Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/370

Այս էջը սրբագրված չէ

«ՆՈՐ ՏԵՏՐԱԿ ՈՐ ԿՈՅԻ ՅՈՐԴՈՐԱԿ», քաղաք ական–հրապարակախոսական բը– նույթի աշխատություն, Մադրւսսի խմբակի ծրագրային երկերից։ Հրատարակվել է Հակոբ Շահամիրյանի տպարանում (Մադ– րաս), 1772–73-ին, նրա ջանքերով ու ծախքով և Մ․ Րաղրամյանի աշխատու– թյամբ։ «Ն․ տ․ ․․․» յուրօրինակ մատյան–համա– պատում է հայ ժողովրդի անցյալի ու ներ– կայի մասին։ Հիմնական բովանդակու– թյունն են կազմում Հայաստանի պատմու– թյան համառոտ շարադրանքը (V գլուխ), աշխարհագրությունը (YI գլուխ), հայկ․ «Նոր տետրակ որ կոչի յորդո– րակ»-ի տիտ– ղոսաթերթը պետականության կործանման պատճառ– ները (VII գլուխ), օտարներին հայերի վճարած հարկերի տեսակներն ու չափերը (VIII գլուխ)։ V–VI գլուխների համար աղ– բյուր են ծառայել Մովսես իյորենացու «Հայոց պատմություն»-ը, Ղազար Ա Ջահ– կեցու «Դիրք աստուածաբանական որ կո– չի Դրախտ ցանկալի» գրքի XX գլուխը և «Բառգիրք հայկազեան լեզուի» 2-րդ հա– տորը, որոնցից անհրաժեշտ նյութը բա– նաքաղված է համարյա անփոփոխ՝ որո– շակի համակարգմամբ։ Y գլխում արժե– քավոր է Արցախի հայ մելիքներին վերա– բերող հատվածը։ «Ն․ տ․․․․» արտահայտում է XYIII դ․ 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գա– ղափարախոսությունը։ Այն տոգորված է ազատասիրությամբ և հայրենասիրու– թյամբ, հայ ժողովրդին կոչ է անում սթավւ– վել, զինված պայքարով թոթափել պարսկ․ ու թուրք, լուծը։ Հայրենիքի Փրկության ծրագիրը հիմնավորված է ու պատճառա– բանված, հաշվի են առնված հաղթանակի համար անհրաժեշտ հնարավորությունները (տնտ․ վիճակը, նյութական կարողություն– ները, քաղ․ դրությունը, աշխարհագրական դիրքը են)։ Իբրև ուսանելի օրինակներ՝ վկայակոչվում են ռուս ժողովրդի ազատա– գրական պատերազմները, որոնք հան– գեցրին ռուս, հողերի միավորմանը և հզոր պետության ստեղծմանը, ինչպես նաե իսպանացիների ու պորտուգալացի– ների հաղթական կռիվները արաբ, նվա– ճողների դեմ։ «Ն․ տ․ ․․․»-ի նպատակն էր հայ ժողովրդին հավատ և վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, համախմբել ու միասնական պայքարի մղել նրան՝ վերականգնելու հայկ․ պետա– կանությունը։ Կրելով եվրոպական լուսա– վորական փիլիսոփայության ազդեցու– թյունը՝ «Ն․ տ․․․․» քննադատում է բացար– ձակ միապետական կարգերը, անհրա– ժեշտ գտնում վերականգնվելիք հայկ․ նոր պետությունը կազմակերպել սահմա– նադրական հիմքերի վրա։ «Ն․ տ․ ․․․»-ի V–YI գլուխները Վառլամ Վահանովի թարգմանությամբ հրատա– րակվել են ռուս․, 1786-ին։ Գրկ․ Պողոսյան Ս․, Ազատագրական գաղափարախոսությունը «Նոր տետրակ որ կոչի յորդորակ* գրքում, «ԲԵՀ», 1972, Na 2։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Иоаннисян А․ Р․, Иосиф Эмин, Е-, 1945․ Պ․ Խաչատրյան «ՆՈՐ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ», պարբերական հանդես։ Տիգրանակերաի հայրենակցա– կան միության հրատարակություն։ Լույս է տեսել 1935–40-ին, Նյու Չորքում; Ի»ըմ– բագիր՝ Կ․ Տապաղյան։ Աջակցել է սփյուռ– քում և Սովետական Հայաստանում բնակ– վող տիգրանակերտցիների միջև կապի ամրապնդմանը, խրախուսել ներգաղթը, հայրենիքին օգնություն կազմակերպելու ձեռնարկները։ Լուսաբանել է միության մասնաճյուղերի գործունեությունը, սերտ կապ հաստատել ՀՕԿ–ի ընդհանուր վար– չության հետ։ Տպագրել է միության պատ– գամավորական ժողովների նյութերը, կո– չեր, հանձնարարականներ, հանգանա– կությունների ցուցակներ ևն։ Հանդեսը ծանոթացրել է ՀՍՍՀ Նոր Տիգրանա– կերտ ավանի առօրյային, ՀՍՍՀ նվաճում– ներին։ Գ․ Ստեփան յան ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ (ՆԷՊ, НЭП, ռուս․ Новая эконо- мичская политика անվան հապավումը), կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանում ՍՄԿԿ–ի և սովետա– կան պետության տնտեսական քաղաքա– կանությունը։ Նոր է կոչվել ի տարբերու– թյուն 1918–20-ի քաղաքացիական պա– տերազմի ժամանակաշրջանի քաղաքա– կանության (տես Ռազմական կոմու– նիզմ)։ Սկսել է իրագործվել 