Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/463

Այս էջը սրբագրված չէ

ցիներից մեկը՝ Ս․ Հովհանը, XIII–XIV դդ․ եղել է հայկ․ եկեղեցի։ «Տայերը Ռուսիա– յում և Պոդոլիեում» (1868, ուկր․) աշխա– տությունում (ուկր․ պատմագրության մեջ հայերին նվիրված առաջին գիտական ակնարկն է) վերլուծել է դեպի Ուկրաինա հայերի արտագաղթի պատճառները, Ուկ– րաինայի հայկ․ գաղթավայրերը դիտել մի ամբողջություն։ Գրկ․ И․ И․ Шараневич, Сб․ ст․, Львов, 1929; Дашкевич Я․ Р․, Армян– ские колонии на Украине в источниках и литературе XV–XIX веков, Е․» 1962» с․ 132– 134․ Յա․Դաշկևիչ

ՇԱՐԱՍԱՆ (իսկական ազգանունն ու անու– նը՝ Թ յ ու թ յ ու ն ջ յ ui ն Ս ա ր գ ի ս Մ կ ր տ չ ի) (1880, Կ․ Պոլիս–11․10․ 1949, Կահիրե), հայ դեղագործ, թատրոնի պատմաբան։ Սովորել է Պերպերյան վար– ժարանում։ Հիմնականում զբաղվել է դե– ղագործությամբ։ Վաղ հասակից հետա– քըրքրվել է հայ թատրոնով և նրա գործիչ– ներով, հավաքել 1867–88-ի պոլսահայ թատրոնի 150-ից ավելի ազդագրեր, ինչ– պես և լուսանկարներ, ուսումնասիրել պարբերական մամուլում ցրված նյութե– րը, տվյալներ՝ ժամանակակից թատերա– կան գործիչների մասին։ 1898-ից սկսել է գրել «Թուրքահայ բեմը և իր գործիչները» աշխատությունը, որը 1907-ին արժանա– ցել է Իզմիրյան մրցանակի, իսկ 1914-ին առանձին գրքով լույս տեսել Կ․ Պոլսում։ Ենթադրվում է, որ Շ․ ձեռագիր աշխատու– թյուն է թողել Պ․ Ադամյանի մասին։ Ր․ ՜Հովակիմրսն

ՇԱՐԲԱԲՉՅԱՆ Գրիգոր (Գ ի գ ո) Մի– քայելի (4․4․1884, Թիֆլիս –6․1․1942, Թբիլիսի), հայ բեմանկարիչ։ Վրաց․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործի» (1936)։ Սովորել է Փարիզի ժյուլիան ակադեմիայում (1904–10), աշակերտել ժ․ Պ․ Լորանսին և Բ․ Կոնստանին։ 1910-ին վերադարձել է Թիֆլիս, 1913-ին հայկ․ թատրոնում ձևա– վորել է Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը, կազմակերպել է ցուցա– հանդես4 ներկայացնելով Ֆրանսիայում, Վրաստանում, Հայաստանում կատարած գործերը («Սենայի ափերը», «Լյուքսեմ– բուրգի պուրակը», «Ծովախորշը Բրետա– նում», «Սեանի կղզին», «Ցամաքաբերդը»)։ Ակտիվ մասնակցել է Հայ արվեստագետ– ների միության (1916) և Հայարտան (1921) ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, եղել Հայարտան նկարչական ստուդիայի նկարիչ–մանկավարժը։ 1921-ից Թբիչիսիի Գ․ Շարրաբչյան․ Գ․ Սունդուկյանի «Պեպո> ներկայացման (1926, Թիֆլիսի հայ– կական դրամատիկական թատրոն) էսքիզ (Ե․ Չարենցի անվ․ գրականության U արվես– տի թանգարան, Երևան) Գ․ Շարբաբչյան․ «Ամպամած օր Սևա– նում» (1930, Հայաստանի պետ․ պատկերա– սրահ, Երևան) հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր․ ձևավորել է Չարեն– ցի «Կապկազ թամաշա» (1926), Լերմոն– տովի «Դիմակահանդես» (1927), Դորկու «Հատակում» (1932), Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն էլ՝ 1933), Սլավինի «Ինտերվենցիա» (1934), Սունդուկյանի «Քանդած օջախ» (1929) և «Խաթաբալա» (1937) ևն, 1922-ին՝ Երևանի Սունդուկյա– նի անվ․ թատրոնի առաջին՝ «Պեպո», բեմադրությունը, 1932-ին՝ Վրաց․ ՍՍՀ Փալիաշվիլու օպերայի և բալետի թատրո– նում՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի Անդրկովկասում առաջին ներկայացումը (Ե․ Լանսերեի և Ի․ Կարսլյանի հետ)։ 1920-ական թթ․ գործերում Շ․ ռեալիստո– րեն պատկերել է Թիֆլիսին բնորոշ կեն– ցաղը, սովորույթները, ժող․ տոները, փո– ղոցի կյանքը («Ղեյնոբա», «Շեյթան բա– զարը» ևն)։ 1927-ին Երևանում կազմա– կերպվել է Շ–ի անհատական ցուցահան– դեսը, ուր տեղ են գտել Հայաստանի և Վրաստանի բնությունը պատկերող նկար– ները («Տաթևի մատուռը», «Ջրաղաց Դո– րիսի շրջակայքում», «Հին Ագուլիսը», «Ռիցա լիճը», «Սուրամի»)։ Զբաղվել է նաև գրաֆիկայով, պատկերել Սայաթ– Նովայի կյանքին ու ստեղծագործություն– ներին նվիրված դրվագներ, կատարել պատկերազարդումներ («Սայաթ–Նովան խնջույքում», «Սայաթ–Նովայի սիրուհին», «Սայաթ–Նովան պարտեզում», երեքն էլ՝ 1921)։ Դրել է նաև «Խալխի նոքար Սա– յաթ–Նովա» պիեսը, որը բեմադրվել է 1921-ին, Կիրովականում։ Արվեստաբանա– կան հոդվածներ է գրել Բոգդան Սալթա– նովի, Հովնաթանյանների, է․ Շահինի, Գ․ Բաշինջաղյանի և այլոց մասին։ Գրկ* Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Ե․ Մարաիկյան

