ցությանը։ Տեղ է հատկացրել նաև գրա– կան–գեղարվեսաական, հրապարակախո– սական նյութերին, տպագրել Ա․ Ֆրանսի՝ հայ որբերին նվիրված հոդվածը։ Մ․ Ադանաչյան «ՆՈՐ ՕՐ», ազգային, քաղաքական և գրա– կան եռօրյա թերթ (1947-ից, սկզբում՝ երկ– օրյա, շաբաթական)։ Ռամկավար ազատա– կան կուսակցության ԱՄՆ–ի արմ․ շրջանի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1921-ից, Լոս Անջելեսում (1921–64-ին՝ Ֆրեզնո– յում)։ 1921–22-ին հրատարակվել է «Նոր կյանք–Արոր» միացյալ խորագրով։ Խըմ– բագիրներ՝ Գ․ Ա․ Սարաֆյան, Հ․ Պողոս– յան, Ա․ Ամիրխանյան, Վ․ Հայկ, Ն․ Անդ– րեասյան, Ա․ Ենկոյան, Ա․ Անդրեասյան, Ա․ Փոլատյան, Ն․ Պերպերյան, Պ․ Փա– պուճյան, Մ․ Հայկենց, 0․ Քեշիշյան, Ա․ Տեովլեթյան։ Լուսաբանում է ԱՄՆ–ում և այլ վայրերում գործող առաջադիմական կազմակերպությունների գործունեությու– նը, ՀՍՍՀ–ի նվաճումները։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի տարիներին կանգնած էր հակաֆաշիստական դիրքե– րում։ Բազմաթիվ նյութեր էtզետեղել «Ամերիկահայ ազգային խորհրդի» գոր– ծունեության, «Սասունցի Դավիթ» տան– կային շարասյան ստեղծման, հայ ռազ– միկների խիզախության մասին։ Դրական բաժնում տպագրվում են սփյուռքի, հայ սովետական գրողների և օտար հեղինակ– ների ստեղծագործություններ։ Տեղ է հատ– կացնում նաև հրապարակախոսական, պատմական և գիտ․ այլ նյութերի։ Գ․ Գույումջյան
ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, լայն առումով՝ լեզ– վի մեջ երեան եկած և դեռ քաղաքացիու– թյան իրավունք չստացած նոր բառեր, իմաստներ, դարձվածքային միավորներ, ինչպես նաև ոճական ու քերականական իրողություններ, նեղ առումով՝ լեզվի զար– գացման յուրաքանչյուր փուլում գործած– վող այն բոլեր նոր բառերը, որ կազմվում են նոր հասկացություն արտահայտելու կամ նոր առարկա, երևույթ, հատկանիշ ևն նշանակելու համար։ Ն–ների մեջ առ– նում են նաև նորագույն փոխառություն– ները (կոմբայն, էքսկավատոր, կիբեռնե– տիկա)։ Տարբերակում են՝ բառային Ն–ներ, որոնք իրենց հնչյունական կազ– մով և իմաստով բոլորովին նոր բառեր են և առաջին անգամ են գործածվում լեզ– վում, իմաստային Ն–ներ, որոնք լեզվում արդեն եղած բառերն են՝ նոր իմաստնե– րով։ Նոր բառը լեզվում լայն տարածում ստանալուց հետո դադարում է Ն․ լինե– լուց (մարքսիզմ, կոմունիզմ, ինքնաթիռ, կոմերիտական)։ Սովետական շրջանի որոշ Ն–ներ՝ նէպ, նէպման, ժողկոմ, ժող– կոմատ, արդեն հնաբանությոմւներ են։ Առանձնանում են հեղինակային Ն–ները կամ դիպվածային բառերը, որոնք կազմ– վում են առանձին հեղինակների կողմից կամ զանազան առիթներով և լեզվում տա– րածում չեն գտնում՝ որսասար (Հ․ Թու– մանյան), մասիսվել, արարատվել (Հ․ Շի– րազ), լեզվաչմտածողություն (Դ․ Մահա– րի) ևն։ Ա․ Սաքիասյան
ՆՈՐԱԲԱՑ, գյուղ Հայկական ՍՍՀ Մասի– սի շրջանում, մինչև 1978-ը Ենգիջա։
ՆՈՐԱԲԵՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, Նորաբեր շրջկենտրոնից 14 կմ հս–արմ․։ Միավոր– ված է Շիրակավանի անասնապահական սովետական տնտեսության հետ; Ունի ւռարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ախուրյանի ջրամբարի կա– ռուցման կապակցությամբ գյուղը ապա– բնակեցվում է։
ՆՈՐԱԳՅՈՒԴ, գյուղ Լեռնային Ղարաբա– ղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջա– նում, Կարկառ գետի ձախ կողմում, շըրջ– կենտրոնից 6 կմ հարավ–արևմուտք։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է խաղողագոր– ծությամբ, հացահատիկային և բանջա– րանոցային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, շերամապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտու– րայի տուն, գրադարան, կինո, կապի բա– ժանմունք։ Ն–ի շրջակայքում են գտնվում Ս․ Դևորգ եկեղեցին (XVIII դ․), «Հունի խաչ», 4Սուրեն խաչ», «Չնգըլ» կամ «Քա– րի տուն» (XIII–XYI դդ․) հուշարձանները։
ՆՈՐԱԴՐԵՆԱԼԻՆ, նորէպինեֆրին, ա ր տ և ր ե– ն ո լ, ամի– նաէթանոլ– պիրոկատե– խին։ Կատե– խոլամինների խմբի կենսաբանորեն ակ– տիվ նյութ։ Մարդու և կենդանիների օրգա– նիզմում արտադրվում է մակերիկամների միջուկային շերտի քրոմաֆինային բջիջ– ներում, սակայն հիմնականում արտա– զատվում է սիմպաթիկ նյարդային համա– կարգի ադրենէրգիկ նյարդային տարրե– րում, որոնց համար կատարում է նյար– դային գրգիռները հաղորդողի դեր։ Կազ– մությամբ և ազդեցությամբ նման է ադրե– նւաինին, սակայն անոթասեղմիչ հատ– կությունն ավելի ուժեղ է արտահայտված։ Ն–ի քանակության որոշումը արյան, օր– գանների և արտազատուկների մեջ հնա– րավորություն է տալիս դատելու սիմպա– թիկ նյարդային համակարգի վիճակի (տո– նուսի և ռեակտիվության) մասին։ Ն․ ստանում են սինթետիկ ճանապարհով, գործնական բժշկության մեջ օգտագոր– ծում են արյան ճնշման անկման, կոլապ– սի, շոկի, արյան կորուստի, թունավորում– ների ևն դեպքերում։
ՆՈՐԱԴ–ՈՒ&, գյուղ Հայկական ՍՍՀ Կա– մոյի շրջանում։ Դավառագետի աջ ափին,, շրջկենտրոնից 5 կմ հս–արլ․։ Ծխախոտա– գործական–անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտոֆիլի և բանջարե– ղենի մշակությամբ։ Ունի 2 միջնակարգ և մեկ ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան, 2 մսուր–մանկապարտեզ, դեղատուն, բուժ– կայան։ Կա ձկնաբուծարան, շինանյու– թերի (բազալտ, տուֆ, ավազ) արդյունա– հանում։ Ն–ում են ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոսներ Ս․ Կարապետյա– նը, Պ․ Կյուրեղյան–Ասոյանը, Ս․ Ասատըր– յանը և Ֆ․ Հարությունյանը։ 1958–63-ին լույս է տեսել «ԻսԻչԻ պատգամներ» թեր– թը։ Ն․ Գեղարքունի գավառի հնագույն բնա– կավայրերից է, ուր պահպանվել են բազ– մաթիվ հուշարձաններ։ Գյուղի կենտրո– նում գտնվում է Ս․ Աստվածածին եկեղե– ցին, հվ–արլ․ եզրին՝ Ս․ Գրիգոր Լուսավո– րիչ եկեղեցին և մեծ գերեզմաևատունը։ Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը IX դ․ վերջին։ ճարտ․ հորինվածքով այն «գըմ– բեթավոր սրահ» տիպի կառույց է, VII դ․ հուշարձանների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստ– ներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ ճակատները մշակված են հատվածքում եռանկյունաձև խորշերով։ Քանդված են ծածկերը և գըմ– բեթը։ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար IX–X դդ․, եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբե– թավոր սրահի (X–XI դդ․, ճարտ․ խաչա– ւոուր)։ Նշանավոր է գյուղի հվ․ մեծ գերեզ– մանատունը իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազ– մում XIII–XVII դդ․ խաչքարերը, որոնց զգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատու– Նորադուզ