Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/371

Այս էջը սրբագրված չէ

տակ ի և ԳՈԷԼՌՈ–ի պլանի միասնության մասին․ «․․․Նոր տնտեսական քաղաքակա– նությունը չի փ ո խ ու մ պետական տըն– տեսական միասնական ծրագիրը և դուրս չի գալիս նրա շրջանակնե– րից․ այլ դրա իրականացման և ղ ա ն ա– կ ը ն է փոխում» (Поли․ собр․ соч․, 5 изд․, т․ 54, с․ 101)։ Այդ նշանակում էր փո– խել սոցիալիստական տնտեսության հիմ– քի կառուցման խնդիրների լուծման հա– ջորդականությունը, աշխուժացնել գյու– ղատնտեսությունը U մանր արդյունաբե– րությունը, ապա վերականգնել ու զար– գացնել խոշոր արդյունաբերությունը, նա– խապատրաստել ն կենսագործել գյուղա– տնտեսության սոցիալիստական վերա– կառուցումը, ստեղծել սոցիալիզմի նյու– թատեխնիկական բազան։ Անցումը Ն․ տ․ ք–յան սկսվեց օրենս– դրական մի շարք կարևոր ակտերով։ Հա– մառուսաստանյան ԿԳԿ 1921-ի մարտի 21-ին հաստատեց պարենմասնատրումը պարենհարկով փոխարինեւու մասին դեկ– րետը։ ՌՍՖՍՀ ժողկոմխորհի 1921-ի մար– տի 28-ի դեկրետով թույլատրվեց գւու– ղատնա․ մթերքների փոխանակում և ազատ առևտուր։ Նույն թվականի մայիսի 17-ի դեկրետով մասնակիորեն ապազգայ– նացվեցին մանր արտադրական ձեռնար– կությունները, իսկ մայիսի 24-ի դեկրե– տով թույլատրվեց մասնավոր առևտուրը։ ժողկոմխորհի 1921-ի հուլիսի 5-ի դեկրե– տով ժոդ․ տնտեսության գերագույն խոր– հըրդին իրավունք վերապահվեց արդ․ որոշ մանր ձեռնարկություններ կապալով տալ պետ․ և կոոպերատիվ կազմակեր– պությունների, ինչպես նաև մասնավոր անձանց։ Թույլատրվեց նաև քայքայված որոշ ձեռնարկություններ և հանքեր կոն– ցեսիոն (տես Կոնցեսիա) հիմունքներով վարձակալության տալ օտարերկրյա կա– պիտալիստներին։ 1925-ին ՍՍՀՄ–ում կար 92 օտարերկրյա կոնցեսիա, որից 43-ը՝ արդյունաբերության մեջ։ ՍՍՀՄ–ում երե– վան եկավ նոր բուրժուազիա, այսպես կոչված, նէպմաններ (մասնավոր ձեռնար– կատերեր, առևտրականներ, կապալառու– ներ), որոնց թիվը ընտանիքի անդամների հետ 1926-ին կազմում էր 2,3 մլն (ՍՍՀՄ բնակչության 1,6%)։ Գյուղատնտեսու– թյան բնագավառում, արտադրությունն ընդլայնելու և ապրանքայնությունը մե– ծացնելու նպատակով, կոււակության սահ– մանափակման քաղաքականությունը զու– գակցվեց հողի վարձակալման և վարձու աշխատանքի օգտագործման թույլտվու– թյան հետ։ Գյուղական բուրժուազիան՝ կուլակությունը, 1924–25-ին կազմում էր գյուղի բնակչության 3,3% –ը։ Պետությու– նը խստիվ վերահսկում և կարգավորում էր նէպմանների գործունեությունը։ Ն․ տ․ ք–յան պայմաններում հարկ եղավ վերակառուցել ժողտնտեսության կառա– վարումը։ 1921-ի մայիսին ժող․ տնտեսու– թյան բարձրագույն խորհրդի կազմում ստեղծվեցին արդյունաբերության ճյու– ղային 16 գլխ․ վարչություններ։ Առավել խոշոր ձեռնարկությունների կառավար– ման համար կազմվեցին տրեստներ, որոնց թիվը 1921–22-ին հասավ 430-ի։ Պետ․ արդյունաբերությունը փոխադրվեց աըն– տեսական հաշվարկի։ 1921-ի հոկտեմբե– րին