1921-ից՝ ՌԿ(բ)Կ X համագումարի որոշմամբ, ավարտվել 1930-ական թթ․ 2-րդ կեսին՝ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակով։ Ն․ տ․ ք–յան էությունն էր՝ տնտ․ հիմքի վրա բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդումը, ապրանքադրա– մական հարաբերությունների լայն օգտա– գործմամբ սոցիալիստական արդյունաբե– րության և մանրապրանքային գյուղացիա– կան տնտեսության միջև կապի հաստա– տումը, գյուղացիությանը սոցիալիստա– կան շինարարության մեջ ներգրավելը, արտադրողական ուժերի զարգացումը և բանվորների ու գյուղացիների վիճակի բարելավումը։ Պրոլետարիւստի դիկտա– տուրայի պայմաններում Ն․ տ․ ք․ թույ– լատրում էր կապիտալիստական տարրե– րի որոշ աշխուժացում՝ վերջնական նպա– տակ ունենալով սոցիալիստական կացու– թաձևի հաղթանակը, շահագործող դա– սակարգերի վերացումը և սոցիալիզմի տնտ․ հիմքի ստեղծումը։ Անցման շրջանի տնտ․ քաղաքականու– թյան հիմքերը Վ․ Ի․ Լենինը մշակել էր դեռևս 1918-ի գարնանը (<Սովեաական իշխանության հերթական խնդիրները» ևն հոդվածներում), սակայն քաղաքացիա– կան պատերազմը, օտարերկրյա ինտեր– վենցիան և տնտ, քայքայումը սովետական պետությանն ստիպեցին կիրառել «ռազ– մական կոմունիզմ»-ի քաղաքականու– թյուն, որը, այդ պայմաններում լինելով միակ ճիշտ տնտ․ քաղաքականությունը, պատերազմի հաղթական ավարտից հետո այլևս չէր համապատասխանում սովետա– կան երկրի խաղաղ զարգացման պահանջ– ներին։ Արդյունաբերության և գյուղատըն– տեսության տնտ․ կապի խզումը, ապրան– քափոխանակության սահմանափակումը խախտել էին գյուղատնտեսության զար– գացման նյութական խթանները, դժվա– րացել էր արդյունաբերության վերա– կանգնումը։ Հակասովետական տարրերը, օգտագործելով պարենմասնատրումից գյուղացիության դժգոհությունը, կազմա– կերպում էին հակահեղափոխական ելույթ– ներ (Անտոնովշչինա, Մախնովշչինա, Կրոնշդատի 1921-ի հակասովետական խը– ռովություն)։ Բանվոր դասակարգի և գյու– ղացիության դաշինքի ռազմաքաղաքական ձևը սպառել էր իրեն, անհրաժեշտ էր տնտ․ հիմքի վրա ամրապնդել այդ դաշինքը։ Վերլուծելով սովետական երկրի ներքին և միջազգային դրությունը՝ Վ․ Ի․ Լենինը մշակեց Ն․ տ․ ք–յան սկզբունքները և գի– տականորեն հիմնավորեց նրա անհրա– ժեշտությունը։ ՌԿ(բ)Կ X համագումարի նախօրյակին՝ 1921-ի փետրվարին գրած իր «Գյուղացիների վերաբերյալ թեզիս– ների նախնական սևագիր ուրվագծում» նա ուղենշեց, որ անհրաժեշտ է պարեն– մասնատրումը փոխարինել պարենհար– կով, նվազեցնել այդ հարկը և դարձնել պրոգրեսիվ, թույլ տալ, որ հարկը մուծե– լուց հետո գյուղացին իր մթերքների ավել– ցուկը հանի վաճառքի (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 32, էջ 154)։ ՌԿ(բ)Կ X համագու– մարը (1921-ի մարտ), լսելով Վ․ Ի․ Լենինի զեկուցումը պարենմասնատրումը պարեն– հարկով փոխարինելու մասին, հաստատեց այն։ Համագումարի ընդունած լենինյան բանաձևում սահմանվում էր, որ չքավոր գյուղացիական տնտեսությունները մա– սամբ կամ ամբողջովին կարող են ազատ– վել պարենհարկից, իսկ միջակ տնտեսու– թյունները՝ այն վճարել ցածր դրույքով։ 1921-ի ապրիլին «Պարենհարկի մասին» և հետագա աշխատություններում Վ․ Ի․ Լենինը տվեց Ն․ տ․ ք–յան տեսական խոր վերլուծությունը, զարգացրեց անցման ժա– մանակաշրջանի տնտեսության վերափոխ– ման օրինաչավւությունների, նրա բազմա– կացութաձևության վերացման ուղիների և մեթոդների մասին ուսմունքը, խնդիր դրեց սոցիալիստական շինարարության նպատակների համար օգտագործել ապ– րանքային արտադրությունը, տնտեսու– թյան ղեկավարման տնտ․ մեթոդները, տնտ․ հաշվարկը, նյութական խթանու– մը։ Ապացուցեց, որ սոցիալիստական ար– դյունաբերության և մաևրբուրժուական գյուղացիական տնտեսության կապի միակ հնարավոր ձևը առևտուրն է։ Վ․ Ի․ Լենինը առանձնապես նշում էր վաճառահանման– մատակարարման և արտադրական կոոպե– րացիայի կարևորությունը, շեշտում երկրի էլեկտրիֆիկացման հիման վրա ինդուստ– րացման վճռական նշանակությունը սո– ցիալիզմի հաղթանակի համար։ Միաժա– մանակ հիշեցնում էր Ն․ տ․ ք–յան նպա–