Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/416

Այս էջը սրբագրված չէ

քելու համար։ Շ–վ․ պահպանվում է Իրա– նում և այլուր։

ՇԱՒՏԻ (մինչև 1920-ը՝ Ալեքսանդ– րովս կ–Գ ր ու ղ և ս կ ի), քաղաք (1867-ից) ՌՍՖՍՀ Ռոստովի մարզում։ 212 հզ․ բն․ (1980)։ Երկաթուղային կայա– րան և ավտոճանապարհների հանգույց է; Արդյունահանում են քարածուխ։ Կան մե– քենաշինական, սննդի և թեթև արդյունա– բերության ձեռնարկություններ, շինա– նյութերի կոմբինատ, ածխի նախագծա– յին–կոնստրոլկտորական գիտահետազո– տական, կենցաղսպասարկման տեխնո– լոգիական ինստ–ներ, Նովոչերկասկի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղ, դրա– մատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ ՇԱՒ՚ՏԻԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 1928, Դոն– բասի քարածխային արդյունաբերությու– նում քայքայիչ գործունեությամբ զբաղ– վող մասնագետների դատավարությունը Մոսկվայում՝ 1928-ին։ Ամբաստանյալնե– րը (հիմնականում ինժեներներ և տեխնիկ– ներ) արտասահման փախած իրենց նախ– կին տերերի հանձնարարությամբ՝ հա– կասովետական դիտավորությամբ պայ– թեցրել ու ջրածածկ էին արել հանքահո– րեր, հրդեհել էլեկտրակայաններ, վիժեց– րել արդ․ ձեռնարկությունների գործու– նեությունը ևն։ Դոնբասում, խարկովում, Մոսկվայում գործող վնասարարական խըմ– բերը ֆինանսավորում և ղեկավարում էին արտասահմանյան հետախուզության հետ համագործակցող «Ռուսաստանի հարավի նախկին լեռնաարդյունաբերողների միա– վորումը», «Դոնբասի լեռնաարդյունաբե– րական ձեռնարկությունների նախկին դի– րեկտորների և ձեռնարկատերերի լեհա– կան միավորումը»։ Նէպի շրջանում նախ– կին սեփականատերերը ձգտում էին «իրենց» ձեռնարկությունները ետ դարձ– նել՝ ապազգայնացման և կոնցեսիայի ճանապարհով։ Սոցիալիստական կացու– թաձևի ամրապնդումից հետո նրանք ամեն կերպ ձգտում են թուլացնել ՍՍՀՄ պաշտ– պանական և տնտ․ հզորությունը։ ՍՍՀՄ Գերագույն դատարանի որոշմամբ 5 հոգի (Ն․ Գորլեցկի, Ն․ Կրժիժանովսկի, Վ․ Ցու– սևիչ, Ս․ Բուդնի, Ն․ Բոյարինով) դատա– պարտվեցին գնդակահարության, 40-ը՝ 1 – 10 տարվա բանտարկության, 4-ը՝ պայ– մանական դատապարտման, 4 հոգի ար– դարացվեցին։ Շ․ դ–ից հետո կուսակցու– թյունն ու կառավարությունը խնդիր դրե– ցին ուժեղացնել սոցիալիզմին նվիրված սովետական կադրերի պատրաստումը, ավելի բարձրացնել սովետական մարդ– կանց զգոնությունը։

