Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/427

Այս էջը սրբագրված չէ

գրվել են նրա մի շարք պատմվածքները; Շ–ի ստեղծագործության հերոսները գյու– ղի քայքայվող մանր գյուղացիությունն ու գյուղական ցեցերն են։ Սովետական շրջանում նկարագրել է նոր կազմավորվող սոցիալիստական գյուղը։ Շ․ եղել է Հայ– կոոպի աոաջին նախագահը։ Երկ․ Խավար աշխարհում, Ե․, 1909։ «Ազա– տարար»^, Ե․, 1926։ Երրորդության գաղտնի– քը, Ե․, 1929։ Գյուղական պատկերներ, Ե․, 1933։ էն սե օրերից, Ե․, 1936։ Արևի ճամփին, Ե․, 1939։

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Գեորգ Մեխակի [ծն․ 23,8․1927, գ․ Սռիգեղ (այժմ՝ Սարիգյուղ, ՀՍՍՀ Իջեանի շրջանում)], հայ սովետա– կան քիմիկոս, քիմ․ գիտ․ դ–ր (1981)։ Ավարտել է Երեանի համալսարանի քի– միայի ֆակուլտետը (1957), որտեղ և աշխատում է մինչե այժմ։ Գիտ․ աշխա– տանքները վերաբերում են դիհալոիդ վի– նիլային միացությունների պերթթունե– րով օքսիդացման և տրիհալոիդմեթիլկար– բինոլների դեհիդրատացման ժամանակ տեղի ունեցող իր հայտնաբերած մոլե– կուլային վերախմբավորումների օրինա– չափությունների բացահայտման և ար– դյունքների կիրառման հարցերին։

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ (Մ և լ ի ք–Շ ա հ ն UI- զ ա ր յ ա ն) Թամար Կոստանդինի [4(17)․1․1901, Բաքու –6․10․1978, Երեան], հայ սովետական երգչուհի (մեցցո–սոպ– րանո), մանկավարժ։ Երգիծաբան Կ․ Մե– լիք–Շահնազարյանի դուստրը։ ՀՍՍՀ ար– վեստի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ ան– դամ 1949-ից։ 1922-ից սովորել է Երեանի երաժշտական ստուդիայում (Ա․ Բաբալ– յանի դասարան), 1931-ին՝ ավարտել կոն– սերվատորիան (Հ․ Կագարյանի դասա– րան)։ 1932–48-ին՝ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի մեներգչու– հի։ Դերերգերից են՝ Անուշի մայր (Ա․ Տիգ– րանյանի «Անուշ»), Մարիամ (խոջա–էյ– նաթովի «Նամուս»), Կոմսուհի, Լարինա (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եւ1գե– նի Օնեգին»), Ամներիս (Վերդիի «Աիդա»), Զիբել (Գունոյի «Ֆաուսա»)։ Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգի առաշին հայ կատարողն է։ 1945–78-ին դասավանդել է Կոմիտասի անվ․ կոնսեր– վատորիայում (1961-ից՝ պրոֆեսոր), որ– տեղ 1953–77-ին (ընդմիջումներով) վա– րել է մեներգեցողության ամբիոնը, ստեղ– ծել վոկալ մանկավարժության իր դպրոցը։ Աշակերտներից են՝ Գ․ Գալաչյան, Ա․ Կա– րապետյան, Ի․ Այդինյան, Ա․ Գույումջ– յան, Ե․ Վարդանյան, Ա․ Հարությունյան, Ռ․ Բաբուրյան, Հ․ Կավազյան, Ֆ․ խորեն– յան, Ս․ Կոլոսարյան, Վ․ Հարությունով, սփյուռքահայերից՝ Ա․ Դեդեյան։ Հեղի– նակ է ձայնամշակման և մանկական ձայ– նի պահպանման տարբեր հարցերի մա– սին գիտամեթոդական աշխատանքների, «Կոմիտասի տասն պատվիրանները երգ– չին» գիտական հոդվածի («Կոմիտասա– կան», 2, 1981) և ուսումնամեթոդական ձեռնարկների («Վոկալ–մանկավարժական երկացանկ հայ կոմպոզիտորների ստեղ– ծագործություններից», 1968 են)։ Կ․ Մարկոս յան

