գուրները վկայում նն, որ Շ․ Ռուսաստան է հասել IX–X դդ․ արլ–ի երկրներից (Ի*ո– րեզմ, խազարիա) և տարածվել XII– XIY դդ․։ XYIH դ․ վերջին և XIX դ․ սկզբին արդեն դարձել է պալատական վերնախա– վի և մտավորականության խաղ։ Շ–ի առաջին ձեռնարկը լույս է տեսել 1821-ին (Ի․ Բուտրիմով), 1-ին ակումբը հիմնվել է 1853-ին (Պետերբուրգ)։ Այդ շրջանում նշանավոր շախմատիստներ են եղել Ա․ Դ, Պետրովը, Կ․ Ա․ Ցանիշը, Ի․ Ս․ Շումովը, Ս․ Մ․ և Դ․ Ս․ Ուրուսովները և ուրիշներ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ռուսաս– տանում տեղի են ունեցել միջազգային մի շարք խոշոր մրցումներ։ ՍՍՀՄ–ում և սո– ցիալիզմի երկրներում Շ․ դարձել է ազ– գային մշակույթի օրգանական մաս։ 1924-ին ստեղծվել է Համամիութենական շախմատային սեկցիա (1954-ից4 ՍՍՀՄ շախմատային ֆեդերացիա, ՖԻԴԵ–ի ան– դամ 1947-ից), 1956-ին հիմնադրվել է Շ–ի ՍՍՀՄ կենտրոնական ակումբը։ Շ–ի տա– րածմանը աշխարհի սովետական չեմպիոն– ներից բացի, նպաստել են Յու․ Ավեր– բախը, Ի․ Բոլեսլավսկին, Դ․ Բրոնշտեյնը, Ե․ Գելլերը, Ա․ Կոտովը, Լ․ Շտեյնը, Լ․ Պոլուգաևսկին, Ա․ Սուետինը, Մ․ Տայմա– նովը, Ս․ Ֆլորը և ուրիշներ։ ՍՍՀՄ–ում կան (1981) 58 գրոսմայստեր (14-ը՝ կին) և ավելի քան 3 մլն որակա– վորված շախմատիստ։ Անցկացվում են երկրի տղամարդկանց (1920-ից) և կա– նանց (1927-ից) չեմպիոնատներ, միու– թենական և ինքնավար հանրապետու– թյունների, մարզերի, երկրամասերի ու քաղաքների, համամիութենական թիմա– յին (հանրապետությունների թիմերի միջե՝ 1938-ից), պիոներական դրուժինա– ների («Սպիտակ նավակ», 1968-ից), պա– տանիների համամիութենական (անհա– տական՝ 1934-ից), գյուղական շախմա– տիստների (1939-ից), մարզական ընկե– րությունների և այլ առաջնություններ։ 1959-ից Շ․ ընդգրկվել է ՍՍՀՄ ժողովուրդ– ների սպարտակիադայի ծրագրում։ Սո– վետական շախմատային դպրոցին բնո– րոշ են տեսության խոր վերլուծություն, գիտ․ մոտեցում, կոնկրետ և ընդհանուր գնահատականի ներդաշնակ համադրում։ ՍՍՀՄ շախմատիստներին են պատկա– նում աշխարհի անհատական և թիմային (տղամարդկանց, կանանց), երիտասար– դական, Եվրոպայի (տղամարդկանց թի– մային) չեմպիոնների կոչումները։ Սովե– տական շախմատային առաջին պարբերա– կանը «Լիստոկ շախմատնոգո կրուժկա Պետրոգուբկոմմունի»-ն է (1921, «Листок шахматного кружка Петрогубкоммуны»)։ Լույս են տեսնում 1955-ից՝ «Շախմատ– նի բյուլետեն»-ը («Шахматный бюлле– тень»), 1935–41-ին և 1968-ից՝ «64»-ը, որը «Սովետսկի սպորտ» («Советский спорт») թերթի հատուկ հավելվածն է։ Շախմատային հանդեսներ են հրատա– րակվում նաև Լւաովիայում՝ «Շախմատի» («Шахматы»), Հայաստանում՝ <Շախ– Iէաաային Հայաստան* և Վրաստանում՝ «Չադրակի»նն։ Խոշոր մրցումները լուսա– բանում են մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը։ 1968-ից գործում է Կենտրո– նական հեռուստատեսության «Շախմատի դպրոց» շաբաթական ծրագիրը։ Հին Հայաստան ու մ Շ․ անվան– վել է ճատրակ, երբեմն՝ ճատրկուց։ Շ–ի տարածման մասին գրավոր վկայություն– ները վերաբերում են XII դ․։ Հնագիտա– կան պեղումները, սակայն, հաստատում են, որ Հայկական լեռնաշխարհում Շ, հայտնի էր ավելի վաղ (ըստ Լ․ Օրբելու՝ IX դ․)։ Խաղի մասին տեղեկություններ կան Մխիթար Անեցու և Վարդան Արնեէցու գործերում։ Հայաստանում Շ․ մասսայա– կան դարձավ հատկապես սովետական կարգեր հաստատվելուց հետո։ ՀՍՍՀ–ում նրա զարգացմանն ու մասսայականաց– մանը նպաստել են քիմ․ գիտ․ դ–ր Ս․ Հով– յանը, Ա․ Հակոբյանը, Լ․ Քալաշյանը, և ուրիշներ։ 1959-ին Շ–ի հանրապետա– կան սեկցիան վերածվեց ֆեդերացիա– յի։ Տղամարդկանց և կանանց անդրա– նիկ առաջնությունները կազմակերպ– վել են 1934-ին։ Տղամարդկանց առա– ջին չեմպիոնն է Հ․ Գասպարյանը (շախ– մատային կոմպոզիցիայի միջազգային գրոսմայստեր), կանանց՝ Մ․ Միրզա– Ավագյանը և Ս․ Մակինցը։ ՄՄՀՄ թիմային առաջնություններին Հայաստանի հավա– քականը մասնակցում է 1958-ից։ Անհա– տական առաջնություններում լավագույն արդյունքի է հասել Ռ․ Վահանյանը։ 1962 և 1975-ին Երեանում են անցկացվել ՄՍՀՄ տղամարդկանց, 1962-ին՝ կանանց ան– հատական առաջնությունները։ Առաջին միջազգային մրցաշարը տեղի է ունեցել 1965-ին, 1976-ից անցկացվում է Երևան– յան միջազգային ավանդականը։ 1936-ին Երեանում բացվել է Շ–ի ակումբը, 1969-ին՝ Հայաստանի շախմատիստի կենտրոնա– կան տունը։ 1978-ից գործում է հայկ․ հե– ռուստատեսության «Շախմատային դըպ– րոց» ծրագիրը, 1960-ից՝ Շ–ի պատանինե– րի մասնագիտացված դպրոցը։ Շ–ի խըմ– բակներ կան հանրապետության բոլոր քաղաքներում և շրջաններում։ ՀՍՍՀ–ում կա 2 միջազգային գրոսմայստեր (1-ը՝ կոմպոզիցիայի), 3 միջազգային վարպետ, ՄՍՀՄ սպորտի 8 վարպետ, 2 միջազգային կարգի մրցավար (1981)։ Գրկ․ Հ ա կ ո р յան Գ–, հետաքրքրա– շարժը շախմատիստի կյանքում, Ե․, 1974։ Ավեր բախ Ց ու․, Բեյլին Մ․, Շախ– մատային ինքնուսույց, Ե․, 1981։ Котов А․, Юдович М․, Советская шахматная шко– ла, 2 изд․, М․, 1955; Шахматный словарь, [М․, 1964]; Каспарян Г․, Развитие этюдных идей, Е․, 1979․ Նույնի, Сила пешки, Е․, 1980․ Տ․ Պեւռրոսյան, Գ․ Հակոբյան
ՇԱՒՄԱՏԱՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ամեն– ամսյա հանդես։ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտու– րայի և սպորտի կոմիտեի և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հրատարա– կություն։ Լույս է տեսնում 1972-ից, Երե– վանում։ Պրոպագանդում է սովետական շախմատային դպրոցի նվաճումները, ծա– նոթացնում հանրապետության, երկրի և աշխարհի շախմատային կյանքին, զե– տեղում տեսական և ուսումնական նյու– թեր, խնդիրներ, էտյուդներ, կոմպոզի– ցիաներ են։ Տեսական հոդվածներով հան– դես են եկել Մ․ Րոտվիննիկը, Մ․ Տալը, Տ․ Պետրոսյանը, Ցու․ Ավերբախը, Լ․ Պո– լուգաևսկին, Հ․ Գասպարյանը, Ռ․ Վա– հանյանը ն ուրիշներ։ ՀՍՍՀ–ում անցկաց– վող միջազգային