Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/481

Այս էջը սրբագրված չէ

ված էր Բաքվի կոմունայի փառապանծ օրերին։ Շ–ի լավագույն աշխատանքներից են նաև «Ոսկեգույն հովիտ» (1937), «Հայրենիք» (1940) են։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Գրկ․ Церетели К․, Н․ Шенгелая, М․, 1968․

ՇԵՆԻԵ (Chénier) Մարի ժոզեֆ (1764–1811), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանս․ ակադեմիայի անդամ (1803)։ Շ–ի «Կարլոս IX կամ Դաս թագավորներին» (բեմ․ 1789, հրտ․ 1790, հետագայում վերնագրվել է «Կարլոս IX կամ Բարդուղիմեոսյան գիշեր») ողբերգությունը ֆրանս․ թատրոնում հաստատել է հեղափոխական կլասիցիզմը։ Ֆրանս․ մեծ հեղափոխության տարիներին Շ․ եղել է Յակոբինյան ակումբի անդամ, Կոնվենտի պատգամավոր։ ժող․ տոնախմբությունների համար գրված հայրենասիրական–հանդիսավոր շատ հիմների հեղինակ է։ Պատկանել է յակոբինյանների չափավոր թևին, չի ընդունել հեղափոխական տեռորը։ Հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել հանրապետական համոզմունքներին։ Աննկուն ազատասիրության ոգով են տոգորված Շ–ի «Ֆիլիպ II» (1803), «Տիբերիոս» (1805) ողբերգությունները, ինչպես և չափածո երգիծանքները։

ՇԵՆԻԿ, ավան ՀՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք։ Վիտամինային կերերի արտադրության սովետական տնտեսությունն զբաղվում է վիտամինային խոտալյուրի արտադրությամբ, կերային կուլտուրաների, հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Հիմնադրվել է 1971-ին։ Հ․ Հովհաննիսյան

Շենիկ

ՇԵՆԻԿ, նախկինում գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջանի հս․ մասում, Զովասար գյուղից 2 կմ հվ–արմ․։ Շ–ում պահպանվել են վաղ միջնադարի երկու ճարտ․ հուշարձան։ Բլրի լանջին գտնվում է Ամենափրկիչ միանավ թաղածածկ եկեղեցին (V դ․)՝ կառուցված կարմիր սրբատաշ տուֆի խոշոր քարերից (քանդված են ծածկը և հվ․ պատը)։ Մուտքը արմ․ ճակատից է։ Առանց լուսամատի բեմի աբսիդը և զույգ թաղակիր կամարները շեշտված պայտաձև են և նստում են պարզունակ իմպոստների վրա։ Դեպի արմ․, արհեստական ջրամբարի ափին կանգուն է Ս․ Աստվածածին եկեղեցին (VII դ․)։ Այն պատկանում է փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող եկեղեցին կառուցված է

Շենիկի Ս․ Աստվածածիև եկեղեցին (VII դ․) մինչև վերակառուցումը

Շենիկի Ս․ Ասավածածիկ եկեղեցու (YII դ․) հատակագիծը

սրբատաշ տուֆից, պսակված է եղել ութանիստ թմբուկով գմբեթով (1903-ին այն վերակառուցվել է առանց գմբեթի փայտե սյուներով բազիլիկի, ավելացվել են արլ․ ավանդատները)։ Հուշարձանի անկյունները մշակված են երեք քառորդ սյունիկներով։ Քիվերը եռաշերտ են՝ պայտաձև կամարիկներով, սեղանաձև ատամիկներով և կիսագլանով։ Լուսամուտներն ունեն VII դ․ բնորոշ քանդակազարդ երեսակալներ։ Միակ՝ արմ․ կամարակապ շքամուտքն ունի զույգ կիսասյուներ։ Շարվածքի հորիզոնական կարանները եզրակոսներով են։ Պատերին կան կառուցող վարպետների նշաններ, իսկ արլ․ ճակատին ճարտարապետի անվան կցագիրն է՝ «Արգամ»։ Ներսում, հս․ պատին, մկրտության ավազանի վերևում պահպանվել են որմնանկարի մնացորդներ։ Գրկ․ Գրիգորյտն Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթի փոքր հուշարձանները, Ե․, 1982; Մ․ Հասրաթյան

