պարտեզ, բուժկայան, գործում է Շամբի հիդրոէլեկտրակայանը (1976-ից)։
ՇԱՄԲ ԿԱՐՆՈ, ճահիճների համակարգ Հայկական լեռնաշխարհում, էրզրում քաղաքից հյուսիս, Արեւքւոյան Եփրատի վերին հոսանքում։ Առաջացել է էրզրումի հարթավայրում, գետի ընթացքի դանդաղելու, գետագալարների, լճացումների ու բուսապատվելու հետևանքով։ Կան ջրլող թռչուններ, կինճ։ Հնում այստեղ եղել է նաև լիճ, որը Ղազար Փարպեցին հիշատակում է «Կարնո ծով» անվամբ։
ՇԱՄԲԱԼԱ, հացհամեմ, հունական խոտ (Trigonella foenum graecum), բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, 50–70 սմ բարձրությամբ։ Տերևները1 եռմասնյա բարդ կոթունավոր։ Վերգետնյա օրգանները թավոտ են։ Ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, ինքնա– փոշոտվող, մեկական նստած տերևածոցերում։ Պտուղը՝ ունդ, պարունակում է 10–16 սերմ։ Շ․ ջերմասեր է։ Հնագույն մշակովի բույսերից է։ Մշակվում է Իսպանիայում, Հվ․ Ամերիկայում, Եթովպիայում, Հնդկաստանում ևն, ՍՍՀՄ–ում՝ Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Կանաչ զանգվածի բերքը ՀՍՍՀ–ում մինչև 250 ց/հա է։ Սպիտակուցներով հարուստ արժեքավոր կերային բույս է․ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 52 կերային միավոր։ Օգտագործվում է նաև կանաչ պարարտացման համար։ Շ․ հողը հարըս– տացնում է ազոտով։ ՀՍՍՀ–ում մշակվում է ցածրադիր գոտում (էջմիածին), սերմերն օգտագործվում են որպես չաման։ Երբեմն ցանքերում հանդիպում է որպես մոլախոտ։
ՇԱՄԲԻ (Scirpus), բոշխազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ նաև միամյա, ճահճային խոնավասեր խոտաբույսերի ցեղ։ Ցողունը գլանաձև է կամ եռանիստ։ Ստորին տերևները թեփուկանման են, միջինները՝ գծային, խողովակավոր։ Լճային շամբ ի․ ա․ հասկը, p․ ծաղիկը Ծաղիկները երկսեռ են, հասկերով՝ հավաքված հովանոցաձև, հուրանաձև կամ գլխիկաձև ծաղկաբույլերում։ Պտուղն ընկուզիկ է։ Հայտնի է Շ–ու շուրջ 250 (ՍՍՀՄ–ում՝ 20) տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՀՍՍՀ անապատային, կիսաանա* պատային և տափաստանային գոտիների գետերի, լճերի և աղբյուրների ափերին, ճահճուտներում, ծովի մակերևույթից 500–2200 մ բարձրության վրա հանդիպում է Շ–ու 8 տեսակ։ Շամբուտներով առանձնապես հարուստ են Արարատյան հարթավայրի, Շիրակի, Լոռու, Գուգարքի շրջանների բնական և արհեստական ջրամ– բարները։ ՀՍՍՀ–ում հատկապես տարածված է լճային Շ․ (S․ lacustris), որը մինչև 2,5 մ բարձրությամբ և 2 սմ հաստությամբ, հաճախ ընդարձակ մացառուտներ առաջացնող բույս է։ Օգտագործվում է տանիքները ծածկելու, զամբյուղներ և խսիրներ հյուսելու համար, կոճղարմատներով սնվում են ջրային առնետները, ճահճակուղբերը, մշկամկները։ Շ․ ՀՍՍՀ տորֆային նստվածքների հիմնական բաղադրամասերից է։ Շ–ու մյուս տեսակները ՀՍՍՀ–ում սահմանափակ տարածում ունեն և ճահիճների չորացման պատճառով աստիճանաբար ոչնչանում են։ Կան կերային և դեկորատիվ տեսակներ։
ՇԱՄԲԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, Որոտանի կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը։ Գործարկվել է 1976-ին։ Կասկադի առաջին հիդրոհանգույցից՝ Սպանդար–Շամբի հիդրոէլեկտրակայանի շենքը յանի ՀԷԿ–ից դուրս եկող Որոտան գեաի ջրերը ստեղծում են Անգեղակոթի՝ 3,4 մլն մ3 տարողության ջրամբարը, որտեղից 10,5 կմ երկարության անճնշումային թունելով այդ ջրերն առբերվում են Սիսիան գետի հովիտը։ Այստեղ 69 մ բարձրության հողե պատվարով դիմհարվող Որոտան և Սիսիան գետերի, Շաքիի աղբյուրների