Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/453

Այս էջը սրբագրված չէ

Տապինգարահիսարցի հայ մարտիկներ տաժանակիր աշխատանք կատարողներ, ապա բոլորին կոտորեցին։ Թուրք, իշխա նության ներկայացուցիչները բռնագրա վում էին հայերի խանութները, խլում նը– րանց ունեցվածքը, ապրուստը։ Իսկ 1915-ի մայիսից սկսվեցին զանգվածային ձերբա կալություններն ու սպանությունները։ Թուրքերով, չերքեզներով ու քրդերով շրջապատված քաղաքի հայության վի ճակն օրավուր ծանրանում էր։ Շրջակա հայկ․ գյուղերում մերձռազմաճակատա– յին թուրք․ 10-հազարանոց բանակը և բանտից ազատված հանցագործ Քել–Հա– սանի հրոսակախմբերը զբաղված էին կողոպուտով ու սպանություններով։ Նախապատրաստվելով հարձակման, թուրք, ոստիկաններն ու ասկյարները 1915-ի հունիսի 2-ին շրջապատեցին քա ղաքի հայկ․ թաղամասը և ոչնչացրին շուրջ 400 մարդ։ Իմանալով տեղահանու թյան հրամանի մասին, հայերն անցան ինքնապաշտպանության, որն սկզբում կրում էր տարերային բնույթ (ամեն մեկն ամրացնում էր իր տունը), բայց շուտով դարձավ համընդհանուր ու կազմակերպ ված։ Հայերն սկսեցին ամրացնել իրենց թաղամասը, կառուցել պատնեշներ, կազ մավորել ու դասավորել մարտական ուժե րը։ Պաշտպանության գործը գլխավորում էր Ղուկաս Դեովւեթյանը («Ղոլկաս աղ բար»)։ Աչքի ընկան Ավագ Տյուրիկյանը, Դարեգին Կարմիրյանը, Շապուհ Օզանյա– նը, Իսրայել Օզանը, Դասպար Ղուկաս– յանը, Վահան Հյուսիսյանը, Հմայակ Կա– րագյոզյանը և ուրիշներ։ Առաջին իսկ օրերին թեժ մարտեր տեղի ունեցան։ Նախահարձակ թուրք, հրոսա կախմբերին հայերն արժանի հակահար ված տվեցին։ Բայց երբ թուրք, թնդանոթ ների ռմբակոծումից հրդեհվեցին հայկ․ թաղամասի հիմնականում Փայտաշեն տները, հայերի վիճակը վատացավ։ Մի քանի օրում հրո ճարակ դարձավ ու ավեր վեց ավելի քան 3 հգ․ տուն։ Հայերը (ավելի քան 5 հզ․ մարդ, հիմնականում կանայք ու երեխաներ) հարկադրված էին թողնել իրենց մոխրացած թաղամասը U մարտե րով նահանջել Շապին–Դարահիսարի հինավուրց բերդը, որը գտնվում էր մեր ձակա լեռան գագաթին։ Հաջողվեց տա նել նաև որոշ չավւով պարեն, անասուն ներ, եղած զինամթերքը։ Մտեղծվեց բեր դի պաշտպանությունը ղեկավարող զինվ․ խորհուրդը՝ Ղ․ Դեովլեթյանի գլխավորու թյամբ։ Ապա կազմվեցին 5–25 հոգանոց մարտական խմբեր, որոնք պետք է պաշտ– պանեին բերդն ու նրա մատույցների կա րևորագույն կետերը։ Ողջ բնակչությունը գործի անցնելով՝ ամրացրեց բերդի շրջա պարիսպը, որը դարձավ պաշտպանության առաջին գիծը։ Ռազմիկ կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավա րար։ Պահանջվում էր խնայողաբար ծախ սել պարենն ու ռազմամթերքը։ Պարենա վորումը կարգավորելու համար ստեղծվեց