ՇԵՆԿԱՆԻ, գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում, Արագած լեռան հյուսիս–արևելքում,

Շենկտնի

շրջկենտրոնից 3 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Ռյա–թազայի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ՇԵՆ3ԱՆ, Մուկդեն, քաղաք Հյուսիս– Արևելյան Չինաստանում, Հուանհե գետի ափին, Լյաոնին նահանգի վարչական կենտրոնը։ 4,2 մլն բն․ (1975)։ Երկրի տրանսպորտային և ինդուստրիալ կարևորագույն կենտրոններից է։ Զարգացած են ծանր մեքենաշինությունը, էլեկտրատեխ․, էլեկտրոնային, տրանսպորտային, հաստոցաշինական, քիմ․ արդյունաբերությունը, գյուղատնտ․ մեքենաշինությունը և մետալուրգիան։ Կան թղթի, պոլիգրաֆ, փայտամշակման, ցեմենտի, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Շ–ի շրջանում կառուցվում է նավթաքիմ․ կոմբինատ (1978)։ Ունի համալսարան, ուս․, գիտական և մշակութային բազմաթիվ հիմնարկներ։ Շ–ով են անցնում Պեկին–Մանջուրիա–Մոսկվա և Պեկին–Փխենյան երկաթուղային մայրուղիները։

Շ․ Հոուչեն անվամբ հիմնադրվել է մ․ թ․ ա․ II դ․։ 1625–44-ին եղել է մանջուրական պետության մայրաքաղաքը։ Ցին դինաստիայի օրոք (1844–1911) համարվել է Չինաստանի «երկրորդ մայրաքաղաքը»։ 1931-ի սեպտ․ 18-ին օկուպացրել են ճապոնացիները։ 1945-ի օգոստ․ 20-ին ազատագրել է սովետական բանակը։

ՇԵՆՈՆ (Shannon) Կլոդ էլվոլդ (ծն․ 1916), ամերիկացի գիտնական և ինժեներ, ինֆորմացիայի մաթեմատիկական տեսության ստեղծողներից (տես Ինֆորմացիայի տեսություն)։ 1956-ից ԱՄՆ–ի ազգային ԳԱ, Արվեստի և գիտության ամեր․ ակադեմիայի անդամ է։ Ավարտել է Միչիգանի համալսարանը (1936)։ 1941-ից՝ ԱՄՆ–ի պաշտպանության մինիստրության ազգային–հետազոտական կոմիտեի խորհրդական։ 1957-ից՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ի էլեկտրատեխնիկայի և մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են տրամաբանության հանրահաշվին, ռելեակոնտակտային սխեմաների և կապի մաթ․ տեսությանը, ինֆորմացիային, կիբեռնետիկային։ Երկ․ Работы по теории информации и кибернетике, М․, 1963․

ՇԵՆՈՆԻ ԹԵՈՐԵՄՆԵՐ (Կ․ Է․ Շենոնի անունով), ինֆորմացիայի տեսության հիմնական թեորեմներ, որոնք վերաբերում են այնպիսի կապի գծերով ինֆորմացիայի հաղորդմանը, որտեղ առկա են աղմուկներ։ Կապի գծերով հաղորդվող ազդանշաններն աղմուկների պատճառով աղավաղվում են։ Հաղորդման հուսալիության բարձրացման պարզագույն միջոցը յուրաքանչյուր ազդանշանը մի քանի անգամ կրկնելն է։ Սակայն, այդպիսի կրկնումները հանգեցնում են հաղորդման արագության (V) փոքրացմանը։ Մշակված են հաղորդումը հուսալի կազմակերպելու՝ կրկնումների համեմատ ավելի արդյունավետ մեթոդներ, կապված են կապի գծի մուտքում հաղորդագրության կոդավորման և ելքում ապակոդավորման բարդացման, այսպես կոչված, սխալներ ուղղող