Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/472

Այս էջը սրբագրված չէ

վորապես շաքարների) կոնցենտրացիայի որոշման մեթոդ, որի հիմքում ընկած է լույսի բևեռացման հարթության պտույտի անկյան չափումը։ Շ–յան մեջ չափման պայմաններն ստանդարտացվում են, իսկ չափիչ գործիքի՝ շաքարաչափի սանդղակն աստիճանավորում են այնպես, որ կոն– ցենտրացիան անմիշապես որոշվի % –ով։ Շաքարի կոնցենտրացիան որոշում են Միջազգային շաքարային սանդղակով, որի 100 աստիճանը (100°Տ) համապատասխանում է 34,620 շրջանային աստիճանի։ Ստանդարտ պայ– մանների համաձայն, շաքարի լուծույթը լուսավորվում է սպիտակ լույսով։ Ուրիշ նյութերի (օրինակ, կամֆորայի) կոն– ցենտրացիան չափելիս օգտագործում են ալիքի որոշակի երկարության մեներանգ լույս։ Շ․ լայնորեն կիրառվում է սննդի և քիմիա–դեղագործական արդյունաբերու– թյան մեջ։

ՇԱՔԱՐԱՍՆԿԵՐ ԿԵՐԱՅԻՆ, բնափայտի, սպիրտային արտադրության թափոննե– րի, արհածաղկի ունդակեղեի, ծղոտի Անի վրա աճեցվող շաքարասնկերի որոշ տե– սակներ։ Տալիս են գյուղատնտ․ կենդա– նիներին խտացրած կամ համակցված կե– րերի հետ որպես կերահավելում; Լավ յու– րացնում են գյուղատնտ․ բոլոր կենդանի– ները (89–96 %-ով)։ 1 կգ չոր Շ․ կ–ի ընդ– հանուր սննդարարությունը 1,03–1,16 կերային միավոր է։ Չոր Շ․ կ–ի քիմ․ բա– ղադրությունն է՝ ջուր՝ 9,7, պրոտեին՝ 45,6, ճարպեր՝ 1,5, թաղանթանյութ՝ 0,2, անազոտ էքստրակտային նյութեր՝ 35,2, մոխիր՝ 7,8%։ Շ․ կ–ի սպիտակուցը լիար– ժեք ու դյուրամարս է, պարունակում է «В» խմբի, А, Е, К վիտամիններ, ինչպես նաե պրովիտամին D2 (էրգոստերին), ֆերմենտներ, հորմոններ, միկրոտարրեր, կենդանու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր ամինաթթուները (հատկապես լի– զին, մեթիոնին, տրիպտոֆան)։ Սպիտա– կուցի պարունակությամբ 1 կգ չոր շաքա– րասունկը համարժեք է 2,42 կգ մսին։ Շ․ կ․ բարձրացնում է կենդանիների մթե– րատվությունը, պտղատվությունը, կրճա– տում բտման ժամկետը, լավացնում ձվի, մսի–համային հատկությունները։ Լ․ Պետրոսյան, Լա Հակոբյան

