ծությունների ժողովածուն։ Քիչ չեն մա– նուկների ու պատանիների համար Շ–ի գրած գրքերը [«Ռիչ Ռիչ» (1948), «Մինչե տասը եկ հաշվենք» (1953, հայ, հրտ․ 1959), «Ոսկյա սաղավարտը» (1962), «Խտացած չարությունը» (1965) են]։ Տպագրվել են նաե «Գեորգե», «Ջուրջույի եղբորորդին», «Ջայլամի փետուրներով գլխարկը», «Խոր– տակում» ն այլ պիեսներ (բեմադրվել են Բուխարեստի թատրոններում), «Տյսն– շանից մինչե ժասպի լեռները» ճանապար– հորդական նոթերի ժողովածուն; Շ–ի շատ գործեր թարգմանվել են հայ․, ոուս․, ուկր․, հունգ․, գերմ․ և այլ լեզուներով։ Պարզնա տրվել է ՌՍՀ–ի շքանշաններով։ Ս․ ՔուաԱշյաԱ
ՇԱՀԻԿ8ԱՆ Ցոն Մելքոնի (16․9,1897, Բուխարեստ –12․3․1965, Բուխարեստ), հայազգի ռեժիսոր Ռումինիայում։ ՌՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1953)։ 1913– 1916-ին սովորել է Բուխարեստի գեղար– վեստի վարժարանում, 1919–22-ին՝ Դրա– մատիկական արվեստի կոնսերվատորիա– յում (Կ․ Նոտարայի դասարան)։ Բեմական գործունեությունն սկսել է 1919-ին, որպես դերասան, 1923-ից՝ ռեժիսոր։ Իրականաց– րել է Սոֆոկլեսի «էդիպ արքա» պիեսի բացօթյա բեմադրությունը (Բուխարեստ)։ Աշխատել է Ազգային, «Կոմեդիա», «Սըրին– դարի», «Մշակույթի լիգա» և այլ դրամա– տիկական, օպերային և օպերետային թատրոններում, Ռումինիայի ազատա– գրումից հետո նպաստել նոր կազմակերպ– ված պետ․ թատրոնների առաջընթացին։ 1944–52-ին եղել է Բուխարեստի Ազգա– յին, 1952-ից՝ Կ․ Նոտարայի անվ․ թատ– րոնների գլխավոր ռեժիսորը։ Շ–ի բեմա– դրություններից են՝ Շեքսպիրի «Օթելլո», «Ռիչարդ III», Շիլլերի «Ավազակներ», Շոուի «Պիգմալիոն», Գոգոլի «Ռեիզոր», Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», Բ․ Դելա– վրանչայի «Հաջի Տուդոսեն», Ն․ Ցորգայի «Խեղճ ծերունին և դոժը», Վ․ Ալեքսանդրիի «Բլանդուզիայի աղբյուրը» ևն։ Մտերիմ կապեր է ունեցել ռումինահայ արվեստա– գետների հետ, այցելել ՍՍՀՄ, եղել Հա– յաստանում։ 1952-ից Բուխարեստի Ցո․ Լ․ Կարաջալեի անվ․ թատրոնի և կինոար– վեստի ինստ–ի պրոֆեսոր։ Եղել է նաև կինոռեժիսոր։ Պարգևատրվել է ՌՍՀ–ի շքանշաններով։ Ս․ Քոչանջյան–
ՇԱՀԻՆ էդգար Պետրոսի (31․10․1874, վիեննա –18․3․1947, Փարիզ), հայ նկա– րիչ։ 1890–92-ին սովորել է Վենետիկի Մ ուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1893-ին մեկնել է Փարիզ, հաճախել ժու– լիան ակադեմիա (ուսուցիչներ՝ ժ․ Պ․ Լորանս, Բ․ Կոստան)։ 1896-ից գեղանկար– չական աշխատանքներով մասնակցել է «սալոններին» («Մուրացկանը», 1896, «Փո– ղոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում»)։ «Մարդկային թշվառու– թյուն» ընդհանուր խորագիրը կրող այդ շարքը փաստում է երիտասարդ Շ–ի թե– մատիկ նախասիրությունները և նրա ար– վեստի բարոյաքաղ․ ուղղվածությունը։ Շ–ի վաղ շրջանի ստեղծագործության վրա իրենց կնիքն են դրել 1894–96-ի համիդ– յան կոտորածները։ 1899-ին հանդես է եկել փորագրություններով և առաջին իսկ գործերով հասել ճանաչման։ «Լը է․ Պ․ Շահիս Ա․ Գ․ Շահինյան Դառեկ» հրատարակչությունը ստանձնել է Շ–ի աշխատանքների հրատարակումը։ 1900-ին Փարիզի համաշխարհային ցուցա– հանդեսում Շ․ շահել է ոսկե մեդալ, ընտըր– վել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, Փորագրողների միության, Հռոմի Իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ և մասնակցել նը– րանց ցուցահանդեսներին, 1901-ին՝ Վենե– տիկի բիենալեին։ 1903-ին Վենետիկի հա– մաշխարհային ցուցահանդեսում նրա 20 փորագրությունները արժանացել են ոսկե մեծ մրցանակի, ֆրանս․ կառավարությու– նը նրան շնորհել է Պատվո լեգիոնի աս– պետի աստիճան և շքանշան։ Շ–ի աշխա– տանքների մեծ մասը ստեղծվել են գոր– ծունեության առաջին տասնամյակում՝ «Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անա– տոլ Ֆրանս» (երեքն էլ՝ 1900), «Լաթահա– վաք կինը» («Ձորձահավաքը»), «Շատո Ռուժ։ Ապուրի հերթում» (երկուսն էլ՝ 1901), «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր» (երկուսն էլ՝ 1902), «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք» (չորսն էլ՝ 1903), «Թխահերն ու շիկահե– րը» (1907), «Ընկած ձին» (1910), ինչպես նաև մի ամբողջ շարք դիմանկարներ, Փա– րիզի մետրոպոլիտենի շինարարությանը, ժող, տոնահանդեսներին նվիրված շար– քեր, բնանկարներ ևն։ 1900-ական թթ․ փորագրություններում մեծ ճշմարտացիու– թյամբ ու ռեալիզմով պատկերված են իրականության տարբեր կողմերն ու երե– վույթները (աշխատանք, գոյության պայ– քար, թշվառություն, պերճանք ևն)։ Շ․ կի– րառել է Փորագրությանը հայտնի գրեթե բոլոր եղանակները՝ օֆորտ, փւաիուկ լաք, աք վատին տա՝ նախապատվություն տալով չոր ասեղի տեխնիկային, որը հասցրել է կատարելության։ Նա ստեղծա– է․ Հյ ա հ ի ե․ «Փարիզ ուհին կառքում*, փա– Փուկ լաք, չոր ասեղ, աքվատինտա (1902, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) գործարար է օգտվել ինչպես իր մեծ նա– խորդների, այնպես Էլ ժամանակակից– ների ձևամիջոցներից՝ դրանց հաղորդե– լով արդիական հնչեղություն։ Ջ․ Բ․ Տիե– պոլոյի զուտ գեղանկարչական պլաստիկ, դեկորատիվության ձգտող գիծը փոխա– րինվել է Օ․ Դոմիեի ազատ լուսաստվերի միակցություն հանդիսացող գծանկարով, որին լծորդվում է ռեմբրանդտյան կիսա– ստվերի ու իմպրեսիոնիզմի լուսային ելե– վէջների գեղանկարչականությունը։ Բարդ, բազմապիսի կրճատումների օգնությամբ, տեսողաբար ընկալելի մեկ ակնթարթի մեջ Շ․ համադրել է գործողության հաջոր– դական պահերը և պահպանելով բնակա– նությունն ու դիտակետի միասնությունը՝ հասել ռեալիստական մեծ արտահայտչա– կանության; 1905-ին, ինչպես և հետագա– յում, ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտայական տպավորություն– ներ» շարքը, ուր, պահպանելով իր թեմա– տիկ նախասիրությունները, ջերմությամբ է պատկերել ժողովրդի կյանքը («Ի՜նչ գե– ղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչես– կոնի», 1922–25), բնանկարը օժտել բա– նաստեղծականությամբ, խոհտփիլիսո– փ այ ական տրամադրությամբ («Կուլոնի աբբայարանը», 1915, «Սուրբ Պետրոսի է․ Շ ահին․ «Խրճիթ*, օֆորտ (’Հայաստանի պեա․ պատկերասրահ, Երևան) ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մար– կոսի հրապարակը», «Ծովածոց» են)։ Շ․ ողջ կյանքում կապված է եղել Վենետիկի հետ, ընտրվել պատվավոր քաղաքացի, համարվել քաղաքի մեծ նկարիչներից մեկը։ 1930-ին ուղևորվել է Բրետանի և Լա Մանշի ափերը՝ ստեղծելով բացառիկ գեղեցկության բնանկարների շարք («Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ»)։ Շ–ի ստեղծագործու– թյան մեջ կարևոր տեղ է գրավել գրքի նկարազարդումը (Գ․ Մուրեյի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» գիրքը, 1904, 140 օֆորտ)։ Ձևավորել է Ա․ Ֆրանսի «Կատա– կերգական պատմություն» (1904), Օ․ Միր– բոյի «Նախասենյակում» (1904), Գ․ Ֆլո– բերի «Նոյեմբեր» (1927), ժ․ Հյուիսմանսի «Հոսանքով» (1932), Տ․ Պոլադի և 15 այլ նկարիչների հետ՝ Վերգիլիոսի «Մշակա– կանքը» (1928) և այլ գրքեր։ Շ․ չի վերար– տադրել սոսկ գրքի սյուժեն, այլ զուգա– հեռ ստեղծել է ժամանակի միջավայրն ու բարքերը հարազատորեն վերարտադրող ազատ նկարաշարեր։ 1907-ին Շ․ հեռացել է «սալոններից», անդամակցել «Ֆրան– սիայի գեղարվեստագետների ազգային