Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/424

Այս էջը սրբագրված չէ

բազմանդամների ընտանիքների լրիվու– թյան և նորմալության մետրիկական նուրբ հատկությունների միջև եղած կապը։ Հետազոտել է կամայական կոմպակտ– ների վրա բազմանդամներով և ռացիո– նալ ֆունկցիաներով լավագույն մոտար– կումների արագությունները։ Ստացել է առաշին արդյունքները R3 տարածության մեջ հարմոնիկ բազմանդամներով լավա– գույն մոտարկումների մասին, միակու– թյան էապես նոր «ներքին*- ինտեգրալա– յին հայտանիշեր հոլոմորֆ, նաե մերո– մորֆ ֆունկցիաների համար։ Շ․ մեծ վաստակ ունի Հայաստանում գիտական աշխատանքների և բարձրա– գույն կրթության կազմակերպման, գի– տական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման գործում։ Մոտա– վորությունների տեսության բնագավա– ռում նրա և իր աշակերտների հետազո– տությունները առաշին լայն ճանաչումը բերեցին հայկական մաթ․ գիտական դըպ– րոցին, որի հիմնադիրն է Շ․։ Շ․ եղել է ՀՍՍՀ VII և VIII գումարումնե– րի Գերագույն սովետի դեպուտատ։ Պար– գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Երկ․ Անալիտիկ ֆունկցիաների տեսություն, մաս 1, Ե․, 1969։ Տես նաև Գիտությունը Սո– վետական Հայաստանում 50 տարում, Կեն– սամատենագիտություն, Ե․, 1972, էշ 74–76*․ Ս․ ՄերգեԱւսև, Վ․ Սաղաթեյյան․

ՇԱՀԻՆՅԱՆ Հրանտ Համագասպի [ծն․ 30․7․1923, գ․ Գյուլագարակ (ՀՍՍՀ Ստե– փանավանի շրջանում)], հայ սովետական մարմնամարզիկ։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1951), ՀՍՍՀ վաստ․ մարզիչ (1961), ՀՍՍՀ ֆիզ– կուլտուրայի և սպորտի վաստ․ գործիչ (1966)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է ֆիզիկական կուլ– տուրայի հայկական պետ․ ինստ–ը (1956)։ ՍՍՀՄ չեմպիոն (առանձին վարժություն– ներ, 1948-49, 1951-52, 1954-55), ՍՍՀՄ բացարձակ (1952) և օլիմպիական խաղե– րի չեմպիոն (1952)։ 1958-ից ՀՍՍՀ լուսա– վորության մինիստրության պատանի մարմնամարզիկների մասնագիտացված մարզադպրոցի դիրեկտորն է։ Եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կո– միտեի նախագահ (1967–69)։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

