Լուսաբա– նել է Ռուսաստանի հայկ․ գաղթավայրե– րի կյանքը, կարևոր աեղ հատկացրել կըր– թական–դպրոցական հարցերին։ Տպագրել է նյութեր գրականության, թատրոնի և կերպարվեստի հարցերի շուրշ, քաղ․ նը– պատակամղվածություն ունեցող բանաս– տեղծություններ, պատմվածքներ, ֆելիե– տոններ։ Աշխատակցել են Ալ․ Մյասնիկ– յանը, Մ․ Սարյանը, Շ․ Կուրղինյանը, Վ․ Տերյանը, Մ․ Բերբերյանը, Գ․ Բեդիլ– յանը և ուրիշներ։ Գ․Ստեփանյան «ՆՈՐ ԿՅԱՆՔ», եռօրյա բոլշևիկյան թերթ, ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակեր– պության օրգան։ Լույս է տեսել 1917-ին (8 համար, 1-ին համարը՝ հունիսի 22-ին, 8-րդը՝ հուլիսի 16-ին), Ալեքսանդրապո– լում։ Խմբագիր Գ․ Հայկունի։ Աշխատակ– ցել են Դ․ Աթարբեկյանը, է․ Ամա– տունին, Դ․ Հանեսօղլյանը, Բ․ Ղարիբ– շանյանը և ուրիշներ։ «Ն․ կ․» Հայաս– տանի տարածքում հրատարակված առա– շին բոլշևիկյան հայերեն թերթն էր՝ «Պրո– լետարներ բոլոր երկրների, միացե՝ք» կոչ– բնաբանով։ Կարևոր դեր է կատարել Ա– լեքսանդրապոլի բանվորությանը համա– խմբելու, նրա պայքարին բոլշևիկյան ուղ– ղություն տալու համար։ Թերթը մերկաց– րել է ժամանակավոր կառավարության հակաժող․ քաղաքականությունը, իմպե– րիալիստական պատերազմը, բոլրժուա– ազգայնական կուսակցություններին, մաս– նավորապես դաշնակցությունն ու նրա մամուլը։ Հանդես է եկել պրոլետսցւական ինտերնացիոնալիզմի դիրքերից և կոչ արել հայ բանվորությանն ու չքավոր գյու– ղացի ությանը համընթաց քայլելու համա– ռուսաստանյան հեղափոխական շարժման հետ, պայքարելու սոցիալիստական հե– ղափոխության հաղթանակի համար։ Ալեքսանդրապոլում և Հայաստանի այլ վայրերում կազմակերպել է նաև բոլ– շևիկյան այլ հրատարակությունների («Պրավդա», «Սոցիալ–դեմոկրատ», «Բան– վորի կռիվ» ևն) բաժանորդագրությունն ու տարածումը։ Ատ․ Շահումյանի խմբա– գրած <Աոցիաւ–դեմոկրաւո> թերթը (Բա– քու) ջերմորեն ոդշունել է «Ն․ կ․»-ի հրատարակությունը, այն համարել «գա– վառի բանվորության առաջնորդող փարոս, նորածագ մի լույս խավարի թագավորու– թյան մեշ»։ «Ն․ կ․» տարածվել է Կարսում, Սարի ղամիշում, Երևանում, Ալավերդում, Զանգեզուրում և այլուր։ «ՆՈՐ ԿՅԱՆՔ», օրաթերթ, Հունաստանի հայ ազգային ճակատի հրատարակու– թյուն։ Լույս է տեսել 1945–47-ին, Աթեն– քում։ Խմբագիրներ՝ Վ․ Դաքեսյան, Մ․Պս1- զարյան։ Արտացոլել է հույն և հայ ժողո– վուրդների բարեկամությունը, Սովետա– կան Հայաստանը համարել համայն հա– յության հայրենիքը, քաջալերել և աջակ– ցել ներգաղթին, տպագրել տպավորու– թյուններ ՀՍՍՀ–ից, ծանոթացրել նրա նվա– ճումներին։ «Ն ,կ․> հոդվածներ է տպագրել Հայ– րենական մեծ պատերազմում սովետա– կան ժողովրդի հաղթանակի, հայազգի նշանավոր զորավարների և ռազմիկնե– րի մասին։ Քննադատել է իմպերիալիս– տական պետությունների ետպատերազմ– յան քաղաքականությունը։ Թերթը ներ– կայացրել է հայ և ռուս սովետական գրող– ների գործերը, զետեղել