ՇԱԿԱՇԵՆ, Շիկաշեն, Արշակ ա– շ և ն, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահան– գում, Կուր գետի միջին հոսանքի աջափ– նյա դաշտում, Ուտի–Առանձնակ գավառի արմ․ կողմում։ Ղ․ Ալիշանը նույնացնում է հետագայի Գանձակի գավառին։ Ս․ Տ․ Երեմյանը տեղադրում է Զակամ և Կու– րակ գետերի միջնատարածքում․ Կուրի աջափնյա հովտում։ Անտիկ հեղինակների երկերում հիշատակվում է Սակասենե (հուն․ Хакасии, լատ․ Sacasenae) անու– նով։ Ըստ Ստրաբոնի, գավառանունն առաջացել է մ․ թ․ ա․ VII դ․ այնտեղ հաս– տատված սակեր (շակք) ցեդանունից։ Արշակաշեն անվանաձևը (պահպանվել է Մովսես Կաղանկատվացու երկում), ինչ– պես նշել է Հ․ Հյուբշմանը, առաջացել է հետագայում՝ ժող․ ստուգաբանությունից։ Իսիդորոս Քարակացին Շ–ի բնակավայ– րերից հիշատակում է Վարսա ավանը, որի տեղը տակավին անորոշ է։ V դ․ առա– ջին կեսին Սասանյան Իրանը Շ․ ևս ան– ջատեց Մեծ Հայքից և կցեց Աղվանից մարզպանությանը։ Հետագա աղբյուրնե– րում Շ–ի մասին տեղեկություններ գրե– թե չեն հանդիպում։ ՇԱՀ (պարսկ․ տիրակալ, արքա), միա– պետի տիտղոս Մերձավոր և Միջին Արևել– քի երկրներում, Հնդկաստանում (Գելիի սուլթանությունում)։ Առաջին անգամ Շ․ և ապա շահնշահ (արքայից արքա) տիտ– ղոսն օգտագործվել է Իրանում, Սասան– յանների տիրապետության ժամանակ և պահպանվել մինչև 1979-ի փետրվարը, երբ գահընկեց արվեց շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին։ ՇԱՀ, հասկացություն, որը բնութագրում է այն, ինչ օբյեկտիվորեն ուղղված է սուբ– յեկտի (անձ, խումբ, ընտանիք, դասա– կարգ ևն) սոցիալական ինքնահաստատ– ման, պահանջմունքների բավարարման ապահովմանը։ Ձևավորվելով պահանջ– մունքների հիման վրա՝ Շ–երը արտա– հայտում են սուբյեկտի պահանջմունքնե– րի և դրանց բավարարման պայմանների միջև եղած հակասությունները։ Մարքսիս– տական սոցիոլոգիան Շ․ կապում է առա– ջին հերթին հասարակական արտադրու– թյան համակարգում խմբի, դասակարգի գրաված տեղի, տնտ․ հարաբերություն– ների հետ (տես Նյութական շահեր)։ Շ․ արտացոլվում է մարդկանց պատկերա– ցումներում, ձգտումներում, գաղափար– ներում, դառնում գիտակցված նպատակ, գործունեության դրդապատճառ։ Այս կամ այն Շ․ կարող է չգիտակցվել կամ աղա– վաղված ընկալվել, չափազանցվել կամ անտեսվեք։ Հոգեբանության մեջ Շ․ ար– տահայտվում է հետաքրքրաթյան տես– քով, որը բնութագրում է անձի համար Շ–ի առարկայի նշանակությունը և արժեքա– վորությունը, Շ–ի բովանդակության նկատմամբ անձի հուզական վերաբերմուն– քը։ Բարոյագիտության մեջ կարևոր են անհատի Շ–երի և նրա հասարակական պարտքի փոխհարաբերության, Շ–երի ապահովման միջոցների ընտրության, Շ–երի միջև հակասության հողի վրա բա– րոյական կոնֆլիկտի հարցերը ևն։ Իրա– վագիտության մեջ կարևոր են տարբեր սուբյեկտների Շ–երի պաշտպանության կամ սահմանափակման, իրավական նոր– մերում Շ–երի արտացոլման, Շ–երի Փո– խազդեցության իրավական կարգավորման միջոցների հարցերը ևն։ Քաղաքականու– թյան մեջ էական են դասակարգի, ազգի, պետության արմատական և ընթացիկ Շ–երի փոխհարաբերության հարցերը։ Բուրժ․ ՓիլիսոՓայության և բարոյագի– տության մեջ Շ–երի մեկնաբանումը որ– պես կանոն տառապում է սուբյեկտիվիզ– մով, հակադրում է անհատի և հասարա– կության Շ–երը, հանգում է մարդու ան– ւիոփոխ եսամոլության դրույթին։ Անհա– տի Շ–երի առավելագույն բավարարումը իբրև բարոյախոսական հիմնական սկըզ– բունք բնութագրական է ուտիչիտարիզ– մին, իսկ պրագմատիզմը անհատի Շ–երի տեսակետից օգտակարությունը դիտում է իբրև ճշմարտության չափանիշ։ Անհա– տի և հասարակության Շ–երի հակադրու– թյունը անխուսափելի է մասնավոր սե– փականատիրական հարաբերություննե– րի պայմաններում, հատկապես անքակ– տելի է բուրժ․ անհատապաշտության գա– ղափարներից։ Սոցիալիզմի պայմաննե– րում, շնորհիվ արտադրության միջոցների հանրային սեփականության, շահագործ– ման վերացման, գերիշխող է հասարակա– կան և անձնական Շ–երի և նպատակների զուգակցումը, որը նպաստում է կոլեկ– տիվիզմի դրսևորմանը։ Կոմունիստական բարոյականությունը պահանջում է ան– հատի Շ–երի ենթարկում հասարակության Շ–երին, դրանով իսկ երաշխավորելով հա– սարակության անդամների մեծամասնու– թյան Շ–երի իրագործումը, հասարակա– կան, կոլեկտիվ և անձնական Շ–երի ներ– դաշնակության ապահովումը։ Գրկ․ Глезерман Г-Е․, Исторический материализм и развитие социалистического общества, 2 изд․, доп․, М․, 1973; Лаври– ненко В․ Н․, Проблема социальных инте– ресов в ленинизме, М․, 1978; Степанян В․В․, Социальные интересы и социалистиче– ское право, Е․, 1980․ Վ․ ՄիրզոյաԱ

