Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/367

Այս էջը սրբագրված չէ

մշակութային կենտրոն։ 1858-ին հիմնվել է Օրիորդաց դպրոցը, 1880-ին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են «Ազ– գային կենտրոնական դպրոցը»։ XX դ․ սկզբին բացվել է «Գևորգ Քանանյան» իգական դպրոցը։ 1905–11-ի իրանական հեղափոխությունից հետո աշխուժացել է Ն․ Ջ–ի մշակութային կյանքը։ 1904–08-ին հրատարակվել է ՀՍոր Ջուղայի ւրաբեր> ամսաթերթը։ Կառուցվել է թանգարան– մատննադարանի շենքը (1906)։ 1930-ական թթ․ ստեղծվել են ազգային ակումբներ, կազմակերպվել երգչախմբեր։ 1946-ից սկսվել է Ն․ Ջ–ի հայերի ներգաղթը Սովե– տական Հայաստան։ Ներկայումս Սպա– հանի թաղամասերից է։ Տես նաև Իրան, Հայերը Իրան ու մ ենթաբաժինը։ ճարտարապետությունը։ Ն․ Ջ․ ունեցել է կանոնավոր հատակագիծ, փողոցների ցանցը կազմված է եղել Նազար և նրան ուղղահայաց հատող Հաքիմ Նեզամի պո– ղոտաներից ու մոտ տաս այլ փողոցնե– րից։ Հայաբնակ Մեծ Մեյդան, Փոքր Մեյդան, Հակոբջանենց, Չարսու թաղերը կառուցապատված են եղել պալատակերպ մենատներով։ XYII դ․ 2-րդ կեսին ավա– նի հվ–արլ–ում կառուցապատվել են Քոչե– րի, Երևանի, Թավրիզի, Դաշտեցոց ու Գազքի հայկ․ թաղերը։ Պահպանվել են հայ ճարտարապետների ու վարպետների աղյուսաշեն բնակելի շենքեր, Մ․ Ամենա– փրկիչ վանքը և 12 եկեղեցի։ Բնակելի տները երկհարկանի են՝ տեղադրված բակի խորքում, գլխավոր ճակատի առջև փայտե սյունասրահով։ Սենյակների պա– տերը ծածկված են զարդանկարներով ու որմնանկարներով։ Եկեղեցիներն ունեն հայ միջնադարյան ճարտ–յան ավանդա– կան՝ գմբեթավոր դահլիճի ու քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքներ, սա– կայն արտաքին ծավալների լուծման ու ճակատների հարդարանքում զգալի է պարսկ․ արվեստի ազդեցությունը։ Ս․ Ստե– փանոս (1613), Ս․ Հովհաննես (1620), Ս․ Սարգիս (XVII դ․, վերակառուցվել Է 1881-ին), Ս․ Մինաս (1658) եկեղեցիները քառամույթ (մույթերը կտրվածքում քա– ռակուսի են) գմբեթավոր բազիլիկներ են՝ բեմի հնգանիստ աբսիդի երկու կող– մերում ուղղանկյուն ավանդատներով։ Կամարները, խորշերի վերջավորություն– ները սլաքաձև են, գլխավոր նավի արլ․ և արմ․ հատվածները ոչ թե թաղակապ են, այլ գնդաձև ծածկ ունեն։ Մ․ Գևորգ (1610), Ս․ Կատարինե (1622), Ս․ Ներսես (1666), Ս․ Գրիգոր Լուսավորիչ (1728), Ս․ Հակոբ (1881) եկեղեցիները պարզ թաղածածկ դահլիճներ են, իսկ Ամենափրկիչ վանքի կաթողիկեն (1658), Ս․ Աստվածածին (1612), Ս․ Բեթղեհեմ (1627) և Ս․ Նիկո– ղայոս Հայրապետ (1670) եկեղեցիները՝ գմբեթավոր դահլիճներ։ Ամենաֆրկիչ վանքի գմբեթը երկառաստաղանի Է։ Նրա շինության հետ կապված է հնօրյա մի ավանդություն, ըստ որի գմբեթը կառու– ցող քարգործ վարպետին հարկադրել են մեկ տարում վերջացնել գործը։ վարպե– տը հակադրվել է և պնդել, որ գմբեթի առաջին առաստաղը պիտի նստի, որից հետո միայն կարելի է ձեռնարկել երկ– րորդ առաստաղի