Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/488

Այս էջը սրբագրված չէ

րան Երվանդյանի օրոք (մ․ թ․ ա․ VI դ․ 1-ին կես); Շերտավորներ (շերտափակ) զորատեսակի մասին վկայում է նաե Փավստոս Բուզանդը։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Հնախօտսթիւն աշ– խարհագրական Հայսատանեայց աշխարհի, ե* 2, Վնա․, 1835։

ՇԵՐՏԱԳՐԱԿԱՆ ՍՅՈՒՆԱԿ, գծագիր, որը հատուկ պայմանական նշաններով, ըն– դունված մասշտաբով պատկերում է ապարների շերտերի հաջորդականությու– նը և հարակից շեր տագր ական ստորա– բաժանումների միջև կոնտակտների բնույթը։ Սովորաբար Շ․ ս–ի վրա տեղավորում են շեր– տագրական միավո– րումների անվանումը (կամ նշանը), նրանց երկրբ․ հասակը, հաս– տությունը, լիթոլոգիա– կան և հնէաբանական բնութագրերը; Շ․ ս․, որը կազմվում է երկու կամ մի քանի շերտագը– րական կտրվածքների համադրմամբ, կոչվում է ամփովւիչ։ Շ․ ս–ի վրա, բացի շերտա– վորված գոյացումնե– րից, ցույց են արվում նաե մագմատիկ հատող Վերին կավճի նստվածքների կտրվածքը Արգիչի գետի հովտում․ /․ կրաքարեր, 2․ մերգելներ, 3․ կա– վեր, 4․ ալԱրոիտ– ներ, ավազա– քարեր, 6․ մերգն– լային ավազաքա– րեր, 7․ կոնգլոմե– րատներ մարմինները՝ նշելով դրանց կազմությու– նը և հասակը։

ՇԵՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ, երկրաբանության բաժին, ուսումնասիրում է երկրաբանա– կան մարմինների ձեավորման հաջորդա– կանությունը և նրանց սկզբնական տա– րածական փոխհարաբերությունները։ Այդ նպատակների համար աոաջին հեր– թին հետազոտում են նստվածքային ապարների շերտերը և ուսումնասիրում նրանց ֆացիալ փոփոխությունները անց– յալ երկրբ․ ժամանակաշրջանների ավա– զաններում։ Ուսումնասիրվող նստվածք– ների նույն հասակին պատկանելը որո– շելու համար հիմնական նշանակություն ունի նստվածքային հաստվածքներում գտնվող բրածո օրգանիզմների կազմու– թյունը (տես Կենսաշերտագրությոմւ)։ Այդ պատճառով Շ․ սերտորեն կապված է հնէաբանության, ինչպես նաև երկրա– ժամանակագրության (ուսմունք Երկրի կեղևը կազմող ապարների ձևավորման ժամանակագրական հաջորդականության և հասակի մասին) հետ։ Շ–յան ծագումդ կապված է երկրաբանության՝ որպես գիտության ձևավորման հետ։ Այն հիմք է ծառայել երկրբ․ քարտեզների և նրկրա– ժամանակագրական սանդղակ կազմելու համար։ Շ․ գիտության առանձին հարցեր մշակ– վել են XVII դ․, սակայն նրա հիմքերը դրվել են XVIII դ․։ XVIII դ․ վերջում երկ– րակեղևը կազմող նստվածքները Արև– մտյան Եվրոպայում ստորաբաժանել են առաջնայինի (այժմ՝ պալեոզոյան), երկ– րորդայինի (մեզոզոյան) և երրորդայինի (կայնոզոյան)։ Նորագույն փխրուն նըստ– վածքները առանձնացվել են 1829-ին, որ– պես չորրորդական գոյացումներ։ Ընդհա– նուր շերտագրական սանդղակի ստեղծման ու մշակման գործում մեծ դեր են կատարել ռուս և սովետական երկրարաններ Ա․ Պ․ Կարպինսկին, Ն․ Ի․ Անդրուսովը, Ա․ Պ․ Պավլովը, Դ․ Վ,․ Նալիվկինը, Ա․ Ն․ Կրիշ– տոֆովիչը, Վ․ Վ․ Մենները, ինչպես նաև արտասահմանյան մի շարք մասնագետ– ներ։ Շ–ում հիմնական դրույթը շերտայնու– թյան հաջորդականության օրենքն է, երբ շերտերի նորմալ տեղադրման դեպքում յուրաքանչյուր ստորադիր ավելի հին է ծածկող շերտից, բացառություն են կազ– մում այն դեպքերը, երբ տեկտոնական դեֆորմացիաների հետևանքով շերտերի սկզբնական տեղադրումը խախտվում է։ Շերտերի տեղադրման հաջորդականու– թյան ուսումնասիրության հիման վրա կազմվում է շերտագրական սյունակ։ Դրա համար ամենահուսալին հնէաբանության մեթոդն է, որը հիմնված է Երկրի օրգանա– կան աշխարհի զարգացման անշրջելի առաջընթացի վրա։ Նման սյունակներ կազմելու համար շատ կարևոր նշանակու– թյուն ունեն զանգվածային տարածում ունեցող բրածոները (ֆորամինիֆերներ, ոադիոլյարներ, նանոպլանկտոն, դիատո– մեյներ ևն)։ Հին նստվածքների համար կարևոր դեր են կատարում իզոտոպային որոշումները՝ հիմնված տարբեր տարրերի (K, Ս, Pb ևն) ռադիոակտիվ տրոհման վրա։ Շերտավոր նստվածքային և հրաբխա– ծին հաստվածքների համադրման համար օգտագործվում են լիթոլոգիական և երկ– րաքիմիակաև հետազոտությունները և հետախուզության երկրաֆիզիկական տարբեր մեթոդներ։ Համադրման բոլոր մեթոդների կիրա– ռումը հնարավորություն է ընձեռել երկ– րագնդի համար կազմելու ամփոփիչ շեր– տագրական կտրվածք, որի հիման վրա սահմանված է շերտագրական ստորաբա– ժանումների խիստ հիերարխիա։ Շերտա– գրական ստորաբաժանումների նման հա– մակարգը կամ շերտագրական սանդղակը հաստատվել է 1881-ին, Միջազգային երկրբ․ կոնգրեսում (Րոլոնիա) և լրացվել XX դ․ կեսերին։ Շ․ հիմք է հանդիսանում ռեգիոնալ երկրբ․ հետազոտությունների համար, որոնք թույլ են տալիս հասկանալու տա– րածքի տեկտոնիկան» որոշելու օգտակար հանածոների որոնման ու հետախուզման ուղղությունը? Վերջինս վերաբերում էհաւո– կապես շերտային հանքավայրերին (նավթ, քարածուխ, երկաթի և մանգանի հանքա– նյութեր, ֆոսֆորիտներ, բոքսիտներ, քա– րաղ և կալիումական աղեր, թերթաքարեր ևն), որոնք հարում են որոշակի շերտա– գրական մակարդակների։ Շերտագրա– կան կտրվածքի ուսումնասիրությունն ան– հրաժեշտ է նաև երկրբ․ քարտեզներ կազ– մելու և ինժեներաերկրբ․ աշխատանքներ կատարելու համար; ՍՍՀՄ–ում շերտա– գրության բնագավառի ուսումնասիրու– թյունների առաջատար կենտրոններն են ՍՍՀՄ ԳԱ երկրբ․ ինստ–ը Մոսկվայում, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի երկրբ․ և երկրաֆիզիկայի ինստ–ը Նովոսիբիրս– կում, Համամիութենական երկրբ․ ինստ–ը Լենինգրադում ևն։ Այդ բնագավառում հետազոտություններ են կատարվում նաև ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտությունների ինստ–ում և հանրապետության երկրբ․ այլ կազմակերպություններում։ Հրատա– րակվում է «ՍՍՀՄ շերտագրությունը» բազմահատորանոց շարքը։ Գրկ․ Жинью М-, Стратиграфическая геология, пер․ с франц․, М․, 1952; Лео– нов Г․ П․, Основы стратиграфии, т․ 1–2, М․, 1973–74; Данбар К․, Род– жерс Д ж․, Основы стратиграфии, пер․ с англ․, М․, 1962; Жамойда А-И․, Ко– валевский О․ П․, Моисеев А․ И․г Обзор зарубежных стратиграфических ко– дексов, М․, 1969; Стратиграфическая клас– сификация, терминология и номенклатура, М․, 1965․

ՇԵՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ հնագիտական, մշակութային շերտագոյացումների հա– ջորդականությունը միմյանց, ինչպես նաև դրանց տակ կամ վրա տարածված ա– պարների ու նստվածքների նկատմամբ։ Նպատակն է բացահայտել շերտերի ու ենթաշերտերի (նաև՝ կառույցների, դամ– բարանների, իրերի) հարաբերական թվա– գրումը։ Հատկապես կարևոր նշանա– կություն ունի, երբ շերտերի հաջորդա– կանությունը խախտված է փորելու, փլու– զումների, էրոզիայի ևնի հետևանքով։ Հնագիտական հուշարձանների Շ․ ճըշտ– վում է ուղղահայաց կտրվածքների ուսում– նասիրությամբ։ Հնագիտության այլ, ինչ– պես նաև բնական գիտությունների մեթոդ– ների (տիպաբանական մեթոդ, հնագիտա– կան թվագրում, երկրաբանական ժամա– նակագրություն) օժանդակությամբ հա– րաբերական շերտագրական թվագրու– մից անցնում են բացարձակ թվագրման։ Մեկ հուշարձանի վերաբերյալ շերտագրա– կան եզրահանգումները հաճախ կարող են կիրառվել ամբողջական բնագավառի հու– շարձանների հարաբերական թվագրման համար։ Շ–յան տվյալների օգնությամբ որոշվել է քարի դարի հարաբերական, ապա՝ բացարձակ ժամանակաշրջանը։ Շ* բացառիկ նշանակություն ունի կուլտուրա– կան հզոր շերտերով բնակավայրերի ուսումնասիրության համար, երբ յուրա– քանչյուր շերտ արտացոլում է պատմու– թյան որոշակի փուլ։ Բնակավայրի կամ դամբարանադաշտի տարածքային աճի հաջորդականությունը հնագիտության մեջ կոչվում է հորիզոնական Շ․; Գրկ․ А в д у с и н Д․ А-, Полевая архео– логия СССР, М․, 1972; Моягайт А․ Л․, Археология Западной Европы․ Каменный век, M-t 1973․ Գ․ Արեշյան

ՇԵՐՏԱՍԿՅՈՒՌ (Eutamius sibiricus), ասիական շերտասկյուռ, կըր– ծողների կարգի սկյուռների ընտանիքի կաթնասուն կենդանի; Մարմնի երկարու–