Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/393

Այս էջը սրբագրված չէ

խեր»), որոնցից առավել հայտնին՝ նորվ․ երաժշտ․ բանահյուսության առաշին հա– վաքող, մանկավարժ և տեսաբան Լ․ Մ․ Լիննեմանն է։ ժող․ մեղեդիներն առաշի– նը օգտագործել է Վ․ Տրանեն։ 1850-– 1860-ական թթ․ սկսել է ձևավորվել ազգա– յին երաժշտ․ դպրոցը, հիմնադիրներն են՝ նորվ․ ռոմանսի ստեղծող Հ․ Հիերուլֆը, կոմպոզիտոր, շութակահար Ու․ Բուլը, ազգային հիմնի հեղինակ Ո․ Նուրդրոկը։ Նրանց գործունեությունը հող է նախա– պատրաստել է․ Գրիգի ստեղծագործու– թյան ծաղկման համար։ Դրիգի հետևորդ– ներից են՝ նորվ․ առաշին սիմֆոնիաո և դիրիժոր Յու․ Սվենսենը, ռոմանտիկներ Յու․ Հալվորսենը, Կ․ Սինդինգը, Ռ․ Վագ– ների ոճով երաժշտ․ դրամաների հեղի– նակ Դ․ Սկյելլերուպը։ Ազգային հիմքի և գերմ․ ուշ ռոմանտիկների ազդեցության զուգակցումը բնորոշ է Յա․ Բորգստրյոմի, Պ․ Լասսոնի, Ս․ Լիի, Հ․ Կլեվեի, Յու․ Բակ– կեր–Լուննեի երկերին։ Կ․ Դեբյուսիի ազ– դեցությունը զգալի է Ա․ Հուրումի, Տ․ Տուր– յուսսենի, Դ․ Մ․ Յուհանսենի գործերում։ XX դ․ սկզբի ազգային ուղղվածություն ունեցող կոմպոզիտորներից են՝ Ա․ էգգե– նը, Ու․ Հիելլանը, Լ․ Ի․ Յենսենը, Հ․ Լին, Մ․ Մ․ Ուլֆեստադը, երգչուհիներից՝ Ս․ Առ– նոլդսոնը և Գ․ Գրորուդը։ ժամանակակից նորվ․ երաժշտ․ հիմնադիրն է Ֆ․ Ու․ Վա– լենը (Ա․ Շյոնբերգի աշակերտը), որը նորվ․ երաժշտություն է ներմուծել դոդե– կաֆոնիա և ազդել բազմաթիվ սկանդի– նավյան կոմպոզիտորների վրա։ Առանձ– նանում է Հ․ Սեվերուդի ստեղծագործու– թյունը (նրա 7-րդ սիմֆոնիան երգչա– խմբի հետ նվիրված է ֆաշիստական զավ– թիչների դեմ ՍՍՀՄ հաղթանակներին, 1944)։ XX դ․ կեսի առավել հայտնի կոմ– պոզիտորներից են՝ Կ․ էգգեն [Սկանդի– նավյան երկրների կոմպոզիտորների միու– թյան հիմնադիր և նախագահ (1946–48),

ՅՈԻՆԵՍԿՕ–ի երաժշտ․ կոմիտեում Ն–ի ներկայացուցիչ], Բ․ Բրուստադը, Շ․ Հալը, Ք․ Անդերսենը, Կ․ Կոլբերգը, Կ․ Նյուս– տեդը։ Ն–ում բարձր զարգացման է հասել եկեղեցական երաժշտությունն ու երգեհո– նահարությունը (Լ․ Նիլսեն, Ա․ Սանվոլ և ուրիշներ)։ 1940-ական թթ․ վերջերից Ն–ի երաժշտ․ է ներթափանցել Ի․ Ֆ․ Ստրա– վինսկու, Պ․ Հինդեմիթի, Բ․ Բարտոկի ազդեցությունը։ Երաժիշտներից են՝ կոմ– պոզիտորներ Լ․ Յենսենը, Ու․ Հիելլանը, Ու․ Ֆալենը, Ս․ Յուրդանը, դիրիժորնե– րից՝ է․ Ֆյելստադը, Օ․ Գրյուներ–Հեգգեն, Կ․ Դարագուլյուն, երգչուհիներից՝ Կ․ Ֆլագստադը։ 1950-ական թթ․ ստեղծ– վել է նորվեգական ավանգարդիստ–կոմ– պոզիտորների խումբ՝ Բ․ Ֆոնգար, Ֆ․ Ու․ Առնեստադ, Ա․ Նուրհեյմ, Ա․ Յանսոն։ Ն–ում գործում է 8 երաժշտ․ միավորում, այդ թվում՝ Ն–ի կոմպոզիտորների միու– թյունը, Երաժշտության հարցերով զբաղ– վող կոմիտե (1946–ից), Նորվ․ օպերա Օսլոյում (1958-ից), 2 կոնսերվատորիա՝ Օսլոյում (1883-ից) և Բերգենում (1905-ից), սիմֆոնիկ նվագախումբ, ֆիլհարմոնիկ ընկերությանը կից լարային կվարտետ, Օսլոյի համալսարանին կից երաժշտագի– տության բաժանմունք (1954-ից)․ Բերգե– նում «Հարմոնիա» ընկերությանը կից գոր– ծում է նվագախումբ, կազմակերպվում են ամենամյա Մայիսյան ազգային երաժշտ․ Փառատոներ (1953-ից)։ XVI․ Բալետը XIX դ․–XX դ․ 1-ին տասնամյակներին Ն–ում բալետային ներկայացումներ են տվել արտասահմանյան խմբերն ու պա– րողները։ Ազգային բալետ ստեղծելու ջանքերը ձեռնարկվել են երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո։ Բա– լետմայստեր Գ․ Կյոլոսը 1945-ին բեմա– դրել է Սինդինգի «Արիության բալլադ»-ը, ապա կազմակերպել (Լ․ Բրաունի հետ) Նորվ․ նոր բալետ շրշիկ թատերախումբը (1953-ից՝ Նորվ․ բալետ)։ 1959-ին Նորվ․ օպերայի կազմակերպումից հետո խումբն ընդգրկվել է նրա կազմում, որը ղեկավա– րելու համար տարբեր տարիներ հրավիր– վել են օտարերկրյա բալետմայստերներ։ 1960-ական թթ․ վերջի–1970-ական թթ․ սկզբի բեմադրություններից են՝ Պարտո– սի «Առասպելական որսորդներ» (բալետ– մայստեր Գ․ Տետլի), Ռավելի «Դափնիս և Քլոյե» (բալետմայստեր ժ․ Սկիբին), առաշատար արտիստներից՝ Ա․ Բորգը, Հ․ Մյուրերը, Ռ․ Դալենգը, Լ․ Լիխին, Ռ․ Լյուկասը, Ի․–Ի․ Ռյուտտերը, է․ Կոլ– բերգը, Մ․ Սետտերը։ XVII․ Թատրոնը Ն–ի ազգ․ թատրոնի ակունքները կրոն, և կենցաղային ծեսերն են։ XVI դ․ եկեղ․ լատ․ դպրոցի աշակերտները կազմակեր– պել են միստերիաների և մորալիտեների ներկայացումներ։ XVIII դ․ կեսերին Քրիս– տիանիայում (այժմ՝ Օսլո) և Բերգենում առաշացել են առաջին սիրողական թատե– րախմբերը։ 1780-ին, Քրիստիանիայում ստեղծվել է մշտական թատրոն, ուր բե– մադրվել են Շեքսպիրի, Դոլդոնիի պիես– ները, ինչպես և Բ․ Անկերի և է․ Ֆալլեսենի թատերականացված նախերգանքները, որոնցով դրվել է ազգ․ խաղացանկի հիմքը։ 1850-ին, Բերգենում բացվել է Նորվ․ թատրոնը, որը գլխավորել է դրա– մատուրգ Հ․ Իբսենը, այնուհետև՝ Բ․ Բյոռն– սոնը։ Այդ թատրոնը նախապատրաստել է ազգ․ թատերարվեստի հետագա ծաղկու– մը։ Ինքնատիպ նորվ․ թատրոնի կողմնա– կիցները ակտիվորեն պայքարել են դա– նիական թատերական մշակույթի գերիշ– խանության դեմ։ Վերջապես 1899-ին, Օս– լոյում ստեղծվել է Ազգային թատրոն։ Խա– ղացանկում մեծ տեղ են գրավել Իբսենի, Բյոռնսոնի, Շեքսպիրի, Շիլլերի, Շոուի, Սթրինբ երգի ստ եղծագործությունները։ Թատերախմբում էին նորվ․ նշանավոր դերասաններ Հ․ Քրիստենսենը, Ա․ Օդ– վարը, Դ․ Կնուդսենը, Դ․ Դրիգը, Ա․Մաուր– ստադը և ուրիշներ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին առաջացել են նոր թատրոն– ներ Քրիստիանիայում, Բերգենում, Տրոն– հեյմում, Ատավանգերում։ 1939–45-ին Ն–ի թատրոնը ապրել է գաղափարագե– ղարվեստական ճգնաժամ։ Դերասաննե– րից շատերը վտարանդել են Շվեդիա։ Երկրի ազատագրումից հետո որոշ թատե– րական գործիչներ կազմակերպել են փոր– ձարարական թատերախմբեր, որոնք, սա– կայն, ֆինանսական դժվար կացության պատճառով, դադարեցրել են աշխատան– քը։ Ազգ․ թատրոնը բեմադրում է գւխա– վորապես համաշխարհային և ազգային դասականների, ինչպես և ժամանակակից դրամատուրգների թարգմանական երկե– րը։ Գործում են նաև