Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/484

Այս էջը սրբագրված չէ

Տ․ Գ․ Շևչենկո խնդում չկա», «Թեև ընկածին չեն խփում» (բոլորն էլ՝ 1860-ին) բանաստեղծություն– ները։ Շ–ի շատ ստեղծագործությունների համար գրվել է երաժշտություն։ «Խոհեր իմ, խոհեր իմ», «Կտակ», «Մռնչում nt հառաչում է Գնեպրը լայնարձակ» բանաս– տեղծությունները դարձել են ժող․ երգեր։ Շ․ հայտնի է նաև որպես նկարիչ։ Նրա ստեղծագործության ռեալիստ, ուղղվա– ծությունը դրսևորվել է վաղ շրջանի գոր– ծերում («Կատերինա», 1842, Տ․ Շևչենկոյի թանգարան, Կիև, «Գեղատեսիլ Ուկրաի– նա», օֆորտների շարք, հրտ․ 1844) և մերկացնող սրության հասել աքսորում ստեղծած նկարներում («Անառակ որդու առակը», «Պատիժ՝ ճիպոտներով», 1856–57, ևն)։ Աքսորից վերադառնալուց հետո Շ․ շատ է աշխատել որպես փորա– գրիչ (1860-ին նրան շնորհվել է պղնձի վրա փորագրության ակադեմիկոսի կո– չում)։ Նա ստեղծել է նաև մի շարք հոգե– բանական դիմանկարներ, Ուկրաինայի և Ղազախստանի բնանկարներ։ Շ․ ուկր․ նոր գրականության հիմնադիրն է և քննադատական ռեալիզմի ու հեղափո– խակաև–դեմոկրատական ուղղությաև սկզբնավորողը ուկր․ գրականությաև ու գեղանկարչության մեշ։ Նրա ստեղծագոր– ծության հետ են կապված ուկր․ գրակա– նության լավագույն ավանդույթները։ Նա եղել է մեծ նորարար, համարձակորեն փշրել է բանաստեղծության հնացած ձևե– րը, լեզուն հարստացրել նոր բառերով ու դարձվածքներով։ Նրա ստեղծագործու– թյան մեջ ուկրաիներենն առաշին անգամ երևացել է իր ամբողշ հարստությամբ, գե– ղեցկությամբ ու ճկունությամբ։ Շ–ի ստեղծագործությունը մեծ դեր է խաղացել ինչպես ուկրաինական, այնպես էլ համառուսաստանյան ազատագրական շարժման զարգացման մեջ, լայնորեն օգ– տագործվել հեղափոխական պրոպագան– դայում։ Դեռևս հեղինակի կենդանության օրոք նրա երկերը թարգմանվել են ռուսե– րեն, լեհերեն, չեխերեն։ Հետագայում դրանք դարձել են ՍՍՀՄ և աշխարհի շատ ուրիշ ժողովուրդների սեփականությունը։ Շ–ի պոեզիան հայերեն առաջին ան– գամ հնչել է 1879-ին, երբ Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» հանդեսը (հ․ 37) Քերովբե Քուշներյանի թարգմանու– թյամբ տպագրել է հատվածներ Շ–ի մի շարք բանաստեղծություններից ու պոեմ– ներից, ինչպես նաև նրա մի հոդվածը բա– նաստեղծի կյանքի ու գործունեության մասին։ Շ–ի նկատմամբ հայկ․ մամուլի հետաքրքրությունն առանձնապես մեծա– ցել է 1905-ի հեղափոխության շրջանում, իսկ այնուհետև՝ 1911-ին, երբ նշվել է բանաստեղծի մահվան 50-ամյակը։ Այդ տարիներին բանավեճ է ծավալվել Շ–ի գրական ժառանգության շուրջը, բոլշևիկ– ները հանդես են եկել մեծ կոբզարին խե– ղաթյուրելու և պարզունակացնելու դեմ։ Ի պաշտպանություն Շ–ի հանդես է եկել Սուրեն Սպանդարյանը։ «Տարազ» հան– դեսում տպագրվել է Հովակիմ Սոլովյա– նի «Ուկրաինական Պրոմեթևսը» հոդվածը Շ–ի մասին։ 1914-ին, Շ–ի ծննդյան 100- ամյակի առթիվ, «Հասկեր» հանդեսը տպա– գրել է Ա․ իյնկոյանի հոդվածը՝ «Անմոռա– նալի Տարասը»։ Գ․ Սարյանի թարգմանությամբ 1964-ին առանձին գրքով լույս են տեսել Շ–ի պոեմ– ները։ Որոշ բանաստեղծություններ հա– յերեն թարգմանվել են մի քանի անգամ, իսկ հռչակավոր «Կտակ»-ն ունի մեկ տասն– յակի հասնող թարգմանություն։ Սովետական շրջանում գրականագիտու– թյան մեջ առաջացել է մի հատուկ ճյուղ՝ շևչենկոյագիտություն։ Շ–ի թանգարաններ կան Կիևում, Կանևում, Մորինցիում, Լենինգրադում և այլուր։ Նրա անունն են կրում Ուկր․ ՍՍՀ ԳԱ գրականության ինստ–ը և Կիևի համալսարանը։ Սահման– ված է Շ–ի անվան ՈւՍՍՀ պետ․ մրցանակ։ Երկ* Собр․ соч․, т․ 1–5, М-, 1964–65; Կոբզար, Ե․, 1961։ Պոեմներ, Ե․, 1964։ Գրկ․ Սալախյան Զինված մարգա– րեն, Ե․, 1964։ Տարաս Շեչենկո։ 1814–1939․ Բիբլիոգր․ տեղեկատու, Ե․, 1939։ Шагин- ян М․, Тарас Шевченко» 4 изд․․ М-, 1964; Кирилюк Е․, Тарас Шевченко, Киев, 1979․ Գ․ Թաթոսյան

