Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/409

Այս էջը սրբագրված է

Շ, հայերեն այբուբենի քսաներեքերորդ աստը։ Անունն է շա։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղագիծ տարրերից, որտեղ կարճը և լայնը նուրբերով երկարին են միանում աջից՝ կարճը վերևից, լայնը ներքևից, ընդ որում, կարճը նուրբով երկարի վերին ծայրին միանում է իր ստորին ծայրից։ Դյուրագրության թելադրանքով կարճը վերին ծայրով հակվել է դեպի ձախ և բարձրացել տողագծի վրա։

Գրչագիր Շ–ի կարճը և լայնը երկարին են միանում ուղիղ նուրբով, իսկ երկաթագրում նուրբերից բացի կոր տեսք է ստանում նաև երկարը՝ Շ։

Երկաթագիր Շ նաև գւխագիր-մեծատառ է, որ, պահպանելով ընդհանուր տեսքը, գեղագրության թելադրանքով ստացել է Շ ձևը։

Բոլորգիր Շ կարճով կամ գլխիկով նստում է տողագծի վրա, իսկ մնացած մասով կախվում ցած, որը հղկվելով դաո նում է շ, շ; Այս ձևով էլ օգտագործվում է նոտրգրի և շղագրի մեջ։

Շ նշանագրում է ժամանակակից հայերենի միջատամնային խուլ շփական բաղաձայն հնչյունը (հնչույթը)։

Նշանակել է հինգ հարյուր և հինգհարյուրերորդ, բյուրի նշանով (Շ)՝հինգ միլիոն։ Արաբական թվանշանների ընդունումից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ։

Ա․ Մաթևոսյան

ՇԱԲԱԴԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, գավառի հայ բնակչության հետ բռնությամբ տեղահանվել և Խամուրի լեռներում զոհվել են թուրք, ասկյարների ձեռքով։


ՇԱԲԱԴԻՆ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Միավորված է Սյունիքի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ (X-XIII դդ․), գերեզմանոցներ (X դ․), գյուղատեղիներ (X–XIII դդ․)։


ՇԱԲԱԹ (եբր․ բառացի՝ հանգիստ), տոնական օր հուդայական կրոնում, որն իբր սահմանել է աստված, ի նշանավորումն «աշխարհարարման» յոթերորդ՝ հանգըստյան օրվա, ինչպես նաև իր և «Իսրայելի որդիների դաշինքի»։ Զանազան սպառնալիքներով րաբբունիներն այդ օրն արգելում են ամեն մի աշխատանք։ Հանգիստը թույլատրվում է խախտել միայն բացառիկ դեպքերում (հանուն կյանքի փրկության, պատերազմի վտանգների ևն)։ Շ․ օրը հրեական տաճարներում կատար վում են առատ զոհաբերումներ, աղոթքներ, հացաբլիթների փոխադարձ նվիրաբերումներ ևն։ Տոնական Շ–ի ծագումը կապվում է հնագույն անցյալում սեմական ժողովուրդների մեջ տարածված Լուսնի պաշտամունքին (28 օրվա ընթացքում ունի 4 փուլ և յուրաքանչյուր 7-րդ օրը կարծես գտնվում է հանգստի վիճակում)։ Աստվածաշնչի ազդեցությամբ Շ․ կրոնական տոնը ընդունվել է նաև մի շարք քրիստոնեական աղանդներում։


ՇԱԲԱԹ, յոթօրյա ժամանակամիջոց՝ օրերի հատուկ անվանումներով։ Բաբելոնա–ցիները Շ–վա օրերն անվանել են անզեն աչքով երևացող 5 մոլորակների, Արեգակի ու Լուսնի անուններով։ Մ․ թ․ I դ․ ժամանակի այդ բաժանումից սկսեցին օգտվել Հռոմում, որտեղից այն տարածվեց Արևմտյան Եվրոպայում; Շ-վա օրերի հաջորդականությունը կապված էր աշխարհի երկրակենտրոն համակարգի հետ, ըստ որի Երկրի շուրջը պտտվում են Սատուռնը, Ցուպիտերը, Մարսը, Արեգակը, Վեներան, Մերկուրին և Լուսինը։ Ենթադրվում էր, որ օրվա ժամերը ըստ հերթականության ղեկավարում են այդ լուսատուները, առաջին ժամը՝ Սատուռնը (Երևակը), երկրորդը՝ Յուպիտերը (Լուսնթագը), երրորդը՝ Մարսը (Հրատը), չորրորդը՝ Արեգակը, հինգերորդը՝ Վեներան (Արուսյակը կամ Լուսաբերը), վեցերորդը՝ Մեր–կուրին (Փայլածուն) և յոթերորդը՝ Լուսինը։ 8-րդ ժամը նորից ղեկավարում է Սատուռնը և այդպես շարունակ։ Օրն անվանվում էր այն լուսատուի անվամբ, որը ղեկավարում էր օրվա առաջին ժամը, ստացվում էր Սատուռնի օր, Արեգակի օր, Լուսնի օր, Մարսի օր, Մերկուրիի օր, Յուպիտերի օր և Վեներայի օր։ Մինչև այժմ