Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/369

Այս էջը սրբագրված չէ

Նոր Վարագ վան– քը (XII-XIII դդ․) արևելքից ցիները)։ Ուշագրավ է շքամուտքը՝ զար– դարված դռան երկու կողմերում քանդակ– ված խաչքարերով։ Անապատ եկեղեցուն հս–ից կից է թաղածածկ տապանատունը, հվ–ից՝ միանավ փոքր մատուռը, իսկ արմ–ից՝ գավիթը (ծածկը և հվ․ պատը չեն պահպանվել)։ Վանքի հս․ կողմում կան– գուն է Ս․ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ, 1224–37-ին։ Ներքուստ խաչաձև, չորս Նոր Վարագ վանքի Ս․ Աստվածածին եկեղեցու (1224–37) արևմտյան շքամուտքից հատված անկյուններում երկհարկանի ավանդա– տներով, արտաքուստ ուղղանկյուն, գլա– նաձև բարձր թմբուկով գմբեթով եկեղե– ցու բեմի աբսիդը լուսավորվում է զույգ Նոր Վարագ վանքի (XII–XIII դդ․) հատակագիծը լուսամուտով։ Մուտքերը երկուսն են՝ հվ–ից և արմ–ից։ Վերջինը շքեղ է, հարդար– ված խճանկար հիշեցնող մուգ մանուշա– կագույն և բաց կապույտ աստղաձև, շե– ղանկյուն և վեցանկյուն եզրագիծ ունե– ցող, կենդանակերպ ու բուսական չկըր– կընվող քանդակազարդ քարերով։ Եկեղե– ցուն արմ–ից կից է 1237>-61-ին վանքի վանահայր Հովհաննես Տուեցու կառու– ցած խոշոր, ուղղանկյուն գավիթը, որի ծածկը ամբողջովին քանդված է։ Համա– լիրի պարսպից 200 մ հս․ միաբանության գերեզմանոցն է՝ փոքրիկ մատուռով։ Վան– քըն ունեցել է ջրմուղ (ըստ արձանագրու– թյան կառուցել է Շառան, 1253-ին)։ քՍկըզ– բումԱնապէստ կոչվող մենաստանը XIII դ․ վերանվանվել է Ն․ Վ․ վ․, երբ Վասպու– րականի Վարագավանքի վանահայր Ղու– կասը, Զալալեդդինի հրոսակներից հա– լածված, վերցնելով վանքի հռչակավոր <սուրբ նշանը»՝ 1237-ին տեղափոխվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս հոգևոր կենտրոնը։ Գրկ․ Սարգսյան Գ․, Անապատ կամ Նոր–Վարագ վանքը և նրա վիմագրությունը, •«էջմիածին», 1952, N° 9 –12։ Մ․ Հասրաթ յան ՆՈՐ ՎԻԵՆՆԱԿԱՆ ԴՊՐՈՏ (գերմ․ Neue Wiener Schule), Ա․ Շյոնբերգի և նրա վիեն– նացի աշակերտների, առաջին հերթին՝ Ա․ Բերգի և Ա․ Վեբեոնի ստեղծագործա– կան ընկերակցությունը, ինչպես և նրանց երաժշտական ժառանգությունը։ Ջատա– գովների կողմից տրված «Ն․ վ․ դ․» ան– վանումը ակնարկում էր, որ այդ դպրոցն իր նշանակալիությամբ կարող է համա– դրվել վիեննական դասական դպրոցի հետ (իրականում կային սկզբունքային հակասություններ)՝ միաժամանակ ունե– նալով նոր, ժամանակակից գծեր։ Ն․ վ․ դ–ի ներկայացուցիչները լայն առումով հարում են էքսպրեսիոնիզմին։ Նրանց ստեղծա– գործությանը հատուկ է ծայրահեղ սուբ– յեկտիվիզմը։ Առանձին գործերում այդ կոմպոզիտորներն ընդվզում էին մարդու հոգևոր ճնշման դեմ (Ա․ Բերգի «Վոցեկ» օպերան), ձայն բարձրացնում ընդդեմ ֆաշիզմի (Ա․ Շյոնբերգի «Վարշավայից փրկվածը» կանտատը), դիմում բարոյա– խոսական թեմաների (Ա․ Վեբեռնի կան– տատները) ևն։ Նրանց երկերի երաժշտ․ լեզուն, հիմնված լադային մտածողության լրիվ կամ մասնակի հերքման վրա, թույլ տվեց հասնել հոգեբանական որոշակի ներգործության՝ ճգնաժամային իրավի– ճակներ, գերլարվածություն կամ հոգե– կան անկում մարմնավորելու նպատակով։ Սկսելով ազատ ատոնալ գրելաոճից՝ նը– րանք հանգեցին սերիային համակարգի, զգալիորեն հեռացան ժող․ երաժշտության ակունքներից, ժանրային նախահիմքե– րից։ Ա․ Շյոնբերգը, Ա․ Բերգը, Ա․ Վեբեռնը ակտիվորեն պրոպագանդում էին սեփա– կան գործերը, գրքերում և հոդվածներում տեսականորեն հիմնավորում իրենց ստեղ– ծագործական սկզբունքները։ Ն․ վ․ դ–ի գաղափարները, առաջին հերթին նրանց ազդարարած ատոնալիզմը (տես Աւոոնաչ երաժշտություն) և դոդեկաֆոնիայի սկըզ– բունքները, տարածում գտան շատ երկըր– ների կոմպոզիտորների ստեղծագործու– թյան մեջ։ Գրկ․ Шнеерсон Г․, Օ музыке живой и мертвой, М․, 1964; Кремлев Ю․, Очерки творчества и эстетики новой венской школы, JI․, 1970; Stefan P․, Neue Musik in Wien, Wien, 1921; Leibowitz R․, Schoenberg et son ecole, P․, 1947․ H․ ԲուդաղյաԱ ՆՈՐ ՏԱՐԻ, տարվա առաջին օրը, տարե– գլուխը։ ժողովուրդների մեծ մասի մոտ հնուց համարվում է հիմնական տոնական օրերից մեկը։ Տարբեր ժողովուրդների մոտ տարեսկիզբը տարբեր ժամանակ է լի– նում․ այն դարերի ընթացքում քանիցս փոխվել է։ Բոլոր եվրոպական և ուրիշ շատ երկրներում Ն․ տ․ համընկնում է հունվ․ 1-ին։ Լուսնային կամ լուսնաարե– գակնային օրացույցով առաջնորդվող երկրներում տարեսկիզբն ընկնում է արե– գակնային տարվա տարբեր ամսաթվերի (տես Օրացույց, Հայկական օրացույց)։ Ն․ տ–վա տոնն ուղեկցվում է դարերից ավանդված զանազան արարողություննե– րով։ Շատ ժողովուրդներ կազմակերպում են հանդիսավոր ընդունելություններ, հա– սարակական զբոսանքներ, փոխադարձ նվիրատվություններ, գուշակություններ (նպատակն է «կռահել» ապագան և մոգու– թյամբ «ապահովել» ընտանիքի բարօրու– թյունն ու երջանկությունը)։ Այժմ Ն․ տ–վա շատ սովորույթներ մո– ռացվել են կամ, կորցնելով իրենց նախկին մոգական իմաստը, վերավւոխվել խաղերի ու զվարճությունների։ ՍՍՀՄ–ում Ն․ տ․ համաժողովրդական տոն է, որին առնչվող սովորույթներում (Ն․ տ․ տոնական սե– ղանի շուրջ դիմավորելը, զարդարված տո– նածառ դնելը, փոխադարձ նվիրատվու– թյունները, Ձմեռ պապի, Զյունանուշի այ– լաբանական կերպարները ևն) նոր տար– րերը զուգակցվում են ավանդականնե– րին։ Հայերի մեջ Ն․ տ․ անցյալում կոչվել է Ամանոր և նշվել է Նավասարդ ամսվա սկզբին (տես Նավասարդ)։ ՆՈՐ ՏԵՒՆԻԿԱՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՏՆՏԵ–

ՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ, ցու– ցանիշ, որ բնութագրում է նոր մեքենաների և սարքավորման ժողովրդատնտեսական արդյունքները, դրանց արտադրության և կիրառման տնտեսական նպատակահար– մարությունը։ Բացարձակ արդյունա– վետությունը որոշվում է նոր տեխնիկայի կիրառումից ստացված արդյունքի (կեն– դանի աշխատանքի տնտեսման, որ ար– տահայտվում է արտադրանքի թողարկ– ման աճով և ինքնարժեքի իջեցմամբ կամ զուտ արտադրանքի, շահույթի մեծաց– մամբ ևն) և դրա արտադրության ու ներ– դրման վրա կատարված ծախսերի հարա– բերությամբ։ Համեմատական ար– դյունավետությունը կիրառվում է կապի՜ տաչ ներդրումների ետգնման ժամկետ– ների որոշման կամ բերված ծախսերի ըստ տարբերակների համեմատման ուղիով նոր տեխնիկայի առկա նմուշներից լավա– գույն տարբերակի ընտրության համար։ Տնտ․ արդյունավետությունն արտահայտ– վում է նաև աշխատուժի կրճատմամբ, աշխատանքի պայմանների բարելավ– մամբ, դեֆիցիտային նյութերի ծախսերի կրճատմամբ, արտադրանքի որակի բարձրացմամբ և այլ ցուցանիշներով։ Կապիտալիզմի ժամանակ նոր տեխնի– կայի արտադրության վրա կատարված ծախսերը համեմատվում են միայն փոփո– խուն կապիտալի տնտեսման հետ։ Մեքե– նան կիրառվում է՝ երբ արժեքը Փոքր է ազատվող աշխատուժի արժեքից։