քականապես ենթարկվել է Դանիային, իսկ 1397-ին կնքվել է Կալմարյան ունիան (աես Կաչմարյան ունիա) Դանիայի, Շվեդիայի և Ն–ի (Իսլանդիայի հեա) միջև։ 1536-ին Ն–ում բռնի անցկացվել է Ռեֆորմացիա՝ Լյութերականության ձեով, որը նպաստել է դանիական տիրապետության ամրա– պնդմանը։ Ուժեղացել է դանիական լուծը և նորվեգացիների ֆեոդ, շահագործումը, որը հանգեցրել է գյուղացիական խոշոր ապստամբությունների (XY դ․ կես – XVI դ․ սկիզբ)։tXVII–XVIII դդ․ Ն․ ներքաշ– վեց Դանիայի մղած ավերիչ պատերազմ– ների մեջ։ Նորվ․ բուրժուազիան, որը սկսել էր ձևավորվել XVII դ․ վերջին, պայ– քարում էր Դանիայից Ն․ անջատելու հա– մար։ Դանիան, պարտություն կրելով Շվե– դիայից, 1814-ին նրան հանձնեց Ն․։ Շվե– դիան ուժով Ն–ին պարտադրեց շվեդա– նորվեգական ունիա (1814–1905)։ Նորվ․ ժողովուրդը պայքար ծավալեց հանուն անկախության։ 1887-ին հիմնադրվեց նորվ․ բանվորական կուսակցությունը (ՆԲԿ)։ 1905–07-ի ռուս, հեղափոխության ազդեցությամբ, Եվրոպայում բանվորա– կան շարժման ակտիվացումը մի կողմից, իմպերիալիստական հակասությունների աճը՝ մյուս կողմից, Ն–ին հնարավորու– թյուն տվեցին 1905-ին խզել Շվեդիայի հետ ունիան։ Անկախությունը նպաստեց Ն–ի տնտ․ վերելքին, սակայն օտարերկըր– յա (գլխավորապես անգլ․) կապիտալի ներթավւանցումը պայմանավորեց Ն–ի՝ որպես իմպերիալիստական խոշոր տերու– թյունների տնտ․ կցորդի, տնտեսության միակողմանի զարգացումը։ Առաջին հա– մաշխարհային պատերազմի ժամանակ Ն․ չեզոքություն պահպանեց։ Նորվ․ բուր– ժուազիան առևտուր էր անում պատերազ– մող երկու կողմերի հետ։ Դրա շնորհիվ Ն․ դարձավ վարկատու երկիր։ Միևնույն ժամանակ ապրանքների պակասի և թան– կության պատճառով վատթարացավ ժող․ զանգվածների վիճակը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ բանվորական շարժումը Ն–ում ակտիվացավ։ 1918-ին ստեղծվե– ցին Աշխատավորների դեպուտատների սովետներ, 1919-ին բանվորները ձեռք բերեցին 8-ժամյա աշխատանքային օրվա իրավունք։ 1919-ին ՆԲԿ–ի ղեկավարու– թյունից հեռացվեցին աջերը, 1919-ին ՆԲԿ մտավ Կոմինտերն։ 1923-ին, երբ ցենտ– րիստները զավթեցին ՆԲԿ–ի ղեկավարու– թյունը, և կուսակցությունը դուրս եկավ Կոմինտերնից, ՆԲԿ–ի ձախ թևը խզեց կա– պերը կուսակցության հետ և հիմնադրեց Ն–ի կոմկուսակցությունը։ XX դ․ 20-ական թթ․ նորվ․ բուրժուազիան դիմեց զանգ– վածային լոկաուտների (1921, 1924, 1926), իջեցրեց աշխատավարձը (1925–28-ին՝ 30–40%), բարձրացրեց հարկերը։ 1926– 1928-ին ընդունվեցին հակաբանվորական օրենքներ։ Համաշխարհային տնտ․ ճըգ– նաժամը 1930-ին ընդգրկեց նաև Ն․։ 1940-ի ապրիլի 9-ին գերմանա–ֆաշիս– տական զորքերը օկուպացրին Ն․։ Թագա– վորն ու կառավարությունը տեղափոխվե– ցին Լոնդոն։ 1942-ին Ն–ում ֆաշիստները ստեղծեցին Վ․ Կվիսէինգի ֆաշիստական կառավարությունը, որի դեմ ծավալվեց Դիմադրության շարժումը։ Ն–ի կոմկուսը «Էկոֆիսկ» լողացող նավթամբարը Հյուսիսա– յին ծովում Մու–ի–Ռանա մետալուրգի ական գործարանը Զկան չորանոց կազմակերպեց պարտիզանական խումբ Ն–ի հս–ում։ 1944-ի աշնանը սովետական բանակը ազատագրեց Հյուսիսային Ն–ի մի մասը։ 1945-ի մայիսի 8-ին Ն–ում գեր– մանա–ֆաշիստական