Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/469

Այս էջը սրբագրված չէ

դրել Արիստոտելի մինչ այդ անհարո «Առաջին Անալիտիկա», «Տոպիկա» և սո– փեստական մտահանգումների հերքու– մը» տրամաբանական երկերը։ Շ, դ․ նպաստել է անտիկ Փիլ․ և գիտական գա– ղափարների վերակենդանացմանը, հող նախապատրաստել վերածնության գաղա– փարախոսության ձևավորման համար։ XIII դ․ Շ․ դ․ իր առաջատար տեղը զիջել է Փարիզի համալսարանին։ Ս․ Արևշատյան ՇԱՐՈհՏԹ, 1․ լեզվական երկու միավոր– ների լրացական կապակցությունը խոսքի շղթայում (ըստ Ֆ․ Սոսյուրի)։ Շ–ները լի– նում են ներքին և արտաքին։ Ներքին Շ․ երկու ձևույթների (հիմնական և երկրոր– դական) կապակցություն է (գետ–ակ, հող– ային), որտեղ երկրորդական ձևույթնե– րը հիմնական ձևույթների լրացումն (որո– շիչ) են։ Արտաքին Շ․ են համարվում լրացում–լըացյալ հարաբերությամբ կազմ– ված բառակապակցությունները (փոքր գետ, դաս սովորել, գրիչով գրել) և նախա– դասությունները («Երբ լույսը բացվեց, ճա– նապարհ ընկանք»)։ 2․ Նախադասության պարզագույն շարահյուսական–իմաստային միավոր, որն օժտված է հնչերանգային ինքնուրույ– նությամբ (ըստ Լ․ Շչերբայի)։ Ընդ որում, արտասանական մեծ միավորի՝ դարձված– քի կազմում, Շ–ների առանձնացումը կախ– ված է հաղորդվող մտքի նրբերանգներից։ Նույն նախադասությունը կարելի է են– թարկել շարույթային տարբեր բաժանում– ների․ «Նրա ելույթը ժողովում ընդունվեց ոգևորությամբ» նախադասությունը ըստ Շ–ների հնարավոր է բաժանել հետևյալ ձևով՝ «Նրա ելույթը ժողովում (ընդունվեց ոգևորությամբ)» և «Նրա ելույթը (ժողո– վում ընդունվեց ոգևորությամբ)»։ Վ․ Քոսյան