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, Շահնազար– յան ց, Կարապետ (1814, Համաղան 1865, Կ․ Պոլիս), մշակութային և եկեղե– ցական գործիչ, ազգային–պահպանողա– կան։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, եղել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վերատեսուչ։ 1849-ին անցել է Կ․ Պոլիս, զբաղվել ազգասիրական քարոզ– ներով։ 1855-ին հաստատվել է Փարիզում, հիմնել տպարան, «Շար հայ պատմագրաց» մատենաշարով հրատարակել ՄտեՓանոս Տարոնեցու (Ասողիկ), Մովսես Կաղան– կատվացու, Ստեփանոս Օրբելյանի, Սըմ– բատ Մպարապետի, Թովմա Մեծոփեցու և ուրիշ պատմիչների երկերը։ Ֆրանս, է թարգմանել Ղեոնդի «Պատմությունը» (1856)։ 1862-ին մեկնել է Անգլիա և ստանձ– նելՄանչեստրի հայության հոգեոր առաջ– նորդի պաշտոնը։ 1863–64-ին Մանչեստ– րում հրատարակել է տեղի հայ առևտրա– կանների շահերն արտահայտող «Երկրա– գունդ լրագիրը։ Հեղինակ է «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումն» (1862), «Ուսումն ք րիս տոսական հաւատոց․․․» (1869), «Ծրագիր պատմություն Հայաս– տան աշխարհին և տեսություն հին Հա– յաստանի և նրա այժմյան վիճակին վրա» (ֆրանս․, հայ․ հրտ․ 1863-ին) և այլ աշխա– տությունների։ Գրկ* Կոստանյան Կ․, Կարապետ վարդապետ Շահնազարյանց, Թ․, 1910։ Մ․ Մխիթարյան

ՇԱՀՆԱԶԱՐՈՎ (Շահնազարյան) Գեորգի խոսրովի (ծն․ 4․10․1924, Բաքու), սովե– տական իրավաբան, կուսակցական աշ– խատող։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1963)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Ադրբ․ համալսարանի իրավաբանական ֆակուլ– տետը (1949)։ Եղել է «Պոլիտիչեսկոյե սա– մոօբրազովանիե» («Политическое само– образование») ամսագրի բաժնի վարիչ և «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («Проб– лемы мира и социализма») ամսագրի պատասխանատու քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ 1972-ից, Քա– ղաքական գիտությունների սովետական ասոցիացիայի պրեզիդենտ (1972-ից), Քա– ղաքական գիտությունների միջազգային ասոցիացիայի առաջին փոխպրեզիդենտ (1974-ից)։ Շ–ի գիտական ուսումնասիրու– թյունները նվիրված են մեր երկրում սո– ցիալիստական և կոմունիստական շինա– րարության փորձի ընդհանրացման, սո– վետական մարդկանց իրավական և փաս– տական հավասարության, պետության և անձի փոխհարաբերության, սոցիալիստա– կան ապրելակերպի ձեավորման և զար– գացման պրոբլեմներին, քննադատել է բուրժ․ պետության կազմակերպման սկըզ– բունքներն ու նպատակները։ Շ–ի ղեկավա– րությամբ գրվել է «Հասարակագիտու– թյուն» դասագիրքը։ Հեղինակ է նաև գի– տաֆանտաստիկ ստեղծագործություննե– րի։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1980)։ Երկ․ Ինչո՞ւ բուրժուազիան ոտնակոխ է արել մարդկանց և ազգերի իրավահավասա– րության սկզբունքը, Ե․, 1954։ Социалисти– ческая демократия․ Некоторые вопросы тео– рии, 2 изд․, доп․, М․, 1974; Социалистиче– ская судьба человечества, М․, 1978; Фиаско футурологии, М․, 1979; Грядущий миро– порядок, М․, 1981․ Ս․ ՄիրդոյաԱ