հատուկ հանձնաժողով։ Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստա նալով համալրում և թնդանոթներ, գերմ․ սպաների ուղեկցությամբ գնդակոծեցին բերդը։ Սեբաստիայի վալի, կատաղի իթ– թիհաթական Մուամմերը բանագնացի մի ջոցով հայերից պահանջեց հանձնվել՝ խոստանալով «ներում շնորհել նրանց»։ Այդ առաջարկը նախօրոք մշակված դա վադրություն էր՝ հայերին զինաթափ անե լու և ոչնչացնելու համար։ Ուստի հայերը որոշեցին շարունակել ինքնապաշտպանու թյունը՝ ասելով․ «Մեռնելու երկու ձև կա, պատվավոր և անպատիվ․ թո՝ղ աշխարհը ըսե, թե շաբինգարահիսարցիք պատվով մեռան»։ Թնդանոթային սաստիկ ռմբակոծու թյամբ ուղեկցվող թուրք, գրոհը դարձյալ կասեցվեց։ 3 օր անց վալին նորից հայերին հանձնվելու պահանջ ներկայացրեց։ Մեր ժում ստանալով՝ նա ձեռնարկեց ավելի կատաղի հարձակում (20 հզ․ հոգով)։ Հայերը շարունակեցին համառորեն դի– մադրել և ետ մղել թշնամուն։ Թուրք, մի ջոկատի (մոտ 70 հոգի) հաջողվեց ժայռը մագլցելով հասնել բերդ և որոշ խուճապ առաջացնել պաշտպանների շարքերում։ Մակայն հայերը շուտով կարողացան ոչնչացնել նրանց։ Այդ հաղթանակը, որի մեջ աչքի ընկավ նաև 14-ամյա խիզախ Հմայակ Թևեքելյանը, ոգևորեց հայերին։ Բայց նրանց դրությունը օրավուր ծանրա նում էր, որովհետև սպառվում էին պարե նը, զինամթերքը, ջուրը։ Այդ անհուսալի վիճակում որոշվում է մարտիկների գի շերային հարձակումով ճեղքել թշնամու պաշտպանական գիծը և դուրս գալ հարե– վան շրջանները՝ հնարավոր օգնություն ստանալու, թուրքերի վրա ճնշում գործա– դրելոլ և բերդում գտնվողներին փրկելու հույսով։ Որոշ զոհերի գնով հայ մարտիկ ները հունիսի 25-ին դուրս եկան մահվան օղակից։ Բերդում մնացածները թշնամուն հանձնվելու փոխարեն գերադասեցին թույն ընդունել։ Չնայած հաջորդ օրերի լռությանը, թուրքերը չէին համարձակվում մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտ պանության 27-րդ օրը) ներխուժեցին բերդ, այնտեղ բազմաթիվ թունավորվածների հետ հանդիպեցին դեռևս կենդանի երե խաների, կանանց ու ծերերի, որոնց գա զանաբար կոտորեցին։ Այդ պահին ան գամ, ով կարող էր, դիմադրում էր, իսկ երբ խոշտանգված մի հայ երիտասարդի տարան ժայռից նետելու, նա կարողացավ մի ոճրագործ թուրքի իր հետ գլորել ան դունդը։ Բերդից հեռացածները թեև չկարո ղացան օգնություն կազմակերպել, բայց տարբեր վայրերում նրանք շարունակե ցին պայքարը։ Ուժեղ մարտեր տեղի ունեցան նաև Շապին–Դարահիսարի դաշտային մի քա նի հայաբնակ գյուղերում։ Հատկապես պետք է նշել Բուրգի ինքնապաշտպանու թյունը։ Թուրք ասկյարներն ու չեթեները գյուղերում սրախողխող էին անում մարդ կանց։ Կռիվը խիստ անհավասար էր, և թվով գերակշռող թուրքերը բնաջնջեցին գյուղի հայ բնակչությանը։ Շ–Դ․ հ․ թուրք, ոճրագործությունների դեմ հայ ժողովրդի մղած ինքնապաշտպա– նական կռիվների փառավոր դրվագներից Գրկ ․ Տ և ր–Հ արոէթյունյան Հ․, Շա պին–Դարահիսարի ապստամբությունը, Թ․, 1917; Բարբի Հ․, Սարսափի երկրին մեջ։ Նահատակ Հայաստան, ԿՊ, 1919։ Հ ա յ կ ա զ Ա ր ա մ, Շապին Գարահիսար ու իր հերո սամարտը, Նյու Չորք, 1957։ Ա ր զ ու մ ա ն– յան Մ․, Հայաստան․ 1914 –1917, Ե․, 1969։ Պատրիկ Առաքել, Պատմագիրք–հու– շամատյան Սեբտաոիո և գավառի հայու թյան, հ․ 1, Բեյրութ, 1974։ Մ* ԱրզրւմանյաԱ


ՇԱՊԻՏՈ (ֆրանս․ chapiteau, բառացի՝ խոյակ, գդակ), շրջիկ կրկեսային ներկա յացումների համար նախատեսված շինու թյուն (հավաքովի)։ Սովորաբար Շ․ բարձր կայմերից ամրակներով դեպի կողային հենակները ձգված բրեզենտե գմբեթաձև վրան է։ Ներսում հանդիսատեսների տե ղերն են, տեխ․ անհրաժեշտ հարմարանք ները, անդրկուլիսյան մասը։ Շ–ները երե– վան են եկել XIX դ․ 30-ական թթ․ (Ամառա յին կրկեսը Ելիսեյան դաշտերում, Փա– րիզ)։ Մեծ տարածում են գտել ԱՄՆ–ում, ապա՝ այլ երկրներում։ Ռուսաստանում առաջին Շ․ տեղադրվել է Մոսկվայի Նես– կուչնի այգում (1830)։ Բոլոր կապիտալիս տական երկրներում Շ–ի տարբեր տեսակ ները համարվում են կրկեսային շինու թյունների համարյա միակ ձևը։ ՍՍՀՄ–ում Շ–ների ընդարձակ ցանցը գործում է մշտա կանին զուգահեռ։


ՇԱՊՈՇՆԻԿՈՎ Բորիս Միխայլովիչ (1882– 1945), սովետական ռազմական գործիչ և տեսաբան։ Մովետական Միության մար շալ (1940), պրոֆեսոր (1935)։ ՍՄԿԿ ան դամ 1930-ից։ Ավարտել է Մոսկվայի ռազմ, ուսումնարանը (1903) և Դլխավոր շտաբի ակադեմիան (1910)։ Մասնակցել է առա ջին համաշխարհային պատերազմին (1914–18)։ 1918-ին կամավոր մտել է կարմիր բանակ, տարբեր պաշտոններ է վարել շտաբներում։ Քաղաքացիական պատերազմից հետո, 1921–25-ին, եղել է ԲԴԿԲ–ի շտաբի պետի 1–ին օգնական, 1925–28-ին՝ Լենինգրադյան (նաև 1935– 1937-ին) և Մոսկովյան, 1931–32-ին4 Մերձվոլգյան ռազմ, օկրուգների զորքերի հրամանատար, 1928–31-ին՝ ԲԴԿԲ շտա բի պետ, 1937–40-ին՝ Դլխավոր շտաբի պետ և Պաշտպանության ժողկոմի տեղա կալ (նաև 1941-ին)։ 1941–45-ի Հայրե նական մեծ պատերազմի ժամանակ, 1941-ի հուլիսից 1942-ի մայիսը եղել է Դլխավոր (շտաբի պետ, 1942–43-ին Պաշտ պանության ժողկոմի տեղակալ, 1943– 1945-ին՝ Դլխավոր շտաբի ռազմ, ակա դեմիայի պետ։ Շ․ շատ գործ է կատարել կարմիր բանակի ամրապնդման և կատա րելագործման, սովետական ռազմ, ուս մունքի զարգացման ուղղությամբ։ Ամփո– փելով 1918–20-ի քաղաքացիական պա տերազմի փորձը՝ գրել է «Հեծելազոր» (1923), «Վիսլայի վրա» (1924) երկերը։ «Բանակի ուղեղը» (հ․ 1–3, 1927–29)