ՇԵՎՉԵՆԿՈ Ֆեոդոր Պավլովիչ (ծն․ 24․8․ 1914), ուկրաինացի սովետական պատմա– բան։ Ուկր․ ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1969)։ Ուկրաինայի ֆեոդալիզմի և կա– պիտալիզմի դարաշրջանների պատմու– թյանը նվիրված ավելի քան 100 աշխատու– թյունների հեղինակ է։ Ուսումնասիրում է նաև XVII–XVIII դդ․ հայ–ուկրաինական կապերը։ Երկ․ Армяне в украинском казацком вой– ске в XVII–XVIII вв․, в кн․։ Исторические связи и дружба украинского и армянского народов, Киев, 1965; Роль армян в экономи– ческих связях Левобережной Украины, За– порожской Сечи и Крыма в XVII–XVUI вв․, там же, в․ 3, Е․, 1971․ Зги․ ԴւսշկևիՀ

ՇԵՎՉԵՆԿՈ (մինչև 1964-ը՝ Ակթաու), քա– ղաք, Ղազախ․ ՍՍՀ Մանգըշլակի մարզի վարչական կենտրոնը, նավահանգիստ (Ակթաու) Կասպից ծովի ափին։ 116 հզ․ բն․ (1980)։ Կան մսի, կաթի, թռչնաբուծական, կարի, պլաստմասսայի արտադրության ձեռնարկություններ, ԱԷԿ, որի հիման վրա ստեղծվել է ծովի ջուրը աղազերծելու փորձարարական–արդ․ կայանք, ժող․ դրա– մատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Շ․ հիմնադրվել է 1963-ին, երբ այնտեղ հայտնաբերեցին նավթի և գազի հանքավայրեր։

ՇԵՎՐԵՏ (ֆրանս․ chevrette), ոչխարի մաշ– կից քրոմային դաբաղմամբ ստացված կաշի։ Շ–ի երեսն ունի հավասարաչափ, մանր մերեա։ Կաշին փափուկ կառուց– վածքի է, շահագործման ժամանակ երեսի շերտը հեշտությամբ պոկվում է։ Մեխա– նիկական ամրությունը բարձրացնելու հա– մար կիրառում են ամրացնող պրոցես– ներ (տոգորում պոլիմերներով ևն)։ Օգ– տագործվում է կոշիկի երեսացու, հագուստ և գալանտերեայի ապրանքներ պատ– րաստելու համար։

