թյունը մինչե 17 սմ է, պոչինը՝ մինչե 12 սմ։ Մեջքին՝ դեղնագորշ ֆոնի վրա, կա 5 երկայնակի սե շերտ։ Տարածված է Հյուսիս–Արևելյան Եվրոպայի և Ասիայի անտառներում։ Լավ մագլցում է ծառերը։ Ապրում է գետնափոր բներում կամ Փչակ– ներում։ Սնվում է Փշատերև ու սաղարթա– վոր ծառերի սերմերով, բողբոջներով, սնկերով, հացահատիկներով, միջատնե– րով են։ Զմռանը ոչ խորը քուն է մտնում։ հրոշ դեր ունի մորթարդյունահանության համար։ Գլխաքանակն ավելանալու դեպ– քում վնասում է հացահատիկային և բան– ջարանոցային կուլտուրաները։
ՇԵՐՏԱՎՈՐ ՍՊԵԿՏՐ, սպեկար, որ կազմ– ված է մեծ թվով մոտիկ դասավորված բաղադրիչներ պարունակող առանձին շերտերից։ Շ․ս–ները հատուկ են մոլեկուլ– ների առաքման ու կլանման սպեկտրնե– րին և պայմանավորված են մոլեկուլնե– րում էներգետիկ բարդ անցումներով։ Տես Մոչեկուչային սպեկտրներ։
ՇԵՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ապարների դասա– վորություն միմյանց վրա տեղադրված շերտերի ձեով, որոնք տարբերվում են միներալային կազմությամբ, գույնով, ապար կազմող մասնիկների առանձնա– հատկություններով են։ Շ․ ապարների կարեոր հատկանիշներից է և բնորոշ է հատկապես նստվածքային ապարներին։ Շերտային միավորները (շերտեր, շեր– տիկներ) սովորաբար միմյանցից անջատ– վում են բաժանման քիչ թե շատ ցայտուն արտահայտված հարթություններով։ Տար– բերում են ապարների Շ–ի երկու տիպ՝ նստվածքային հաստվածքների Շ․ և շերտի ներքին շերտայնություն։ Վերջին դեպ– քում շերտիկները տարբերվում են ապար կազմող բաղադրամասերի կառուցվածքով և միներալային կազմությամբ։ Կախված նստվածքաձեավորող գործոնից՝ շերտայ– նությունը շերտիկների ձեով և դիրքով կա– րող է լինել հորիզոնական, շեղ, ալիքա– վոր և փոխանցիկ։ Հորիզոնական շերտայ– նությունը առաջանում է հանդարտ ջրե– րում, հաճախ կապված է կլիմայի սեզո– նային տատանումների հետ, շեղը ձևա– վորվում է տարբեր հոսանքներով, ալի– քավորը՝ ջրերի ալիքավոր շարժումնե– րով։ Տարբերում են ապարների շերտայ– նության մի քանի ծագումնային տիպեր4 էոլային, գետային, ժամանակավոր հոս– քերի, լճային, դելտային, ծովային հո– սանքների ևն։ Շերտայնության գլխավոր պատճառներ են երկրակեղևի տատանում– ները, մասամբ՝ երկրաշարժերը, նստվածք– ների նշանակալից սահքերը ևն։
ՇԵՐՏԱՓԵՂԿԵՐէ 1․ պատուհանների կար– գավորվող արևապաշտպան ծածկափեղկեր (շերտա– վոր ոլորավարագույրների տեսքով) (նկ․)» որոնք օգ– տագործվում են նաև սեն– յակները օդաՓոխելու և փոշուց պաշտպանելոլ հա– մար։ 2» Ավտոմեքենայի կամ այլ մեքենաների հո– վացման համակարգի ջը– ԱնկյունաձԱ թիթեղներով շերտափեղկ Ա․ Շեփտրդ րային (յուղային) ռադիատորի առջևում դրվող մետաղական շրջվող Փեղկեր4 օդի հոսքի մուտքը և ինտենսիվությունը կար– գավորելու համար։
ՇԵՓԱՐԴ (Shepard) Ալան (ծն․ 1923), ԱՄՆ–ի տիեզերագնաց օդաչու, ռազմա– ծովային նավատորմի Փոխծովակալ։ 1944-ին ավարտել է Ծովային ակադեմիան, 1958-ին՝ Ռազմածովային կոլեջը։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1959-ից։ 1961-ի մայիսի 5-ին, ԱՄՆ–ում առաջինը, մերձուղեծրային թռիչք է կատարել «Մեր– կուրի» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 15 ր։ 1971-ի փետր․ 1–10-ը, Է․ Միթչեչի և Ս․ Ռասայի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն–14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնա– ցել է 33 ժ 30 ր և 2 անգամ (9 ժ տևողու– թյամբ) դուրս եկել Լուսնի մակերևույթ։ Ամերիկյան առաջին տիեզերագնացի հայ– րենի քաղաքը վերանվանվել է Սփեյս– թաուն (Տիեզերական քաղաք)։
