Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/461

Այս էջը սրբագրված չէ

լավ պահպանվածներն են ու իրենց ելևէջա– յին կազմով գյուղական երգի ոճին առա– վել հարազատը)։ Դրանցից են, օրինակ, Մեսրոպ Մաշտոցի Ապաշխարության ջեր– մաշունչ Շ–ներից մի քանիսը («Անկանիմ առաջի քո» ևն); Ներվանկային եղանակավորում պարունակող Շ՜ների երաժշա․ ձևը, ավելի խոր հիմք ունենա՝ լով, կարելի է բնութագրել երգ տերմինով։ Սրանք երաժշտ․ պարզ պարբերույթից մինչև ավարտուն երկմաս–եռամաս կա– ռուցվածք ունեն, պարունակում են ձայ– նակարգից շեղումներ, այստեղ, ընղհա– նուր արտահայտչության մեջ, խոսքն ու մեղեդին հավասարազոր են։ Պարզ օրի– նակներից է Կոմիտաս կաթողիկոսի Հռիփ– սիմյանց «Անձինք նուիրեալք»-ը, ավելի զարգացած տեսակը՝ դրա հետ ելևէջային որոշ խնամիություն պահպանող՝ Ներսես Շնորհալու Վարդանանց շարականի «Նո– րահրաշ պսակաւոր» բաժինը, որ դասա– կան երկմաս–երգային կառուցվածք ունի, յուրաքանչյուր մասի ներածական ֆրա– զում պարունակելով նաև մի փոքր, բայց լավ իմաստավորված յուբիլիացիոն զար– գացում, ունի տարբեր ձայնակարգերի գունեղ հակադրում և ընդհանրապես առանձնանում է անմիջական խոր հուզա– կանությամբ։ Ծորուն Շ–ները (և մա– նավանդ ստեղի ձայնակարգերին պատկա– նողները) պարունակում են լադա–ելևէջա– յին ընդարձակ զարգացում և առատ յու– բիլիացիա, ռիթմը խիստ բազմազան է, մետրը միանգամայն ազատ, հորինվածքը իմպրովիզացիայի բնույթ ունի։ Սրանցում առկա են ժող․ գործիքային երաժշտության ելևէջային տարրեր, երաժշտական արտա– հայտչությունը սովորաբար գերիշխում է խոսքայինին։ Բնորոշ օրինակներից են՝ Դողթն գավառի իյոսրով իշխանի որդի, մարտիրոսացած Վահան Դողթնեցուն (VIII դ․) նվիրված ծավալուն ողբ–շարա– կանը («Զարմանալի է ինձ») և դարձյալ Ներսես Շնորհալու «Ողորմութեանց բաշ– խող» աղաչական բնույթի շարականը, որի մեղեդիում հնչում է նշանավոր «Կը– ռունկ ուստի՜ կուգաս» տաղից ծանոթ մի դարձվածք (տաղի ավարտը)։ Կան սաղ– մոսերգական ու զարգացած մեղեդայնու– թյուն ունեցող Շ–ների բազմազան միջին ու խառն տեսակներ ևս։ Անկախ մեղեդիա– կան կերտվածքից, ձևից ու բովանդակու– թյունից, Շ–ները կատարվում են ազատ չափով, որպես կանոն՝ պարզ կամ կըրկ– նակի վոկալ ձայնառության ուղեկցու– թյամբ։ Ընդհանուր առմամբ, իրենց լավագույն նմուշներով (եթե մի կողմ թողնենք գոյու– թյուն ունեցած եղանակների սխեմատիկ կրկնությունները) Շ–ները՝ նրանցում դըր– սևորված երաժշտ․ մտածելակերպի հըս– տ ակութ յան, ընդհանուր պարզության ու բազմաբովանդակության շնորհիվ օժտ– ված են գեղարվեստական ակնառու ար– ժանիքներով։ Միաժամանակ, դրանք հայ միջնադարյան պրոֆեսիոնալ մոնոդիկ երաժշտության մեջ գործադրված արտա– հայտչամիջոցների ու կոմպոզիցիոն հնար– ների մի յուրատեսակ անթոլոգիա են, տեսականորեն (քանի որ հորինված են, այնուամենայնիվ, որոշակի կանոններով) և գործնականորեն արտացոլում են այդ արվեստի զարգացման Y–XY դդ․ ըն– թացքը, հաստատում հայ հոգևոր երաժըշ– տության և՝ անմիջական, ևք միջնորդավոր– ված կապը բուն ժող․ ստեղծագործության հետ, դրանց ոճական հիմքերի նույնու– թյունը։ Շ–ների եղանակները միջնադար– յան հայ հոգևոր երաժշտության ազգային ոճի հիմնական կրողներն են․ մեծ է դրանց կշիռը նաև ընդհանուր արլ․ քրիստոնեա– կան եկեղեցական հիմներգության մեջ։ Շ–ների ամբողջական ուսումնասիրու– թյունը (նրանց լիակատար վավերականու– թյունը երևան բերելը և ըստ այդմ՝ պատ– մագեղագիտական սպառիչ բնութա– գրումն ու արժեքավորումը) սերտորեն կապված է խազագրության դեռևս չլուծ– ված պրոբլեմի հետ։ Սակայն, լինելով (այս կամ այն ճշգրտությամբ) թվագրված ստեղծագործություններ, դրանց հետա– զոտությունը արդեն այժմ էլ շատ բանով նպաստել է հայ միջնադարյան երաժշտ․ արվեստի (ներառյալ նաև բուն ժող․ երա– ժըշտության տարբեր ճյուղերի) ուսում– նասիրությանը, դրա զարգացման ընդ– հանուր պրոցեսի և առանձին պատմա– շրջանների առանձնահատկությունների պարզաբանմանը։ Ռ․ Աթայան Գրկ․ Ավետիքյան Գ․, Բացատրու– թիւև շարականաց․․․, Վնւո․, 1814։ Ա մ ա տ ու– ն ի Ս․, Հին և նոր պարականոն կամ անվա– վեր շարականներ, Վաղ–պատ, 1911։ Շարա– կան հոգևոր երգոց, Երուսաղեմ, 1936։ Կ ո– մ ի տ ա ս, Հայ գեղջուկ երաժշտություն, Փարիզ, 1938, էջ 59–60։ Ն ու յ ն ի, Հոդված– ներ և ոաումնսաիրություններ, Ե․, 1941։ Աթայան Ռ․, Հայկական խազային նո– տագրությունը, Ե․, 1959։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968, էջ 526-563։ Թ ա հ մ ի զ– յ ա ն Ն․, Ներսես Շնորհաւին երգահան և երաժիշտ, Ե․է 1973։ Հակոբյան Գ․, Շա– րականների ժանրը հայ միջնադարյան գրա– կանության մեջ (Y–XY դդ․)» Ե․, 1980։ Шара- кан, богослужебные каноны и песни армян– ской восточной церкви, пер․ с древнеармян– ского М- Эмин, М․, 1914; Кушнарев X-, Вопросы истории и теории армянской моно- дическоймузыки, JI-, 1958; Т агмизянН․, Теория музыки в древней Армении, Е․, 1977; Neve F․, L’Armenie chretienne et sa litteratufe, Louvain, 1886; T e r-M i k а ё- 1 i a n N-, Das armenische hymnarium, Lpz․, 1905; A t a i a a R․, Les chants des maitres Arm Aniens du moyen, £ge, «Mtisica anti qua»-, IV, Bydgoszcz, Polska, 1975․

