Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/433

Այս էջը սրբագրված չէ

կան խնդիր է դրել իշխանությունը սովե– տին հանձնելու մասին, որը և գործնակա– նում իրականացվել է նոյեմբ․ 2-ին։ Դեկտ․ 16-ին Շ․ նշանակվել է Կովկասի գործերի Ս․ Գ․ Շահումյանի նկարները ժանդարմական վարչությունում (Ршрш, 1911) արտակարգ կոմիսար և գլխավորել երկ– րամասի աշխատավորների պայքարը սո– վետական իշխանության հաստատման համար։ 1948-ի մարտին Շ․ Բաքվում ղեկավարել է մուսավաթականների խռովության ճնշու– մը, որից հետո սովետը դարձել է քաղաքի լիիրավ իշխանությունը։ Ապրիլի 25-ին, ինտերնացիոնալ սկզբունքով, կազմվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որի նախագահ և արտաքին գործերի կոմիսար է ընտրվել Շ․։ Նա իրեն դրսևորել է նաև որպես մեծատաղանդ պետ․ գործիչ ու դիվանագետ։ Նրա ղեկա– վարությամբ անց են կացվել սոցիալիստա– կան մի շարք միջոցառումներ (նավթային արդյունաբերության, ձկնորսության, կաս– պիական նավատորմի, բանկերի ու տպա– րանների ազգայնացում, կալվածատիրա– կան հողերի բռնագրավում, դատական ու յուսավորական գործի դեմոկրատացում ևն), կազմակերպվել է Կովկասյան կար– միր բանակը, սովետական իշխանություն Ս․ Գ․ Շահումյանը կնոջ և էրեխաների հետ Աստրախանի աքսորավայրում (1912) է հաստատվել քաղաքի մերձակա շրջան– ներում։ Այդ ամենի մասին Շ․ իրազեկ էր պահում Վ․ Ի․ Լենինին։ Հետևելով Բաք– վի կոմունայի ամրապնդմանը՝ 1918-ի մայիսի 14-ին վ․ Ի․ Լենինը գրել է․ "«Թան– կագին ընկեր Շահումյան․ Շատ շնորհա– կալություն նամակի համար։ Մենք հըրճ– վանքի մեջ ենք ձեր հաստատակամ և վճռական քաղաքականությունից։ Կարո– ղացեք դրան միացնել այն ամենազգույշ դիվանագիտությունը, որն անպայման թե– լադրվում է այժմյան դժվարագույն դրու– թյամբ և մենք կհաղթենք․․․» (Поли․ собр․ соч․, 5 изд․, т․ 50, с․ 73–74)։ Շ․ հե– տևողականորեն իրականացրել է լենին– յան ցուցումը, սակայն պայքարը խիստ անհավասար էր։ Դերմանա–թուրք․ զավ– թիչները մոտենում էին Բաքվին, որը ձգտում էին գրավել նաև անգլ․ իմպերիա– լիստները։ Քաղաքում սովետական իշ– խանության դրությունը խիստ ծանրանում էր, շատ քիչ էր պարենը, ռազմաճակա– տում չէին բավականացնում զենքն ու զորքը։ Սովետական Ռուսաստանը գտնը– վելով դժվարին վիճակում, ցույց էր տալիս հնարավոր օգնություն։ Այդպիսի պայման– ներում Բաքվի սովետում հուլիսի 25-ին մենշևիկների, էսէռների ու դաշնակների հանցանքով ձայների չնչին մեծամասնու– թյամբ ընդունվում է որոշում՝ անգլիացի– ների հրավիրման մասին։ Շ․ վճռականո– րեն դատապարտում է այդ դավաճանա– կան ակտը և կոչ անում սեփական ուժե– րով շարունակել դիմադրությունը թշնա– միներին՝ ապավինելով միայն Սովետա– կան Ռուսաստանին։ Լենինը «Բաքվի մեր ընկերների» դիրքը բնութագրել է որպես «սոցիալիստների համար միակ արժանի քայլ» (Երկ․, հ․ 28, էջ 9), հատկապես շեշտելով․ «․․․Ես լիովին վստահում եմ Շահումյանին» (Երկ․, հ․ 35, էջ 