նություն Հովհաննու)։ Առաջին 26 գըր– քերը կանոնական են ճանաչվել Լաոդի– կեայի 364-ի եկեղեցական ժողովում, Հով– հաննու հայտնությունը՝ ավելի ուշ։ Ն․ կ–ում տեղ չգտած վաղքրիստոնեական մնացած գրականությունը ճանաչվել է հերետիկոսական և կրակի տրվել։ Ն․ կ․ գրված է հին հունարենով (ենթադրվում է, որ Մատթեոսի Ավետարանը սկզբնապես եղել է արամեերեն)։ Ավետարանների թե– ման է Հիսուս Քրիստոսի վարքը, Դործք առաքելոցինը՝ Պետրոս և Պողոս առաք– յալներիդ քարոզչությունը և քրիստոնեու– թյան ւոարածումը, 21 թղթերինը՝ վաղ– քրիստոնեական համայնքի կազմակեր– պումը, Հովհաննու հայտնությանը՝ աստ– ծո և չարի երևակայական պայքարը, «աշ– խարհի կործանման» և «ահեղ դատաստա– նի» նկարագրությունը։ Առաջին 3 Ավե– տարանները (Մատթեոսի, Մարկոսի, Ղու– կասի) ստեղծվել են II դ․ 1–ին կեսին և համապատում են, Հովհաննեսի Ավետա– րանը գրվել է ավելի ուշ և տարբերվում է նախորդներից։ Գործք առաքելոցը Ն․ կ–ի ամենաուշ ստեղծված (II դ․ 3-րդ քառորդ) գրքերից է, ոճով նման Ղուկասի Ավետա– րանին և բովանդակությամբ էլ նրա շարու– նակությունն է։ Ընղհանուր առմամբ ար– տահայտելով Հռոմ․ կայսրության ճնշված ժողովուրդների և դասակարգերի գաղա– փարախոսությունը, Ն․ կ․ կրում է նաև Հին կտակարանի, եսսեների հուդայա– կան աղանդի, Փիչոն Աչեքսանդրացու կրոնամիստիկական ուսմունքի, Սենեկա– յի ստոիկյան Փիլիսոփայության ազդե– ցությունը։ Եկեղեցին, կրոն, գաղափարախոսնե– րը Ն․ կ–ի գրքերը դարեր շարունակ օգ^ տագործել են (շատ երկրներում դեռևս օգտագործում են) ժող․ զանգվածներին կրոնամոլությամբ բթացնելու և նրանց հնազանդ պահելու համար։ Ն․ կ․ վաղ– քրիսաոնեության պատմության կարևոր հուշարձան է։ ՆՈՐ ՀԱՃՆ, քաղաքատիպ ավան (1958-ից) Հայկ․ ՍՍՀ Նաիրի ի շրջանում, Հրազդան գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ հա– րավ–արևելք։ Գործում ԷՆ․ Հ–ի տեխնիկա– կան ճշգրիտ քարերի գործարանը։Արտադ– րում է հաստոցներ, տեխ․ և հատուկ նշա– նակության ժամացույցներ, զարդաքարեր, տեխ․ քարեր ևն։ Ունի 4 միջնակարգն մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավարներ, 4 մսուր–մանկապարտեզ, դեղատուն, հի– վանդանոց (50 մահճակալով), պոլիկլինի– կա։ Քտա–ն գազիֆիկացված է։ Հիմնադըր– վել է 1953-իդեկտ․ 26-ին, որպես Ար գնի ի ՀԷԿ–ին կից շինարարական ավան։ Ն․ Հ–ում է Կիլիկյան Հաճնի հերոսամարտի (1920) թանգարանը։ Ն․ Հ–ի մոտ, Արզնիի Նոր Հաճն կիրճի վրա կառուցված է երկհարկանի կամուրջ, որով անցնում են Մասիս– Նուռնուս երկաթուղին ու խճուղին։ «ՆՈՐ ՀԱՀԸՆ», հանդես։ Հաճընի հայրե– նակցական ընդհանուր միության Բուե– նոս Այրեսի մասնաճյուղի հրատարակու– թյունն Լույս է տեսնում 1936-ից, Բուենոս Այրեսում։ Խմբագիրներ՝ Ա․ Պապահեգյան, Ա․ էոլմեսեկյան, Ա․ Քրաջյան, Հ․ Մուշ– յան։ Կապեր է հաստատում միության մասնաճյուղերի միջև, ծանոթացնում նը– րանց գործունեությանը։ Տպագրում է նյու– թեր Հաճընի պատմության, կենցաղի ու սովորությունների, ավանդությունների, բարբառի առանձնահատկությունների մասին։ «Ն․ Հ․» ծավալուն տեղ է հատկաց– նում Սովետական Հայաստանի առօրյա– յին, նրա տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումներին, Նոր Հաճս ավանի կառուցապատման ու զարգացման հեռանկարներին։ Հրապարակում է նաև գեղարվեստական ստեղծագործություն– ներ։ ՆՈՐ <Ա34Ա4ԱՆ ՁՍՅՆՍԴՐՈհ&ՅՈհՆ, Համբարձումյան նոտագրու– թյուն, Լ ի մ ո ն ճ յ ա ն ի հ ա մակ ա ր գ, Հայկական նոտագրություն, նոտային համակարգ, ստեղծել է Հ․ Լի՜ մոնճյանը (1813), նպատակ ունենալով վերաձայնագրելու միջոցով հայ մոնոդիկ երաժշտությունը հեռու պահել օտար ազ– դեցություններից։ Փոխարինել է միջնա– դարյան խազագրությանը։ Սկզբունքով մոտիկ է տառային նոտագրությանը։ Հիմնված է օկտավային հնչյունաշարի վրա, բայց համաձայնեցված է հայ մո– նոդիկ երաժշտության տեմպերացիայի առանձնահատկություններին։ Բարձրու– թյան յոթ նշանները, որոնց գծագրությու– նը և անունները վերցված են խազերից, արձանագրում են երկու կցված մաժոր տետրախորդ, հավասարաչափ տեմպերաց– վածից փոքր–ինչ ցած 3-րդ աստիճանով, որոնք կազմում են յուրատեսակ միքսոլի– դիական գամմա։ Այդ նշաններն ունեն օկ– տավային ձևափոխումներ։ Բացարձակ բարձրության առումով հիմ– նական հնչյունաշարի մեկնաբանումը ժա– մանակի ընթացքում ՓոՓոխվել է, հին ձայնագրություններում դա համապատաս– խան է ռե–ից սկսվող միքսոլիդիական գամմային։ Ռիթմի գրանցման համար հիմք է ըն– դունված տևողությունների զույգ բաժա– նումը։ Տևողության նշանները դրվում են բարձրության նշաններից վերև, իսկ դա– դարը ցույց տալիս՝ նրանց կողքին։ Նո– տաները խմբավորվում են մեղեդիի մետ– րական միավորի համաձայն, միևնույն տևականության նոտաներից կազմված խմբում տևողության նշանըդրվում է դը– րանցից միայն առաջինի վրա։ ԱԼւոերացիայի միակ նշանը արձանա– գրում է հնչյունաշարի հիմնական աստի– ճանների բարձրացումը կիսատոնով (որոշ դեպքերում կիսատոնից փոքր–ինչ պա– կաս) և կոչվում է կիսվեր։ Իջեցված աստիճանները գրելիս Փոխարինվում են նրանցից սեկունդա ցած գտնվող բարձրաց– ված աստիճաններով, այս դեպքում նույն նշանը կոչվում է կիսվար։ Այսպի– սով ալտերացիայի նշան ունեցող ամեն մի ձայնանիշը կարող է կարդացվել երկկերպ, նրա բուն նշանակությունը հեշտությամբ որոշվում է կոնտեքստից, քանի որ խրո– մատիզմը բացառված է։ 11րպԵս մանրամասնորեն մշակված և գործնական համակարգ, Ն․ հ․ ձ․ լայնորեն
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄՈԻՇ մ՞իջնադարյան մեղեդի (ձայնագրությունը՝ Ն․ Թաշճյանի)