ՇԱՀՆԱՍԷ» (<Գիրք թագավորաց»), իրան, ժողովուրդների առասպելական ու վիպական զրույցների և պատմ․ ժամանա– կագրությունների ժողովածուներ, որոնք կազմվել են III–YI դդ․՝ Սասանյան դի– նաստիայի իշխանության ժամանակաշըր– ջանոլմ։ Վերջին ամբողջական ճշգրտված պահլավերեն (միջին պարսկ․) բնագիրը, որ ընդգրկում է Քայումարսից (իրան, դի– ցաբանության մեջ առաջին մարդը և տի– րակալը) մինչե նոսրով Փարվիզի (Ապ– րուեզի) ժամանակները, կազմվել է Հազ– կերտ Ш-ի (632–651) օրոք։ Պահլավերե– նում այս ժողովածուները կոչվել են «խո– դայ–Նամե» (€իյվաթայ–նամակ>)։ VIII– IX դդ․ «Շ․»-ները թարգմանվել են արաբե– րեն, հայտնի է 9 թարգմանություն։ Պահ– լավերեն բնագրից և արաբ, թարգմանու– թյուններից աննշան բեկորներ են պահ– պանվել։ 957-ին «1°ուդայ–Նամե»-ի, միջին պարսկ․ այլ ստեղծագործությունների և դրանց արաբ, թարգմանությունների հիման վրա կազմվել է «Շ,»-ի պարսկ․ (դարի), այսպես կոչված, Աբու–Մանսուրյան արձակ տար– բերակը, որ չափածոյի են վերածել բա– նաստեղծներ Մասուդի Մարվազին (պահ– պանվել է միայն երեք բեյթ), Դաքիքին (Դաղիղի, պահպանվել է 988 բեյթ) և Ֆիրղուսին, որի 55 հազար բեյթից բաղ– կացած դյուցազներգությունն ավարտվել է 1010–1011-ին։ Իրան, առասպելական ու վիպական զրույցների որոշ արձագանքներ գրի են առնված հայ մատենագրության վաղ հու– շարձաններում․ Արտաշիր Պապականի վեպի հայկ․ պատումը շարադրել է Ագա– թանգեղոսը (պահպանվել է նրա պատմու– թյան հուն, թարգմանության Լավրենա– յան տարբերակում), Ռոստոմի, Բյուրաս– պի Աժդահակի և Հրուդենի առասպելի մասին պատմել է Մովսես խորենացին, իրան, հավատալիքների մասին արժեքա– վոր հաղորդումներ ունի Եզնիկ Կողբա– ցին, խոսրով և Շիրինի առասպելը հիշա– տւսկել է Սեբեոսը, Ռոստամի, Սպանդիա– րի և Աժդահակի վիպական զրույցներից հատվածներ է արձանագրել Գրիգոր Մա– գիստրոսը։ Հայ գրականության մեջ չափածո «Շ․»-ի մասին առաջին անգամ հիշատւսկել է Կոստանդին Երզնկացին և դրա մոթա– քարեբ չափով մի ոտանավոր է գրել։ XVIII դ․ սկսած արդեն Ֆիրդուսու «Շ․»-ի մասին հիշատակություններ կան հայ արեելագիտական ու գեղարվեստական գրականության մեջ։ Գրկ․ Աբեղյան Մ․, «Շաենամա»-ի ոտանավորի չավւը հայ բանաստեղծության մեջ, տես <Ֆիրդուսխ ժող–ում, Ե․, 1934, էջ 117–128։ Չուգասզյան P․, Հայ–իրանա– կան գրական առնչություններ (5–18-րդ դդ․)» Ե․, 1963։ Розен В․, К вопросу об араб– ской переводах Худай-Намэ, в кн․։ Вос– точные заметки, Сб․, СПБ, 1895; Browne Ed․, A Literary History of Persia, v․ 1, L․, 1902․tfi․ Չոէգասզյան

ՇԱՀՈՅԱՆ Ռոբերտ Հարությունի (ծն․ 1․8․ 1918, էջմիածին), սովետական պետական աշխատող; ՀՍՍՀ վաստ․ իռիգատոր (1957)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երեանի պոլիտեխնիկական ինստ–ի շի– նարարական ֆակուլտետը (1940)։ Աշխա– տանքային գործունեությունն սկսել է 1940-ից՝Իջեանի ՀԷԿ–ում (աշխղեկ, դիրեկ– տոր), ՀՍՍՀ ջրային տնտեսության մի– նիստրությունում4 1943-ից։ Եղել է Թալի–