Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/447

Այս էջը սրբագրված չէ

նկարչության դասավանդման ծրագրեր, միջնակարգ դպրոցների համար կազմել և հրատարակել գծագրության և հեռա նկարչության ձեռնարկ։ Մ․ Վրուբելը ըս– տեղծել է Շ–ի դիմանկարը (1883)։ Անհա տական ցուցահանդես է ունեցել Թիֆլի– սում (1913), Երևանում՝ մահվան 40-ամյա– կի առթիվ (1954)։ Շ–ի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատ կերասրահում, Թբիլիսիի պատմաազգա– գրական և թատերական թանգարաննե րում։ Գրկ․ Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Մարտիկ– յ ա ն Ե․, Հայկական կերպարվեստի պատմու թյուն, գիրք 2, Ե․, 1975։ ,


ՇԱՄՈՏ, տես Հրակավ։


ՇԱՄՉԻ ՄԵԼՔՈ (Գուլքանյան Մելքիսեդեկ Րեժանի, 1750-ական թթ․, Թիֆլիս – 1821-ից հետո), հայ աշուղ, բանաստեղծ։ Ստեղծագործել է հայերեն, վրաց․ և թուրք․։ Եղել է մոմագործ։ Շ․ Մ․ երգել է ժողովրդի կենցաղը, վարքն ու բարքը, արհեստավոր ների սովորույթները, ծաղրել է մարդկա յին թերությունները։ Նրա երգերում հան դես են գալիս աշխատավորական տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ այգեպան, մոմագործ, ջրաղացպան, խարազ։ Շ․ Մ․ իբրև ականատես նկարագրել է Թիֆլիսի ավերումը (1795) Աղա–Մահմեդ խանի արշավանքի ժամանակ («Ի վերա ավեր ման Տփիփս քաղաքի գալստյամբ Աղա Մահմեդ–խանի»)։ Շ․ Մ–ից մեզ է հասել 15 հայերեն և 8 վրաց․ երգ։ Հայերեն եր գերի զգալի մասը երգիծական բնույթի է («Անգաճ արա գովքըդ ասիմ», «Ւսսրազ Զալի՝, իմ տաս շահին ի՝նչ արիր», «էստ– ղանց գնացի Մառնեուլ»)։ Շ․ Մ․ ունի նաև ձոներ, ներբողներ («Ով սրբազան Հո– սեփ, մինձ կաթուղիկոս», «Ավալի բաշտան քիզ գովիմ»)։ Սիրային երգերի («Դուն աննման իս», «Քոլ էշխեմեն հիվանդացա, այ գոզալ» ևն) վրա զգալի է Սայաթ–Նովա յի ազդեցությունը։ Ստեղծագործել է աշու ղական արվեստի հանրահայտ ձևերով։ Գրկ․ Ա ս ա տ ու ր Դ․, Շամչի–Մելքո, «Տե ղեկագիր ՀՍ1սՀ պատմության և գրականու թյան ինստիտուտի», 1938, 1։ Մելիք– ս և թ–բ եկ Լ․, Շամչի–Մելքոն և նրա հայերեն խաղերը, Ե․, 1958։ Կ․ Դուրգարյան


ՇԱՄՊԱՅՆ, Շ ա մ պ ա ն (Champagne), պատմական նահանգ Ֆրանսիայում, Սեն և Մառն գետերի ավագանում։ Գլխավոր քաղաքը՝ Տրուա։ Միջին դարերում Շ․ եղել է կոմսություն։ XII–XIII դդ․ հայտնի էր տոնավաճառներով։ Ֆրանսիայի թագավո րական կալվածքներին միանալուց (1284, իսկ վերջնականապես՝ 1361) հետո մինչև 1790-ը ունեցել է նահանգի ստատուս։ XVII դ․ վերջին Շ–ում առաջին անգամ կազմակերպվել է վւրվւրուն գինու՝ շամ՜ պայնի արտադրությունը։ Շ–ի ներկայիս տարածքում են գտնվում Արդեններ, Մառն, Վերին Մառն, մասամբ նաև էն, Սեն և Մառն, Իոն դեպարտամենտները։ Տա րածությունը 31,3 հզ․ կմ2 է, բն․ 1,8 մլն (1975)։ Կա մետաղամշակություն, մեքե նաշինություն, տեքստիլ, տրիկոտաժի, սննդի (հատկապեօ՝ վւրվւրուն գինու), Փայտամշակման U թղթի արդյունաբերու թյուն։ Գյուղատնտեսության մեջ գերա կշռում է հացահատիկի (ցորեն, գարի, եգիպտացորեն) մշակությունը և խաղողա գործությունը։ Զարգացած է անասնապա հությունը։


ՇԱՄՊԱՅՆ, խաղողի վւրվւրուն գինի։ Հեր մետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շ․ է կոչվում Ֆրան սիայի Շամպայն նահանգի անունով, որ տեղ առաջին անգամ XVII դ․ վերջին այն մշակվել է։ Երկրորդային խմորմամբ ած– խաթթու գազով հագեցման պրոցեսը կոչ վում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայ– նացումը կատարվում է 0,8 ւ տարողու թյամբ հերմետիկ փակված շշերում, հնաց վում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ ՍՍՀՄ–ում թո ղարկվում է «Սովետական շամպայն», որը պարունակում է 10,5–12,5 ծավ․ % սպիրտ։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0,3%), ամենաանապակ (0,8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։