շինությունը։ Վեճը տա– քացել Է, բայց վարպետը չի զիջել, որով– հետև համոզված Էր, որ այդպիսի արա– գությամբ կառուցված կրկնակ առաստաղ– ները երկար չեն դիմանա և կփլվեն հենց վարպետի կենդանության օրոք։ Իսկ քար– գործ վարպետը նախընտրում էր մեռնել, քան աչքով տեսնել իր կառուցած շինու– թյան փլուզումը։ «Չարժե մտածել մեռնելու մասին, խորհուրդ է տալիս ծեր մայրը, մի տարով հեռացիր Նոր Ջուղայից, իսկ առանց քեզ վանքը չեն կառուցի»։ Որդին լսում է մորը և թողնում Նոր Ջուղան։ Փորձում են նոր վարպետ կանչել վանքի գմբեթի երկրորդ առաստաղը կառուցելու համար՝ բան չի ստացվում։ Ոչ ոք չի հա– մաձայնվում տեր կանգնել ուրիշի կիսատ թողած գործին։ Մինչ այս, մինչ այդ՝ տա– րին լրանում է և վարպետը տուն է վե– րադառնում։ «Ո՝ւր Էիր, հարցնում են նը– րան>։ Եվ վարպետը պատասխանում Է․ «Փախա, որ չհարկադրեիք գմբեթի երկ– րորդ առաստաղը կառուցել։ Հիմա եկել եմ, որ վերջացնեմ կիսատ թողած գործս»։ Եվ քարգործ վարպետը իրագործում է իր մտահղացումը, կառուցում երկառաստա– ղանի հրաշալի գմբեթը։ Ամենափրկիչ վանքի կաթողիկեն ունի առանց ճակտոն– ների խորանարդաձև ծավալ՝ պսակված ձվաձև գմբեթով։ Աղյուսե պատերը դրսից սվաղված չեն և ունեն սլաքաձև կամար– ներով երկշար դեկորատիվ խորշեր։ Արմ․ շքամուտքը զարդարված է ստալակտիտ– ներով և երեսպատված ջնարակված սա– լիկներով։ Կապույտ, երկնագույն և կա– նաչ ջնարակ օգտագործված է նաև խոր– շերում ու վանքի եռահարկ զանգակա– տնում։ Ինտերիերում պատերը և գմբե– թը ծածկված են որմնանկարներով, որոն– ցում բուսական զարդանախշերի ֆոնի վրա պատկերված են Հին և Նոր կտակա– րանների թեմաներով նկարներ։ Գմբեթը կրկնակի Է՝ ներքին կիսագնդաձև ու ար– տաքին ձվաձև թաղանթներով։ Մահմե– դական ճարտ–յանը բնորոշ այս լուծումը հայկ․ շինարվեստում հանդիպում է միայն Նոր Ջուղայում։ Ս․ Բեթղեհեմ եկեղեցին ունի հիմնականում նույն հորինվածքը, միայն դահլիճի արմ․ կողմում կա վերնա– հարկ, իսկ ձվաձև գմբեթը խոշոր չափերի շնորհիվ դարձել է ողջ շինության գերիշ– խող տարրը։ Հայկ․ և պարսկ․ ճարտարա– պետությունների այսպիսի սինթեզի շնոր– հիվ Նոր Ջուղայի հուշարձանները եզա– կի են ճարտ–յան պատմության մեջ։ Գրկ․ Տ և ր–Հ ովհանյան Հ․, Պատմու– թիւն Նոր Ջուղայոէ որ յԱսպահան, հ․ 1–2, Նոր Ջուղա, 1880–81։ Հայ ժողովրդի պատ– մություն, հ․ 4–5, Ե․, 1972–74։ Б а Й 6 У р- тян В․ А․, Армянская колония Новой Джульфы XVII в․, Е․, 1969; Garswell J․, New Julfa, Oxf․, 1968․ Վ, Բայբուրդյան, Մ, Հարությունյան «ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ» 16 10 թ վ ա կ ա ն ի, հայկական ձեռագիր մատ– յան։ Պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ 7639)։ Գրվել և պատկերազարդվել է Նոր Ջուղայում, խոջա Ավետիքի պատ– վերով։ Գրիչը և մանրանկարիչը Հակոբ Ջուղայեցին Է։ Ավետարանը (չավւերը՝ 24,5X18,5) գրված է բոլորգրով և բացա– ռիկ հարուստ է նկարազարդումներով։ Հիշատակարանում նշվում Է, որ շահ Աբբասը 1605-ին բռնի կերպով Իրան Է գաղթեցրել Ջուղայի բնակիչներին, իսկ բուն ձեռագիրը անվանվում «լուսազարդ և վարդավւթիթ սուրբ աւետարանս․․․ գրել և զարդարել ոսկով ել լազվարդով, որ– պես դրախտս գարնանային»։ Ձեռագիրը պարունակում է տերունական և վախճա– նաբանական թեմաներով 59 մանրա– նկար (որոնք զետեղված են ձեռագրի սկզբում), տասը խորան, ավետարանիչ– ների չորս դիմանկար և զարդանկար– ված չորս անվանաթերթ, Քրիստոսի տոհ– մագրությունից 3 թերթ, մեկ մանրանկար տեքստի մեջ ու լուսանցազարդեր։ Ձեռա– գրի բուն տեքստը շքեղազարդ գմբեթա– վոր շրջանակների մեջ է առնված, ըստ որում չորս ավետարանից յուրաքանչյուրը տեքստի ուրույն երիզապատման ձև ունի։ Պատկերավորման տարրերի բազմազանու– թյամբ ու հարստությամբ հանդերձ, նկարի– չը պահպանել է կոմպոզիցիայի հստա– կությունը, հասել բարձր վարպետության։ Բացառիկ բազմազան է զարդապատկերը՝ հյութեղ գուներանգով, ձևերի աշխույժ խաղով։ Գունապատկերում զուգորդված են հագեցված ու հնչեղ վառ գույները, որոնք ներթափանցված են բերկրանքով։ 1610-ի Ավետարանի կերպարները քիչ են հիշեցնում սրբերի․ դրանք հասարակ մարդիկ են, նկարչի ժամանակակիցները։ իր գեղարվեստական առանձնահատկու– թյուններով 1610-իձեռագիրը հայկ․ ման– րանկարչության նվաճումներից Է։ Պատկերազարդումը տես 376-րդ Էջից հետո՝ ներդիրում; Գրկ․ տես Հակոբ Ջուղայեցի հոդվածի գրա– կանությունը։ Ի․ Դրաւէբյան ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԴՊՐՈՑ, հայկական կեր– պարվեստի դպրոց Նոր Ջուղայում։ Սկըզբ– նավորվել է XVII դ․։ ճարտ–յան տեղա– կան ոճի զարգացումը (եկեղեցիներ, ապա– րանքներ, ժող․ տներ) նպաստել է նաև կերպարվեստի առաջընթացին։ Գեղա– նկարչության մեջ առաջնակարգ են դար– ձել որմնանկարչությունն ու հաստոցա– յին նկարչությունը։ Տների պատերը նկա– րազարդվել են կենցաղային տեսարաննե– րով, դիմանկարներով, առաջացել են բնանկարի ու նատյուրմորտի նախադըր– յալները (Ա․ Տեր–Բարսեդյանի, Մ․ Լղվոր– յանի, Խոջա Պետրոսի ապարանքները)։ Եկեղեցիների ներսի գեղարվեստական հարդարանքում տեղ գտած կտակարանա– յին թեմաները ստացել են աշխարհիկ մեկ– նաբանումներ։ Նկարիչն իրեն անվանել է «պատկերահան»։ Առաջնակարգ գեղա– նկարիչներից են եղել Մինասը, Հովհան– նես Մրքուզը։ Նրանց հետ՝ կամ նրանց ղեկավարությամբ աշխատած նկարիչնե– րին (Գավիթ, Կարապետ, Աբով, Տեր– ՍտեՓանոս և այլք) բնորոշ է հակումը դեպի իտալ․ և հոլանդական դասական արվեստի ավանդները, որոնք զուգակց– վել են տեղական ոճական բազմազանու– թյանը։ Ն․ Ջ․ դ–ի գեղանկարչական ավանդ– ները խարսխվել են հին Ջուղայի նկար– չական հետաքրքրությունների, Եվրոպա– յից ներմուծված գեղանկարչական աշ– խատանքների և գրաֆիկական նկարների, ինչպես նաև պարսկ․ արվեստի դեկորա– տիվ–գեղանկարչական սկզբունքների վրա։ Շեշտը դնելով ձևերի գունապլաս– տիկ հստակության, կերպարների և երե–