Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/464

Այս էջը սրբագրված չէ

Շ ա ր թ․ «Սուրբ ընտանիք» (1968) անհատական ցուցահանդեսը կազմա– կերպվել է 1952-ին՝ Բեյրութում։ 1952– 1971-ին տարբեր քաղաքներում (Փարիզ, Նյու Ցորք, Միլան, Բրյուսել են) ունեցել է 30 անհատական ցուցահանդես U շա– հել 6 խոշոր մրցանակ։ Շ․ բնության Ա մարդկային բնավորությունների, ձևի ու լույսի վերարտադրման նուրբ վարպետ է։ Նրա հերոսները ընդգծված անհատա– կանություններ են, մեղմ ու բանաստեղ– ծական («ճակնդեղ հավաքողը», 1956, «Ծխամորճով երիտասարդ ձկնորսը», 1960, «Գլխարկով գյուղացին», 1962, «Նստած կինը», 1963)։ Մեծ եղեռնի ողբերգությու– նը եղել է նկարչին մշտապես հուզող թե– մաներից․ «Դեյր էզ–Զորում» (1963–64), «Կանայք գաղթի ճանապարհին» (1968), «Մտորում» (1968)։ Շ–ի աշխատանքները գտնվում են Փարիզի, Վենետիկի, Երուսա– ղեմի, ԱՄՆ–ի տարբեր քաղաքների և այլ թանգարաններում։ Zahar М․, Shart, Geneve, 1969․ Ս․ Հարությունյան ՇԱՐԺ (ֆրանս․ charge, < charger – այս– տեղ՝ չափազանցնել), երգիծական կամ մեղմաբարո–զավեշտական պատկեր (սո– վորաբար՝ դիմապատկեր), որի մեջ պահ– պանելով արտաքին նմանությունը, ձեա– փոխված կամ ընդգծված են բնորդի առա– Գ․ Ցարալյան․ «Առնո Բաբաշանյան», շարժ (1973) վել բնորոշ գծերը։ Շ․ ծաղրանկարի տա– րատեսակներից Է։ Շ–ի հռչակավոր վար– պետներից են Օ․ Դոմիեն (Ֆրանսիա), Բ․ Մ․ Կուստոդիեը (Ռուսաստան), Վ․ Ն․ Դենին, Կուկրինիկսները (ՄՍՀՄ), հայ նկարիչներից՝ Շ․ Հովհաննիսյանը, Մ․ Արուտչյանը, Վ․ Աճեմյանը, Գ․ Յարալ– յանը։ Շ–ի հնարքները օգտագործվում են նաե գրականության մեջ (պարսավագիր, ֆելիետոն, մակագիր)։

ՇԱՐԺԱԹԷՎ, շուռտվիկա–սողանային մե– խանիզմի մաս․ ծառայում է մեքենայի х/խոցի կամ սողանի եաադարձ–համընթաց շարժումը ծնկաձե լիսեռի շուռտվիկի պտտական շարժման փոխակերպելու հա– մար (տես Շուուռվիկային մեխանիզմ)՝․ Մխոցային շարժիչներում, կոմպրեսորնե– րում 1ւ պոմպերում Շ–ի ձողը, որպես կա– նոն, ունի երկտավրային հատույթ, մխոցի հետ կապված գլխիկը չերկատվող Է, իսկ ծնկաձե; լիսեռի հետ կապվածը՝ երկատ– վող (մեխանիզմի հավաքումն ապահովե– լու համար)։ Դարբնոցա–դրոշմիչ սարքա– վորումներում Շ–ի գլխիկն ունի հատուկ կառուցվածք՝ մի ուղղությամբ բեռնվածք– ներ ընդունելու համար։ Կան նաև հաստա– տուն ն․ փոփոխվող երկարության Շ–եր, որոնց միջոցով կարգավորվում է սողանի դիրքը։

ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, Էլեկտրա– կայան՝ սովորաբար շերմային, որի ագրե– գատներն ու սարքավորումները տեղա– կայված են տրանսպորտային միջոցների վրա; Շ․ Է․ օգտագործում են այնտեղ, որ– տեղ էլեկտրաէներգիայի սպառումը ժա– մանակավոր է (օրինակ, շրջիկ կինոնե– րում, երկաթուղու շինարարությունում), ինչպես նաև էլեկտրահաղորդման գծից հեռու վայրերում։ Բաղկացած է գեներա– տորից, հաղորդաբեր շարժիչից, կառա– վարման և վերահսկման ապարատներից։ Որպես առաջնային (հաղորդաբեր) շար– ժիչներ ծառայում են՝ ներքին այրման շար– ժիչները, շոգե– ն գազատուրբինները կամ օգտագործվող տրանսպորտային միջոցի հաղորդաբեր ագրեգատը։ Տարբերում են փոխադրովի, ավտոմոբիլային, կցովի, երկաթուղային և լողացող էլեկտրակայան– ներ՝ փոքր (մինչև 10 կվւո), միջին (10– 150 կվա) և մեծ (150 կվւո–ց ավելի) հզո– րության։ Աշխատում են հաստատուն, միաֆազ կամ եռաֆազ հոսանքով, 50,400 U ավելի հց հաճախականությամբ։ ՄՄՀՄ–ում ստեղծվել են ՏԷՍ–Յ և ԱՌԲՈԻՍ տիպի փոխադրվող ատոմային Շ․ է–ներ։