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ, 1․ դասակարգային հա– կամարտ հասարակարգերում արտադրու– թյան միջոցների սեփականատերերի կող– մից ուրիշի աշխատանքի արդյունքների յուրացում։Ենթադրում է աշխատանքի հար– կադրման այնպիսի համակարգի առկա– յություն, որի միջոցով իշխող դասակար– գերն անհատույց յուրացնում են անմի– ջական արտադրողների հավեչյաչ աշխա– տանքը, երբեմն նաև՝ անհրաժեշտ աշխա– տանքի արդյունքի մի մասը։ Շ–ման նյու– թական նախադրյալները ստեղծվում են, երբ արտադրողական ուժերի զարգացումը հասնում է այնպիսի մակարդակի, որ հնա– րավոր է դառնում արտադրել ոչ միայն անհրաժեշտ արդյունք, այլև հավեչյաւ արդյունք։ Մարդու կողմից մարդու Շ–ման սոցիալ–տնտ․ պայմաններն առաջացել են նախնադարյան–համայնական հասարա– կարգի քայքայման շրջանում, երբ ձևա– վորվել է մասնավոր սեփականությունը և հասարակությունը բաժանվել հակա– մարտ դասակարգերի։ Ցուրաքանչյուր հակամարտ հասարակական–տնտ․ ֆոր– մացիա ունի Շ–ման իր առանձնահատուկ մեթոդները, որոնք որոշվում են աշխատու– ժի և արտադրության միջոցների միաց– ման եղանակով, ստրկատիրական և ֆեո– դալական հասարակական–տնտ․ ֆորմա– ցիաներին բնորոշ էր արտատնտեսական հարկադրանքը, կապիտալիզմին՝ տնտե– սական հարկադրանքը։ Շ–ման աստիճա– նը որոշվում է հավելյալ և անհրաժեշտ արդյունքի (աշխատանքի) հարաբերու– թյամբ։ Ստրկատիրական Շ․ հիմնվում է արտադրության միջոցների և ստրուկի նկատմամբ ստրկատերերի, ֆեոդալակա– նը՝ հողի, մասնակիորեն նաև՝ ճորտ գյու– ղացու նկատմամբ ֆեոդալ–կալվածատերե– րի, իսկ կապիտալիստականը՝ արտադրու– թյան միջոցների նկատմամբ կապիտալիս– տական սեփականության և վարձու աշ– խատանքի վրա։