Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/384

Այս էջը սրբագրված չէ

նյութական և դրամական ռեսուրսների ծախսի հաշվարկային մեծություններ, որ կիրառվում են ձեռնարկությունների (միա– վորումների) ու կազմակերպությունների արտադրաանտեսական գործունեության պլանավորման, կառավարման և նորմա– վորման նպատակով։ Որոշվում են բնա– իրային և արժեքային ձևերով, արտա– հայտվում բացարձակ և հարաբերական թվերով։ Ըստ կիրառման շրջանակների լինում են միջճյուղային (ժողովրդատնտե– սական), ճյուղային (գերատեսչական) և գործարանային։ Դասակարգվում են նաև ըստ գործողության ժամկետների (երկա– րաժամկետ, ընթացիկ) և օգտագործման պարտադիրության (տիպային, տեղեկա– տու)։

ՆՈՐՇԵՆ, Ֆռանկ Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վի– լայեթի Մուշ գավառում, Մուշ քաղաքից հյուսիս–արևելք, Մեղրագետի մեջ թափ– վող երկու գետակների միջև։ Ն․ Մուշ գա– վառի երկրորդ խոշոր գյուղն էր (Խաս– գյուղից հետո)։ 1909-ին ուներ 314 տուն հայ բնակիչ։ Բաժանված է եղել 7 թաղի, ունեցել բարեբեր հողատարածություններ։ Բնակիչներն զբաղվել են երկրագործու– թյամբ, բանջարաբուծությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով ու առևտրով։ Ն–ում գործել են Ս․ Մարինե անունով եկեղեցին և մեծ, ընդարձակ պարտեզով դպրոց։ 1915-ին զոհ են գնացել Ն–ի բնակիչների մեծ մասը։ Փրկվածները գաղթել են Կովկաս, իսկ Ն․ ամայացել է։ Թ․ Հակոբյան

ՆՈՐՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ, շերամապա– հությամբ։ Ն–ի մոտ կա մարմարի հանքա– վայր։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա– դարան, կինո, կապի բաժանմունք, բուժ– կայան։ Ն–ում և շրջակայքում պահպան– վել են Ա․ Հովհաննես եկեղեցին (XVIII դ․), մահարձան (XII դ․), գերեզմանոցներ, գյուղատեղիներ, իշխանական պալատնե– րի ավերակներ (X–XVII դդ․)։

ՆՈՐՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Թորթումի գա– վառակում։ 1909-ին ուներ 300 հայ բնա– կիչ։ Զբաղվում էին արհեստագործու– թյամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ Ն–ում կար XIX դ․ կառուցված եկեղեցի (Ս․ Հակոբ)։ Ն–ի բնակիչների մի մասը թուրք, յաթաղանից փրկվելու համար 1917-ին ապաստանել էր Իատորջրում, մնացածները բռնի մահմե– դականացվել են։ Թ․Հակոբյան․

ՆՈՐՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Թիմարի գավա– ռում, Վան քաղաքից հյուսիս, Լիմ թերա– կղզու դիմաց։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ։ Մաս– նակցել են Վանի ինքնապաշտպանությա– նը։ Մեծ մասը զոհվել է, մնացածները գաղթել են Արևելյան Հայաստան։ Թ․ Հակոբյան

ՆՈՐՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Ադիլջևագի գավա– ռում, Վանա լճի հյուսիսային ափին, Սի– փան լեռան արևելյան լանջին, Արծկե քա– ղաքից 28–29 կմ հյուսիս–արևելք։ 1909-ին ուներ 24 տուն (160 անձ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, մասամբ՝ արհեստներով ու ձկնորսությամբ։ Ն–ի միջով էր անց– նում Արճեշ–Արծկե ճանապարհը։ 1895-ի հայկ․ կոտորածների ժամանակ գյուղը և եկեղեցին ավերվել ու կողոպտվել են։ 1915-ին Ն–ի հայ բնակչության մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են Արևել– յան Հայաստան։ Թ․ Հակոբյան

ՆՈՐՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի էրզրումի գավա– ռում, էրզրում քաղաքից 18–20 կմ հյու– սիս։ Ն–ի բնակիչների մի մասը, 1829-ին գաղթելով, հիմնել է Ախալցխայի այժմյան Ծղալթբիլա գյուղը։ 1909-ին ուներ 22 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնա– կանում հողագործությամբ։ Ն–ում կար եկեղեցի և դպրոց։ Գյուղի բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մա– սը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փըրկ– վածներն ապաստանել են Արևելյան Հա– յաստանում։ Թ․ Հակոբյան

ՆՈՐՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Ւփզանի գավա– ռակում։ 1909-ին ուներ 10 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին հիմնականում հողա– գործությամբ։ Ն–ում կար եկեղեցի, որը կանգուն է եղել մինչև XX դ․ սկիզբը։ 1895-ի հայկ․ կոտորածներից հետո Ն–ի ողջ մնացած բնակիչների մեծ մասը բռնի մահմեդականացվել է։ Մնացած 10 տունը բնաջնջվել է 1915-ին։ Թ․ Հակոբյան