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔ, մարդկանց փոխա– դրման համար ծառայող՝ աստիճանա– վոր պաստառով շարժվող թիթեղնավոր կոնվեյեր։ Շ–ով են հանդերձվում մետրո– պոլիտենի կայարանները և բարձրահարկ հասարակական շենքերը (խանութները, թատրոնները, կայարանները են)։ Շ–ի հիմ– նական տարրերից է երկու անվերջ քար– շային շղթաներով պաստառը, որը վերե– վում պարուրում է քարշային, իսկ ներքե– վում՝ ձգիչ աստղիկները և գլորվում մե– տաղակոնստրուկցիայի ուղղորդիչ գծե– րով։ Մուտքի և ելքի մասում թեք պաս– տառն ունի 0,8–1,2 մ երկարությամբ հո– րիզոնական հատվածներ։ Շ․ շարժման մեջ է դրվում մեկ կամ երկու էլեկտրա– շարժիչով։ Պաստառի շարժման արագու– թյունը 0,5–1 մվրկ է, իսկ թեքության անկյունը՝ 30–35°;

ՇԱՐԺԱՍԱՐՔ, սարք, որը Փոխակերպում է շարժիչի կամ էներգիայի այլ աղբյուրի աշխատանքը տրանսպորտային մեքենա– ների շարժումն ապահովող աշխատանքի։ Ցամաքով տեղաշարժվելու դեպքում որ– պես Շ․ կիրառում են անիվներ, գւդոններ, թրթուրներ, քայլող մեխանիզմներ, ջրով տեղաշարժվելիս՝ առագաստներ, թիեր, թիավար անիվներ, պտուտակներ, ջըր– նետներ, օդով տեղաշարժվեւու դեպքում՝ օդային պտուտակներ, ռեակտիվ ծայրա– փողակներ։

ՇԱՐԺԻՉ, էներգիայի որեէ տեսակը մեխա– նիկական աշխատանքի փոխակերպող մե– քենա։ Շ–ի տեսակից կախված, աշխատան– քը կարող է կատարվել պտտվող ռոտորի, համընթաց–ետադարձ շարժում կատարող մխոցի կամ ռեակտիվ ապարատի միջո– ցով։ Շ․ գործողության մեջ է դնում բանող մեքենաները, ցամաքային, օդային, ջրա– յին և տիեզերական տրանսպորտի միջոց– ները, արտադրական ու տեխնոլոգիական տեղակայանքները, կենցաղային ու կո– մունալ սարքերը են։ Տարբերում են առաջ– նային և երկրորդային Շ–ներ։ Առաջ– նային Շ–ներն անմիջականորեն փո– խակերպում են բնական էներգետիկական ռեսուրսները (վառելիքը, ջրի, քամու, արեի էներգիան, միջուկային էներգիան են) մեխանիկական էներգիայի։ Առավել մեծ խումբ են կազմում ջերմային շարժիչ՜ ները, որոնք օգտագործում են վառելիքի քիմ․ էներգիան կամ ատոմային էներ– գիան։ Առաջնային Շ–ների օգնությամբ ստացված էներգիան մեխանիկական աշ– խատանքի փոխակերպող Շ–ները կոչվում են երկրորդային Շ–ներ (էլեկտրա– կան, պնեմատիկ, հիդրավլիկականի որոշ տեսակներ են)։ Ըստ նշանակման տարբե– րում են ստացիոնար (անշարժ տեղակայ– ված), շարժական (փոխադրովի աշխա– տանքային մեքենաներում օգտագործ– վող), տրանսպորտային (տարբեր տրանս– պորտային միջոցներում օգտագործվող) Շ–ներ։ Մարդկության պատմության մեջ առա– ջին մեխանիկական Շ․ ջրային անիվն էր, որը Հին Արեելքի երկրնեում, Եգիպտո– սում, Չինաստանում, Հնդկաստանում օգ– տագործվում էր ոռոգման նպատակով։ Միջին դդ․ ջրային անիվները տարածում են ստացել Եվրոպայի երկրներում, որ– պես մանուֆակտուրային արտադրության էներգետիկական հիմք։ Այդ ժամանակա– շրջանում լայնորեն կիրառվում էին հողմա– շարժիչները։ Մոտավորապես XIII դարից սկսած հավերժական շարժիչ ստեղծելու փորձեր են կատարվել։ Վառելիքի ջեր– մային էներգիան օգտագործող առաջին Շ․ ընդհատ գործողության մխոցավոր շոգեմթնոլորտային մեքենան էր, որը երե– վան եկավ XVII դ․ վերջին–XVIII դ․ սկըզ– բին (ֆրանս․ ֆիզիկոս Դ․ Պապենի և անգլ․ մեխանիկ Թ․ Սեերիի նախագծերը), սա– կայն լայն տարածում չստացավ։ Ունիվեր– սալ շոգեշարժիչի նախագիծն առաջարկել է Ւ․ յի․ Պուզունովը (1763), որը, կրկնա– պատկելով գլանների թիվը, ստացել է անընդհատ գործողության Շ․։ Ունիվերսալ շերմային Շ–ի ավելի կատարելագործված տարբերակն օգտագործվել է Ջ․ Ուատտի շոգեմեքենայում (1784)։ XIX դ․ երկրորդ կեսին ստեղծվեցին երկու նոր տեսակի ջերմային Շ․՝ շոգետուրբին և ներքին այրման շարժիչ։ Գործնականորեն պի–