Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/372

Այս էջը սրբագրված չէ

вой экономической политики (1921–1925), М․, 1971; Ленинское учение о нэпе и его международное значение, Сб․ ст․, М․, 1973․ Ա, Հակոբյան ՆՈՐ ՏՈՄԱՐ, տես Օրացույց։ ՆՈՐ ՏՐԵԴՅՈՒՆԻՈՆՆԵՐ (New Trade Unions), արհմիութենական կազմակեր– պություններ Անգլիայում։ Առաջացել են XIX դ․ 80-ական թթ․ վերջին–90-ական թթ․ սկզբին, բանվորական շարժման վերելքի պայմաններում։ Հարել են բանվորական շարժման ձախ ուղղությանը։ Առաշին Ն․ տ–յ–ները գազի արդյունաբերության բանվորներին դոկերների 1889-ին ստեղծ– ված միություններն էին։ Ի տարբերություն «հին» տրեդ–յունիոնների, որոնք միա– վորում էին հիմնականում նույն մասնա– գիտության բանվորներին, Ն․ ա–յ․ կազ– մակերպվում էին արտադրական հատկա– նիշով (նույն ճյուղի տարբեր մասնագի– տությունների բանվորներ)՝ հնարավո– րություն տալով նախկինում արհմիութե– նական շարժման մեջ չընդգրկված ոչ որակյալ բանվորներին ներգրավվելու նրա մեջ։ Ն․ տ–յ․ մարտական ոգի մտցրե– ցին բանվորական շարժման մեշ։ Հանդես եկան բանվորական օրենսդրության, բան– վորների նյութական կյանքի ու աշխա– տանքային պայմանների բարելավման, 8-ժամյա աշխատանքային օրվա, հողի և արտադրության միջոցների ազգայնաց– ման պահանջներով։ Իրենց ազդեցությու– նը բանվորական լայն մասսաների շրջա– նում պահպանելու համար «հին» տրեդ– յունիոնները սկսեցին իրենց շարքերն ըն– դունել ոչ որակյալ բանվորների։ Ն․ տ–յ․ դեմ էին ձեռնարկատերերի հետ փոխ– զիջումների քաղաքականությանը, նպաս– տում էին տրեդ՜յունիոնների խոշորաց– մանը, դրանք ազգային մասշտաբի կազ– մակերպություն դարձնելու համար։ Առա– ջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ Ն․ տ–յ․ կորցրեցին իրենց մարտական բնույթը ն․ կանգնեցին համաձայնողական ուղու վրա։ Գ․ Զիւիմջյան «ՆՈՐ ՈՒՂԻ», երիտասարդ ստեղծագոր– ծողների գրական ալմանախ։ Լույս է տե– սել 1913–16-ին, Ալեքսանդրապոլում (8 գիրք)։ Խմբագիր՝ Ա․ Սիմոնյան։ Տպագրել է Անդրկովկասի, մասնավորապես Հա– յաստանի սկսնակ հայ գրողների ստեղ– ծագործությունները, որոնց հիմնական թե– ման սերն էր ու հայրենիքը, դասակար– գային հակասություններն ու հայ ժողո– վըրդի դատը։ Թարգմանաբար հրատա– րակել է նաև Հ․ Հայնեի, Մ․ Շահինյանի և ուրիշների գործերից։ Գ․ Ստեփանյան «ՆՈՐ ՈՒՂԻ», գրական–գեղարվեստական, հասարակական–քաղաքական ամսագիր։ Լույս է տեսել 1929–32-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Պ․ Մակինցյան, Ա․ Կարին– յան, Ե․ Չուբար$ Դ․ Սիմոն յան։ Անցյալի գրական Ժառանգության գնահատության հարցերում ուղեցույց ունենալով կուսակ– ցության համապատասխան որոշումները1 նշանակալի չափով նպաստել է հայ սո– վետական գրականության զարգացմանը, գրական–գեղարվեստական նոր ըմբըռ– նումների ձևավորմանն ու ամրապնդմա– նը։ Մ․ Նայբանդյանի, Հ․ Պարոնյանի, Հ․ Թումանյանի, Շիրվանզադեի, Ա․ Իսա– հակյաևի երկերի հետ մեկտեղ տպագրել է Ե․ Չարենցի, Ա․ Բակունցի, Դ․ Դեմիրճ– յանի, Ս․ Զորյանի, Մ․ Արագու, Վ․ Թոթո– վենցի, Ն․ Զար յան ի, Ա․ Վշտունու, Գ․ Սար– յանի, Գ․ Մահարու, Վ․ Նորենցի և այլոց ստեղծագործությունները։ Գրականագի– տական և քննադատական հոդվածներով հանդես են եկել Ա․ Տերտերյանը, Հ․ Սուր– խաթյանը և ուրիշներ։ Երաժշտության ու արվեստի հարցերին անդրադարձել են Ռ․ Թերլեմեզյանը, Գ․ Լեոնյանը, Ա․ Սար– գըսյանը, Վ․ Ղորղանյանը, Ս․ Քոչարյանը։ Ամսագիրն ուներ «Ռուսական գրականու– թյուն», «Արտասահմանյան գրականու– թյուն», «Անդրկովկասյան գրականություն» բաժիններ, հետևողականորեն լուսաբա– նում էր ՍՍՀՄ ժողովուրդների գրական կյանքը։ Գիտական բաժնում տպագրվել են Գ․ Ղափանցյանի, Ռ, Գաբրիելյանի, է․ Հասրաթյանի, Մ․ Հասրաթյանի և ուրիշների հաղորդումներն ու հոդվածնե– րը։ Հասարակական–քաղաքական նյու– թերը նվիրված էին սոցիալիստական շի– ն յսրարության տարբեր խնդիրներին, դաշ– նակցության քննադատությանը, հեղափո– խական շարժումների պատմության լու– սաբանմանը։ «ՆՈՐ ՈՒՂԻ», գրական, հասարակական եռօրյա թերթ։ Ռումինիայի հայ հայրե– նասերների պաշտոնական, ապա՝ «Հա– յտս տան յան ճակատ» կազմակերպության օրգան։ Լույս է տեսել 1944–45-ին, Բու– խարեստում։ Նպատակն էր ռումինահայ գաղութին հաղորդակից դարձնել հայրե– նիքի իրադարձություններին։ Պատմել է Հայրենական մեծ պատերազմում հայ մարտիկների սխրանքների մասին, տպա– գրել գրական–գեղարվեստական գործեր, երգիծական պատմվածքներ։ Աշխատակ– ցել են Վ․ Պալճյանը, Մ․ Պոտուրյանը, Ե․ Գոլանճյանը, Ա․ Մնացականյանը և ուրիշներ։ Սէ Քորսնջյան «ՆՈՐ ՈՒՂԻ», քաղաքական, հասարակա– կան և գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1935–39-ին, Լոս Անջելեսում։ Խըմ– բագիր՝ Մ․ Մարտենց։ Նպատակն էր ամ– րապնդել կապը Կալիֆոռնիայի հայ հատ– վածի և Սովետական Հայաստանի միջև։ «Միջազգային լուրեր» բաժնում մշտապես ահազանգել է ֆաշիզմի վերահաս վտան– գը՝ կոչ անելով ընդհանուր ճակատ կազ– մել նրա դեմ։ Զեաեղել է նյութեր հայրե– նիքի տնտեսության, գիտության ու մշա– կույթի վերելքի, զարգացման հեռանկար– ների մասին։ Դրվատել է հայրենադար– ձությունը, այն համարել սփյուռքի հայու– թյան փրկության միակ գրավականը։ Գրա– կան բաժնում տեղ են գտել հայ դասական և սովետական հեղինակների գործերը։ Որոշ նյութեր հրատարակվել են անգլ․։ Գ․ Գույումջյան «ՆՈՐ ՈՒՂԻ», գրական, հասարակական, մշակութային եռամսյա, ապա՝ երկամսյա պարբերագիրք։ Լույս է տեսել 1945– 1947-ին, Բեյրութում։ Խմբագիրներ՝ Գ․ Քե~ շիշյան, Գ․ Սիսվան (Բեքմեզյան), Հ․ Գա– յայան, Հ․ Բուջիկանյան, Վ․ Բոյաճյան (Շ․ Վարսյան), Մ, Չագրյան։ Գրական– գեղարվեստական նյութերից զատ տպա– գրել է նաև քաղաքական հասարակական հոդվածներ։ Լուսաբանել է Սովետական Հայաստանի նվաճումները, նպաստեի սփյուռք–հայրենիք կապերի ամրապնդմա– նը, խրախուսել 1946-ի զանգվածային ներգաղթը։ Լայն տեղ է տվեւ հայ ժողո– վըրդի մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին, մասնավորապես հայ– կական Թամանյան դիվիզիայի մարտա– կան ուղուն, Ֆրանսիայի Դիմադրության շարժման հայ մասնակիցների (Մ․ Մանուշ– յան և ուրիշներ) հերոսական պայքարին։ Անդրադարձել է հայ գրողների հոբելյան– ներին, տպագրել հայ սովետական հեղի– նակների գործեր, ինչպես նաև նմուշներ ասս դասական գրականությունից։ Մ․ Բաբչոյան «ՆՈՐ ՈՒՂԻ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Մասի– սի շրջկոմի և ժող․ դեպուտատների Մա– սիսի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1969-ից, Մասիսում (հայերեն և ադրբ․)։ Ներկայացևում է շրջանի գյուղա– տնտեսության և արդ․ ձեռնարկություննե– րի նվաճումները, լուսաբանում սոցիսղիս– տական մրցության ընթացքը, ընդհանրաց– նում առաջավոր Փորձը, ծանոթացնում շրջանի անվանի մարդկանց։ Սիստեմա– տիկաբար պրոպագանդում է ՍՍՀՄ ժողո– վուրդների բարեկամությունը և եղբայրա– կան հանրապետությունների հաջողու– թյունները։ Պատմում է նաև միջազգայիև իրադարձությունների, շրջանի մշակութա– յին ու մարզական կյանքի մասին, «Շա– բաթօրյա էջ» խորագրով տպագրում գի– տության և տեխնիկայի հետաքրքիր նո– րություններ, բժշկ․, իրավաբանական խորհուրդներ, մասիսցիների գրական փորձերը։ Մ․ Հովսեփյան ՆՈՐ ՈՒԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, գտնվում է Հայկական ՍՍՀ Արա– րատի շրջանում, Երախի լեռների հարա– վային ստորոտում, շրջկենտրոնից 12 կմ արևմուտք։ Պետտնաեսությունն զբաղվում