ՇԱՐԱԿՆՈՑ, շարականների ժողովածու։ Կարգավորման ու հարստացման գործում խոշոր դեր ունի Xthfiubu Շնորհաւին։ Մեգ են հասել բազմաթիվ ձեռագիր Շ–ներ, XIV դ․ Շարակնոց (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ ji 1595) որոնցում երգերը դասավորված են ըստ եկեղեցական տարեկան տոների կամ ըսա ձայնեղանակների («Ձայնքաղ Շարական– ներ»)։ Լրիվ վիճակում պահպանված խա– զերով գրված ձեռագիր Շ–ներից հնագույ– նը թվագրվում է XIII դ․։ Առաջին անգամ խազերով գրված Շ․ տպագրվել է 1664-ին, Ամստերդամում, նոր հայկ․ նոտագրու– թյամբ՝ 1875-ին, Վաղարշապատում (կազմ․ Ն․ Թաշճյան), եվրոպական նոտագրու– թյամբ՝ 1954–76-ին, Վենետիկում (խազա– գրող՝ Ղ․ Տայյան)։ Տես նաև Շարական։ Գ․ Աք գար յան

ՇԱՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, նախադասության անդամների և բարդ նախադասության բաղադրիչների կապակցության եղանակ, որը բնորոշվում է կապակցության բառա– կան և ձևաբանական միջոցների բացա– կայությամբ։ Կոչվում է նաև անշաղկապ կապակցություն։ Շ․ հատուկ է առանձնա– պես բարդ նախադասություններին։ Շ–յամբ կարող են կապակցվել և՝ բարդ համադասական, և՝ բարդ ստորադասա– կան նախադասությունների բաղադրիչնե– րը, որոնց միջև եղած հարաբերություննե– րի բնույթը որոշվում և դրանց կապակցու– թյունը իրականացվում է հնչերանգի, շա– րադասության, բայ–ստորոգյալների ժա– մանակների հաջորդականության, բարդ նախադասության բառային կազմի իմաս– տային կառուցվածքի օգնությամբ («Աշուն Է, օրերը ցրտել են», «Գյուղ կանգնի, գե– րան կկոտրի»)։ Բարդ նախադասություն– ների անշաղկապ կապակցությունը հա– տուկ է առանձնապես բանավոր խոսքին, առածներին, ասացվածքներին։ Շ–յամբ կարող են կապակցվել նաև նախադասու– թյան4 երկուսից ավելի բազմակի անդամ– ները, բացի վերջինից, որը միանում է շաղկապով (օրինակ՝ Աշոտը, Արամը և Անահիտը գնացին)։ Այս դեպքում կապակ– ցությունը իրականացվում է թվարկման հնչերանգով և շարադասությամբ (բազ– մակի անդամները հաջորդում են իրար)։ Լայն առումով Շ․ կարելի է համարել նաև առդրությունը, որի ժամանակ լրացման և լրացյալի ստորադասական կապակցու– թյունը իրականացվում է դրանց սոսկա– կան կցումով՝ շարադասությամբ։ Ն․ Պառնասյան

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ, քերականության երկու հիմնական բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է բառերի գործառական կիրառությունները, նրանց կապակցու– թյունները, նախադասությունները, սրանց կառուցվածքային տիպերը և կապը մի– մյանց հետ։ Շ–յան հիմնական խնդիրը, այդպիսով, լեզվի շարահյուսական միա– վորների և դրանք պայմանավորող քերա– կանական հարաբերությունների քննու– թյունն Է։ Այդ միավորներն են՝ նախադա– սության անդաւՈւերէւէ բառակապակցու– թյունները և նախադասությունները։ Քերականագիտության մեջ մի ժամանակ Շ․ հանգեցվել է բառակապակցություննե– րի ուսմունքի, ըստ որում նախադասու– թյունները նույնպես դիտվել են որպես բառակապակցությունների առանձին տե– սակ։ Սակայն հետագայում նախադասու– թյուններն ու բառակապակցություններն առանձնացվել են։ Այս դեպքում ևս մաս– նագետների զգալի մասը Շ․ համարել Է