և միութենական մրցա– շարերի ընթացքում հրատարակում է ռուս, հավելված։ գ․ Հովհաննիսյան ՇԱՒՍ՜ԱՏՈՎԼ Ալեքսեյ Ալեքսանդրովիչ (1864–1920), ռուս լեզվաբան, ռուսական տարեգրության հետազոտող։ Պետերբուր– գի ԳԱ ակադեմիկոս (1894)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1887)։ Պետեր– բուրգի համալսարանի պրոֆեսոր (1910-ից)։ Շ․ հիմնադրել է ռուսաց գրա– կան լեզվի պատմ, ուսումնասիրությունը, ի հայտ բերել հին կոյնեները՝ ընդհանուր բանավոր լեզուները, որոնք տարբեր են կենդանի խոսվածքներից, ուսումնասիրել է ռուս ժողովրդի կազմավորման և սլավո– նական ժողովուրդների ծագման խնդիր– ները, նախահայրենիքի և նախալեզվի հարցերը։ Քննել է XI–XYI դդ․ հին ռուս, տարեգրության պատմությունը, այս բնա– գավառում առաջին անգամ կիրառելով պատմահամեմատական մեթոդը։ Դրել է տարեգրության տեքստաբանական հետա– զոտության և տեքստաբանության՝ որ– պես գիտության, հիմքերը։ Հետազոտել է սլավ, շեշտաբանությունը, սլավ, լեզունե– րի համեմատական հնչյունաբանության և քերականության հարցերը, հին ու ժա– մանակակից հնդեվրոպական, ինչպես և ֆիննական ու մորդվական լեզուները, մշակել է ռուսաց լեզվի պատմական ձևա– բանությունը։ Քերականագիտական որոշ խնդիրների ինքնատիպ լուծումներով, մասնավորապես՝ խոսքի մասերի ու նա– խադասության տիպերի մեկնաբանու– թյուններով կարեոր ներդրում է կատարել տեսական լեզվաբանության մեջ։ Եղել է «Ռուսաց լեզվի բառարան»-ի (1891 –1916) ակադեմիական հրատարակության խըմ– բագիրը։ Մեծ դեր է խաղացել ռուսերենի ուղղագրությունը բարեփոխելու գործում։ 1906–‘20-ին Շ․ գլխավորել է ԳԱ ռու– սաց լեզվի և գրականության բաժանմուն– քը, որը դարձել էր բանասիրության կենտ– րոն Ռուսաստանում։ Երկ․ Синтаксис русского языка, в․ 1–2, JI․, 1925–27; Очерк современного русского литературного языка, 4 изд․, М․, 1941; Ис– торическая морфология русского языка, М․, 1957․ Գրկ․ Ջ ա հ ու կ յ ա ն Գ․ Բ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ Известия Отделения русского языка и словесности российской АН, т․ 25, П․, 1922․ ՇԱԻ՚ՍԵՅ–ՎԱԻՍԵՅ (պարսկ․ Շա՜հ Հու– սեյն, վա՜խ Հուսեյն ողբից), շիա մահ– մեդականների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյն իմամի հիշատակին։ Նշվում է հիջրեթի մուհառըմա ամսի 10-ին (680-ի այդ օրը Օմայան զորքերի դեմ Քերբելայի մարտում նահատակվել է Հուսեյնը՝ Ալի խալիֆայի որդին)։ Շ–վ–ի թատերայնացված արարողությունների ժամանակ (2–3 օր) ներկայացվում են Հուսեյնի կյանքի ու նահատակման պատ– կերներ, մոլեռանդ հավատացյալներն իրենց խոշտանգում են սրերով, դաշույն– ներով, խարազանում ծանր շղթաներով ևն։ XVI դարից նշվում է պաշտոնապես։ Հետադեմ իշխանություններն ու հոգևո– րականները Շ–վ–ի վայրենի սովորույթը օգտագործել են հավատացյալների մեջ կրոն, մոլեռանդություն և այլադավան ժո– ղովուրդների դեմ թշնամանքներ բորբո–