հոսքերից ստեղծվում է 96 մլն մ3 տարողության Թոլորսի ջրամբարը։ Ջրամբարից խորքային ջրընդունիչով 6,9 կմ երկարության ճնշումային թունելով ջուրը առբերվում է Շամբի ՀԷԿ–ի ուժային հանգույցը։ ճնշումային կառույցները հիդրավլիկական հարվածներից պահպանելու համար դերիվացիոն թունելի վերջում նախատեսված է հավասարեցման ռեզերվուար։ Կայանի շենքում տեղադրված են 171 հզ․ կվտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Կայանի էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը 330 մլն կվտ^ժ է։ Կայանին կցակառուցված է 220/110 կվ բարձրացնող ենթակայանը։ Շ․ հ–ի աշխատանքներն ավտոմատացված են։
ՇԱՄԲԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտան գետի միջին հոսանքում, Սիսիանից 25 կմ հվ–արլ․, Շամբի նախկին գյուղատեղիի մոտ։ Տաթևի ՀԷԿ–ի գլխամասային ջրամբարն է։ Շահագործման է հանձնվել 1970-ին։ Երկարությունը 3,1 կմ է, խորությունը՝ 38 մ։ Ընդհանուր ծավալը 13,6 մլն մ3 է, օգտակարը՝ 1,8 մլն մ3, հայելու մակերեսը՝ 1,26 կմ2։ Պատվարը ճալաքարա–կոպճային է՝ ներսի կողմից ավազակավային ծածկով։ Ունի 41 մ բարձրություն, 107 մ երկարություն, կատարային մասում՝ 10 մ լայնություն։ Ջրամբարից տարեկան բաց է թողնվում 21,5 մլն մ3 ջուր, 5 հզ․ հա հողատարածություն ոռոգելու համար։
ՇԱՄԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Նորդուզի գավառում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ; Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ հարկադրված գաղթել են Արևելյան Հայաստան։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՇԱՄԻ, տես Սոճի։
ՇԱՄԻԼ (1797–1871), Դաղստանում ըստեղծված ռազմա աստվածապետական պետության (տես Իմամություն) ղեկավար՝ երրորդ իմամը (1834-ից)։ Ծնվել է ավար գյուղացու ընտանիքում։ Ստացել է իր ժամանակի համար մահմեդական բարձր կրթություն, համարվել է գիտուն մարդ։ XIX դ․ 20-ական թթ․ ցարիզմի դեմ ղազավաթ (սրբազան պատերազմ) հայտարարած Ղազի Մուհամմեդի հետևորդներից էր։ Կազմակերպչական ընդունակությունների, մեծ կամքի և անձնական քաջության, նաև հռետորական ձիրքի շնորհիվ Շ․ լայն համբավ և անսահմանափակ իշխանություն է ձեռք բերել։ Մինչև 1859-ը գլխավորել է Կովկասի լեռնականների պայքարը ցարական գաղութարարների դեմ (տես Կովկասյան պատերազմ 1817–1864У տանելով մի շարք խոշոր հաղթանակներ (հատկապես 1840-ական թթ․)։ Սակայն ներքին հակասությունները և դժվարությունները 1850-ական թթ․ թուլացրել են շարժումը։ 1859-ին Շ․ 400 մյուրիդներով պաշարվել է Գունիբ աուլում և անձնատուր եղել գեն․ Ի․ Դ․ Լազարևին։ Կովկասյան պատերազմների ընթացքում Շ–ի դեմ ռազմ, գործողություններ ղեկավարել են նաև ցարական բանակի գեներալներ Բ․ Բեհբութովը, Ս․ Արղության–Երկայնաբազուկը և ուրիշներ։ Գերի հանձնվելուց հետո Շ․ ընտանիքով բնակեցվել է Կալուգայում, իսկ 1870-ին մեկնել է Մեքքա ուխտագնացության։ Վախճանվել է Մեդինայում։
ՇԱՄԻԼՈՎ Արաբ Շամոեի [Արաբե Շամո 23․1․1897, գ, Սուսուզ (Կարսի մարզում)– 29,6․1978, Երևան], քուրդ սովետական գրող։ Քրդ․ սովետական գրականության հիմնադիրներից։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Քաղաքացիական կռիվների մասնակից։ 1920-ական թթ․ մասնակցել է Հայաստանի քրդ․ գյուղերում սովետների ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1931 – 1936-ին որպես դոցենտի պաշտոնակատար աշխատել է Լենինգրադի համալսարանին կից պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվաբանության