Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/449

Այս էջը սրբագրված չէ

մեջ եղել Հ․ Թամանյանի, Ղ․ Աղայանի, Ա․ Իսահակյանի, Դ․ Դեմիրճյտնի և ուրիշ– ների հեա։ «Վերնատունը» կարևոր նշա– նակություն է ունեցել Շ–ի գրական ըմ– բըռնումների և ստեղծագործական որո– նումների համար։ Հ․ Թամանյանի և Ս․ Լիսիցյանի հետ կազմել ու հրատարա– կել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասա– գիրքը։ 1911-ին անցել է Կ․ Պոլիս, դասա– վանդել Կեդրոնական և էսայան վարժա– րաններում։ 1915-ից ապրել է Եվրոպա– յում, 1919-ին վերադարձել է Անդրկովկաս։ Շ․ եղել է դաշնակցություն կուսակցու– թյան անդամ։ 1920-ի ամռանը գլխավորել է Սովետական Ռուսաստանի հետ բանակ– ցելու համար Մոսկվա ուղևորված Հայաս– տանի բուրժ․ հանրապետության պատվի– րակությունը, որը սխալ կերպով ու անհե– ռատեսորեն մերժել է բարեկամության պայմանագիր կնքելու սովետական կա– ռավարության առաջարկը։ 1921-ից ապրել է արտասահմանյան տարբեր երկրներում (Իրան, Ֆրանսիա, Եգիպտոս)՝ զբաղվելով ուսուցչությամբ և գրական աշխատանքով։ 1929-ից տեղափոխվել է Բեյրութ։ Շ–ի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890-ական թթ․ հրատա– րակել է բանաստեղծություններ և «Լե– րան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարա– կան հիմքը կյանքի և իդեալի հակադրու– թյան, պատրանքի և երազային սիրո գե– ղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», 1891, «Երազ օրեր», 1894, «Դուրսեցինե– րը», 1895, «Վերժին», 1897, «Դարձը», 1897, «Դերասանուհին», 1899)։ Դրանցում, ինչպես նաև ավելի ուշ գրած «Կինը» (1912) վիպակում, արծարծել է սիրո և աշխատան– քի, հասարակական պարտքի և անձնա– կան ձգտումների հակադրության հար– ցեր։ Շ–ի արձակը հարուստ է հոգեբանա– կան նրբերանգներով, քնարական ջեր– մությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։ Սակայն Շ–ի ստեղծագործության նշա– նակությունը հայ գրականության և մշա– կույթի պատմության մեջ կապվում է, ամե– նից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1905–06), «ճամբուն վրա» (1909) դրա– մաները շոշափում են անհատի և հասա– րակության փոխհարաբերության, ազգա– յին–ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909, հրտ․ 1912), «Կայսրը» (1916), «Շղթայվածը» (1921), «Ինկած բերդի իշխանուհին» (1923), «Օշին Պայլ» (1932) պատմ․ դրամաները իրենց նյութով կապված են հայ միջնադարի տար– բեր ժամանակաշրջանների, իսկ «Կայս– րը»՝ բյուզանդ․ պատմության հետ։ Սա– կայն, ընդհանուր առմամբ, պատմ․ մի– ջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինա– կի համար էական խնդիր չէ։ Պատմ․ դեպ– քերն ու անունները սոսկ պայմանական ֆոն են, որի միջոցով փաստորեն արծարծ– վում են ժամանակակից սոցիալ–հոգեբա– նական խնդիրներ։ Շ–ի պատմական դրամաները, հատկա– պես «Հին աստվածներ»-ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմու– Լ․ Շանթ թյան մեջ սիմվոչիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռա– բար զարգացնելու, կյանքն իբրև մի հա– վերժական և անիմաստ շրջապտույտ դի– տելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթա– տեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ Շ–ի պատմ․ դրամաներում արտա– հայտվել են նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղա– փարներ։ «Հին աստվածներ» դրամայում, որը Շ–ի գլուխգործոցն է, գեղարվեստա– կան մեծ ուժով բարձրացվել են աշխար– հիկ և հոգևոր սկզբունքների հավերժա– կան հակադրության, անհատի զգացմունք– ների և գործողության ազատության, ազ– գային կյանքի վերածնման ուղիների հար– ցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուր– ջը 1910-ական թթ․ Անդրկովկասում և Կ․ Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916-ին «Հին աստվածներ»-ը ռուս, թարգմանու– թյամբ (1912) տպագրվել է Մ․ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողո– ված ու»-ում։ Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի» (1945) հոգեբանական