Սոցիալիզմի պայմաններում արտադրու– թյան միջոցների հասարակական սեփա– կանության հաստատման և շահագործող դասակարգերի վերացման շնորհիվ վե– րանում է նան մարդու կողմից մարդու Շ․։ 2․ Բնական հարստությունների շահա– գործում, օգտագործում։ 3․ Աշխատանքի միջոցների և տրանս– պորտի օգտագործում։ Վ․ Հայրաւցեայան
ՇԱՀԱԶԻ* Երվանդ Հովակիմի (13․1․1856, Աշտարակ –12․8․1951, Երևան), հայ սո– վետական գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրա– կան գիտ․ դ–ր (1944), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1946)։ Բանաստեղծ Սմբատ Շա– հազիզի եղբորորդին։ 1870-ին ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1879-– 1882-ին՝ սովորել ճեմարանի լիցեյում։ 1882–1917-ին՝ ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ է եղել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918–21-ին՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և ւոեղի հայկ․ թանգարանի վարիչ։ 1918– 1919-ին խմբագրել է (Ռ․ Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հա– յերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922-ին հրավիրվել է Երևան, մասնակցել Սովետական Հայաստանի կենտրոնական կուլտուր–պատմական թանգարանի ըս– տեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջե– վանից բերած արխիվային հարուստ նյու– թով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ։ 1938-ից՝ գիտաշխատող գրականության ինստ–ում (1944-ից՝ Մ․ Աբեղյանի անվ․)։ Պատմաբանասիրական բազմաթիվ աշ– խատությունների հեղինակ է։ Պատմ․ գոր– ծերից արժեքավոր են հայ մեծ հեղափո– խական–ղեմոկրատ Մ․ Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897), Նոր Նախիջևանի հայկ․ գաղթա– վայրի պատմությանը, ազգային սովորու– թյուններին և ավանդույթներին վերաբե– րող «Նոր–Նախիջևանը և նոր–նախիջե– վանցիք» (1903), «Պատմական պատկեր– ներ» (1903) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931) աշխատությունը։ Բանա– սիրական ուսումնասիրությունները վե– րաբերում են Խ․ Աբովյանին («Դիվան խա– չատուր Աբովյանի», հ․ 1–2, 1940–48), Մ․ Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932), Ռ․ Պատկանյա– նին, Ս․ Շահազիզին, Դ․ Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործու– նեությանն առնչվող բազմաթիվ փաստա– թղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Ան– տիպ են Շ–ի «Չերքեզիա կամ Չերքեզիս– տան և չերքեգահայք», «Աշտարակի պատ– մությունը» աշխատությունները։ Երկ․ Նոր–Նսփփջևանի ոաումնտկան գործի անցյալը, Նոր Նախիջևան, 1894։ Մկրտիչ Հով– սեփյան էմին, Թ․է 1900։ Նոր–Նախիջեանի Ս․ 1սաչ վանքը, յԹ․, 1901։ Տեր–Գաբրիել Պատ– կանյանց, Թ․, 1910; Գաբրիել Սունդուկյան, Ե․, 1927։ Սմբատ Շահազիզի կենսագրությու– նը, Ե․, 1944։ Հիշողություններ և դիմաստվեր– ներ, Ե․, 1980։ Գ․ Սարգսյան ՇԱՀԱձԻձ (Շահազիզյանց, Շ ա– հազիզյան) Սմբատ Տեր–Սիմոնի (5․9․1840, Աշտարակ –24․12․1907, Մոսկ– վա, թաղված է հայոց գերեզմանատանը), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապա– րակախոս, հայ նոր պոեզիայի հիմնա– դիրներից։ Ծնվել է հոգևորականի ըն– տանիքում։ Ավարտել է Լազարյան ճեմա– րանը (1860) և կից լիցեյը (1862)։ 1862-ին նշանակվել է ճեմարանի նախակրթարանի ուսուցիչ և վերակացու։ 1867-ին, Պետեր– բուրգի համալսարանի գիտական խորհըր– դի որոշմամբ, ստացել է «արևելյան լե– զուների թեկնածուի» գիտական աստի– ճան։ 1873-ին ստանձնել է ճեմարանի կրտսեր և ավագ խմբերի հայոց լեզվի ուսուցչի պաշտոնը։ 1897-ին, Լազարյան ճեմարանում 35 տարի պաշտոնավարն– լուց հետո, անցել է հանգստի։ Շ–ի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1859-ին «ճռաքաղ» ամսա– գրում։ 1860-ին Մոսկվայում հրատարակ– վել է նրա «Ազատության ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն ամփոփում է բնության, սիրո, հայրենասիրության, պատմական հերոսներին նվիրված եր– գեր։ Շ–ի ստեղծագործական կյանքը սերտո– րեն կապված է <Հյուսիսափար>~ւ հետ (աշխատակցել է 1861-ից մինչև ամսագրի դադարելը), որի առաջավոր գաղափար– ների ազդեցությամբ հասունացել է բա– նաստեղծը։ 1865-ին լույս է տեսել Շ–ի գեղարվեստա– կան ստեղծագործությունների երկրորդ գիրքը՝ «Լեռնի վիշտը» խորագրով։ Այս– տեղ, համանուն պոեմից բացի, զետեղ– ված են նաև բանաստեղծություններ, որոն– ցում հասարակական–քաղ․ գաղափարնե– րը շատ ցայտուն են արտահայտվում։ Հե– ղինակը բողոքում է սոցիալական ճնշման դեմ («Ազգային վիճակ», 1861), ծառանում ընդդեմ ամեն տեսակի բռնակալության («Բռնավոր սուլթան», 1864), ձոներգում է Զեյթունի հերոսամարտերը («Եզվիտներ և Զեյթուն», 1864), արտահայտում է սեր հայրենիքի, հայրենի բնաշխարհի հան– դեպ («Գիշեր», 1861)։ Հանրահայտ է Շ–ի «Երազ» (1864) բանաստեղծությունը՝ հայ քնարերգության գոհարներից մեկը, որը վերածված է երգի։ «Լևոնի վիշտը» պոեմը, որ հեղինակն անվանել է «ժամանակակից վեպք», Շ–ի գլուխգործոցն ՛է՝ կառուցված անհատ հերոսի ու հասարակության բախ– ման վրա։ Այստեղ ավելի պարզորոշ են երևում բանաստեղծի աշխարհայացքն ու ստեղծագործական որոնումները։ Շ․ կեր– տել է ժողովրդի յուսավորության հարցե– րով խորապես ապրող, կյանքը վերափո– խել ցանկացող հերոսի հավաքական կեր– պարը։ 1892-ին տոնվել է Շ–ի գրական–մանկա– վարժական գործունեության 30-ամյակը։ Այդ առիթով արտասանված ճառերը, տպա– գրված հոդվածները, ինչպես նաև 1870-ական թթ․ գրած իր յոթ բանաստեղ– ծությունները Շ․ հրատարակել է 1893-ին՝ «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուում։ Արանից ստացված գումարը նա տրամա– դրել է «հասարակաց օգտին»՝ 1893-ին հիմնադրելով «Աբովյան–Նազարյան» ֆոնդը, որից օգտվել են հայ կարիքավոր գրողները։ Շ․ 1898–99-ին Մոսկվայում Ս․ Շահազիզ Շ․ Շահամիրյան ստեղծել ու գլխավորել է մի «մասնա– խումբ», որը կազմակերպել է Արևմտյան Հայաստանում համիդյան կոտորածնե– րից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը։ Շ–ի գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի հրապարակախոսու– թյունը։ Ինչպես պոեզիայում, այնպես էլ այստեղ բանաստեղծն արձագանքել է ժամանակի հրատապ հարցերին։ Նա պաշտպանել է նոր զարգացող աշխարհա– բարի իրավունքները՝ պայքարելով կղե– րապահպանողական հայացքների դեմ («Հրապարակախոս ձայն», 1881), քննա– դատ ել է ուսուցման ու դաստիարակու– թյան հին համակարգը, հանդես եկել որ– պես նորի, առաջավորի ջատագով («Ամառ– նային նամակներ», 1897)։ Շ․ մերկացրել է ցարիզմի հայահալած քաղաքականու– թյունը, դատապարտել բռնակալությունը («Հիշողություններ Վարդանանց տոնի առիթով», 1901), պաշտպանել է ճնշված ժողովուրդների իրավունքները, համա– կրանքով խոսել նրանց ստեղծած հոգևոր արժեքների, մշակույթի մասին, դատա– պարտել եվրոպական և թուրք, կեղծավոր քաղաքականությունը («Մի քանի խոսք իմ ընթերցողներին», 1903)։ Շ․, ե՝ որպես բանաստեղծ, ե՝՝ որպես հրապարակախոս ու մանկավարժ, նշա– նակալից դեր է կատարել հայ գրականու– թյան և հասարակական մտքի պատմու– թյան մեջ; Երկ․ Երկ․, Ե․, 1961։ Բանաստեղծություն– ներ, Ե․․ 1980։ Գրկ․ Շ ա հ ա զ ի զ Ե․, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Ե․, 1944; Մtա նtու կ– յ ա ն Ա․, Սմբատ Շահազիզ, Ե․, 1959։ Հ ո վ ա– սաֆյան Հ․, Սմբատ Շահազիզ, Ե․, 1960։ Հ․ ՝Հովասափյան
ՇԱՀԱԿ U ՄԱՆԱձԿԵՐՏՏԻ (ծն․ թ․ անհտ․–377), Հայոց կաթողիկոս 373-ից։ Աղբիանոպանների տոհմից։ Եղել է Մա– նագկերտի եպիսկոպոսը։ Կաթողիկոսա– կան աթոռն ստացել է Պապ թագավորի նախաձեռնությամբ, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետի ձեռնադրության։ Վերջինս Կեսարիայում եպիսկոպոսների ժողով է գումարել «օրինախախտման» դեմ՝ փորձելով կանխել Հայոց եկեղեցու անկախացումը Հռոմեական կայսրությու– նից։ Փավստոս Բուզանդը և Մովսես Ւ>ո– րենացին քաղ․ դեպքերի կապակցությամբ Շ–ին չեն հիշատակում, որից ենթադրվում է, որ նա չի միջամտել պետ․ գործերին։ էԱՀԱՄԻՐՅԱՆ Շահամիր (1723–1797), XYIII դարի երկրորդ կեսի հայ ազատա– գրական շարժման գործիչ, հայ բուրժուա– լուսավորական գաղափարախոսության