ՇԱՄՊԻՆՅՈՆ (Agaricus), ագարիկոն, ագարիկոնազգիների կարգի գլխարկա վոր սնկերի ցեղ։ Գլխարկի տրամագիծը 3–25 սմ է, մերկ կամ թեփուկավոր, մսա լի, պինդ։ Հայտնի է Շ–ի մոտ 60 տեսակ, տարածված ամենուրեք, բացի Անտարկ– տիդայից։ Աճում են առավելապես ան տառային և մարգագետնային բուսահո– ղերում, այգիներում, բանջարանոցնե րում, ճանապարհների եզրերին, ջերմոց ներում։ 2 թունավոր տեսակներից բացի բոլորը ուտելի են։ Կան մշակովի տեսակ ներ․ առավել տարածված է երկ սպոր Շ․ (A․ bisporius), որն արժեքավոր սննդա մթերք է և աճեցվում է ավելի քան 30 երկրներում (ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտա– նիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Դանիա ևն)։ Շ․ պարունակում է մեծ քանակու թյամբ ջուր, օրգ․ և հանքային նյութեր։ Չոր նյութի հիմնական մասը կազմում են սպիտակուցները (մինչև 46,5%), որի պատճառով Շ․ սննդի մեջ օգտագործվում է ոչ թե բանջարեղենի, այլ մսի փոխարեն։ Հողի 1 гЯ-ից ստանում են մինչև 15 կգ Շ․։ Շ․ աճեցնելու փորձեր են կատարվել մոտ 300 տարի առաջ։ ԱՍՀՄ–ում Շ․ աճեց վում է բազմաթիվ արդ․ խոշոր կենտրոն ների (Մոսկվա, Լենինգրադ, Գորկի, Երե– վան ևն) արվարձաններում։ Շ․ սննդի մեջ օգտագործում են թարմ, չորացված և պա հածոյացված վիճակում։ Ջ․ ՄեւԻս–Խաչաարյաէւ


ՇԱՄՊՈԼՅՈՆ (Champollion) ժան Ֆրան– սուա (24․12․1790, Ֆիժակ, Ֆրանսիա – 4․3․1832, Փարիզ), ֆրանսիացի գիտնա կան, եգիպտագիտության հիմնադիրը։ Գրենոբլի (1807) և Ֆրանսիական (1830) ակադեմիաների անդամ, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։ Տիրապե ւոել է մի շարք հին լեզուների, այդ թվում՝ եգիպտերենին և եբրայերենին։ Ուսում նառության տարիներից զբաղվել է Եգիպ– ւոուփ հնագիտական արժեքների ուսում նասիրությամբ։ 1814-ին լույս է ընծայել «Եգիպտոսը փարավոնների օրոք» գիրքը։ Երկար տարիներ նվիրել է Ռոզեթյան արձանագրության ընթերցմանը և 1822-ին շարադրել հին եգիպտական գրի վերծան– ժ․ Ֆ․ Շամպոլյոն ման հիմնական սկզբունքները, որոշել նրա զարգացման հաջորդականությունը՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտա– կան։ 1828–30-ին ղեկավարել է Եգիպտոս ուղևորվող հնագիտական արշավախում– բը, աւստեղ հավաքել և պատճենահանել է մեծ քանակությամբ տեքստեր, հուշար ձաններ, պատկերներ, որոնք ետմահու լույս են տեսել «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձաններ» հրատարակությամբ։ 1831-ից ղեկավարել է Կոլեժ դը Ֆրանսի՝ հատկապես իր համար բացված եգիպտա գիտության ամբիոնը։ 1835–41-ին լույս է տեսել Շ–ի «Եգիպտերենի քերականու թյուն», 1841–43-ին՝ «Եգիպտերենի բա ռարան և հիերոգլիֆային գիր» աշխատու թյունները։ Երկ․ Precis du systeme hieroglyphique, P․, 1824; Monuments de l’Egypte et la Nubie, v․ 1–4, P․, 1835-45․ Գրկ․ Կ ն ր ա մ Կ․, Աստվածներ, դամբա րաններ, գիտնականներ, Ե․, 1979։ Наг- 11 e b e n H․, Champollion, sein Leben und sein Werk, Bd 1–2, B․, 1906; Pouipo- i n t Champollion et l’enigm egyptienne, P․, 1963․


ՇԱՄՈՒՏ, գյուղ ՀՍՍՀ Թումանյանի շրջա նում, Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան մասում, շրջկենտրոնից 21 կմ հարավ– արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակու թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, Շամուտ գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժ կայան։ Շ–ում պահպանվել է եկեղեցի (XYI1 դ․), շրջակայքում՝ ամրոց (XVII դ․), մատուռ (XVII դ․), գերեզմանոցներ (խաչ քարերով), գյուղատեղի (XIII–XVII դդ․)։


ՇԱՄՓՐՈՒԿՆԵՐ (Laniidae), ճնճդուկազգի– ների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 16–36 սմ է։ Կտուցը կարթաձև է, ոտքերը՝ ամուր, մատները զինված են սուր մագիլներով։ Պոչը երկար է, նեղ։ Լինում են մոխրա գույն, սպիտակ, սև գույնի, որոշ տեսակ ներ վառ գունավորված են։ Շատ տեսակ ներ իրենց զոհին շամվւրում են բույսերի