վեպը։ Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր (օգտագործվել են սփյուռ– քի հայկ․ դպրոցներում), գրականագիտա– կան, բանահյուսական, մանկավարժա– կան, գիտահոգեբանական, պատմագի– տական բնույթի մի շարք աշխատություն– ներ։ Թարգմանել է Մ․ Լերմոնտովի «Մծի– րի» (1891) պոեմը, է․ Վոյնիչի«Բոռ» (1906) վեպը, Հ․ Իբսենի «ժողովրդի թշնամին» (1968) դրաման։ Երկ․ Երկեր, հ․ 1–9, Բեյրութ, 1946–52։ Ընտիր երկեր, Ե․, 1968։ Գրկ․ Գրական ասուլիսներ․ Ա) Լեոն Շանթի «Հին աստվածները», ԿՊ, 1913։3 և ր ա և ր– յ ա ն Ա․, Լեոն Շանթ․ Սեռի և դասալքության երգիչը․ Վաղ–պատ, 1913; Սարգսյան lv․t Լեոն Շանթ, Ե․, 1930։ Վաղարշյան Վ․, Ընկերներս, բարեկամներս և ես, Ե․, 1959։ Տ ն ր–lv աչատրյան Ա․, Մատենագիտու– թյուն Լևոն Շանթի, Բեյրոէթ, 1969։ Հայ նոր գրականության պատմություն, հ․ 5, Ե․, 1979; Հախվերդյան Լ․, Հայ թատրոնի պատ– մություն» Ե․, 1980։ է, Ջրբաշյան «ՇԱՆԹ», գրական, հասարակական ամսա– թերթ։ Լույս է տեսել 1910-ին, Բոստոնում (5 համար)։ Հիմնադիր–խմբագիր՝ Շ․ Նա– թաչի։ Նպատակն էր պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել բուրժ․ անար– դարության դեմ; Անդրադարձել է ամերի– կյան և միջազգային բանվորական շար– ժումներին, <Մոցիալիստական լուրեր» կայուն բաժնում տպագրել տեղեկություն– ներ գործադուլների, Եվրոպայի սոցիա– լիստական կուսակցությունների վերա– բերյալ։ Գրական բաժնում տեղ են գտել երիտասարդ գրողների գործերը, ինչպես նաև նմուշներ ռուս և արևմտաեվրոպա– կան հեղինակների ստեղծագործություն– ներից։ Գ․ Գույոէմջյան «ՇԱՆԹ», գրական–գեղարվեստական կի– սամսյա, ապա՝ շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1911–15, 1918–19-ին, Կ․ Պոլսում։ Անդրադարձել է ժամանակի գրա– կան կյանքին, տպագրել Դ․ Վարուժանի, Վ․ Թեքեյանի, Ռ․ Սևակի, Զ․ Գալեմքար– յանի, Ե․Օտյանի, Ե․ Արմենի, Հ․ Ալփիարի, Հ․ Աիրունու, Երուխանի և ուրիշների գե– ղարվեստական ստեղծագործություններն ու գրականագիտական–բ տնասիրական աշխատանքները։ Արժեքավոր են «Շ․»-ում տեղ գտած Ա․ Ղազիկյանի լեզվաբանության վերաբեր– յալ հոդվածները։ Հանդեսը ներկայաց– րել է նաև համաշխարհային գրականու– թյան դասականներին, թարգմանաբար ծանոթացրել նրանց գործերին։ Հրատա– րակել է նյութեր ճարտարապետության, երաժշտության, գեղանկարչության վերա– բերյալ։ մ, Ադանաւյան․ Շ ԱՆ ԹԱՊ ԱՇ ՏՊ ԱՆ ՈՒԹՅՈՒՆ, միջոցա– ռումների և տեխնիկական միջոցների հա– մալիր՝ արդյունաբերական և քաղաքա– ցիական (այդ թվում նաև բնակելի) կա– ռույցները կայծակի հարվածից առաջա– ցող վնասումներից պաշտպանելոլ համար։ Շ–յան համար կիրառում են պաշտպանվող օբյեկտի նկատմամբ բարձր դիրքում տե– ղադրվող ձողավոր կամ մետաղաճոպա– նային շանթարգեչներ (տես Հողանցում)։ Շ–յան նպատակով շենքում եղած բոլոր մետաղական կոնստրուկցիաները և խո– ղովակները հուսալիորեն միացնում և հողանցում են։ Բաշխման և կայանային այլ հարմարանքների Շ․ կատարվում է պարպիչների և ոեչեային պաշտպանու– թյան միջոցով, որը գերլարումների դեպ– քում անջատում է գիծը։ Էլեկտրամատա– կարարման ընդհատումներից խուսափե– լու համար օգտվում են ավտոմատ կրկնա– կի միացման համակարգից;

ՇԱՆԹԱՐԳԵԼ, շենքերը, արդյունաբերա– կան, տրանսպորտային, գյուղատնտեսա– կան և այլ կառույցները կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից պաշտպանող հարմարանք։ Բաղկացած է պաշտպանվող օբյեկտից բարձր տեղակայվող և կայծա– կի հարվածն ընդունող մետաղական ձո– ղից կամ մետաղաճոպանից, ինչպես նաև հուսալի հողանցումից՝ 10 օհմ կարգի ընդհանուր դիմադրությամբ։ Պաշտպանա– կան գոտու չափերը կախված են Շ–ների բարձրությունից, փոխադարձ դիրքից, մըթ– նոլորտային պայմաններից և տեղանքի ռելիեֆից։

ՇԱՆԻԴԱՐ, քարեդարյան հնավայր–քա– րայր Հայկական լեռնաշխարհի հարավ– արևելյան մասում, Տավրոս և Զագրոս լեռնաշղթաների միացման վայրում, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում (Ռևանդուզ քաղաքից ՀՕ կմ հյուսիս–արև– մուտք)։ 1951–60-ին պեղել է Կոլումբիա–