ստեղծվեց Պետբանկ։ Անցկացվեց դրամական ռեֆորմ, որը համաշխարհա– յին շուկայում ռուբլուն ապահովեց վալ– յուտային հաստատուն կուրս։ 1924-ի փե– տըրվարին բացվեց Կենտրոնական գյու– ղատնտեսական բանկը։ Արդեն 1922-ին քաղաքներում և արդ․ կենտրոններում ավելացավ գյուղատնտ․ մթերքների և հումքի հոսքը, հնարավո– րություն ստեղծվեց անցնել արդ․ ձեռնար– կությունների վերականգնմանը։ Թեթև արդյունաբերության հետ աստիճանաբար աշխուժացավ նաև մանր արդյունաբերու– թյունը։ Ամփոփելով Ն․ տ․ ք–յան իրակա– նացման առաջին տարվա արդյունքները՝ ՌԿ(բ)Կ XI համագումարում (1922-ի մարտ), Կենտկոմի հաշվետվության մեջ Վ, Ի․ Լեն ինն ասաց․ «Մենք մի տարի նա– հանջում էինք։ Այժմ մենք պետք է ասենք կուսակցության անունից՝ բավական է; Մենք հասել ենք այն նպատակին, որը հետապնդում էր այդ նահանջը» (Երկ․, հ․ 33, էջ 329)։ Նա նշեց, որ այժմ պետք է վերախմբավորել ուժերը և լայն ճակա– տով գրոհ սկսել կապիտալիստական տարրերի դեմ։ Այդ գրոհի արդյունքներն ակնառու էին Ն․ տ․ ք–յան կիրառման հենց առաջին տարիներին։ Սոցիալիստա– կան արդյունաբերության աճի շնորհիվ ամրապնդվեց ժող․ տնտեսության պետ․ սեկտորի, պետ․ և կոոպերատիվ առևտրի առաջատար դերը։ 1925-ին սոցիալիստա– կան սեկտորն արդյունաբերության մեջ կազմեց 77,3%, մեծածախ առևտրում՝ 87,9%, մանրածախ ապրանքաշրջանառու– թյան մեջ՝ 55,9% ։Ն․ տ․ ք–յան պայմաններում սոցիա– լիզմի կառուցումն ընթանում էր օպոր– տունիստական իսքբավորումների դեմ պայքարում։ Չհասկանալով անցման շըր– ջանում պրոլետարական պետության տնտ․ զարգացման օբյեկտիվ օրենքները՝ «ձա– խերը» (տրոցկքւզն, <Նոր օպոզիցիա>) Ն․ տ․ ք․ համարում էին կապիտալիզմի հանդեպ կապիտուլյացիա, իսկ «աջերը» [Աջ թեքում ՀամԿ(բ)Կ–ում] պահանջում էին մասնավոր կապիտալը թույլատրել նաև խոշոր արդյունաբերության մեջ, ավե– լի մեծ չափերով օգտագործել օտարերկըր– յա կապիտալը։ ՍՄԿԿ–ն ապացուցեց այդ փաստարկների հիմնազուրկ լինելը։ Հաջողությամբ իրագործելով Ն․ տ․ ք․* ՍՄԿԿ դրեց երկրի ինդուստրացման [ՀամԿ(բ)Կ XIV համագումար, 1925], ապա գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման [ՀամԿ(բ)Կ XV համա– գումար, 1927] խնդիրները, որոնք նույն– պես հաջողությամբ իրագործվեցին։ Կա– պիտալիստական տարրերի սահմանա– փակման քաղաքականության և նրանց դեմ պայքարի վարչական ձևերի կիրառ– ման շնորհիվ 1930-ական թթ․ սկզբին ՍՍՀՄ–ում շահագործող դասակարգերը լիովին վերացան։ Տնտեսության մեջ գե– րիշխեցին սոցիալիստական արտադրա– կան հարաբերությունները։ Վ․ Ի․ Լենինը բազմիցս ընդգծել է Ն․ տ․ ք–յան միջազգային նշանակությունը և նշել, որ այն անխուսաՓելի է բոլոր երկըր– ների համար՝ կապիտալիզմից սոցիալիզ– մին անցման ժամանակաշրջանում (նույն տեղում, հ․ 33, էջ 203)։ Նոր տնտեսական քաղա– քականությունը Սովետա– կան Հայաստան ու մ իրագործ– վեց դաշնակցականների 1921-ի փետրվար– յան խռովության ջախջախումից հետո։ 1921-ի ապրիլի 16-ին հրապարակվեցին հանրապետության Պարենավորման ժող– կոմատի «Պարենային բռնագրավումների վերացման մասին», ապրիլի 19-ին՝ «Բըռ– նագրավումների ամբողջական վերացման մասին» հրամանները։ Առաջինում ասված էր․ «Այսօրվանից վերացվում են ամեն տեսակի պարենի բռնագրավումները, նույնպես և կայուն գները շուկայում։ Բո– լոր գնումները կատարել ազատ գներով» (ՀՍԻՀ դեկրետների և հրամանների ժո– ղովածու, պր․ 2, 1921, էջ 17)։ Երկրորդ հրամանում նշվում էր, որ թաքցրած ապ– րանքներ հայտնաբերելու նպատակով խուզարկություններն արգելվում են և զանցառուները պատասխանատվության կենթարկվեն ռազմահեղափոխական ժա– մանակի օրենքներով (նույն տեղում, էջ 28)։ Դրանք առաջին միջոցառումներն էին Սովետական Հայաստանում «ռազմական կոմունիզմ»-ից Ն․ տ․ ք–յան անցնելու ուղղությամբ։ 1921-ի հունիսի 24-ին Ա․ Մյասնիկյանի ստորագրությամբ հրա– պարակված «Պարենտուրքի մասին» Հայկ․ ՍՍՀ ժողկոմխորհի դեկրետով Ն․ տ․ ք․ Սովետական Հայաստանում օրենսդրա– կան հաստատում ստացավ։ Այդ դեկրե– տի համաձայն հացահատիկի, տեխ․ ու արդ․ բույսերի մշակմամբ, ինչպես նաև t մեղվաբուծությամբ ու անասնապահու– թյամբ զբաղվող յուրաքանչյուր քաղաքա– ցի պարտավոր էր պարենմասնատրման Փոխարեն պետությանը հանձնել պարեն– հարկ; Նույն թվականի հուլիս–օգոստոս ամիսներին հրապարակված նոր դեկրետ– ներով, հրամաններով ու որոշումներով վերացվեցին «ռազմական կոմունիզմ»-ի մնացորդները, մշակվեցին Ն․ տ․ ք–յան կիրառման կոնկրետ խնդիրները։ Հայկ․ ՍՍՀ–ում նույնպես Ն․ տ․ ք․ իրականաց– վեց մինչև սոցիալիզմի հաղթանակը՝ 1930-ական թթ․ 2-րդ կեսը։ Գրկ․ Լենին Վ․ Ի․ք Սովետական իշխա– նության հերթական խնդիրները․ Երկ․, հ* 27։ Նույնի, Գյուղացիների վերաբերյալ թեզիսների նախնական սևագիր ուրվագիծt նույն տեղում, հ․ 32; Ն ու յ ն ի, հաշվետվու– թյուն ՌԿ(բ)Պ Կենտկոմի քաղաքական գոր– ծունեության մասին ՌԿ(բ)Պ X համագումա– րում, նույն տեղում։ Ն ու յ ն ի, ՌԿ(բ)Պ Կենտ– րոնական կոմիտեի քաղաքական հաշվետվու– թյունը ՌԿ(բ)Պ XI համագումարում, նույն տեղում, հ․ 33; Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության 50 տարին, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի թեզիսները, Ե․, 1967։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամ– յակի առթիվ, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի թեզիսները, Ե․, 1970; Տակոբյան Ա․ Մ․, Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակա– շրջանում (1921 – 1925), Ե,, 1955։ История КПСС, т․ 4, кн․ 1, М․, 1970; Генкина Э․ Б․, Переход советского государства к но– вой экономической политике (1921–1922 гг․), М․, 1954; Поляков Ю․ А․, Переход к нэпу и советское крестьянство, М․, 1967; Дмитренко В․ П․, Торговая политика советского государства после перехода к нэпу, М․, 1971; К а т о р г и н И․ И․, Исто– рический опыт КПСС по осуществлению но-