Ազգ․ թատրոնի Փոքր բեմը (խաղացանկում միայն մեկ գործո– ղությամբ պիեսներ են), Նորվեգական (հիմն․ 1913-ին), Օսլոյի Նոր թատրոնը (հիմն․ 1929-ին)։ Թատրոններում բեմա– դրվում են նաև Չեխովի, Տուրգենևի և այլոց երկերը։ Օսլոյում գործում է նաև թատերական պետ․ դպրոցը (բացվել է 1953-ին), որը պատրաստում է դերասան– ներ և ռեժիսորներ։ XVIII․ Կինոն Ն–ում ֆիլմերի արտադրությունն սկըս– վել է 1908-ին։ 1920-ական թթ․ թողարկվել են գրական երկերի էկրանավորումներ, 1930-ական թթ․՝ սոցիալական և բարոյա– կան սուր խնդիրներ արծարծող ֆիլմեր։ Դերմ․ ֆաշիստական օկուպացիայի տա– րիներին իշխանությանը չի հաջողվել կի– նոն դարձնել նացիստական պրոպագան– դայի միջոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել են ֆիլ– մեր՝ * նվիրված Դիմադրության շարժմա– նը, զավթիչների դեմ պայքարին՝ «Մենք ուզում ենք ապրել» (1946, ռեժ․ Ու․ Դալ– գար), «Փախստականներ» (1946, ռեժ․ Տ․ Սաննյո), «Փախուստ Դակարից» (1951, ռեժ․ Տ․ Վիբե–Մյուլլեր), «Ինը կյանք» (1957), «Շրջապատում» (1960, երկուսն էլ՝ ռեժ․ Ա․ Սկոուեն)։ 1960–70-ական թթ․ թողարկվել են Ն․ Մյուլլերի, Ն․ Ռ․ Քրիս– տենսենի ֆիլմերը՝ նվիրված «հայրերի» կեղծ բարեպաշտության դեմ ըմբոստացած երիտասարդությանը, ինչպես և կինո– կատակերգություններ (ռեժիսորներ՝ Վիբե–Մյուլլեր, է․ Բեններեդ և ուրիշներ)։ Տարբեր խնդիրներ են շոշափում «Բոբիի պատերազմը» (1974, ռեժ․ Ա․ Բերգ), «Դա– սալիք» (1975, ռեժ․ է․ էյնարսոն), «Մենք» (1976, ռեժ․ Լ․ Միքելսեն), «Կինոյի սքան– չելի աշխարհը» (1978, ռեժ․ Բ․ Դրեվե) ֆիլմերը։ 1968-ին նորվեգական և սովե– տական կինեմատոգրաֆիստները ստեղ– ծել են Ֆ․ Նանսենի մասին «Ընդամենը մեկ կյանք» (ռեժ․ Ս․ Դ․ Միքայելյան) ֆիլմը։ Ն–ում զարգացած է վավերագրա– կան, գիտահանրամատչելի (ոեժ․Պ․ Հեստ, Ա․ Բերգ, Յա․ Վիկբորգ, Թ․ Հեյերդալ) և մուլտիպլիկացիոն (ռեժ․ Ի․ Կապրինո) կինոն։ 1955-ից Օսլոյում գործում է կինո– արխիվը։ Կինոյում նկարահանվում են դերասաններ Ա․ և Թ․ Մաուրստադները, Ա․ Մալլանը, Հ․ Կոլստադը, Յա․ Ֆիելս– տադը և ուրիշներ։ 1978-ին թողարկվել է 7 գեղ․ ֆիլմ։ Պատկերազարդումը տես 400–401-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VI։ Գրկ․ Энгельс Փ ․, Письмо к П․ Эрн– сту, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 37; Լենին Վ․ Ի․, Ազգերի ինք– նորոշման իրավունքի մասին․ Երկ․ լիակա․ ժող․, հ․ 25։ Ерамов Р․ А․, Норве– гия, М․, 1950; Анохин Г․ И․, Общинные традиции норвежского крестьянства, М․, 1971; К а н А․ С․, Внешняя политика скан– динавских стран в годы второй мировой войны, М․, 1967; Նույնի, История скан– динавских стран, М․, 1971; Норвежские были․ Воспоминания о борьбе против фашиз– ма, [Сборник], М․, 1964; Признание Россией норвежского независимого государства․ [Сб․ документов], М․, 1958; С era л л Я․, Рабочее движение в скандинавских странах, М․, 1927; Похлебкин В․ В․, О разви–