զորքերը անձնա– տուր եղան։ 1945-ի հունիսին ետպատե– րազմյան զարգացման դեմոկրատական ծրագրի հիման վրա կազմվեց կառավա– րություն՝ կոմունիստների մասնակցու– թյամբ։ Սակայն 1945-ի հոկտեմբերին այն վերակազմվեց ՆԲԿ–ի միակուսակցական կառավարության, որը հեռացավ նախա– նշված դեմոկրատական ծրագրից։ Կողմ– նորոշվելով դեպի Անգլիան և ԱՄՆ–ը՝ Ն–ի կառավարությունը հրկիրը ներքաշեց արմ․ տերությունների քաղ․, տնտ․ և ռազմ, դաշինքների մեջ․ 1948-ին Ն․ միացավ <Մարշաչի պչանին>, 1949-ին՝ ՆԱՏՕ–ին, 1954-ին ստորագրեց Փարիզի համաձայ– նագրերը, 1960-ից Ն․ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) ան– դամ է։ Երկրում տեղի ունեցող սոցիալ– անա․ տեղաշարժերի, դասակարգային պայքարի և ներքին հակասությունների սրման հետևանքով 1960–70-ական թթ․ Ն․ հաճախ ապրել է քաղ․ և կառավարա– կան ճգնաժամեր։ 1973-ի պառլամենտա– կան ընտրությունների նախօրեին Ն–ում գրանցվել են 14 քաղ․ կուսակցություն և խմբավորում։ 1973-ին ստեղծվեց Սոցիա– լիստական ընտրական միությունը, որի մեջ մտան նորվ․ բանվորական շարժման ձախ թևի քաղ․ կուսակցությունները և խմբավորումները (ՆԿԿ, սոցիալիստական ժող․ կուսակցությունը, դեմոկրատական սոցիալիստների կուսակցությունը, ան– կախ սոցիալիստները)։ Ն–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1924-ին։ 1950–70-ական թթ․ կնքվել են տնտ․, արդ․, գիտական և մշակութային համագործակցության մի շարք համա– ձայն ագրեր։ VI․ Քաղաքական կուսակցություննե– րը և արհմիությունները Նորվեգական բանվորա– կան կուսակցություն (ՆԲԿ), հիմնադրվել է 1887-ին։ Մտնում է Մոցին– տերնի մեջ։ Ունի ավելի քան 160 հզ․ անդամ (1980)։ Միավորում է բանվոր– ներին և ծառայողներին, ինչպես նաև մանր ֆերմերների, գյուղատնտ․ աշխա– տողների, քաղաքային մանր բուրժուա– զիայի և մտավորականության մի մասը։ իյ և յ ր և կուսակցություն, հիմ– նադրվել է 1885-ին։ Արտահայտում է խո– շոր բուրժուազիայի շահերը։ Ունի մոտ 150 հզ․ անդամ։ Քրիստոնեական ժողովրդական կուսակցու– թ յ ու ն (ՔՆԿ), հիմնադրվել է 1933-ին։ Միավորում է բուրժուազիայի կղերական խավերին։ Ունի ավելի քան 45 հզ․ անդամ։ Կենտրոնի կուսակցություն, հիմնադրվել է 1920-ին։ Արտահայտում է գլխավորապես խոշոր և միջին հողատերե– րի ու անտառատերերի շահերը։ Ունի ավելի քան 65 հզ․ անդամ։ Վ և ն ս տ ր և կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնադրվել է 1884-ին։ Արտահայտում է միջին և մանր բուրժուազիայի, ինչպես նաև ծառայող– ների ու մտավորականության մի մասի շահերը։ Ունի մոտ 11 հզ․ անդամ։ Ս ո– ցիալիստական ձախ կ ու ս ա կ– ց ու թ յ ու ն (ՍԶԿ), հիմնադրվել է 1975-ին։ Ունի մոտ 5 հզ․ անդամ։ Նոր– վեգիայի կոմունիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՆԿԿ), հիմնա– դրվել է 1923-ին։ Նորվեգիայի արհմիությունների կենտ– րոնական միավոր ու մ (ՆԱԿՄ), ունի ավելի քան 600 հզ․ անդամ։ Մտնում է ԱԱՄԿ–ի կազմի մեջ։ VII․ Տնտեսաաշխարե ագրական ակ– նարկ Ն․ ինդուսարիալ–ագրարային երկիր է։ Արդյունաբերության բաժինը համախառն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/387
Այս էջը սրբագրված չէ