ՏԱՐԴԵՆ (Chardin) Ժան (26․1․1643–26․1․ 1713), ֆրանսիացի ճանապարհորղ–ուղե– գրող։ 1664-ին ուղևորվել է Հնդկաստան՝ հոր առևտրական գործերը կարգավորե– լու նպատակով։ 1665-–70-ին ապրել է Պարսից շահի պալատում, սովորել պարս– կերեն, ապա վերադարձել Փարիզ։ 1671-ի օգոստոսին Անդրկովկասով կրկին մեկ– նել է Պարսկաստան։ 1677–79-ին եղել է Հնդկաստանում։ 1683–1711-ին՝ Անգլիա– յի դեսպան Հոլանդիայում և Անգլո–հընդ– կական ընկերության գործակալ։ Շ–ի ուղե– գրության մեջ նկարագրված են դեպի Պարսկաստան և Հնդկաստան նրա երկ– րորդ ճանապարհորդության տպավորու– թյուններն ու դիտարկումները։ Այն բո– վանդակում է նաև կաթոլիկ միսիոներ– ների առաջնորդ Զամպիի՝ Արևմտյան Վրաստանին նվիրված աշխատությունը։ Ուղեգրությունը կարևոր սկզբնաղբյուր է XVII դ․ Պարսկաստանի և Անդրկովկասի պատմության համար։ Երկ․ Путешествие по Закавказью в 1672– 1673 гг․, Тифлис, 1902․ Պ․ ՉոբաԱյահ Շ ԱՐԴԵՆ (Chardin) ժան Բատիստ Սիմեոն (2․11․1699, Փարիզ–6Л2․1779, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։ Սովորել է ակադե– միստ Պ․ ժ․ Կազի մոտ և Դեղարվեստի ակադեմիայի դպրոցում։ Ներկայացրած նատյուրմորտների համար ընտրվել է ակադեմիկոս (1728)։ վաղ շրջանի աշխա– տանքներին բնորոշ են դեկորատիվ էֆեկտները։ Մարդու և առարկայի խորը և մանրակրկիտ ուսումնասիրումը Շ–ին հանգեցրել է դասական պարզ և հստակ ոճի որդեգրման։ Նրա կենցաղային պատ– կերները ներթաՓանցված են խոր քնա– րականությամբ, հասարակ մարդու հան– դեպ ունեցած սիրով, նրանց ներքին և արտաքին նկարագրի ճշմարտացիու– թյամբ («Շրջիկ վաճառողուհին», 1739, Լուվր, Փարիզ, «Լվացարարուհի», 1744, ժ․ Բ․ Ս․ Շարդեն․ •«Քթակնոցով ինք– նանկար», կավճա– ներկ (1771, Լուվր, Փարիզ) էրմիտաժ, Լենինգրադ)։ Երեխաների կեր– պարներն («Հոլով տղան», 1738) ու դի– մանկարները («ինքնադիմանկար», 1771 և 1775, բոլորը՝ Լուվրում, Փարիզ) աչքի են ընկնում անկեղծությամբ, կենսալիու– թյամբ։ Շ–ի առօրեական իրեր պատկերող նատյուրմորտներն օժտված են ներքին կարգավորվածությամբ, նկարչի ջերմ, մարդկային վերաբերմունքով («Մեղրա– ման», Լուվր, Փարիզ, «Արվեստի պիտույք– ներ», 1760-ական թթ․, Ա․ Մ․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկ– վա)։ Շ–ի երփնագիրը առանձնանում է գունապատկերի ամբողջականությամբ, նրբերանգների և արտացոլումների հա– րըստությամբ, վաչյորների վիրտուոզ խա– զով։ Պատկերազարդումը տես 465-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Лазарев В․ H․f Шарден, М․, 1947․ OUP0» (իսկական ազգանուն, անունը՝ Հարությունյան Մարգիս, ծն․ 22․12․1927, Բեյրութ), հայ նկարիչ։ Միջ– նակարգ կրթությունն ստացել է Բեյրու– թում։ 1947-ին եղել է Իտալիայում, ապա հաստատվել Փարիզում, որտեղ սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում, հա– ճախել Դառզուի արվեստանոցը։ Առաջին