մարզական, մշա– կութային լուրեր։ «ՆՈՐ ԿՅԱՆՔ», քաղաքական–հասարա– կական, տնտեսական ու մշակութային շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 1950-ից, Բուխարեստում, կառավարության հովա– նավորությամբ (1950–53-ին հրատարա– կել է ռումինահայ դեմոկրատական կո– միտեն)։ Խմբագիրներ՝ Հ․ Պապոյան, Հ․ Արսլանյան (Հուրիոն), Տ․ Տեր–Դրիգոր– յան, Թ․ Շիշմանյան (1966-ից)։ Լուսաբա– նում է ՌԺՀ–ի ներքին ու արտաքին քա– ղաքականությունը, տնտ․ կյանքը, սովե– տա–ռումինական համագործակցությ ունը։ Տեղեկություններ է հաղորդում ռումինա– հայ կյանքից, Սովետական Հայաստանից, սփյուռքի իրադարձություններից։ Դրա– կան–մշակութային բաժինը ներկայաց– նում է ռումինահայ գրողներին (է․ Դո– լանճյան, Զարեհ Պլպուլ, Հ․ Խնդիրյան, Վ․ Երիցյան, Դ․ Պետիկյան և ուրիշներ), ռումին գրականությունն ու արվեստը, տպագրում ճանաչված հայագետների հոդ– վածները, Չ․ Տամատյանի ծաղրանկար– ները։ Կազմակերպում է գրական մրցույթ– ներ։ Ս․ՔուանջյաԱ «ՆՈՐ ԿՅԱՆՔ», գրական–գեղարվեստա– կան և մշակութային հանդես։ Լույս է տե– սել 1957–72-ին, Բեյրութում։ Խմբագիր– ներ՝ Հ․ Սահակյան, Կ․ Դազանճյան, Մ․ Դազանճյան։ Հայ ընթերցողին հաղոր– դակից է դարձրել ազգային և համաշխար– հային մշակույթին, արվեստին ու գրակա– նությանը։ Ունեցել է մշտական գործող կինոարվեստի, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, գրականության, երգիծան– քի ու հումորի բաժիններ։ Պարբերաբար հոդվածներ է տպագրել հայ սովետական և համաշխարհային կինոյի նորություն– ների ու նշանավոր վարպետների մասին, մեծ տեղ հատկացրել Երևանի թատերա– կան կյանքին։ «Հայկական կյանք» խորա– գիրը ծանոթացրել է ՀՍՍՀ տարբեր բնա– գավառների նվաճումներին։ Գ․ Ստեփան յան «ՆՈՐ ԿՅԱՆՔ», հասարակական, գրական և քաղաքական շաբաթաթերթ, հայ ազգա– յին ճակատի հրատարակություն։ Լույս է տեսել 1944–47-ին, Մարսելում։ Խմբա– գիր՝ Ե․ Թորոսյան։ Նպատակն էր աջակ– ցել Մարսելի հայ համայնքի հասարակա– կան–մշակութային կյանքի աշխուժացմա– նը, ամրապնդել նրա կապը Սովետական Հայաստանի հետ։ Լուսաբանել է տնտե– սության ու մշակույթի վերելքը ՀՍՍՀ–ում, լայն տեղ հատկացրել ներգաղթին։ «Ն․ կ․» վերագնահատել և մերժել է անցյալի հայ ազգայնական գործիչների դատապարտե– լի գործելակերպը, հետևողական պայքար մղել դաշնակցության դեմ։ Թերթի գրա– կան բաժնում տպագրվել են սփյուռքի և հայ սովետական գրողների գործերը։ Մ․ Բաբւոյան ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, Ասավածաշնչի մասը կազմող քրիստոնեական «սրբազան գըր– քերի» ժողովածու։ Ն․ կ․ է կոչվել, ի տար– բերություն հուդայական «սրբազան գըր– քերի»՝ Հին կտակարանի։ Ընդունում են միայն քրիստոնյաները։ Բաղկացած է 27 գրքից․ 4 Ավետարանից (Մատթեոսի, Մար– կոսի, Ղուկասի, Հովհաննեսի), Դործք առաքելոցից, առաքյալների 21 թղթերից, Հովհաննու հայտնությունից (տես Հայտ–