ՇԱՔԱՐԵՂԵԳ (Saccharum), դաշտավլու– կազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա շաքարատու բույսերի ցեղ։ Շաքարեղեգ Ցողունը կանգուն է, բարձր (մինչե 6 մ) Ծաղկաբույլը խոշոր հուրան է։ Ցողունի պարենքիմային բջիջներում կուտակվում է շաքար (մշակովի տեսակներինը մինչե 20%, վայրիներում՝ 2–10%)։ Հայտնի է Շ–ի 5 տեսակ, ազնիվ Շ․ (S․ officina- rum), որը վայրի վիճակում չի հանդիպում, մշակվում են հիսնականում հիբրիդները։ Բերբերի Շ․ (S․ barberi) տեսակն ունի հզոր արմատային համակարգ, ցողունը բարակ է, տարածված է Հնդկաստանի մերձարեադարձային գոտում, պարունա– կում է 16–18% շաքար։ Վայրի Շ․ (S․ spontaneum) տեսակը դիմանում է մինչե –30°C ցրտի և հիվանդություննե– րի։ Վայրի տեսակ է, ունի տարածման մեծ արեալ՝ Ասիան, Հյուսիսային Աֆրի– կան, ՍՍՀՄ–ում՝ Սիրդարյա, Ամուդարյա գետերի ափերը։ S․ sinense տեսակը վայ– րի վիճակում տարածված է Հնդկաստա– նում, Չինաստանում։ Մշակվում է ճա– պոնիայում։ S․ robustum տեսակը վայրի աճում է Նոր Դվինեայում։ Շ–ի վայրի տեսակներն աճում են Հյուսիսային Աֆրի– կայում, Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Բիրմայում, ճապոնիա– յում, Ինդոնեզիայում, Նոր Գվինեայում, Միջին Ասիայում։ Հայրենիքը Հարավ– Արեելյան Ասիան է։ Հնդկաստանում մշակ– վել է դեռես մ․ թ․ ա․ III հազարամյակում, XV դ․ բերվել է Իսպանիա, ավելի ուշ՝ Կուբա, Մեքսիկա, Ամերիկա։ Կուբան, ճամայկան և Հայիթին Շ–ի շաքարի ար– տադրության հիմնական երկրներն են (համաշխարհային արտադրության 38– 40%-ը)։ Բերքատվությունը 400–500 ց/հա է, իսկ փորձնական հողամասերում՝ մինչե 2000 ց/հա։ Շ․ բազմացնում են կտրոննե– րով։ ՍՍՀՄ–ում որպես միամյա բույս մշակվում է Տաջիկ, և Ուզբեկ․ ՍՍՀ–նե– րում։ Շաքարայնությունը 8–10% է, օգ– տագործվում է ռոմի արտադրության հա– մար։ ՀՍՍՀ–ում Շ․ չի մշակվում։ Պ․ ՍերոբյաԱ

ՇԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սնըն– ղի արդյունաբերության ճյուղ, որը միա– վորում է շաքարի ճակնդեղից և շաքարե– ղեգից շաքարավազ և ռաֆինացված շա– քար արտադրող ձեռնարկությունները։ Արևադարձային և մերձարեադարձային գոտու երկրներում շաքարի արտադրու– թյան հումքը հիմնականում շաքարեղեգն է, որից շաքարի ստացումը հայտնի է եղել շատ վաղուց, իսկ արդ․ արտադրությունը սկսվել է XVI դ․ Հնդկաստանում։ Ռուսաս– տանում և Գերմանիայում շաքարի ճակըն– դեղից շաքար սկսել են պատրաստել XIX դ․։ Ռուսաստանում Շ․ ա․ ուներ կենտրո– նացման բարձր մակարդակ, առաջին հա– մաշխարհային պատերազմից առաջ ճա– կընդեղից շաքարի արտադրության ծավա– լով այն երկրորդն էր աշխարհում (Գեր– մանիայից հետո)։ ՍՍՀՄ–ում Շ․ ա–յան հիմնական պրոցես– ները մեքենայացված են, արտադրությունն իրականացվում է անընդհատ–հոսքային եղանակով։ ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են Ուկրաինայում, ՌՍՖՍՀ կենտրոնական շրջաններում, Կիրգիզիա– յում, Հայաստանում, Սիբիրում և այլուր։ Դրանցից խոշորագույններն են Լոխվից– կի (Պոլտավայի մարզ), Պերվոմայսկի (Նիկոլաեսկի մարզ) ճակնդեղաշաքարի, Կրասնոգվյոզդինսկի (Սամի) և Օդեսայի շաքարի ռաֆինացման գործարանները։ 1980-ին ՍՍՀՄ–ամ արտադրվել է 10,1 մլն гп շաքարավազ, 2,6 մլն ա ռաֆինաց– ված շաքար։ ճակնդեղից շաքարի արտա– դրությամբ (6,6 մլն տ) ՍՍՀՄ–ն աշխարհում առաջինն է։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրի– կային) ցանքատարածությունները 1980-ին կազմում էին 3,71 մլն հա։ Հայաստանում շաքարի ճակնդեղի փորձնական մշակումը սկսվել է 1909-ին, իսկ արդ,՝ 1930-ին։ Մպիտակի շաքարի գործարանը հումքը ստանում է Ախուր– յանի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Գու– գարքի ու Սպիտակի շրջանների գյու– ղատնտ․ ձեռնարկություններից (շաքարի ճակնդեղ) և Կաբայից (շաքարեղեգ)։ 1953-ին շարք է մտել նաև Երեանի գինե– քարային թթվի արտադրական ձեռնար– կությունը, որն աշխատում է Արարատի գինու կոմբինատի արտադրական մնա– ցորդների բազայի վրա։ ճյուղի ձեռնար– կություններում արտադրական պրոցես– ները համալիր մեքենայացվում և ավտո– մատացվում են։ 1980-ին արտադրվել է 20,0 հզ․ ա շաքար, այդ թվում՝ շաքարի ճակնդեղից՝ 12,9 հգ․ ա։ Շաքարի ճակնդե– ղի (ֆաբրիկային) ցանքատարածություն– ները 1980-ին կազմում էին 14,1 հզ․ հա։

ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Սպիտակի, ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մի– նիստրության ձեռնարկություն։ Գործարկ– վել է 1947-ին։ Հիմնական արտադրանքը շաքարավազն է (1947-ին՝ 3,2 հզ․ гл)։ 1955-ից, շաքարի մելասը սնկով խմորման եղանակով, արտադրում է կիտրոնաթթու։ Շաքարի թափոններից պատրաստում է նաև կեր՝ թաց և չոր մզուկ, մելաս։ Հումքը ստանում է ՀՍՍՀ ճակնդեղագործական գյուղատնտ․ ձեռնարկություններից (շաքա– րի ճակնդեղ), իսկ առանձին տարիներին՝ նաե Կաբայից (շաքարեղեգի կիսաֆաբ– րիկատ)։ Արտադրությունն ունի սեզոնա– յին բնույթ, աշխատատար պրոցեսների մեծ մասը համալիր մեքենայացված և ավ– տոմատացված են։ 1981-ին, 1947-ի համե– մատ, արտադրանքի ծավալն աճել է 10,3 անգամ և կազմել 17,4 մլն ռ․։ Արտադրան– քըն իրացվում է ՀՍՍՀ–ում, առաքվում Վրաց․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ, ՌՍՖՍՀ, նաե Իրան, Մոնղոլիա։

ՇԱՔԱՐՅԱՆ Ալեքսանդր Նիկոլայի (ծն․ 25․3․1912, Բաքու), հայ սովետական նկա– րիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1929–34-ին սովո– րել է Լենինգրադի Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկար– չության, քանդակագործության և ճարտ–յան ինստ–ում։ 1951–64-ին եղել է Երեանի ռուս, թատրոնի գլխավոր նկա– րիչ։ Կատարում է թատերական, բալետա– յին, կրկեսային բեմադրությունների ձևա– վորումներ։ Լավագույններից են՝ Չեխովի «Երեք քույր» (1952), Շիրվանզադեի «Չար ոգի» (1959), Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (I960), Շեքսպիրի «Ռի– չարդ III» (1965, բոլորը՝ Երևանի ռուս, թատրոնում) դրամատիկական, Գունոյի «Ֆաուստ» (1942), Չուխաճյանի «Արշակ Բ> (1956) օպերային, Մինկուսի «Դոն Կիխոտ» (1953), Արիստակեսյանի «Պրոմեթես» (1968, բոլորը՝ Մպենդիարյանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոնում), Խաչատրյա– նի «Սպարտակ» (1966, Սվերդլովսկի օպե–