Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/42

Այս էջը սրբագրված չէ

ներ՝ նաև գերմ․, հունգարերեն, ունեցել հայերեն մի բանի հրատարակություն, այդ թվում աշխարհաբար (1969)։ Երկ․ Պաւոմութիւն Աղուանից աշխարհի, Մ․, 1860։ Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Գրկ․ Ջարբհանալյան Գ․, Հայկա– կան հին դպրության պատմություն, Վնտ․, 1886։ Մնացականյան Ա․, Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, Ե․, 1966։ Ա բեղ յան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968։ Սվազյան Հ․ Ս․, Մովսես Կաղան– կատվացու «Աղվանից աշխարհի պատմու– թյան» աղբյուրները, «ՊԲՀ», 1972, JSC 3։ Հ․ Սվազյան

ՄՈՎՍԵՍ ԿԱՐՆԵՏԻ, Արզրումցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII–XVIII դարերի հայ տաղասաց, դպիր։ Մ․ Կ–ուց մեզ հա– սել է 14 տաղ, որոնք հիմնականում հոգե– վոր բնույթ ունեն։ Կան այլաբանական տաղեր՝ նվիրված բնությանը, գարնանը, սիրուն։ «Ողբ ի վերայ ազգին մերոյ ասա– ցեալ ի Կարնեցի Մովսէս դպրէ» տաղում Մ․ Կ․ ներկայացնում է հայ ժողովրդի տառապյալ վիճակը օտարի լծի տակ, ավաղում, որ հայրենիքը զրկվել է պետա– կանությունից և իրեն ողբակցելու է կո– չում Սահակ Պարթևին ու Ներսես Լամբրո– նացուն, ակնարկում հոգևորականների մի մասի անկյալ բարքերը։ «Եկեղեցիք՝ պանդոկք, իշխանք՝ գողակից» ձևակեր– պումով արտահայտում է իր դժգոհությու– նը ապրած ժամանակաշրջանից։ «Տաղ ազնիւ․․․ ղարիպութեան» ստեղծագործու– թյան մեջ, որի սկզբնատողն է «Մեկնեցայ հայրենեացն իմ աստ մնալով», հեղինակը միջնադարյան պանդխտության երգերի պատկերներով խոսում է իր հոգևոր պան– դըխտության մասին։ Մ․ Կ․ հաճախ օգ– տագործում է «Երգ երգոց»-ից առնված պատկերներ։ Տաղերը գրված են ժամա– նակի համար մատչելի գրաբարով, կան նաև խառը՝ հայերենի ու թուրքերենի հա– մադրությամբ տաղեր։ Երբեմն օգտագործ– վում է երկխոսության ձևը, որն ավելի հասկանալի է դարձնում պատումը ։ Մ․ Կ–ու տաղերի մեծ մասը պահպանվում է Վիեն– նայի Մխիթարյան միաբանության մատե– նադարանի ձեռագրերում, տաղերի օրի– նակներ կան նաև Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Գրկ․ Ոսկյան Հ․, Չորս հայ տաղասաց– ներ և անոնց տաղերը, Վնն․, 1966։ Ա․ Դոչուխանյան

