Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/462

Այս էջը սրբագրված չէ

բառակապակցությունների ու նախադա– սությունների ուսմունք։ Բայց, այդուհան– դերձ, նրա ուսումնասիրության ոլորտում չեն անտեսվել նաե․ նախադասության ան– դամները։ Աշխարհաբարի քերականագի– տության մեջ մինչև․ XX դ․ 60-ական թթ․ Շ–յան բաժնում շեշտը դրվել է նախադա– սությունների ու նրանց անդամների վրա, բառակապակցությունները քննության առարկա գրեթե չեն դարձվել։ ժամանակա– կից հայերենագիտությունը Շ–յան ուսում– նասիրության ոլորտի մեջ է ընդգրկում և՝ նախադասություններն ու նրանց անդամ– ները, և՝ բառակապակցությունները։ Նախադասության անդամները, քերա– կանական զանազան կապերի մեջ լինե– լով, բաղադրում են նախադասությունը և այդպիսով մասնակցում համապատասխան մտքի ձևավորմանն ու հաղորդմանը։ Բառակապակցություններն ավելի մեծ միավորներ են, քան նախադասության ան– դամները, որովհետև երկու կամ ավելի լիիմաստ բառերի անդամազատ զուգակ– ցումներ են, լրացում–լրացյալ միություն– ներ, որտեղ կա կախման հարաբերություն, գլխավոր բառը գերադաս է, մյուսը՝ ստո– րադաս, կախյալ, և նրանցից յուրաքան– չյուրը նախադասության առանձին ան– դամ է։ Բայց որոշ դեպքերում նախադա– սության անդամները կարող են արտա– հայտվել ամբողջական բառակապակցու– թյուններով, ինչպես նաև հիմնական ու սպասարկու բառերի զուգակցությամբ։ Բառակապակցությունները դեռ նախա– դասություններ չեն, որովհետև չունենա– լով նախադասության անհրաժեշտ հատ– կանիշները4 միտք չեն հաղորդում, այլ նախադասության կազմում ծառայում են դրան։ Նախադասությունը հաղորդակց– ման միավոր է, քանի որ, օժտված լինելով ստորոգումով ու հնչերանգային ավարտ– վածությամբ, որևէ միտք է արտահայ– տում։ Բայց այն կարող է կազմված լինել ճ՝ մեկ բառ–անդամից, և՝ բազմաթիվ ան– դամներից, ինչպես նաև իր կազմում կա– րող է ունենալ բաղադրիչ նախադասու– թյուններ։ Շարահյուսական հարաբերություննե– րը բազմազան են։ Ենթական ու առորոգ– յաչը միմյանց հանդեպ ունեն ստորոգումա– յին հարաբերություն, ստորադաս կամ գերադաս չեն; Ընդհանրապես նախադա– սության անդամների միջև հարաբերու– թյունները լինում են կապակցական հե– տևյալ տիպերով՝ համաձայնությամբ, հո– լովառությամբ և առդրությամբ։ Համաձայնությունը տարբեր անդամ– ների կապակցումն է դեմքի, թվի և հոլո– վի համապատասխանեցումով։ ժամա– նակակից հայերենում համաձայնական կապակցություն ունեն ենթական և ստո– րոգյալը (համաձայնվում են դեմքով ու թվով՝ «Ես գրեցի», «Մենք գրեցինք», «Վարդանը և Գրիգորը գրեցին»), բացա– հայտչի որոշ տիպեր ևս համաձայնվում են բացահայտյալին («Ես՝ ուսանողս, ուս– ման գերազանցիկ եմ», «Դուք՝ ուսանող– ներդ, ուսման գերազանցիկ եք»)։ Հոլովառությունը նախադասության այս կամ այն անդամի (և միաժամանակ բառակապակցության անդամի) իմաստի (նաև որոշ բայերի սեռի) պահանջով որևէ հոլովով արտահայտվող լրացման ընդու– նումն է («Գրում եմ նամակ», «Մոտեցա պատին», «Զգուշացե՝ք հրդեհից» «Քայ– լում եմ մայթով», «Նա սովորում է դպրո– ցում»)։ Հոլովով արտահայտվող լրացումը կարող է և նախադասության առանձին անդամ չլինել, այլ, մնալով բառակապակ– ցության կազմում, իր գերադաս անդամի հետ հանդես գալ որպես նախադասու– թյան անդամ («Սա գովասանքի արժանի գործ է», «Դա մարդուն վայել բան չէ»)։ Առդրումը լրացման հարումն է լրացյա– լին՝ առանց Փոփոխության («Կարմիր վարդը բացվել է», «Մեքենան արագ ըն– թացավ»)։ Կապակցման տարբեր տիպերն իրագործվում են զանազան միջոցներով։ Դրանք են՝ թեքույթները և բառափոխա– կան մյուս ձևույթները («Ես ներկեցի վըր– ձինով», «Թռչունները չվեցին» ևն), կա– պերը («Դուք խոսեցիք աշխատանքի մա– սին», «Գնացինք դեպի դաշտ» ևն), շարա– դասությունը (համապատասխան մտքի արտահայտումից բխող՝ կապակցվող բա– ռերի դասավորությունը), հնչերանգը։ Նախադասությունների կապակցություն– ներն ուսումնասիրվում են ըստ նրանց բարդ տիպերի մեջ մտնող պարզ նախա– դասությունների հարաբերությունների, որոնք ընդհանուր առմամբ լինում են համադասական և ստորադասական՝ կա– պակցման համապատասխան միջոցներով ու եղանակներով։ Արդի շարահյուսագիտության մեջ նոր են շարահյուսական հոմանիշների, շա– րահյուսական հարացույցների, բնագրի Շ–յան գաղափարները։ Գրկ․ Ա и ա ք և լ յ ա ն Վ․, Հայերենի շա– րահյուսություն, հ․ 1–2, Ե․, 1958–64։ Ա բ և ղ– յ ա ն Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Պառնասյան Ն, Ա․, Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում, Ե․, 1970։ Ս և ա կ Դ․, Հայոց լեզվի շարահյու– սություն, Ե․, 1973։ Ջահուկյան Գ․ P․, ժամանակակից հայերենի տեսության հի– մունքները, Ե․, 1974; ժամանակակից հայոց լեզու, հ․ 3, Ե․, 1976։ Шахматов А․ А․, Синтаксис русского языка, 2 изд․, Л-, 1941; Грамматика русского языка, т- 2, М․, 1954; Пешковскиё А․ М․, Русский синтак– сис в научном освещении, 7 изд․, М․, 1956; Сизова И․ А․, Что такое синтаксис, М», 1966; Мухин А․ М-, Структура предло– жений и их модели, Л․, 1968; Гвоздев А․ Н․, Современный русский литературный язык, ч․ 1–2, 4 изд․, М․, 1973․ Ա․ Աբրահամյան

ՇԱՐԱՄԲԷՏԱՆ Հովհաննես Միհրանի (ծն․ 18․8․1926, Երևան), հայ սովետական նկա– րիչ։ ՀՍՍՀ վաստ» նկարիչ (1967)։ 1945-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ուսումնարանը, 1945–51-ին սովորել գե– ղարվեստական ինստ–ում։ 1947-ին Դիլի– ջանում կազմակերպել է նկարչական ստու– դիա (1970-ից՝ նկարչական դպրոց), 1958-ին՝ երկրագիտական թանգարանին կից կերպարվեստի բաժին, 1976-ին հիմ– նադրել կիրառական արվեստի թանգա– րան (1979-ից՝ Հայաստանի ժող․ արվես– տի պետ․ թանգարանի մասնաճյուղ)։ 1978-ից՝ Հայաստանի ժող․ արվեստի պետ․ թանգարանի դիրեկտորն է։ Աշխատում է հիմնականում բնանկարի և նատյուր– մորտի ժանրերում։ Շ–ի ստեղծագործու– թյունները աչքի են ընկնում