ՇԵՓԼԻ, Շ ա փ լ ի (Shapley), Հառլոոլ (1885–1972), ամերիկացի աստղագետ։ 1910-ին ավարտել է Միսսուրի նահանգի համալսարանը (Կոլումբիա)։ 1912– 14-ին աշխատել է Պրինստոնի համալսարա– նում, 1914–21-*ին՝ Մաունթ–Վիլսոնի աստղադիտարանում։ 1921–52-ին եղել է Հարվարդի աստղադիտարանի դիրեկ– տորը։ Մեր Գալակտիկայի, ինչպես նաև արտագալակտիկական աստղային հա– մակարգերի հետազոտման՝ փոփոխական աստղերի ուսումնասիրության վրա հիմնը– ված նոր ուղղության հիմնադիրներից Է։ Մշակել է խավարուն կրկնակի աստղերի ուղեծրերի տարրերի որոշման [ամերիկա– ցի աստղագետ Հ․ Ռասելի (H․ N․ Russell, 1877–1957)* հետ] և մինչև հեռավոր աստ– ղային համակարգեր ու աստղակույտեր եղած հեռավորությունների որոշման մե– թոդներ, ուսումնասիրել է Մագելանի ամ– պերը, հետազոտել է այլ գալակտիկա– ների կառուցվածքային յուրահատկու– թյուններն ու տարածական բաշխումը։ Շ–ի նախաձեռնությամբ է կազմակերպվել ասուպների ուսումնասիրությունը լուսա– նկարչական մեթոդներով։
ՇԵՓՈՐ, ազդանշանային մունդշտուկա– վոր Փողային նվագարան (աասնց կա– Շեվւոր փույրիկների փող)։ Շ–ով արտաբերվում են միայն բնական հնչյունաշարի տոները։ Օգտագործվում է րանակում և պիոներա– կան ջոկատներում։ Շ–ի տարատեսակնե– րից են հետևակային, հեծելազորային ազ– դափողակները։
ՇԵՓՈՐ», գրական–պատմագիտական պատկերազարդ հանդես։ Լույս է տեսել 1912–13-ին, Բուխարեստում։ Հայերեն առաջին պարբերականը Ռումինիայում։ Ւոքբագիր–հրատարակիչ՝ Լ․ Շահազիզ– յան։ Նպաստել է հայապահպանությանը, կրթական գործի կազմակերպմանը։ ունե– ցել է գրականության, պատմության, ազ– գային, թարգմանական և տեղեկատու բա– ժիններ։ Հանդեսում տեղ են գտել Շ․ Նա– թալիի, Հ․ Իոսնլարյանի, Ա․ Տիրոյանի, Վ, Փափազյանի, Ե․ Տեմիրճիպաշյանի և այլոց գրական ստեղծագործությունները, Կ․ Բասմաջյանի, Մ․ Պոտուրյանի, Վ․ Թոր– գոմյանի հայագիտական ուսումնասիրու– թյունները։ Թարգմանաբար տպագրվել են ռումին գրողների գործերը, ինչպես նաև նմուշներ Բայրոնից, Պուշկինից ևն։ Ս* ՔոչանջյաԱ
ՇԵՓՍԻ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկ– րամասի Տուապսեի շրջանում, Շեփսի գետի հովտում, շրջկենտրոնից 19 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, չերքեզներ և այլք։ Ունի միջնակարգ դըպ– րոց, գրադարան, ակումբ, կինո, 3 հան– գը ստյան տուն, 2 պիոներական ճամբար։ Հայերը եկել են Չարշամբայից, 1898-ին։ ՇԵՔ մ ա ր դ ու, անատոմիական շրջան, որն առջևից սահմանազատված է ենթա– ցայլային անկյան գագաթով կամ աղեղով, ետևից՝ պոչուկի կատարով, դրսից՝ նըս– տաթմբերով։ Կազմում է կոնքի հատակը։ Մանկաբարձության մեջ Շ․ են անվանում սեռական մեծ շուրթերի ետին կպման և հետանցքի միջև ընկած տարածությունը։ Շ–ի կազմությանը մասնակցում են կոն– քի նստաթմբերը, ցայլոսկրերը, պոչոլ– կը, ինչպես նաև մկաններ, կապաններ, ճարպաբջջանք, անոթներ, նյարդեր և ներ– քին օրգանների որոշ մասեր։ Շ․ ռոմբաձև Է, նստաթմբերն իրար միացնող գծով բաժանվում է 2 եռանկյունու՝ առաջային կամ միզասեռական, որով անցնում են կա– նանց միզուկը և հեշտոցը, իսկ տղամարդ– կանց՝ միզուկը։ Ետին եռանկյունով անց– նում է ուղիղ աղիքը։ ՇԵՔԻ ՊԱՏՌՎԱԾՔ, շեքի Փափուկ հյուս– վածքների անատոմիական ամբողջու– թյան խախտում։ Առաջանում է վնասվածք– ների, առավել հաճախ ինքնաբեր ծննդա՜ բերությունների ընթացքում՝ հյուսվածք– ների չափից ավելի գերձգվածության հե– տևանքով, հազվադեպ՝ սեռական հարա– բերության ժամանակ։ Արհեստական ճա– նապարհով Շ․ պ․ են առաջացնում ծնընդ– օգնության միջամտությունների դեպքում։ Պատճառներն են՝ տարեց առաջնածիննե– րի հյուսվածքների առաձգականության նվազումը, պտղի ծոծրակային, կոնքային առաջադրությունները, նախկին ծննդաբե– րություններից հետո առաջացած սպինե– րը, մանկաբարձական աքցանադրումը ևն։ Շ․ պ–ները կարող են բարդանալ ետ– ծննդյան հիվանդություններով։ Պատըռ– վածքները չկտրելու դեպքում կարող են առաջանալ սեռական օրգանների արտան– կում և իջեցում։ Կանխարգելումը․ ծննդաբերու– թյան ճիշտ վարում, սպառնացող պատըռ– վածքի դեպքում* շեքահատում։