ՇԱՀԻՆՅԱՆ Մարիետա Սերգեյի [21․3 (2․4)․1888, Մոսկվա–20․3․1982, Մոսկվա], ռուս, սովետական գրող, հրապարակա– խոս, հասարակական գործիչ։ Սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1976)։ Բա– նասիրական գիտ․ դ–ր (1946), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է բժշկագիտության դոկ– տորի ընտանիքում։ 1912-ին ավարտել է Գերյեի կանանց բարձրագույն դասընթաց– ների պատմափիլիսոփայական ֆակուլտե– տը (Մոսկվա)։ 1914-ին մեկնել է Հայդել– բերգ (Գերմանիա)՝ մագիստրոսական դի– սերտացիա պաշտպանելու, սակայն, պա– տերազմը սկսվելուն պես, որպես ռուսա– հպատակ, ներկալվել է և արտաքսվել երկ– րից, անցել է Շվեյցարիա, վերադարձել Ա․ Լ․ Շահինյան Մ․ Ս․ Շահինյան Ռուսաստան, բնակություն է հաստատել Նոր Նախիջևանում, կոնսերվատորիայում դասավանդել արվեստի պատմություն և գեղագիտության ներածություն։ 1909-ին լույս է տեսել Շ–ի «Առաջին հանդիպում– ներ» բանաստեղծությունների գիրքը։ Սա– կայն նրան ճանաչում է բերել «Orienta- 15а» (1913) բանաստեղծությունների երկ– րորդ ժողովածուն, որն աչքի է ընկնում անկեղծ քնարականությամբ։ Շ–ի ստեղծա– գործության վաղ շրջանը կապված է սիմ– վոլիստների կրոնափիլ․ կոնցեպցիաների հաղթահարման հետ․ դա արտացոլված է նրա «Օ՜, ունեորի երանություն։ Զ․ Հ․ Գիպիուսի պոեզիան», «Երկու բարոյակա– նություն» գրքերում, չափածո պիեսնե– րում։ Գրողի ձեավորման մեջ մեծ դեր է խաղացել 1906–19-ին «Պրիազովսկի կրայ» («Приазовский край»), «Կավ– կազսկոյե սլովո» («Кавказское слово»), «Բաքու» («Баку») թերթերին աշխատակ– ցելը, որտեղ նա դեմոկրատական դիրքե– րից լուսաբանել է գրական կյանքի իրա– դարձությունները։ «Իմ ճակատագիրը» (1916, լրիվ հրտ․ 1923) վեպով, որը պատ– կերում է այդ տարիների «ճգնաժամային տրամադրությունները», փաստորեն ավարտվել է գրողի ստեղծագործության նախահեղափոխական փուլը։ Շ․ Հոկտեմ– բերյան հեղափոխությունն ընդունեց խան– դավառությամբ։ Այդ Ժամանակ լինելով Դոնում՝ նա ստեղծեց Ռուսաստանի հա– րավում հեղափոխության ու քաղաքա– ցիական պատերազմի իրադարձություն– ներին նվիրված «Փոփոխություն» (1922– 1923) վիպակը։ Դրան հաջորդեց «Բարձր դասի տիկնոջ արկածները» (1923) գիրքը, որը պատկերում է, թե ինչպես է ընկալել հեղափոխությունը «այն կողմի» մարդը։ 1922-ին Շ․ գործուղվել է Հայաստան, գրել «Սովետական Հայաստան» (1923) գիրքը։ 1924–25^ին Ջիմ Դոլլար կեղծա– նունով սկսել է լույս ընծայել «Մեսս–Մենդ» (կինոնկար՝ 1926, հայերեն հրտ․ 1971) առաջին սովետական հակաֆաշիստական արկածային վիպակների շարքը («Ցանկին Պետրոգրադում», «Լորի Լեն, մետաղա– գործ», «Բաղդադ տանող ճանապարհը»), որոնք տպագրվել են արտասահմանյան կոմունիստական մամուլում։ 1927-ի վեր– ջից Շ․ հաստատվել է Հայաստանում՝ Քո– լագերանում, որտեղ կառուցվում էր Զո– րագէսը։ 1930–31-ին հրատարակել է «Հիդրոցենտրալ» (հայ․ հրտ․ 1932) վեպը՝ սովետական գրականության մեջ սոցիա– լիստական շինարարության, մարդկանց նոր փոխհարաբերությունների մասին «արդյունաբերական վեպի» առաջին նմուշ– ներից մեկը։ Այդ գրքի համար Շ․ պարգե– վատրվել է Հայկ․ ՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1942-ին գոր– ծուղվել է Ուրալ, գրել կրքոտ հոդվածներ ու ակնարկներ, որոնք ամփոփվել են «Ուրալը պաշտպանության մեջ» (1944) գրկում։ Ետպատերազմյան ուղևորություն– ների արգասիքն են նրա «Հնգամյակի ուղիներով» (1947), «ճանապարհորդու– թյուն Սովետական Հայաստանում» (1950, ՍԱՀՄ պետ․ մրցանակ, 1951, հայերեն հրտ․ 1952) ակնարկների ժողովածուները, որոնցում Շ․ հետազոտում է ժամանակա– կից կյանքի կարևոր երևույթները։ «Ար– տասահմանյան նամակներ» (1964) ակ– նարկների գրքում ետպատերազմյան Եվ– րոպան է՝ գաղափարական պայքարի ամ– բողջ բարդությամբ։ Նրա գրչին են պատ– կանում Ցո․ Վ․ Գյոթեի, Նիգամիի, Տ․ Շև– չենկոյի, Ցա․ Հաշեկի, Ի․ Կռիլովի, Մ․ Նալ– բանդյանի, Ա․ Շիրվանզադեի և «Կալևա– լա» էպոսի մասին մենագրություններ, հոդվածներ՝ գրականության ու արվեստի՝ սովետական և օտարերկրյա գործիչների մասին։ Լույս են տեսել Շ–ի «Գրական օրա– գիրը» (1923), «Գրականության և արվես– տի մասին» (1958), «Հայ գրականության և արվեստի մասին» (1961) գրքերը։ 1964-ին հրատարակվել է XVIII դ․ չեխ կոմ– պոզիտոր Ցո․ Միսլիվեչեկի մասին «Հա– րություն՝ մեռյալներից» վիպակ–ուսում– նասիրությունը, որի համար Շ․ պարգևա– տրվել է ՉՍՍՀ ոսկե մեդալով։ Շ–ի ստեղ– ծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում լենինյան թեման։ «Ուլյանովների ընտանիքը» (1938, վերամշակված՝ 1957, հայ հրտ․ 1961) վեպ–ժամանակագրու– թյունը, «Առաջին համառուսականը» (1965, հայերեն հրտ․ 1970), «Պատմության հար– ցատոմսը» (1970) վեպի էսքիզը և «Չորս դաս Լենինից» (1970, հայերեն հրտ․ 1976) ակնարկները կազմեցին այն ք առա պա– տումը, որն արժանացավ լենինյան մրցա– նակի (1972)։ Այս քառերգությունը գեղար– վեստական և Փիլ․ առումով գրողի առա– վել կատարյալ ստեղծագործությունն է։ Շ․ հանգամանորեն ներկայացրել է XIX դ․ 70-ական թթ․ Ռոաաստանի պատմությու– նը, ցույց տվել լենինիզմի՝ որպես պատ– մական երևույթի, խոր հիմնավորվածու– թյունը, վերստեղծել մարդ և մտածող Լենինի կենդանի կերպարը։ Նրա «Մարդը և ժամանակը» (1980) հուշագրությունը մարդու ձեավորման մասին պատմող խոր ու ճշմարտացի գիրք է։ Շ․ հայերենից ռուս, է թարգմանել Հ․ Թումանյանի, Հ․ Հովհաննիսյանի, Ա․ Ծատուրյանի, Ս․ Շահազիզի, ադրբե– ջաներենից՝ Նիզամիի, անգլերենից՝ Ու․ Քոլինզի առանձին ստեղծագործու– թյուններ։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդնե– րի շատ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխու– թյան, Աշխատանքային կարմիր դրոշի 3, ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–9, М․, 1971–75; Об армянской литературе и искусстве, Е․, 1961; Ագիտվագոն, Ъ․, 1931։ Գրկ․ Ա ճ և մ յ ա ն Գ․, Մարիետա Շահին– յանի հետ, Ե․, 1981։ Маргарян А․»