փշերին, որպեսզի հեշտությամբ պատա– ռոտեն այն (այստեղից «Շ․» անվանումը)։ Տարածված են Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Հս․ Ամերիկայում; Հս․ տե– սակները չվող են։ Ապրում են բաց, նոսր Սևաճակատ շամւիրոլկ ծառածածկ կամ թփապատ տարածքնե– րում։ Շ․ բնադրում են ծառերի և թփերի վրա, դնում 3–7 խայտաբղետ ձու։ Թխսում է էգը։ Երկու սեռերն էլ մասնակցում են սերնդի խնամքին։ Սնվում են միջատնե– րով, կրծողներով, մանր թռչունների ձա– գերով։ Հայտնի է Շ–ի 72 (ՍՍՀՄ–ում՝ 10, ՀՍՍՀ–ում՝ 4) տեսակ։
ՇԱՅԲԱՆՅԱՆՆԵՐ, Շայբանիներ, արաբական տոհմ, YH–X դարերում իշ– խել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Շ–ից Եզիդ իբն Մազիադը, Ասադը, Խա– լիդը, Մուհամմադը եղել են Արմինիայի ոստիկաններ։ IX դ․ 2-րդ կեսին Շ–ից Իսա իբն ալ Շայխը խալիֆա Մութամիդի ուղարկած թագը բերել է Աշոա Ա Բագրա– տոլնուն։ X դ․ սկզբին Շ․ կորցրին իրենց տիրույթները։ Շ–ի մի ճյուղը (Մազյադյաններ) 861 – 1027-ին իշխել է Շիրվանում։ Գրկ․ Տ և ր–Ղ U ո ն դ յ ա ն Ա․, Արաբական ամիրայությունները Բագրաաունյաց Հայաս– տանում, Ե․, 1965, էջ 51–58։ Ц․ Տնր–Ղեոնդյան
ՇԱՅԲՈՆ (Գասպարյան) Աշոա Գասպարի (26․1․1905, Թիֆլիս–15․1․1982, Երևան), հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիս– յան դպրոցը (1924), Մոսկվայի կինեմատո– գրաֆիայի ինստ–ը (1936)։ Դրականություն մուտք է գործել որպես բանաստեղծ։ Նրա «Դինամո նվագ», «Նաիրի քուչա», «Կար– միր քաղաքի շրջմոլիկը», «Կովկաս» բպ– նաստեղծությունների գրքույկները հրա– տարակվել են 1925-ին, Թիֆլիսում։ Այնու– հետև տպագրվել են «Լիրիկա» (1927) և «Հայրենական լիրիկա» (1944) ժողովա– ծուները։ Առաշին արձակ գործը «Զրա– հավոր գարուն» (1931) վիպակն է, որը պատկերում է կոլտնտեսային շարժման անցուդարձերը։ Հայ գրականության մեշ Շ․ գիտաֆանտաստիկ ժանրի հիմնադիրն է։ 1942-ին լույս է տեսել նրա այդ բնույթի անդրանիկ վեպը՝ «Գիշերային ծիածան»-ը, որին հաշորդել են «Մպիտակ ստվերների աշխարհում» (1951)» «Տիեզերական օվ– կիանոսի կապիտանները» (1955), «Երկիր մոլորակի գաղտնիքները» (I960) ծավա– լուն վեպերը։ 1965-ին լույս է տեսել Շ–ի «Սերունդ» իրապատում եռերգության առաջին վեպը՝ «Անսովոր պատմու– թյուն»^։ Շ․ հեղինակ է նաև «Թիկուն– քում» (1931), «Երջանիկ սերունդ» (1947), «Սուվորովականներ» (հեղինակակից՝ Հ․ Ղափլանյան, 1948) և այլ պիեսների։ Նրա սցենարով նկարահանվել է «Սևանի ձկնորսները» (1936) գեղարվեստական կի– նոնկարը։ ՇԱՅՆ Գրիգորի Աբրամովիչ (1892–1956), սովետական աստղաֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939-ից)։ Ավարտել է Դոր– պատի համալսարանը (1919)։ 1921–25-ին աշխատել է Պուլկովոյի աստղադիտարա– նում, 1925–52-ին՝ Ղրիմի աստղադիտա– րանում (1945–52-ին՝ դիրեկտոր)։ Հիմ– նական աշխատանքները վերաբերում են աստղային սպեկտրոսկոպիային և գա– զային միգամածություններին։ Վ․ Ա․ Ալ– բիցկու հետ որոշել է մոտ 800 աստղերի ճառագայթային արագությունները։ Հայտ– նաբերել է (Օ․ Սարուվեի հետ) վաղ սպեկտրային դասերի աստղերի արագ պտտման երևույթը (1928), աստղերի մըթ– նոլորտում C13 իզոտոպի մեծ պարունա– կությունը, մոտ 150 նոր միգամածություն– ներ։ Ուսումնասիրել էtնաև կրկնակի աստղերը, փոքր մոլորակները, ասու– պային հոսքերը, արևապսակը, հայտնա– բերել է նոր գիսավոր (Շ ա յ ն ի գիսա– վոր) և մի քանի տասնյակ սպեկտրային կրկնակի աստղեր։ ԱՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքա– նշանով։ ՇԱՆ, ազգային օկրուգ Բիրմայի կազմում։ Տարածությունը 158 հզ․ կմ2 է, բն․ 2640 հզ․ (1973), գլխավոր քաղաքը՝ Տաունջի։ Մշակում են բրինձ, կարտոֆիլ, թեյ, ցիտ– րուսային կուլտուրաներ։ Արդյունահանում են կապար, ցինկ, գորշ ածուխ։ Կա փայ– տամթերում, գունավոր մետալուրգիա, գյուղատնտ․ հումքի և վւայտանյութի