ՇԱՐՈՒՐ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Երասխի Արվւանեալ (այժմ4 Ար փա) վտակի ստորին ավազանում՝ Շա– րուրի դաշտում։ Արմ–ից եզերվում է Երասխ գետով, արլ–ից սահմանակից է Վայոց ձոր, հս–ից՝ Ոստան, հվ–արլ–ից՝ Նախճա– վան գավառներին։ Աճում են ցորեն, բամ– բակ, մրգատու ծառեր, սեխ, ձմերուկ ևն։ Մինչև Y դ․ եղել է արքունի կալված։ Արաբ, նվաճողներից ազատագրված Շ․ Սմբատ Ա Բագրատունին պարգևել է Սյու– նյաց իշխանությանը։ Թաթար–մոնղոլական և թուրքմենական ցեղերի նվաճումներից հետո Նախիջևանի խանության կազմում անցել է պարսից տիրապետության տակ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (1828) մտել է Հայկա– կան մարգի, ապա՝ Երևանի նահանգի մեջ։ 1875-ից Վայոց ձորի հետ կազմել է Շարուր–Դարալագյազի գավառը։ Այժմ համապատասխանում է Նախիջևանի իսսհ ԻսԻչոՎսԿԻ շրջանին։ Գրկ․ U լ ի շ ա ն Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ և ր է մ յ ա ն Ս․ -S․, Հայաստանդ ըստ «Աշխարհացոյց>-ի, Ե․, 1963։ ՇԱՐՈհՐ1» ՀԱՐԹԱՎԱՅՐ (Շարուրի դաշտ), Սադարակի հարթավայր, Մերձարաքսյան հարթավայրի հս–արմ․ մասը Նախիջևանի ԻՍՍՀ–ում, Արփա գետը Արաքսին միախառնվելու շրջանոէմ։ Շ․ հ․ եռանկյունաձև Է, որի հիմքը (Արաքս գետով) մոտ 38 կմ Է, բարձրությունը (ԱրՓա գետով)՝ 14 կմ։ Հս–ից և արլ–ից սահմանափակված է Ուրծի և Վայքի լեռ– նաշղթաներով, արմ–ից4 Արաքս գետով։ Հվ–արլ–ում միանում է Նախիջևանի հար– թավայրին։ Մակերևույթը հարթ Է, մինչե 800 մ միջին բարձրությամբ և դեպի հվ–արմ՝․ թույլ թեքությամբ։ Կլիման կի– սաանապատային, չոր տափաստանային Է, բնութագրվում է շոգ ու չոր ամառներով և սակավաձյուն ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 2°Շ–ից մինչև –3°C է (նվազագույնը՝ –30°C), հուլի– սինը՝ 25–27°C (առավելագույնը՝ 43°C), տարեկան տեղումները՝ 200–300 մմ։ խոր– շակային օրերը՝ մոտ 70։ խոշոր գետը Ար– Փան Է, որի ջրերը բազմաթիվ ջրանցքնե– րով ամբողջությամբ վերցվում են ոռոգ– ման համար։ Ալյուվիալ և ավազակավա– յին հողերի վրա տարածված են օշինդրա– աղուտային կիսաանապատային բուսա– տեսակները։ Կենդանական աշխարհում գերակշռող են սողուններն ու միջատները, Արաքսի եղեգնուտներում հանդիպում է վայրի խոզը։ Շ․ հ․ զարգացած գյուղատնտ․ շրջան Է։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ և ծխախոտի մշակու– թյամբ։ Անասնապահության մեջ գերա– կշռում է ոչխարաբուծությունը։ Բնակա– վայրերից նշանավոր է Իլյիչովսկ (Նորա– շեն) քտա։ Ղ․ Մուրադյան

ՇԱՐՈՒՐՅԱՆ Ալբերտ Սրապիոնի(ծն․ 10․3․ 1931, Երևան), հայ սովետական գրակա– նագետ–բնագրագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1976)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Երևանի հա– մալսարանի բանասիրական ֆակուլտե– տը (1954), որտեղ և դասավանդում է 1962-ից։ Աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության, մասնավորապես՝ արևմտահայ գրականության հարցերին։ Պատրաստել ու ծանոթագրել է Պ․ Դուրյա– նի «Երկերի ժողովածու»-ի (հ․ 1–2, 1971–> 1972), Մ․ Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու»-ի (1981) գիտ․ հրատարակու– թյունների բնագրերը, ինչպես նաև Պ․ Դուրյանի «Երկերը» (1981, «Հայ դասա– կանների մատենաշար»), «Պետրոս Դուրյա– նը վավերագրերում և ժամանակակիցնե– րի հուշերում» ժողովածուն (1982)։ Հեղի– նակակից է (Ռ․ Դալլաք յանի և Պ․ խաչա– տըրյանի հետ) «Դրականություն» դպրոցա– կան դասագրքի (YI դասարանի համար, 1 հրտ․ 1971)։ Տպագրել է «Սրբուհի Տյու– սաբ․ կյանքը և ստեղծագործությունը» (1963), «Պետրոս Դուրյան․ կյանքը և գոր– ծը» (1972), ՀՍկյուտարի սոխակը» (Պետրոս Դուրյան։ Կյանքն ու գրական գործունեու– թյունը, 1977) մենագրությունները։

