Ավտո կանգառ (1960, ճարտ․ Ցա․ Բերգ) Օս– լոյի առևտրական նավահանգստում «ստավկիրկա» եկեղեցիներն են (եկեղե– ցիներ Ուրնեսում, 1060–1130, Բորգուն– նում, մուռ 1150 ևն)։ Քարի ճարտ․ սկզբնա– վորվել է XII–XIV դդ․, անգլ․ ռոմանական (Սաավանգերի տաճարը, 1130–1300) և գոթական (Տրոնհեյմի տաճարը, մոտ 1140–1320) ճարտ–յան ազդեցությամբ։ XIII –XIV դդ․ զարգացել է նորվ․ գոթա– կան կերպարվեստը (եկեղեցիների որմ– նանկարներ, քանդակագործություն, մանրանկարչություն)։ Անկախությունը կորցնելուց և տնտ․ անկումից հետո ար– գելակվել է Ն–ի գեղ․ մշակույթի զարգա– ցումը։ XVI դ․ 2-րդ կեսից Ն–ի շինարար– ները կրկին անդրադարձել են համաեվրո– պական գեղ․ ոճերին․ Վերածննդի ճարտ–յան տարրերը կիրառվել են XVI դ․ 2-րդ կեսի –XVII դ․ շինություններում, XVIII դ․ գերիշխել են բարոկկոյին և ռո– կոկոյին բնորոշ գծերը, XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին երևան են եկել վաղ կլա– սիցիզմի ոճով կառույցներ։ Սակայն դաս– տակերտների և քաղաքային տների ճարտ–յան մեջ պահպանված կղմինդրե թեք տանիքները, փայտե թեթև սրահներն ու լոջիաները կապված են նորվ․ փայտի ճարտ–յան ավանդույթներին։tXVII դ․– XIX դ․ սկզբի կերպարվեստում եվրոպ․ ոճերի ազդեցությունը (բարոկկո և ռոկո– կո) առանձնապես նկատելի կերպով է դրսևորվել ինտերիերների հարդարան– քում (վարպետները մեծ մասամբ արտա– սահմանից էին)։ XIX դ․ սկզբին Դանիայի իշխանությունից Ն–ի ազատագրվելը և որոշ ինքնավարություն ձեռք բերելը նը– պաստեցին նորվ․ ազգ․ մշակույթի զար– գացմանը։ XIX դ․ 1-ին կեսի որոշ չափով չոր ակադեմիական կլասիցիզմին XIX դ․ 2-րդ կեսին փոխարինել են էկլեկաիկան (կեղծ ռոմանական ձևեր, անգլ․ նեոգոթի– կա) և հայրենական փայտի ճարտ–յան դեկորատիվ տարրերի ընդօրինակումը (ճարտ․ Հ․ Մունթե)։ XIX դ․ ազգ․ առաջին խոշոր նկարիչը Յու․ Ք․ Կ․ Դալն էր (Օս– լոյի Ազգ․ պատկերասրահի, հնություն– ների պահպանության ընկերության կազ– մակերպման նախաձեռնողներից, ստեղ– ծել է բնանկարներ)։ XTX դ․ կեսին մեծա– ցել է հետաքրքրությունը դեպի ժողովըր– դի կյանքը արտացոլող թեմաները (Ա․ Տի– դեման), ազգ․ բնապատկերը (Հ․ Դուդե, Ֆ․ Կոլլետ)։ 1870–80-ական թթ․, ծանոթա– նալով ֆրանս․ արվեստին, Ն–ի նկարիչ– ները մեծ հետաքրքրություն են ցուցաբե– րել գեղանկարչական յուրահատուկ խըն– դիրների նկատմամբ (Հ․ Բակկեր, է․ Պե– տերսեն, Հ․ Հեյերդալ, Ֆ․ Թաուլով և ուրիշ– ներ)։ XIX դ․ քանդակագործները, որպես կանոն, սովորել են Կոպենհագենում և այս կամ այն կերպ ընդօրինակել կլասի– ցիստ Բ․ Տորվալդսենին (Հ․ Սիքելսեն, Ս․ Շեյբրոկ և ուրիշներ)։ XIX դ․ վերջի մի շարք գեղանկարիչների (Ք․ Կրոգ, Դ․ Սուն– թե) դեմոկրատական և հայրենասիրական գաղավւարներով տոգորված նկարները վկայում են կազմավորված ռեալիստական ազգային դպրոցի մասին։ Ռեալիստական ավանդույթների հետ են կապված նաև քանդակագործ Դ․ Վիգեւանի աշխատանք– ները։ Այդ շրջանում է ձևավորվել նաև է․ Մունջի արվեստը։ XX դ․ 1-ին երկու տասնամյակում ճարտ–յան մեջ շարունա– կել է գերիշխել էկլեկտիկան, 1920-ական թթ․ վերջին –1930-ական թթ․ սկզբին զարգացել է ֆունկցիոնալիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնականում ուշադրություն է դարձվել քաղաքների մեծացման և վերակառուց– ման պրոբլեմներին («Սեծ Օսլոյի» նախա– գիծը, 1948–50), բնակարանների մասսա– յական շինարարությանը։ ճարտ–ները կրկին անդրադարձել են ժող․ ճարտ–յանը։ 1960-ական թթ․ զարգացել է բրուտալիզմը Խյուլեստադեի փայտե եկեղեցու շքամուտքի քան– դակազարդ (XII դ․ Վերջ), հատված (կոպիտ, ընդգծված ծանր ձևեր, մերկ կոնստրուկցիա, ռատուշա Ակսերո^մ, Օս– լոյի մոտ, 1963, Ճարտ–ներ՝ Հ․ Լունդ, Ն․ Սլետտու)։ Գյուղական վայրերում տա– րածված են ագարակատիպ բնակավայ– րերը («գորդ»), կառույցները վւայտից են, Ս․ Ֆ ր և դ ր ի կ– ս և ն․ «Մայրն ու երեխան», մարմար (1935, Ազգային պատկերասրահ, Օսլո) քարե հիմքի վրա, շրջապատված սրահնե– րով և փորագրազարդված։ XX դ․ 1-ին կեսին կերպարվեստում մեծ դեր է խաղա– ցել մոնումենտալ–դեկորատիվ արվեստը (Ա․ Ռևոլ, Պ․ Կրոգ և ուրիշներ)։ XX ղ․ 2-րդ կեսին գոյակցում են բազմազան ուղ– ղություններ։ Դեմոկրատական ռեալիս– տական ավանդույթները պահպանում են մի շարք գեղանկարիչներ (Հ․ Ֆիննե), գրաֆիկներ (Վ․ Տվետերոս, Պ, Դոգեն)։ XX դ․ քանդակագործությունում զարգա– ցել է նեոկլասիցիստական ուղղությունը (Վ․ Ռասմուսսեն, է․ Բաստ և ուրիշներ)։ Դեկորատիվ–կիրառական արվեստին (կահույք, խեցեղեն, մանածագործվածք, մետաղյա կերտվածքներ) հատկանշական են ռացիոնալ պարզ ձևերը, հարդարան– քում հաճախ օգտագործվում են uiqq․ բանահյուսության վերամշակված տար– րեր։ Կիրառական արվեստը (ձուլածո և կռածո մետաղե իրեր, փայտե ձևավոր անոթներ, ջուլհակություն, ասեղնագոր– ծություն, ժանյակագործություն ևն) հնուց մեծ դեր է խաղացել գյուղական կենցա– ղում․ ավանդական շատ տեսակներ ներ– կայումս պահպանվում են միայն երկրի հեռավոր շրջաններում։ XV․ Երաժշտությունը Ն–ի երաժշտության վաղեմությունը վկայում են պեղումներով հայտնաբերված հուշարձանները (մ․ թ․ ա․ II դ․), նվագա– րանների պատկերները քարի վրա (մ․ թ․ II դ․) և փայտե զարդամոտիվներում, սկաչղերի երաժշտ․ գործիքները (գիգ և ֆել ջութակներ, լուր եղջերափող, կրո– գարպ, լանգարպ կամ լանգելեգ տավիղ– ներ) հիշատակող սագաները։ Պահպան– վել են հին ժող․ նվագարաններ՝ բուկկե– հոռն (այծեղջյուր), պրիլլար (ցուլեղջյուր), տրիլլեհոռն (եղջերափողակ), սելյե (սրին– գի տեսակ)։ Հայտնի են ֆել նվազող Ս․ Ֆենեսբանե և Հ․ Ռունգե ժող․ շրջիկ բանաստեղծ–երգիչների անունները։ Ն․ հնուց հռչակված է ժող․ վիրտուոզ ջութա– կահարներով (Կ․ Լուրոսեն, Ն․ Ռեկվե), որոնց ավանդույթը XIX դ․ շարունակել է Թ․ Աուդունեսենը։ ժող․ եղանակներն (սլոտներ) ու գործիքային մեղեդիները (լյուարսլոտներ, լանգելեյկսլոտներ) պահպանել են ինքնատիպությունը։ Յուր– օրինակ են լեռնային ոգիների (տրոլներ և գնոմներ), անտառի կույսերի (գուլդրա– ներ) և հսկաների մասին երգերը։ ժող․ երգերի ժանրերից են՝ օրորոցային, սի– րային, կատակային, մրցույթային (հան– պատրաստից), ձկնորսական, առանձնա– պես ինքնատիպ են հովվական (հաու– կինգ, լիլյինգ) երգերը, որոնք ավարտ– վում են փոխկանչերի ու եղջերափողակնե– րի ձայնանմանությամբ։ Պահպանվել են վիկինգների, սկալդերի, ասպետների, առաջին արքաների մասին քնարապատ– մողական երգեր (XII –XVI դդ․), ժող․ տղամարդկանց պարերին հատուկ են հախուռն տեմպը և սուր ռիթմերը (սպրինգ– գար, հալլինգ ևն)։ Սիջնադարյան եկեղ․ երաժշտ․ կրել է եվրոպ․ ազդեցություններ։ XVI դ․ տարածվել է ժող․ երգիչների՝ զինգմայստերների արվեստը։tXIV– XVI դդ․ Դանիայի իշխանության տակ գտնվող Ն–ի ազգային պրոֆեսիոնալ ար– վեստը համարյա չի զարգացել։ Ն–ի առա– ջին ականավոր երաժիշտներն են՝ երգե– հոնահար և դիրիժոր Ֆ․ Դրոտը, կոմպո– զիտոր Ա․ Ֆլինտենբերգը, երգեհոնահար Ֆ․ Ֆոգելը (XVIII դ․ 2-րդ կես–XIX դ․ սկիգբ)- XVIII դ․ վերջին հանդես է եկել երգեհոնահար–կոմպոզիտորներ Լիննե– մանների ընտանիքը («Նորվեգական Բա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/392
Այս էջը սրբագրված չէ