քնարականու– թյամբ, կերպարների մտերմիկությամբ («Հին բակ Դիլիջանում», 1954, Հովիվ Պողոսյանի դիմանկարը, 1956, երկուսն էէ Դիլիջանի երկրագիտական թանգա– րան, «Մեխակներ», 1954, ՀՊՊ, «Հիշողու– թյուն հին Երևանից», 1968, Արևելքի ժո– ղովուրդների արվեստի պետ․ թանգա– րան, Մոսկվա, «Ձոն խաչքարին», 1969, «Չորացած ծաղիկներ», 1975, երկուսն Էլ ՀՊՊ–ի Էջմիածնի մասնաճյուղ)։ Անհա– տական ցուցահանդեսներ է ունեցել Դիլի– ջանում (1960, 1966), Շամշադինում (1966), Իջևանում և Էջմիածնում (1967), Լենին– գրադում (1969), Փարիզում (1969)։ Պար– գևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՇԱՐԱՅԻ ԼԵՌ, Կ ո ղ գ ա թ, հրաբխային զանգված Արագածի և Փամբակի լեռնա– շղթայի միջև։ Բարձրությունը 2505 մ է, հիմքի տրամագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է լավաներից, խարամներից, ավազներից, հրաբխային ռումբերից։ Արտահոսած լա– վաները առաջացրել են թույլ ուռուցիկ, մոտ 25 կմ երկարությամբ և 10 կմ լայնու– թյամբ սանդղաձև սարավանդ։ Օգտագործ– վում է որպես արոտավայր։ Կա ավազա– հանք։ Պահպանվել է մի ավանդություն այն մասին, թե ինչու է լեռն ստացել այս ա– նունը։ Հին Հայաստանում ամենքը գի– տեին Շիրակի տեր Շարայի որկրամոլու– թյան մասին։ Ամռանը, կալը կալսելու ժա– մանակ, նա մի քանի սայլ ցորեն է բե– րում և թաքցնում այս լեռան փոքրիկ ան– ձավում։ Շարան մտադիր էր ձմռանը մեկ– մեկ այստեղ գալ և մարդկանց հայացքից հեռու կշտացնել փորը։ Երբ ձմեռը վրա է հասնում, Շարան գաղտագողի գալիս է իր թաքստոցը։ Նստում է անձավում ու մտածում իր անելիքի մասին։ Հենց այն– պես ցորնահատիկներն ուտելը բանի նը– ման չէ, բայց մինչև տանես, աղաս ու հաց թխես՝ ամենքը գլխի կընկնեն։ Այդ պահին նրա աչքին երևում է մայրը, որն ասում է․ «Տղաս, ասավածները կպաաժեն այն մարդուն, որը հացի է նստում որդի– ներից ծածուկ»; Շարան սթափվում է, վե– րադառնում տուն և հրամայում, որ գնան ու լեռան անձավից ցորենը տուն բերեն։ Այդ ժամանակվանից էլ սարը կոչվել է Շ․ լ․։

ՇԱՐԱՆԵՎԻՉ Իզիդոր (Իսիդոր) Իվանովիչ (16․2․1829 –3․12․1901), ուկրաինացի պատմաբան և հնագետ։ Ավարտել է Լվո– վի համալսարանը (1855)։ 1873–99-ին՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Կրտկո– վի գիտությունների ակադեմիայի իսկա– կան անդամ (1873)։ Հեղինակ է ֆեոդա– լիզմի դարաշրջանում Արևմտյան Ուկրաի– նայի պատմությանը վերաբերող ավելի քան 120 աշխատությունների, որոնցում անդրադարձել է նաև արևմտաուկրաինա– կան հողերում հայկ․ գաղթավայրերի առա– ջացման (XI–XIII դդ․) հարցին։ «Հին Լվովը» (1862, ուկր․) մենագրությունում արժանվույն է գնահատել հայերի ղերը քաղաքի կյանքում, ցույց տվել, որ հայերն այնտեղ հաստատվել են նրա հիմնադրու– մից (XIII դ․ կես) անմիջապես հետո, զբաղվել սանտրով, ծառայել իշխանի պա– հակազորում, մասնակցել քաղաքի կառա– վարմանը։ Մեկ այլ մենագրությունում Շ․ ենթադրել է, որ Լվովի առաջին եկեղե–