ՄՈՎՍԵՍ ՔԵՐԹՈՂ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Դիոնիսիոս Թրակացու «Քերակա– նական արվեստ»-ի հայ մեկնիչ։ Հայ հին մատենագրության մեջ նույնացվել է Մով– սես Իարենացու հետ։ Ըստ․ Ն․ Ադոնցի՝ Մ․ Ք․ Ստեփանոս Սյունեցու ուսուցիչ Մովսեսն է, որին վերագրվում են մի քա– նի հոգևոր երգեր ու թարգմանություններ։ Մ․ Ք․, ի տարբերություն Դիոնիսիոս Թրա– կացու, ունի առհասարակ արվեստի և մասնավորապես քերականական արվես– տի ռացիոնալիստական ըմբռնում։ Հըն– չյունաբանության մեջ Մ․ Ք․ տարբերա– կում է գիրը և տառը՝ առաջինը համարե– լով երկրորդի մարմնավորումը, զանա– զանում բանական էակների ձայնը ոչ բանականից, ճշգրտում ձայնավորների քանակը, փորձում հիմնավորել ձայնա– վորների ու բաղաձայնների տարբերա– Մ․ Ե․ Մովսեսյան Սերգ․ Հ․ Մովսեսյան կումը։ խոսքի մասերի մեջ Մ․ Ք․ առաջին տեղը հատկացնում է անվանը՝ որպես էության արտահայտություն, նրան գե– րադասություն տալով բայի նկատմամբ։ Ուշագրավ դիտողություններ ունի հոլո– վումների, հոլովների, բառաբարդման վե– րաբերյալ։ «Ձևի» քերականական կարգի հետ կապված՝ Մ․ Ք․ փորձում է տալ ձևի փիլ․ հիմնավորումը։ Գրկ․ Ջ ա հ ու կ յ ա ն Գ․ Բ․, Քերականա– կան և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե․, 1954։ Адонц Н․, Дионисий Фракийский и ар– мянские толкователи, П․․ 1915․

ՄՈՎՍԵՍՅԱՆ Մելիստ Եղիշեի (ծն․ 20․6․ 1929, Երևան), հայ սովետական ֆիզիկոս։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի հա– մալսարանը (1952), ուր և աշխատել է մինչև 1972-ը․ 1963–70-ին եղել է ճառա– գայթային պրոբլեմային լաբորատորիա– յի վարիչ, 1968– 72-ին՝ օպտիկայի ամ– բիոնի վարիչ։ 1972-ից ՀՍՍՀ ԳԱ ֆիզի– կական հետազոտությունների ինստ–ի օպ– տիկայի բաժնի վարիչն է; Աշխատանք– ները վերաբերում են աաուտոմեր միա– ցությունների ինֆրակարմիր կլանման սպեկտրների հետազոտությանը, քվան– տային օպտիկական գեներատորներին, լույսի և միջավայրի ոչ գծային փոխազդե– ցություններին։ Ուսումնասիրել է բյուրեղ– ների և հեղուկների լյումինեսցենցման երևույթը, գրգռման էներգիայի միջմոլե– կուլային և ներմոլեկուլային փոխանցման հարցերը։ 1965-ից զբաղվել է օրգ․ հեղուկ– ներում ստիպողական կոմբինացիոն ցըր– ման ուսումնասիրությամբ։ Աշխատանք– ների մի մասը նվիրված է ալկալիական մետաղների գոլորշիների հետ հզոր լու– սային ճառագայթման ոչ գծային փոխազ– դեցությանը, դրանց մագնիսացման և ռե– լաքսացիայի երևույթներին։ Ամերիկյան գիտնականների հետ միաժամանակ հայտնաբերել և ուսումնասիրել է ստիպո– ղական կոմբինացիոն ցրումը ալկալիա– կան մետաղների ատոմների էլեկտրոնա– յին մակարդակների միջև, ապա նաև4 եռաֆոտոնյան ցրման երևույթը և այդ պրոցեսների ժամանակային ու բևեռա– յին բնութագրերը։ Երկ․ Электронное комбинационное рас– сеяние в газах, տես Современные проблемы спектроскопии комбинационного рассеяния света, М․, 1978; Изменение магнитных свойств паров калия и рубидия под действием ла– зерного излучения, «Известия АН СССР, сер․ Физическая», т․ 43, № 2, 1979 (соав– торы А․ М․ Бадалян, А․ А․ Дабагян, Р․ Е․ Мовсесян, М․ Л․ Тер-Микаелян)․

