Շաֆակ
ՇԱՖԱՐԻԿ, Շաֆարժիկ (Safarik), Պա– վել/Ցոսեֆ (1795–1861), սլովակ, և չեխ․ ազգային շարժման գործիչ, պատմաբան, բանասեր, բանաստեղծ։ Ավարտել է Ենա– յի համալսարանը (1817)։ 1848-ի հեղա– փոխության ժամանակ ունեցել է լիբերալ– բուրժ․ դիրքորոշում։ Շ․ առաջինն էր սլա– վոնագետներից, որ կիրառել է պատմա– համեմատական մեթոդը սլավոն ժողո– վուրդների ուսումնասիրման հարցում, ցույց տվել սլավոնների դերը համաշխար– հային պատմության մեջ։ Գրել է աշխա– տություններ սլավոն, գրականության, լեզվի, պատմության, ազգագրության, բա– նահյուսության և հնագիտության վերա– բերյալ («Սլավոնական հնություններ», հ․ 1–2, 1837, «Սլավոնական ազգագրու– թյուն»–, ռուս․, 1843)։ Մեծ ազդեցություն է գործել սլավոնագիտության (ինչպես նաև Ռուսաստանում) զարգացման վրա։ 1839-ին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ արտասահ– մանյան թղթակից անդամ։ Գրկ» Мыльников А- С․, Павел Ша- фарик – выдающийся учёный-славист, М․– Л․, 1963․
ՇԱՖՏԱԲԷՐԻ, Շեֆտսբերի (Shaf– tesbury), Անտոնի էշլի Կուպեր (Cooper), կոմս (1671–1713), անգլիացի փիլիսո– փա, գեղագետ և բարոյագետ, դեիզմի ներկայացուցիչ։ Շ–ի հայացքները ձևա– վորվել են անգլ․ նեոպլատոնականների («Քեմբրիջի դպրոցի») ազդեցությամբ։ Ըստ Շ–ի, զգայաբար տրվածի արտաքին ձևավորումը խարսխվում է որոշակի ներ– քին չափականության վրա, քանի որ ձևը չի կարող նյութից ծնվել, այն անստեղծ, մշտնջենական, զուտ իդեալական միաս– նություն է, որն ամբողջացնում և կերպա– վորում է բազմազանությունը։ Ոչ թե զգա– յական իրերի պատահական գոյությունը, այլ այդ ներքին և իդեալական չափակա– նությունն է պատկերում իսկական արվես– տագետը՝ դրանով իսկ լինելով կարծես իրականության յուրատեսակ երկրորդ արարիչ։ Արվեստագետը նմանվում է բնու– թյանը․ նրա առջև բացվում է այն ներքին ձևը, որը հատուկ է ոչ միայն բնությանը, այլև գիտակցությանը։ Այդ ներքին ձևի օրենքը Շ․ ձևակերպել է հետևյալ կերպ, ամեն մի կեցություն իր ամբողջականու– թյունը մասերից չի ստանում, այն որպես ձևավորված ամբողջականություն առկա է և գործում է մասերից առաջ։ Շ–ի կարծի– քով մարդն ընդունակ է անմիջականորեն ընկալելու ես–ի մեջ ձևի անհատական սկզբունքը (սեփական «հանճարը»), որի անհատական դրսևորումները, իրենց ողջ տարբերություններով հանդերձ, միմյանց նկատմամբ նույնական են՝ ձևաստեղծ– ման իրենց կարողության առումով, որը կարող է անվանվել «տիեզերական հան– ճար»։ Շ–ի գեղագիտության ազդեցությու– նը նկատելի է Դ․ Դիդրոյի, 6ո․ Գ․ Համա– նի, Ցո․ Գ․ Հերդերի, Վ․ Հումբոլդտի, գերմ․ ռոմանտիկների, է․ Հուսեռլի հա– յացքներում, գեշտալդ հոգեբանության և է․ Կասիրերի «Սիմվոլիկ ձևերի փիլիսո– փայության» մեջ։ Բարոյականության ար– մատները, ըստ Շ–ի, մարդու բնածին «բա– րոյական զգացման» մեջ են։ Բարոյակա– նության էությունը անհատական և հասա– րակական հակումների ներդաշնակ զու– գակցման մեջ է։ Շ․ գտնում է, որ բարոյա– կան կատարելությունը գեղագիտական բնույթ ունի, գեղեցիկն ու բարոյականը անխզելիորեն կապված են իրար։ Երկ․ Эстетические опыты, М․, 1975․ Գրկ ․Михайлов Ал․ Эстетиче– ский мир Шефтсбери, в кн․։ Эстетические опыты, М․, 1975, с․ 7–76; Wolff Е-, Shaftesbury und seine Bedeutung․․․, Tubin– gen, 1960․ Կ․ Սվասյան
ՇԱՖՐԱՆ Դանիիլ Բորիսովիչ (ծն․ 13․2․ 1923, Լենինգրադ), սովետական թավ– ջութակահար։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1977)։ 1950-ին ավարտել է Լենինգրադի կոնսեր– վատորիան (Ա․ Ցա․ Շարիմերի դասա– րան)։ 1943-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիա– յի մենակատար։ Համերգներով հանդես է գալիս ՍՍՀՄ–ում և արտասահմանում։ Շ–ի նվագը բնորոշվում է նուրբ բանաս– տեղծականությամբ, վիրտուոզությամբ։ Համամիութենական (1937, Սոսկվա, 1-ին մրցանակ) և Հ․ Վիհանի անվ․ միջազգա– յին (1950, Պրագա, 1-ին մրցանակ) մըր– ցույթների դափնեկիր է։ 1959-ին, առաջի– նը սովետական երաժիշտներից, Շ․ ընտըր– վել է Արտիստների միջազգային ակա– դեմիայի (Հռոմ) անդամ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1952)։
ՇԵԲԱԼԻՆ Վիսարիոն Ցակովլևիչ (1902– 1963), սովետական կոմպոզիտոր, ման– կավարժ և հասարակական գործիչ։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1947)։ Արվեստագիտու– թյան դ–ր (1941); 1928-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1935-ից՝ պրոֆեսոր, 1942–48-ին՝ դիրեկտոր)։ Աշակերտներից են Ա․ Նիկոլաևը, Ա․ Պախ– մուտովան, Վ․ Տորմիսը, Տ․ Խրեննիկովը, Կ․ Խաչատրյանը։ Եղել է ԱՍՀՄ կոմպո– զիտորների միության Մոսկվայի կազմա– կերպության վարչության նախագահ (1941–42)։ Գրել է օպերաներ՝ «Անսանձ կնոջ սանձահարումը» (ըստ Շեքսպիրի, 1957), «Արևը տափաստանի վրա» (1959), երաժշտ․ կատակերգություն՝ «Փեսացուն դեսպանությունից» (1942), 2 կանտատ (այդ թվում՝ «Մոսկվա», 1946), դրամա– տիկ․ սիմֆոնիա «Լենին» (ասմունքողի, մենակատարների, երգչախմբի և նվագա– խմբի համար, 1931), 5 սիմֆոնիա, ջու– թակի կոնցերտ (1940), 9 լարային կվար– տետ, ռոմանսներ, խմբերգեր, երաժշտու– թյուն դրամատիկ, ներկայացումների և կինոնկարների համար, կատարել ռուս, ժող․ երգերի մշակումներ։ ՍՍՀՄ պետ մրցանակներ (1943, 1947)։ Պարգևատըր– վել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՇԵԲԻԹՈՒ, Շ և բ ի տ ու, ուրարտ․ դի– ցաբանի ութերորդ աստվածությունը։ Գա– ղափարի մարմնավորումն անհայտ է։ 4․ Ղափանցյանը կապում է Միջագետքի Սաբիտու–Սիդուրի դիցուհու անվանը։ Ըստ Ն․ Ադոնցի՝ Շ–ի պաշտամունքն առնչվում է Շեբեթերիա քաղաքին (ենթադրվում է՝ Արածանիի աջ ավփն)։ ՍաՀմայակյաՍ
ՇԵԲՈԼԴԱԵՎ Բորիս Պետրովիչ (1895– 1937), Կովկասում սովետական իշխանու– թյան համար պայքարի ղեկավարներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1914-ից։ Ծնվել է Փարիզում, բժշկի ընտա– նիքում։ 1900-ից ապրել է Պետերբուրգում։ 1916-ին զորակոչվել է բանակ։ 1917-ին եղել է Կովկասյան բանակի ՌՀԿ նախա– գահի տեղակալ։ 1918-ին՝ ՌԿ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ, Բաքվի ԺԿԽ–ի ռազմ, գործերի ժողկոմի տեղակալ։ 1920-ին՝ ՌԿ(բ)Կ Դաղստանի մարզկոմի քարտու– ղար և հեղկոմի նախագահի տեղակալ, 1923–25-ին՝ Թուրքմենստանի Կ(բ)Կ ԿԿ–ի բաժնի վարիչ, ՌԿ(բ)Կ Ցարիցինի (Վոլգո– գրադ) նահանգկոմի քարտուղար, ապա աշխատել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի ապարատում; 1928–37-ին ղեկավար կուսակցական աշ– խատանքներ է կատարել մի շարք երկըր– կոմներում, 1937-ից եղել է ՀամԿ(բ)Կ Կուրսկի մարզկոմի քարտուղար։ Կուսակ– ցության XY–XVII համագումարների պատգամավոր, XV-ում ընտրվել է ԿՎՀ–ի, X VI–XVII-ում՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշա– նով։
ՇԵԵԼԵ (Scheele) Կարլ վիլհելմ (1742– 1786), շվեդ քիմիկոս, դեղագործ։ Շվեդա– կան թագավորական ԳԱ անդամ (1775)։ Շ․ ֆւոգիաոոնի տեսության կողմնակից էր։ Ստացել և ուսումնասիրել է բազմա– թիվ օրգ․ և անօրգ․ նյութեր՝ գինեթթուն, սիլիցիումի ֆտորիդը, ֆտորջրածնական և սիլիցիումֆտորջրածնական թթուները, քլորը, արսենական թթուն, թրթնջկա– թթուն, կաթնաթթուն, մոլիբդենական և վոլֆրամական անհիդրիդները, կապտա– թթուն, գլիցերինը, լիմոնաթթուն, խնձո– րաթթուն, գազաթթուն ևն։ Ավելի վաղ, քան Պրիսաչինյ ստացել է թթվածինը (1772), բայց այդ մասին հաղորդել է միայն 1777-ին։ Նրա անվամբ է կոչվում շեեւիա միներալը։ ՇեԵԼԻՏ, միներալ վոլֆրամատների դա– սից։ Կ․ Վ․ Շեեչեի անունով։ МоОэ խառնուրդ պարունակող (մինչև 24%) Շ․ կոչվում է մոլիբդաշեելիտ։ Քիմ․ կազմը՝ CaWO*։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Բյուրեղները բրգաձև են, համարյա հավասարաչափ, հազվա– դեպ թերթավոր։ Տալիս է մի շարք կրկնա– բյուրեղներ։ Հատիկավոր է, անգույն, սպիտակ, բաց դեղինից մինչև դարչնա– գույն, կանաչավուն, մոխրագույն։ Փայլը՝ ապակյա մինչև ալմաստայինը։ Կարծրու– թյունը՝ 3–5, խտությունը՝ 5500–6170 կգ/մ3։ Հանդիպում է սկառնային, բարձր– միջին–ցածր–ջերմաստիճանային հիդրո– թերմալ հանքավայրերում և պեգմատիտ– ներում։ Վոլֆրամի կարևոր հանքանյութ է։
ՇԵԼԱՐԴԻ, Լուսնի աստվածը ուրարտ․ դիցարանում (դիցակարգոլմ՝ տասներ– կուերորդը)։ Սեպագրերում ներկայացվել է Լուսնի աստծո գաղավաւրագրով (DSIN)։ Խորհրդանշանը եղել է Լուսնի մահիկը (հանդիպում է ուրարտ․ կնիքների վրա)։ Մահիկ խորհրդանշող առարկաներ են պահվել նաև Մուսասիրի տաճարում։ Ս․ Հմւսյակյան