ՆՈՐՇՆՋՈՒՂ, Նորշնջըղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլա– յեթի Արծկեի (Ադիլջևագի) գավառում, Վանա լճից հյուսիս, Սիփան լեռան ստո– րոտին։ 1909-ին ունեցել է 37 տուն (305 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին ցորենի մշակությամբ և անասնապահությամբ։ Ն–ում կար եկեղեցի (Ս․ Ամենափրկիչ), գյուղի մոտ՝ Մ․ Աստվածածին անունով ուխտատեղի։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները ա– պաստանել են Արեելյան Հայաստանում։ ՆՈՐՈ էյտարո (1900–1934), ճապոնա– կան բանվորական շարժման գործիչ։ 1925-ին ավարտել է Տոկիոյի Կեյիո հա– մալսարանը։ Ուսանողական տարիներից մասնակցել է բանվորական և արհմիու– թենական շարժումներին։ 1926 և 1929-ին ձերբակալվել է։ 1929-ից մասնակցել է ճա– պոնիայի կոմկուսի (ՃԿԿ) կողմից Հա– մաճապոնական գյուղացիական միությու– նում տարվող աշխատանքներին։ Պայքա– րել է աջ օպորտունիզմի Их ձախ աղանդա– վորականության դեմ։ Կոմունիստների մասսայական ձերբակալություններից հետո 1932-ի աշնանը մեծ աշխատանք է կատարել ՃԿԿ տեղական կազմակերպու– թյունների և կենտրոնական մարմինների վերականգնման ուղղությամբ։ 1933-ի մա– յիսից Ն․ ղեկավարել է ՃԿԿ ԿԿ քարտու– ղարությունը։ 1933-ին ձերբակալվել է։ Մահացել է բանտում։ «ճապոնական կա– պիտալիզմի զարգացման պատմությու– նը* գրքի հեղինակն է։ Երկ․ Сэнсю (Избр․ произв․), Токио, 1964․

ՆՈՐՈՎԱՆՏ, Նորովունց, գյուղ Արեմտյան Հայաստանում, Վանի վիլայե– թի Թիմարի գավառում, Վան քաղաքից մոտ 35 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափին, Լիմ կղզուց հարավ–արևելք։ 1909-ին ուներ 30 տուն (270 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ, մասամբ՝ ձկնորսությամբ։ Ն–ում կար եկեղեցի (Ս․ Ատեփաննոս)։ Ն–ի բնակիչները մասնակցել են Վանի ինք– նապաշտպանությանը (1915–16)։ Նրանց մեծ մասը զոհվել է, մնացածը գաղթել է Արևելյան Հայաստան։ Թ․Հակոբյան ՆՈՐՍ, Ն ո ր ա գ յ ու ղ, Շահապունիք գավառի նշանավոր բնակատեղի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Շահբուզի շրջանի Նորս գյուղ)։ Հայտնի է միջնադարյան բերդով, Ս․ ^աչ կամ Գյուտի վանքով, Ս․ Երրորդություն եկեղեցով։ Ս․ 1սաչ վան– քը (այժմ՝ ավերակ), համաձայն մուտքի բարավորի արձանագրության, 1251-ին կա– ռուցել է տվել Պռոշյանների Լիանոս իշ– խանը (դրա համար վանքը կոչվել է նաև Լիանոսի վանք)։ Գյուղի հվ–արմ․ կողմում պահպանվել է Ս․ Երրորդություն կիստվեր եկեղեցին (հիմնական վերանո– րոգման է ենթարկվել 1654-ին)։ Այն քա– ռամույթ եռանավ բազիլիկ է, յոթանիստ աբսիդով և արլ, զույգ ավանդատներով։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հս–ից։ Արմ․ մուտքի առջև դրված է XIII դ․ կեսե– րի գեղաքանդակ մեծ խաչքար։ Գրկ․ Ալիշան Ղ․, Աիսական, Վնա․, 1893։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատ– մաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Ա, Այվազյան

ՆՈՐՍԻԲԻՐԱԿԱՆ ԿՂԲԻՆԵՐ, արշիպե– լագ Լապտևների և Արևելա–Սիբիրական ծովերի միջև, Ցակուտական ԻՍՍՀ–ում։ Բաղկացած է Լյախովյան, Նորսիբիրա– կան կամ Անժու և Դե Լոնգի կղզիների խմբերից։ Տարածությունը մոտ 38 հզ․ կմ2 է։ Արշիպելագի մեծ մասն ունի ցածրադիր մակերևույթ։ Կազմված է փխրուն նըստ– վածքներից, արմ․ մասում՝ կրաքարերից ու թերթաքարերից։ Առավելագույն բարձ– րությունը 374 մ է (Մալակատին Տաս լեռ)։ Կլիման արկտիկական է, խիստ, ձյունա– ծածկույթի տևողությունը՝ 9 ամիս։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը –28°Շ–ից մինչև–ЗГС է, հուլիսինը՝ 1–3°С, տարե– կան տեղումները՝ 132 մմ։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Բուսածած– կույթը արկտիկական տունդրային է։ Կան շատ լճեր։ Ն․ կ–ի մասին առաջին տեղեկու– թյունները տվել է կազակ Ցա․ Պերմյա– կովը, XVIII դ․ սկզբին։

ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ՆԲԿ), հիմնադրվել է 1887-ի օգոստոսին Արենդալի համագումարում։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի ստեղծ– մանը (1889)։ Առաջին սոցիալիստական ծրագիրն ընդունվել է 1891-ին։ Կուսակ– ցության գործունեության սկզբնական շըր– ջանից սկսած նրա ղեկավարության քա– ղաքականության մեջ տեղ են գտել ռե– ֆորմիստական ձգտումներ։ 1906–11-ին ՆԲԿ–ում ստեղծվեց ձախ խմբավորում, որը հատկապես ուժեղացավ Հոկտեմբեր– յան սոցիալիստական մեծ հեղափոխու– թյան ներգործությամբ։ Կուսակցության