մշա– կում։ ՇԱՆԲեՐԱՆ (Antirrhinum), ա ռ յ ու ծ ա– բերան, խլածաղկազգիների ընտանի– քի դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է Շ–ի շուրջ 40 տեսակ՝ տարած– ված Հյուսիսային կիսագնդում։ ՍՍՀՄ–ում աճում է 2 տեսակ, որից խոշոր Շ․ (A․ majus) մշակվում է նաև ՀՍՍՀ–ում։ Նշված տեսակը միամյա կամ բազմամյա խոտաբույս է, ցողունի բարձրությունը՝ 30–60 սմ։ Տերևները նշտարաձև են, ծա– ղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկա– կոթերով, կարմիր, դեղին կամ սպիտակ։ Սերմերը ձվաձև են, կնճռոտ։ Պարտեզա– գործության մեջ օգտագործվում են հատ– կապես խոշոր և վառ ծաղիկներ ունեցող տարատեսակները, գաճաճները՝ ծաղկա– թմբերի գազոնների, ծաղկազարդման հա– մար։ Լայնորեն կիրառվում է նաև գենե– տիկական հետազոտություններում։ Ա․ Բարսհղյան
ՇԱՆԴՈհՆ, թերակղզի Արևելյան Չինաս– տանում։ 350 կմ մտնում է Դեղին ծովի մեջ։ Մակերևույթը լեռնոտ է, ափերը կտրտված են ծոցերով։ Բարձրությունը մինչև 923 U է։ Լեռները ծածկված են թփուտներով։ Ափամերձ և միջլեռնային հարթավայրերը խիտ են բնակեցված։ Կան ցորենի, գետնանուշի, ծխախոտի ցանքա– տարածություններ, մրգատու այգիներ։ Շ–ում են Ցինդաո, Ցանտայ, Վեյհայ նա– վահանգիստները ։ՇԱՆԴՈհՆ, նահանգ Արևելյան Չինաստա– նում, Դեղին ծովի ափին։ Տարածությու– նը 150 հզ․ կմ2 է, բն․ 58 մլն (1975), վար– Ա․ Գ․ Շայբոն Դ․ Ա․ Շայն չական կենտրոնը՝ Ցզինան։ Ռելիեֆը բլրապատ հարթավայր է, բացառությամբ տարածքի այն մասի, որն զբաղեցված է Շանդունյան լեռներով։ Կլիման բարե– խառն է, մուսսոնային։ Ցզինանում հուն– վարի միջին ջերմաստիճանը –1,6°C է, հուլիսինը՝ 28,2°C, Ցինդաոյում՝ – 1,3°C և 23,6°C, տարեկան տեղումները՝ 600– 700 մմ, լեռներում՝ մինչև 1000 մմ՝․ Գետա– յին ցանցը խիտ է։ Խոշոր գետը Հուանհեն է։ Դունպինհու և Դուշանհու լճերը միացած են Մեծ ջրանցքի համակարգին։ Շ․ տըն– տեսապես զարգացած նահանգ է, ՉԺՀ–ի կարևոր ինդուստրիալ շրջանը։ Տալիս է երկրի արդ․ համախառն արտադրանքի 5,5%-ը (1971)։ Զարգացած է լեռնահան– քային (քարածխի, նավթի, երկաթի, բոք– սիտների, գրաֆիտի, աղի արդյունահա– նություն), քիմ․, տեքստիլ, ճենապակու– հախճապակու և սննդի արդյունաբերու– թյունը, մետալուրգիան։ Զարգանում է նավթավերամշակման արդյունաբերու– թյունը։ Սև և գունավոր մետալուրգիական խոշոր գործարաններ կան Ցզինանում և Ցինդաոյում։ Մեքենաշինությունն ունի բազմաճյուղ կառուցվածք (լոկոմոտիվնե– րի, վագոնների, ներքին այրման շարժիչ– ների, հաստոցների, էլեկտրասարքավո– րումների, տեքստիլ և գյուղատնտ․ մե– քենաների արտադրություն, նավաշինու– թյուն, նավանորոգում)։ Արդ․ խոշոր կենտ– րոններ են Ցզինանը, Ցինդաոն, Բոշանը։ Շ․ նաև գյուղատնտ․ կարևոր շրջան է։ Մշակում են ցորեն, սոյա, կորեկ, բրինձ, չինական կորեկ, եգիպտացորեն, բամբա– կենի, գետնանուշ ևն։ Զբաղվում են պտղա– բուծությամբ և այգեգործությամբ։ Զար– գացած է ձկնորսությունը և ծովային ար– դյունագործությունը։ ՇԱՆԹ Լևոն (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան․ 1869, Կ․ Պոլիս – 29․11․1951, Բեյրութ), հայ գրող, մանկավարժ, հասարակական գոր– ծիչ։ Ծնվել է գորգի վաճառականի ընտա– նիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողնե– րից։ Նախնական կրթությունն սաացել է Կ․ Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884– 1891-ին սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892–99-ին ուսանել Լայպ– ցիգի, Ենայի, Մյունխենի (Գերմանիա) համալսարաններում՝ խորանալով ման– կավարժության և հոգեբանության մեջ։ 1899-ին վերադարձել է Անդրկովկաս, ավե– լի քան տասը տարի դասավանդել Թիֆ– լիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թե– մական դպրոցներում։ Թիֆլիսում մաս– նակցել է «Վերնատուն» գրական միավոր– ման հավաքույթներին, սերտ կապերի