380)։ Արտաքին և ներքին թշնամիների գե– րակշռող ուժերի ճնշման տակ սովետական իշխանությունը ժամանակավոր պարտու– թյուն կրեց Բաքվում։ Շ․ ու նրա մարտա– կան ընկերները (տես Բաքվի 26 կոմիսար– ներ) ձերբակալվեցին և գազանաբար հո– շոտվեցին Անղրկասպյան ավազուտնե– րում՝ անգլ․ ինտերվենտների ու էսէռների կողմից։ Նրանք մինչև վերջ մնացին ան– ընկճելի ու գոչեցին․ «Կեցցե՜ կոմունիզ– մը», «Մենք մեռնում ենք հանուն կոմու– նիզմի»։ Լ․ Ի․ Բրեժնևի արտահայտու– թյամբ, Բաքվի կոմունան <հերոսության և անձնվիրության փառավոր էպոպեա էր» (Լենինյան կուրսով, հ․ 3, 1972, էջ 170)։ Նրա գլուխ էր կանգնած Ստեփան Շահում– յանը՝ «Կովկասի Լենինը», «Կովկասյան բոլշևիզմի արժանավոր պարագլուխը» (Մ յ ա ս ն ի կ յ ա ն Ա․ Ֆ․, Ընտիր երկ․, 1957, էջ 357)։ Շ․ թողել է գիտական մեծ ժառանգու– թյուն։ Ցայժմ նրա երկերը հրատարակվել են հինգ հատորով, բայց դեռ լրիվ հայտ– նաբերված չեն։ Շ․ հանրագիտակ էր, և նրա բազմաքանակ աշխատությունները վերաբերում են հասարակագիտության տարբեր բնագավառներին։ Նա խոշոր տեսաբան էր, սոցիոլոգ ու վփփսոփա։ «Դասակարգերը ժամանակակից եվրո– պական հասարակության մեջ», «էվոլյու– ցիոնիզմն ու ռևոլյուցիոնիզմը հասարա– Ս․ Գ․ Շահումյանի 1904-ի նոյեմբերի 28-ի նամակը Վ․ Ի․ Լենինին կական գիտության մեջ» և այլ երկերում հետազոտել է մարդկային հասարակու– թյան զարգացման օրենքները, բացա– հայտել արտադրության եղանակի, պե– տության և դասակարգերի էությունը, դա– սակարգային պայքարի նշանակությու– նը, ժող․ մասսաների՝ որպես պատմու– թյան կերտողների դերը։ Շ․ մարքսիզմ– լենինիզմը դիտում է որպես հասարակա– կան մտքի բարձրագույն նվաճում, բան– վոր դասակարգի և բոլոր աշխատավորնե– րի ազատագրման դրոշ։ Նա լուսաբանել է այդ գիտության այնպիսի կարևոր հար– ցեր, ինչպիսիք են կապիտալիզմի կոր– ծանման և կոմունիզմի հաղթանակի ան– խուսափելիությունը, սոցիալիստական Ս․ Դ․ Շահումյանի 1912-ի օգոստոսի 30-ի նա– մակը Հ․ ՝՝Հակոբյանին հեղափոխությունը, պրոլետարիատի դիկ– տատուրան և սոցիալիզմի կառուցումը, կոմունիստական կուսակցության ղեկա– վար դերը, նրա տեսական–գաղափարա– կան, կազմակերպչական ու տակտիկա– կան հիմունքները։ Շ․ խորապես տիրա– պեւոել է մարքս–լենինյան փիլիսոփայու– թյանը՝ դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմին և հմտությամբ կիրառել «․․․ սոցիալ–դեմոկրատիայի ուժն ու հը– պարտությունը կազմող դիալեկտի– կական մեթոդը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1, էջ 262)։ Մեծ է Շ–ի գիտական ավանդը և իրավամբ նրան անվանում էին «տեսական մարքսիզմի ծանր հրետանի» (Орджоникидзе Г․ К․, Статьи и речи, т․ 1, 1956, с․ 242)։ Շ–ի ծառայություններն ակնառու են հատկապես ազգային հարցի բնագավա– ռում՝ նրա տեսության ու բոլշևիկյան ծրա– գրի մշակման գործում; Հեղափոխական վերելքի տարիներին, երբ սրվել էր այդ խնդիրը, «Իլյիչը աշխուժացրեց նամակա– գրությունը Շահումյանի հետ ազգային