ՇԵՎՐՅՈԼ (Chevreul) Միշել էժեն (1786– 1889), ֆրանսիացի քիմիկոս–օրգանիկ, Փարիզի ԳԱ անդամ (1826), Պետերբուր– գի ԳԱ արտասահմանյան թղթ․ անդամ (1853)։ Եղել է Փարիզի Կարլոս Մեծի լի– ցեյի (1813-ից) և բնապատմական թանգա– րանի (1830-ից) պրոֆեսոր։ Աշխատանք– ները հիմնականում վերաբերում են ճար– պերի քիմիային։ Պարզել է բուսական և կենդանական ճարպերի քիմ․ բաղադրու– թյունը, դրանց օճառացմամբ անջատել է ստեարինաթթու, օլեինաթթու, պալմի– տինաթթու ևն։ Բույսերից ստացել է ներ– կանյութեր՝ հեմատոքսիլին, կվերցիտ– րին, մորին, լուտեոլին, մսի մզվածքից՝ կրեատին։

ՇԵՎՐՈ (ֆրանս․ chevreau – ուլ), այծի մաշկից դաբաղմամբ ստացված կաշի։ Շ–ի լավագույն տեսակներ ստանում են կաթ– նատու և մսակաթնատու ցեղերի մատղաշ այծերի մաշկից։

ՇԵՏԼԱՆԴԱԿԱՆ ԿԴձԻՆԵՐ (Shetland Islands), արշիպելագ (100-ից ավելի կղզի– ներ) Ատլանտյան օվկիանոսի հս–արլ․ մասում, Մեծ Բրիտանիայի կազմում։ Տա– րածությունը 1,4 հզ․ կ ս2 է, բն․ 18,4 hq․ (1974)։ Իաշոր կղզիներն են Մեյնլենդը, Ելը, Անստը, Ֆետլարը։ Մակերևույթը բլրավոր հարթավայրեր ու սարավանդ– ներ են՝ կազմված բյուրեղային թերթա– քարերից և քվարցիտներից։ Կան տորֆա– ճահիճներ, մարգագետիններ, թռչնաշու– կաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Շ․ կ–ի մոտ կա ծովային նավթարդյունահանություն։ Գըլ– խավոր քաղաքը Լերուիկն է։

ՇԵՐԱՄ, Տ ա լ յ ա ն Գրիգոր Կա– րապետի (20․3․1857, Ալեքսանդրա– պոլ–3․7․1938, Երևան), հայ գուսան– երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողը։ Աշուղ Քյա– մալիի թոռը։ Տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, ման– րավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշա– կերտ, պատրաստել իր առաշին սազը, թառը և ինքնուրույն նվազել սովորել։ 12–13 տարեկանից երգեր է հորինել։ Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի (Մանուկյան Հակոբ) եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայա– բնակ վայրեր։ Շ․ ունեցել է նաև իր խում– բը։ Շ–ի առաջին՝ «Պարտիզում վարդեր բացված» երգը լույս է տեսել Ա․ Մխիթար– յանցի կազմած ու խմբագրած «Տաղեր ու խաղեր» (1900) ժողովածուում։ 1902-ին տպագրվել է «Երգիչ Գրիգոր Տալյանի քնարը»։ 1905-ին հրատարակված «Գան– գատի շանթեր» գրքույկն ամփոփում է Շ–ի հայրենասիրական և ազգային երգերը («Անդրանիկին», «Փութանք առաշ» ևն)։ 1905-ին Շ․ իր խմբով այցելել է էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտա– գրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։ 1914-ին, Բաքվում բանաստեղծ Հ․ Հով– հաննիսյանը նրան, որպես «մետաքսի նման» նրբին երգեր հորինողի, անվանել է Շ․։ 1915-ին լույս է տեսել Շ–ի «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի