ծությունն ու բանջարաբուծությունը։ Զար– գացած է թռչնաբուծությունը։ Մ․ մ–ում երկաթուղային ճանապարհ– ների երկարությունը 2724 կմ է։ Կա 13 ավտոմայրուղի։ Մոսկվա և Օկա գետերն ու Մոսկվայի անվ․ ջրանցքը նավարկելի են։ Գազամուղ մայրուղիներով գազ է մատակարարվում Մոսկվային և բաշխիչ օղակաձև գազամուղին։ Մ․ մ–ի տարած– քում են Դոմոդեդովո, Վնուկովո, Շերե– մետևո և Բիկովո օդանավակայաննե– րը։ Ներքին առանձնահատկությունները։ Տնտեսապես առավել զարգացած ու Մոսկ– վայի հեա կապված է մարզի Կենտրոնա– կան մասը (Մերձավոր Պոդմոսկովիեն)։ Հիմնական կենտրոններն են՝ Ւփմկին, Միտ ի շչին, Կալինինգրադը, Շչյոլկովոն, Լյուբերցին, Բալաշիխան, Պոդոլսկը, Օդինցովոն, Կրասնոգորսկը։ Արևել– յան Պոդմոսկովիե․ բարձր զար– գացած արդ․ շրջան է (մեքենաշինություն, քիմ․, տեքստիլ արդյունաբերություն, էներգետիկա ևն)։ Կենտրոններն են Նո– գինսկը, էլեկտրոստալը, Պավլովսկի Պո– սադը, Օրեխովո–Զուևոն, Շատուրան, Վոս– կրեսենսկը։ Զարգացած արդյունաբերու– թյամբ (մեքենաշինություն ևն) և գյուղա– տնտեսությամբ Մերձօկայի շըր– ջ ա ն; Կենտրոններն են Սերպուիւովը, Ատուպինոն, Կաշիրան, Կոլոմնան։ Ա ն– դըրօկյան շրջան (գերազանցա– պես գյուղաանտ․), կենտրոններն են Զա– րայսկը, Լուխովիցին։ Գերակշռող գյու– ղատնտեսությամբ և հանգստի զոնանե– րով Արևմտյան Պոդմոսկո– վիե։ Կենտրոններն են Նարո Ֆոմինսկը, Մոժայսկը, Վոլոկոլամսկը։ Հյուսիսային Պոդմոսկո– վիե․ ծանր ու թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և հանգստի զոնա– ների շրջան։ Կենտրոններն են Կլինը, Դմիտրովը, Զագորսկը։ Կուլտուրական շինարարությունը։ Մարզի տարածքում կա (1978) 2063 հան– րակրթական դպրոց (810 հզ․ սովորող), 103 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն (107 հզ․ սովորող), 9 բուհ (78 հզ․ ուսանող), 2049 մասսայական գրադարան, 6 թատրոն, 2121 ակումբա– յին հիմնարկ, 3576 կինոսարքավորում, 27 թանգարան, այդ թվում Վ․ Ի․ Լենինի տուն–թանգարանները Գորկայում, Կա– լինինգրադում (Կոստինո), Պոդոլսկում, Զագորսկի պատմագեղարվեստական թանգարան–արգելանոցը, Բորոդինոյի ճակատամարտի, Հերոս Պանֆիլովական– ների (Նելիդովո) և Զոյա Կոսմոդեմյանս– կայայի (Պետրիշչևո) թանգարաններր, մշակույթի նշանավոր գործիչների կյան– քին ու գործունեությանը նվիրված դաս– տակերտ թանգարանները (Արխանգելս– կոյե, «Մուրանովո», Աբրամցևո), Պ․ Ի․ Չայկովսկու տուն–թանգարանը (Կլին) ևն։ Հրատարակում է երկու մարզային թերթ՝ «Լենինսկոյե զնամյա» («Ленинское зна– мя») և «Մոսկովսկի կոմսոմոլեց» («Мос– ковский комсомолец»)։ Առողջապահ ու թյ ու նը․ 1980-ի հունվ․ 1-ի տվյալներով Մ․ մ–ի բոլոր գե– րատեսչությունների հիվանդանոցային մահճակալների թիվը կազմում է 10 հզ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/38
Այս էջը սրբագրված չէ