ՇԱՐՔԱՑԱՆ, գյուղատնտեսական ու ան– տառային բույսերի սերմերը ցանող և դաշտերում պարարտանյութ ցրող մեքե– նա։ Ըսա ցանքի եղանակի, քարշուժի և նշանակության տարբերում են համապա– տասխանաբար՝ շարային, քառակուսա– բնային, բնացան, կետագծային (միահա– տիկ), շաղացան, տրակտորային, ձիա– քարշ, համապիտանի (ունիվերսալ), հա– տուկ և կոմբինացված Շ–ի տիպերը։ Շ щ- ր ա յ ի ն Շ․ կիրառվում է համատարած (նեղշար, լայնաշար և ժապավենաձև), կուլիսային և խոզանի ցանքի, բ ա ռ ա– կուսաբնայինները՝ քառակու– սու կամ ուղղանկյան գագաթներում սեր– մերը տեղավորելու, բնացանները՝ շարքերում սերմերը բներում, կետա– գծայինը՝ սերմերը շարքերում հա– վասարաչափ, իսկ շաղացանները՝ դաշտի մակերևույթին դրանք անհավա– սարաչափ բաշխելու համար։ Համա– պիտանի Շ–ները գործածում են տար– բեր բույսերի (հացազգիներ, ընդավոր– ներ, ձիթատուներ, թելատուներ), հա– տուկը՝ մեկ կամ սահմանափակ կուլ– տուրաների (եգիպտացորենի, բամբակե– նու, ճակնդեղի ևն) ցանքի, իսկ կոմբի– նացվածները՝ սերմերի ցանքի հետ միաժամանակ հանքային պարար– տանյութերը դաշտերում ցրելու համար։ Շ, ԳրիգորյաԱ ՇԱՐՔ, մաթեմատիկական հասկացու– թյուն, որը վերջավոր գումարի ընդհան– րացումն է անվերջ քանակությամբ գու– մարելիների դեպքում, սահմանվում է որ– պես Ui-j– Աշ–[-Այ՜|-•․․Աո*-|-․․․ կարճ՝ 00 2(Աո) (1) տեսքի պայմանանշան (սիմվոլ), ո=1 որտեղ Աւ, Աշ, ս3,․․․# սՈ|․․․ թվեր են, կամ ֆունկցիաներ, կամ Էլ, ընդհանուր դեպքում՝ նորմավորված կամ գծային տոպոլոգիական տարածության տարրեր։ Աւ, Աշ» Ատ»․․․Աո,․․․“երը անվանում են (1) շարքի անդամներ (Աո–ը՝ ո–րդ անդամ)։ Եթե Աո–երը թվեր են (իրական կամ կոմպ– լեքս), ապա (1)-ը անվանում են թվային շարք, եթե ֆունկցիաներ՝ ֆունկցիոնալ շարք։ 00 Թվային 2 ա ր ք․ ^Un=։Ui+Ua+U3+ Ո= 1 +••• +ս»+* •• (2) թվային Շ–ի համար կազմում են St, Տշ, Տ3,․․․Տո,․․* հաջորդա– կանությունը, որտեղ՝ Si – Աւ, Տ2=Աւ–ք– + Աշ․ Տ3=Աւ–|–Աշ+ԱՅ,․․․,Տո=Աւ4-Աշ4-ԱՅ+ + ․․․+Աո, [Տո–լւ անվանում են (2) շարքի п-րդ մասնակի գ ու մար]։ Եթե {Տո} հաջորդականությունն ունի սահման, ապա ասում են, որ (2) շարքը գ ու գ ա– մ և տ Է․ ընդորում՝ S=limSn սահմանը ո–>օօ անվանում են (2)-ի գումար և գրում՝ օօ Տ= 2 Uu^Ui+Ua+Ua»»‘+Աո+-• Ո=1 Օրինակ՝ l+q+q2+q3+․․․+q’*+․․․ (|q|< 1) շարքը՝ անվերջ նվազող և ր կ– րաչաՓական պրոգրեսիայի գումարը, զուգամետ Է, ընդ որում՝ Տ = յ––• = l+q+qJ+q3, • • + qI՝+ • • •։ X Q Այսպիսով (2) շարքի գումարը ոչ թե հաջորդական գումարման արդյունք Է, այլ՝ այդ Շ–ի հետ կապված որոշակի հա– ջորդականության (Տո–Ի) սահման։ Ոչ զու– գամետ շարքը անվանում են տարամետ Й ա ր ք․ օրինակ4 1+q-Ւqa+q3+•*•+qn+ ^-•,• շարքը [q[^l դեպքում տարամետ օօ Է։ Եթե 2 I’M 2աՐՔԹ զուգամետ է (այդ $ ո–1