ՄՈՎՍԵՍՅԱՆ Սերգեյ Հովհաննեսի [ծն․ 20․12․1928, գ․ Մեծ շեն (ԼՂԻՄ–ի Մարտա– կերտի շրջանում)], հայ սովետական հել– մինթոլոգ։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնա– բուժական ինստ–ը (1951)։ 1959–62-ին Մոսկվայի Կ․ Սկրյաբինի անվ․ հելմինթո– լոգիայի համամիութենական ինստ–ի աս– պիրանտ, 1962–76-ին նույն ինստ–ի հել– մինթների մորֆոլոգիայի և կարգաբա– նության լաբորատորիայի վարիչ։ 1976-ից ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ–ի դիրեկտորն է և ընդհանուր հելմինթոլո– գիայի լաբորատորիայի հիմնադիր վա– րիչը։ Գիտական աշխատանքները հիմ– նականում վերաբերում են հելմինթների ֆաունայի, մորֆոլոգիայի, կարգաբանու– թյան, էկոլոգիայի ևն հարցերին։ Մեծ աշ– խատանք է կատարել հատկապես երիզոր– դերի (ցեստոդներ) ուսումնասիրության բնագավառում, առաջարկել ցեստոդ–դա– վենեատների կենդանաբանական նոր հա– մակարգ, նկարագրել դրանց մի շարք նոր տեսակներ, հիմնավորել կենդանաբանա– կան նոր տաքսոններ։ Մ–ի հետազոտություններն ունեն նաև գործնական կարևոր նշանակություն ճիճ– վային հիվանդությունների հարուցիչնե– րի դեմ պայքար կազմակերպելու համար։ Երկ․ Цестоды фауны СССР и сопредель– ных территорий, М․, 1977; Дестодозы жи– вотных (соавтор Матевосян Е․ М-)․ М․, 1977․

ՄՈՎՍԵՍՅԱՆ Սուրեն Համբարձումի [21․ 9․1911, գ․ Զարխի (այժմ՝ Շիրվանզադե, Ադրբ․ ՍՍՀ Շամախիի շրջանում) –24․8․ 1982, Երևան], հայ սովետական երկրա– բան։ Երկրաբ․-հանքբ․ գիտ․ դ–ր (1969)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Թբի– լիսիի ինդուստրիալ ինստ․ (1936)։ 1936– 1938-ին սովորել է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտ․ ինստ–ի ասպիրանտուրայում, 1938–41-ին եղել նույն ինստ–ի դիրեկտոր։ 1941–45-ին պատասխանատու աշխատանք է կատարել ՀԿԿ Կենտկոմում։ 1945–52-ին եղել է շինանյութերի արդյունաբերության մի– նիստր, ՀՍՍՀ Պետպլանի նախագահ, ժողտնտխորհի նախագահ, 1952–73-ին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1973 – 1982-ին աշխատել է որպես միներալային հումքի և երկրաբանահետախուզական աշ– խատանքների էկոնոմիկայի համամիու– թենական ինստ–ի կովկասյան լաբորա– տորիայի վարիչ։ Հիմնական աշխատու– թյունները վերաբերում են ՀՍՍՀ–ի և Կով– կասի մետաղային հանքավայրերի երկ– րաբանության և նրանց պաշարների տնտ․ գնահատման ուսումնասիրության հար– ցերին։ Երկ․ Կովկասի ընդերքի հարստությունների պլանաչափ և կոմպլեքսային օգտագործման հարցեր, «Հայաստանի ժող․ տնտեսություն», 1975, ՒՀ 6։ Пирдоуданское (Каджаранское) медно-молибденовое месторождение, Е․, 1941; Армения вчера, сегодня, завтра, Е․, 1966․

ՄՈՎՍԻՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ, ըստ աստվա– ծաշնչային առասպելաբանության, Մ ով– սես մարգարեին վերագրվող օրենքները՝ շարադրված Հնգամատյանում,։ Մ․ օ–ով նախատեսվում էր «ավետյաց երկիր»